jeudi 18 décembre 2008

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ Է 1500 ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ


Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պատերազմական տարիներին կենտրոնի արշավախմբերը չափագրել, լուսանկարել եւ կազմել են բոլոր հուշարձանների վկայագրերը, իսկ առանձին դեպքերում՝ կատարել պեղումներ ու բարեկարգել դրանց տարածքները: Հ. Սիմոնյանը նշեց, որ իրենց առաջին արշավախումբն ուսումնասիրություններ է կատարել 1990-ին՝ սկսելով Գետաշենից եւ Մարտունաշենից, որից հետո` 1992-ին, ուսումնասիրություններ են կատարվել Քաշաթաղում, Աղդամում, Ֆիզուլիում, Ջեբրայիլում, Զանգելանում, Քարվաճառում, Կուբաթլիում: Հնագիտական արժեք ներկայացնող հուշարձաններից Հ. Սիմոնյանն առանձնացրեց Աղդամի, Ֆիզուլիի հատվածներում բացառիկ արժեք ներկայացնող Խաչենագետի արքայական դամբարանաբլուրը` 17 մ բարձրությամբ եւ 100 մ տրամագծով, վաղ երկրագործական տարածքները: Հ. Սիմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ ԼՂՀ-ի ողջ տարածքում ներկայումս հաշվառվում են հուշարձանները:
http://www.azg.am/AR/2008121707

dimanche 7 décembre 2008

ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

Այսօր Հայոց պետության տարածքը՝ հայ զինվորի վերահսկած տարածությունը, մոտ 42 հզ. քառակուսի կիլոմետր է։
Այս է այն նվազագույն հողակտորը, որ անհրաժեշտ է կայուն և անվտանգ պետություն պահպանելու համար։
Հրավիրում եմ Ձեզ ևս մեկ անգամ դիտել Արմեն Այվազյանի և մի քանի մեծ հայրենասեր մասնագետների կողմից հրատարակված գրքի շնորհանդեսի արարողությունը, ուր հակիրճ ու հանրամատչելիորեն բացատրվում է Հայաստանի ամեն մի թիզ հողի արժեքը մեր ներկայի և ապագայի համար։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ, ՀՅՈՒՐԱՆՈՑ-ՄՈԹԵԼՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈ՞ՒՄ

Թրաֆիկինգի, թմրամիջոցների առումով բացահայտումների ոստիկանական տվյալները

Հայաստանում պոռնոբիզնես չկա, առայժմ չկա նաեւ մարմնավաճառությունն օրինականացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն, այս տարի չկա երեխայի վաճառքի գրանցված դեպք, իսկ վերջերս հայտնաբերված պոռնկության որջի առնչությամբ էլ որեւէ պաշտոնյայի հետ կապ չի հայտնաբերվել: Լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարեց Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը, ըստ որի, ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանում պոռնոբիզնեսի երեւույթը չլինի:

Ըստ նրա, Հայաստանում չկան նաեւ մարմնավաճառության, ապօրինի զենքի ձեռքբերման, ներկրման եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտը վերահսկող կազմակերպված հանցավոր խմբեր: Միեւնույն ժամանակ գնդապետը չի բացառում պոռնոբիզնեսի առաջացման հնարավորությունը, եթե դրա դեմ տարվող կանխարգելիչ բնույթի աշխատանքները չշարունակվեն:

2007-ի ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները թրաֆիկինգին առնչվող համապատասխան քրեական հոդվածներով հայտնաբերել են հանցագործության 8 դեպքեր, որոնցից մեկը աշխատանքային թրաֆիկինգի, իսկ 7-ը` սեռական շահագործման դեպքեր են եղել: 2008-ի 10 ամիսների ընթացքում նույնատիպ հանցագործությունները 10 են եղել, որոնցից 1-ը աշխատանքային թրաֆիկինգի եւ 9` սեռական շահագործման:

2007-ի ընթացքում այս առնչությամբ որպես մեղադրյալ են ներգրավվել 10 անձ, որոնցից դատապարտվել են 3-ը, հարուցված քրեական գործերով տուժող է ճանաչվել 12 անձ: 2008-ի 10 ամիսների ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել 17 անձինք, որոնցից դատապարտվել են 7-ը, տուժող են ճանաչվել 37-ը: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են նման 12 հանցագործություններ, որոնցով պատասխանատվության են ենթարկվել 6 անձինք, հայտնաբերվել են այդ հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող 7 անձանցից երկուսը:

Այս տարվա 10 ամիսների ընթացքում իրենց համաձայնությունը տված թրաֆիկինգի 20 զոհեր ուղղորդվել են «Հույս եւ օգնությունե եւ «ԱՄՔՈՐե կազմակերպություններ: ՀՀ ԱԳՆ հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով թրաֆիկինգի մեկ զոհ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձել է Հայաստան:

2008-ի 10 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մարմնավաճառությամբ զբաղվող 357 անձինք, որոնց մեծ մասն ուղարկվել է Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կենտրոն, նրանցից 110-ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ: Հ. Պողոսյանը պարզաբանեց, որ մարմնավաճառությունը ՀՀ-ում զանցանք է եւ պատժվում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 179 պրիմ մեկ հոդվածով, որը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի կեսից մինչեւ կրկնակի չափով:

10 ամիսների տվյալներով, բացահայտվել են պոռնկությամբ զբաղվող «որջերե` «Դուստր Օլյաե ՍՊԸ-ին պատկանող կեսգիշերային ակումբում, «Դինուլիկե ակումբում, «Գոռ եւ Անգելինաե ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրում եւ եւս մեկ «որջե Շենգավիթի համայնքի տարածքում: «Մոտ ապագայում կլինեն նոր բացահայտումներե, խոստացավ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարը:

Ինչ վերաբերում է թմրամիջոցների հետ կապված հանցագործություններին, ապա 2007-ին այդպիսիք բացահայտվել են 1084-ը, քրեական պատասխանատվության է ենթարկվել 537 անձ, որոնցից 20-ը՝ կին, 2-ը` անչափահաս: Այս տարվա 10 ամիսների ընթացքում բացահայտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 614 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, որոնցից 7-ը անչափահաս: Այստեղ դիտարկվող դեպքերի թվի նվազեցումն էլ կապված է նույն հանցատեսակի համար ներկայումս վարչական պատիժ նշանակվելու հանգամանքով:

ԿՀԴՊ-ի գլխավոր վարչության ղեկավարի խոսքերով, դեռեւս անելիքները շատ են մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների բացահայտման ոլորտում. անկատար է օրենսդրական դաշտը, վարչական պատասխանատվության նորմերը բացակայում են, մեղմ են քրեական պատժաչափերը, ցածր է բնակչության իրավագիտակցությունը եւ այլն: Ամեն դեպքում, այս ոլորտում այս տարի նախապատրաստվել է 26 նյութ, 23-ով հարուցվել է քրեական գործ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
http://www.azg.am/AM/2008120624


Մ.Շ.– Շատ դատապարտելի երևույթ է թրաֆիկինգը՝ մարդկանց սեռական կամ աշխատանքային ստրկացումն ու շահագործումը։
Ստորև ներկայացնում եմ «ՀԵՏՔ» հետաքննող լրագրողական կենտրոնի կողմից ստեղծված տեսագրությունը։
Այս չարիքի դեմ պայքարում ամենքիս մասնակցությունը պարտադիր է. մեղադրողների աթոռին պետք է նստեն բոլոր կազմակերպիչները, իսկ այս հանցանքի տուժողները պետք է ստանան հասարակության աջակցությունը, որպիսի շուտով վերականգնվեն ու հասարակության անդամ դառնան։

Film documentaire :
Le journaliste investigateur recherche la vérité, il interroge des victimes arméniens du Traficking à Doubaï aux Émirats arabes unis.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

mardi 4 novembre 2008

Հայաստանի ազատագրված տարածքը՝ պատմության դասերի լույսով

Երկիր Մեդիայի եթերում՝ «Եռման կետ» հաղորդաշարում կայացավ սատ կարևոր հեռուստաքննարկում՝
«Հայ քաղաքական միտքը և Հայաստանի ազատագրված տարածքը՝ մեր պատմության լույսի տակ»։



«Եռման կետ» - Երկիր Մեդիա - 03.11.2008
http://blog.ararat-center.org/?p=130#comment-245

lundi 3 novembre 2008

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Մի ժողովուրդ, որ ինքզինքը դեռ չի նուաճել - իսկ ինքնանուաճումը
հնարաւոր է ինքնաճանաչումի ճամμով միայն - ընդունակ չէ՛, արժանի չէ՛
մեծագործութիւնների:
Ժողովուրդների - ասենք եւ մի այլ ճշմարտութիւ՛ն - հոգեւոր
արդիւնազօրութիւնը մե՛ծ է այնքան, որքան μիւրեղացած, պայծառացած
է նրանց ցեղային գիտակցութիւնը, որքան բացայայտուած է նրանց
նախաէութիւնը, հոգի՛ն:
Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարէին է
սպասում, որը պիտի յայտնուի մի օր եւ այն բացայայտ է մեզ:
Հայութիւնը ցեղաճանաչութեամբ միայն կարելիութիւն պիտի
ստանայ իր էութեան չգիտակցուած ոյժերը լծելու իր ցեղին վիճակուած
անհաւասար գոյամարտի գործին: Այո՛, դեռ ցեղաճանաչ չենք, դեռ
կանչում ենք մեզ, ձայն ենք տալիս, փնտռում, բայց դեռ չենք գտել մեզ,
դեռ չենք ճանաչել մեզ, որպէս ցեղ:
Փնտռում ենք Յաւիտենական Հայը, փնտռում ենք նրան իր հեթանոս
դարերում, իր քրիստոնէութեան մէջ, իր պատմութեան լոյսի տակ, իր
գրականութեան մէջ, իր իմաստասիրութեան եւ վարած ճակատամարտերի, իր ինքնիշխանութեան եւ ստրկութեան, իր կոտորածների, արտագաղթերի եւ հայրենաշինութեան մէջ - փնտռում ենք նրան իր μնաշխարհում եւ օտար հորիզոնների տակ, փնտռում ենք, բայց դեռ չենք գտել:
Գիտենք, սակայն, որ միայն ինքնաճանաչութեամμ կարելի է տիրապետել
այն տարերքին, որ յաւիտենական է հայ էութեան մէջ - մեր ցեղայնութեա՛ն:
Ցեղօրէն անինքնաճանաչ` դեռ կոյր հայ հոգու խորքերում, եւ այդ իսկ
պատճառով` անզօր մերօրեայ ճակատագրական խնդիրների առջեւ,
որպէս ժողովուրդ, մենք շարունակում ենք մնալ նուաստ ու նահատակ,
երμ աշխարհը պահանջում է լինել ինքնայարգ եւ յարգանք պարտադրելու աստիճան զօրաւոր:
Անասելիօրէն զօրութենական` բայց դեռ իր ինքնայաղթահարումը
գլուխ չհանած` հայ էութիւնը իր անսպառելի շինարարական եռանդը
մսխում է ընդունայն: Մեր ժողովուրդը դեռ շարունակում է արիւնի տուրք
տալ իր ցեղային անինքնաճանաչութեան: Ա¯հ, դեռ շարունակւում է հայոց
ողբերգութիւնը, - մի անօրինակ ողբերգութիւն, որ մեր ազգային ոյժի եւ
հպարտութեան փոխարէն` մեր տկարութիւնն ու նուաստութիւնն է
սնուցանում: Արդ` մեկնելով այն կենսաμանական ճշմարտութիւնից, թէ`
երμ ժողովուրդների մէջ տկարանում է ցեղի շունչը - սկսւում է նուազիլ
սերունդների կենսունակութիւնը, հոգեպէս մանրանում են անհատները,
շեշտւում է նրանց վատասերումը եւ վրայ է հասնում անժամանակ
զառամութիւն, - մեկնելով այդ ճշմարտութիւնից` քե՛զ, նորահաս սերունդ,
ցեղիդ ձայնն եմ բերում: Ես քեզ ցեղակրօնութիւն եմ քարոզում:
Ցեղակրօնութի՛ւն, որով անհայրենիք հայութիւնը հոգեւոր զրահ կը
հագնի` օտար միջավայրերի այլասերիչ ազդեցութիւններին յաջողապէս
դէմ դնելու համար:
Այդ դաւանանքը, քո միակ դաւանանքը, որեւէ հանգիտութիւն չունի
այլ վարդապետութիւնների հետ. իսկ եթէ կրօն է դա, ապա դա կրօ՛նն է
ցեղային հպարտութեան, ոյժի եւ արիութեան, դա կրօնն է հայ նորահաս
սերունդի:

* * *

Ցեղակրօնութի՛ւն -
Լոզանում եւ Լոզանից յետոյ, անասելիօրէն վիրաւորուած,
զարնուած անարգանքի փոշիների մէջ, իր խորքի մէջ ապտակուած,
ցնցուած հայ հոգու ծնունդն է դա:
Չէ՛, այլեւս այսպէս ապրել չէ՛ կարելի, ապրել առանց սեփական
իրաւունքի, արժէքի եւ արժանիքի գիտակցութեան, առանց ներքին
հպարտութեան - առանց սեփական կեանքի - չէ՛, այսպէս չէ՛ ուզում ապրել
նորահաս սերունդը:
Անցեղաճանաչ` անզօր ու նուաստ է հի՛նը. մեզ պէտք է նո՛ր հայը,
որին սպասում ենք ցեղակրօնութիւնից: Մեզ պէտք է ցեղակրօն հայը, որ
զօրէր դիմանալ մերօրեայ քաղաքական աշխարհին:
Ցեղակրօնութի՛ւն - Ցեղիս ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվերոյ ոյժի, էութեան.
Երկրորդ` այդ ոյժ-էութիւնից ծնած լինելուս գիտակցութիւնն է դա.
Ապա` այդ ոյժ-էութեան ցմահ հաւատարիմ մնալուս ուխտն է դա:

* * *

Ա.
Ես ցեղակրօն եմ -
Եւ ահա` կ’երդնում Վահագնի աջի վրայ` երμեք չմեղանչել ուխտիս
դէմ - ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:

Բ.
Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր
արարքը - դա հնազանդուելն է ցեղիս:

Գ.
Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն
աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ
հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան.
գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:

Դ.
Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն
- ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:

Ե.
Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ
գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական
ծնողներին:

Զ.
Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զμաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե°ծ ճակատագրի համար,
որին արժանի է իմ ցեղը:

Է.
Ցեղակրօն ե՛մ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ
ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:

Ը.
Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՞նչ վիճակում էլ որ լինեմ`
մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող μանուոր` անդարձ
պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:

Թ.
Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի,
քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ`
ցեղակրօնի իմ μաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:

Ժ.
Ցեղակրօնը, որի նշանաբանն է - աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի
հանդէպ:

ԺԱ.
Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ’ոգեկոչեմ նրանց, որոնց
պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան
մէջ, աստուածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց
արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:

ԺԲ.
Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տեսնել թէ ինչպէ¯ս աճում է
իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:

ԺԳ.
Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը:
Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ,
թէ ինչու ցեղային անհատականութեան եղծումը` ցեղակրօնը համարում է
ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:

ԺԴ.
Ցեղակրօնը խորշում է այն μոլոր վարդապետութիւններից եւ
հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել
ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն μոլոր ոյժերէն,
որոնք թէպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, μայց ընդհանուր
հոգեμանութեամμ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր
ազգայնականութեան դէմ:
Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից` - ազգայնական
անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն - ցեղակրօնը ողջունում է
առաջինը, որն այլ μան չէ, եթէ ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր
ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին:

ԺԵ.
Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը:
Ցեղիս թշնամիներ են - թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ
գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ - որոնց վճռաμար կը
հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:
- Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը` հապա μախտահաս թուրքը:
- Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս
ատում եմ դա, որովհետեւ հակահայ է` թուրքի չափ, որովհետեւ թուրքի
հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց
ցեղիս գերեզմանափորը - թո՛ւրքը, միա՛յն թուրքը:
Ցեղադրուժ μոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի.
Ես` իմ վճռական այո՛ն` ցեղիս.
Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.
Ես` իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս
համար:
Զզուելիօրէն բացասական է μոլշեւիկը, եւ դիմազուրկ` հոգեպէս:
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:

ԺԶ.
Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի
հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական
անդէնականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն
- այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:

ԺԷ.
Ցեղակրօն եմ, ասել է` պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ
պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին:

ԺԸ.
Ուժապաշտ` տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա
մօտ կենդանի է ծարաւը` ոյժի, քաղցրութիւնը` զոհաμերութեան, եւ ճիգը`
ցեղի ոյժերի կենտրոնացման:
Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ` նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:

ԺԹ.
Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութ
եան օրը - Մայիս 28-ը - եւ այն խորհրդանշող սրμազան Եռագոյնը, որ է`
սրμութի՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաμանութի՛ւն, միաժաման՛ակ:

Ի.
Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ
գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր
մահը:

ԻԱ.
Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը:
Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի
ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:

ԻԲ.
Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտութիւնները, արուեստներն ու
արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ
յաղթանակին: Ցեղակրօնը` մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ
այդպիսին:

ԻԳ.
Անձնական կամքի մշակութեամμ` ցեղակրօնը սատարում է հայ ոգու
հսկայացումին:
Ցեղի կամքի աստուածացումը - ահա՛ թէ ինչի է ձգտում նա:
Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների
տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին
մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար` այո՛ եւ ամէ՛ն:



http://njdeh.free.fr

vendredi 31 octobre 2008

Սարատովում երեք ոստիկաններ կասկածվում են Հայաստանի քաղաքացու դաժան սպանության մեջ

Սարատովում ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով: Սարատովի մարզի դատախազության քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն` փորձելով նրանից կորզել կողոպուտի մասին խոստովանական ցուցմունքներ, այնուհետեւ բենզին են լցրել վրան եւ այրել:

Մարզային դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ներքին գործերի շրջանային վարչության օպերլիազորները, քննելով կողոպուտի մի գործ, կասկածների հիման վրա ձերբակալել են Գասպարյանին, նրան հանել են տնից եւ ուղեկցել քաղաքից դուրս գտնվող մի ամայի վայր: Ըստ քննիչների` ձերբակալվածին դաժան ծեծի ենթարկելուց հետո ոստիկանները ենթադրել են, թե նա արդեն մահացել է, վրան բենզին են լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի է եկել եւ փորձել փախչել, սակայն ոստիկանները վերջին հարվածն են հասցրել նրա գլխին, այնուհետեւ թաղել են դիակը:

ՙՆովայա գազետա՚-ի փոխանցմամբ` հինգշաբթի օրը ձերբակալված ոստիկանները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եւ քննչական վարչության աշխատակիցները պատրաստվում են նրանց կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան:

Radio Free Europe / Radio Liberty © 2008
Իրինա Հովհաննիսյան, Պրահա

http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/10/EEEA3BE3-39BD-4D4F-8C86-FCF387EA874E.ASP


Voir la traduction automatique d'une page en français:

http://translate.google.fr/translate?u=http%3A%2F%2Fwww.novayagazeta.ru%2Fnews%2F345325.html&hl=fr&ie=UTF-8&sl=ru&tl=fr
2008 թվականի հոկտեմբերի 20–ին Մարսելի Սուրբ Սահակ–Մեսրոպ կենտրոնում պարոն Բաբկեն Հարությունյանի մասնակցությամբ կայացավ բանախոսություն՝
«Հայ ժողովորդի կազմավորումը» և «Հայսատանի նեկա աշխարհաքաղաքական իրավիճակը» թեմաներով։

Le 20 OCTOBRE 2008
dans le CENTRE CULTUREL SAHAK MESROP
Conférence en langue Arménienne avec traduction.
"La Constitution du Peuple Arménien" et "La situation géopolitique actuelle" avec la présence de Monsieur Babken Haroutiounyan chef de la Chaire d'histoire du Peuple Arménien d'université d'État d'Erévan, membre correspondant de l'Académie des Sciences d'Arménie.

«Հայ ժողովորդի կազմավորումը»
"La Constitution du Peuple Arménien"


«Հայսատանի նեկա աշխարհաքաղաքական իրավիճակը»
"La situation géopolitique actuelle"

mercredi 29 octobre 2008

«Ալիք» օրաթերթի հարցազրույցը Արմեն Այվազյանի հետ

«Ազգային խորհրդանիշերի հետ խաղերը վտանգաւոր են, եւ հետեւանքները կարող են լինել շատ խորը…»

«Ալիք»օրաթերթի հարցազրոյցը՝ Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանի հետ՝ խմբագրութեան յարկի տակ

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - 2-րդ անգամ էք արդէն Իրանում եւ շփւում էք հայ համայնքի անդամների հետ, ինչպիսի՞ն են Ձեր տպաւորութիւնները:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Տպաւորութիւնները նոյնն են, պարզապէս այս անգամ հնարաւորութիւն ունեցայ ընդլայնելու շփումների շառաւիղը: Այցելեցի նաեւ Նոր Ջուղա, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին հանդիպեցի եւ ծանօթացայ նաեւ մեր այնտեղի մշակութային այն ժառանգութեանը, որն իմ պատմագիտական հետազօտութիւնների առարկայ է եղել: Մեծ տպաւորութիւններ ունեմ Նոր Ջուղայից, ճիշտ է՝ աւելի պատմական անցեալից, քան թէ ներկայից, որովհետեւ ներկան այնքան էլ չի համապատասխանում անցեալի շքեղութեանը՝ յայտնի պատճառներով, ընդհանրապէս Սփիւռքում առկայ ճգնաժամային երեւոյթներով, արտագաղթով։ Բայց եւ այնպէս՝ ժառանգութիւնը կայ, պէտք է այն պահպանել:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Պրն. Այւազեան, վերջին ամիսներում միջազգային դիւանագիտական օրակարգի ուշադրութեան կենտրոնում էր հայ-թրքական այսպէս կոչւած յարաբերութիւնների հարցը. ըստ Ձեզ՝ նման ուշադրութիւնը ինչո՞վ էր պայմանաւորւած:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Ընդհանրապէս, հայ-թրքական յարաբերութիւնները միշտ էլ եղել են կարեւոր, առանցքային՝ Հայաստանի անվտանգութեան համար, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մշակման, լուսաբանման եւ օտար միջավայրին ներկայացնելու համար: Կարելի է ասել, որ 1991 թւականից մինչեւ այսօր հայ-թրքական յարաբերութիւններ որպէս այդպիսին՝ չկան, կան թշնամական յարաբերութիւններ: Թշնամական յարաբերութիւնները կոչւում են հակամարտութիւն, այսինքն՝ հայ-թրքական յարաբերութիւնների մասին խօսելիս՝ աւելի ճիշտ կը լինի օգտագործել հէնց այդ եզրոյթը՝ հայ-թրքական հակամարտութիւն: Եւ այդ ելակէտից արդէն այլ կերպ է երեւալու մեր այսօրւայ եւ երէկւայ քաղաքականութիւնը: Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետութիւնը սկզբնաւորման օրից մինչեւ այսօր համարժէք գնահատական չի տւել Թուրքիայի քաղաքականութեանը, ըստ այդմ էլ համարժէք քաղաքականութիւն չի վարել Թուրքիայի նկատմամբ: Այսօր այդ աւանդական ուղեգիծը մի նոր վերածնունդ է ապրում եւ մենք անընդհատ մեր երկրի ղեկավարներից ու բարձրաստիճան պաշտօնեաներից լսում ենք ինչ-որ յայտարարութիւններ իբր հայ-թրքական յարաբերութիւնների շուտալուտ կարգաւորման մասին։ Այդ չափազանցւած սպասելիքները որեւէ կերպ արդարացւած չեն։ Լսում ենք սխալ գնահատականներ, օրինակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ելոյթ ունենալով Նիւ Եօրքում հայկական համայնքի առջեւ՝ Թուրքիայի նախագահ Գիւլին անւանեց «իմ թուրք գործընկեր», որը «դժւարին որոշումներ կայացնելու բաւարար քաջութիւն» ունի, իսկ Ալի Բաբաջանին՝ Թուրքիայի արտգործնախարարին, անւանեց թրքական «խիզախ իշխանութիւնների ներկայացուցիչ»: Այս հաճոյախօսութիւնները միայն կարող են շփոթեցնել հայկական հասարակութեանը եւ շփոթեցնում են, որովհետեւ Թուրքիան Հայաստանի եւ հայութեան դէմ ինչպէս վարել է, այնպէս էլ շարունակում է վարել թշնամական քաղաքականութիւն: Այդ քաղաքականութիւնը արտայայտւում է տարբեր ձեւերով՝ տեսանելի ձեւերով, մէկը՝ Հայաստանի շրջափակումն է, միւսը Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց հրաժարւելն է եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին բազմակողմանի օժանդակութիւն ցոյց տալն է, նրա պատերազմական նախապատրաստութիւններին աջակցելն է, Հայաստանը մեկուսացնելու քաղաքականութիւնն է, Ցեղասպանութեան ժխտումն է։ Այդ ամէն ինչը անում են կազմակերպւած՝ պետականօրէն յատկացնելով ե՛ւ ֆինանսներ, ե՛ւ կազմակերպչական ռեսուրսներ։ Ցեղասպանութեան ժխտումն ինքնին ցոյց է տալիս, որ Թուրքիան իր քաղաքականութիւնը չի փոխել եւ նոյնիսկ եթէ վաղը շրջափակումը վերացնի, ապա կը շարունակի նոյն թշնամական քաղաքականութիւնը՝ արդէն այլ միջոցներով՝ ժողովրդագրական ներխուժմամբ, մշակութային ներխուժմամբ, Հայաստանից հայերին Թուրքիա տանելու ծրագրելով, տնտեսական ներխուժմամբ, տեղի արտադրողին ոչնչացնելու քաղաքականութեամբ, Հայաստանի ներսում արդէն քարոզչական աշխատանքներն աւելի բարձր մակարդակով իրականացնելով: Սրանք բոլորը լուրջ վտանգներ են, որովհետեւ մենք ենք այս հակամարտութեան մէջ թոյլ կողմը, մենք պէտք է ստանանք Թուրքիայից համարժէք երաշխիքներ, անվտանգութեան երաշխիքներ, մենք պէտք է ստանանք նրանցից վստահութեան որոշակի մեխանիզմներ, դրանից յետոյ նոր կարողանանք խօսել հայ-թրքական հակամարտութեան որոշակի մեղմացումների մասին: Իսկ հիմա «յարաբերութիւնների բարելաւման» մասին խօսակցութիւնն ընդամէնը դառնում է աշխատանք՝ հայ հասարակական կարծիքի հետ, նրա զգօնութիւնը բթացնելու, հասարակութեան ճիշտ կողմնորոշումները միջազգային արդի իրականութեան մէջ ուղղակի լղոզելու ուղղութեամբ: Հետագայում այս ամէն ինչը կարող է բերել ծանր եւ անդառնալի հետեւանքների:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Ֆուտբոլային դիւանագիտութեան արդիւնքում՝ որո՞նք էին Թուրքիայի եւ որո՞նք՝ Հայաստանի ձեռքբերումները:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանը որեւէ ձեռքբերում չունի, բայց Թուրքիան ունեցաւ բազմաթիւ ձեռքբերումներ: Հայաստանի նախագահը համաձայնւեց սահմանի բացումից եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ հիմնել պատմաբանների հայ-թրքական համատեղ յանձնաժողով, որն ինքնին մեծ զիջում է եւ այդ զիջումը ուղղակի խոյահարելու է բոլոր այն աշխատանքները, որոնք կատարւել են Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ՝ միջազգային ասպարէզում։ Որեւէ արդիւնքի, բնականաբար, այդ յանձնաժողովի աշխատանքը չի հասնելու, որովհետեւ միակ նպատակը լինելու է թուրքերի համար ժխտելը, կասկածի տակ ենթարկելու եւ երրորդ կողմերի մօտ էլ նոյնպէս առաջանալու է կասկած, վերջին հաշւով, եթէ հայերը նոյնիսկ վստահ չեն եւ քննարկումներ են իրականացնում թուրքերի հետ, ուրեմն՝ գուցէ եւ չի եղել՝ կը մտածեն:
Սա մի կողմից….

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Սա արդեօք նոյն ուղեգիծը չէ՞, որը Լեւոն Տէր-Պետրոսեանն էր որդեգրել՝ նոյնինքն հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի գոյութիւնը: Նմանատիպ մի յանձնախմբի մասին չէ՞ կարծէք խօսքը:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Այդպիսի յանձնաժողով Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք չէր ծրագրւել։ Սա նոյն այն տխրահռչակ հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի մի ընդլայնւած տարբերակն է, որն Ամերիկայի պետդեպարտամենտի ծրագիրն էր: Պատմաբանների այս «ենթադրւող» (ՀՀ նախագահի ձեւակերպումն է) յանձնաժողովն էլ, այս ամբողջ ֆուտբոլային դիւանագիտութիւնն էլ մշակւել է Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ծրագիրն է, որի իրականացումը բխում է ոչ թէ Հայաստանի, այլ՝ Թուրքիայի շահերից: Սա բնական է, որովհետեւ Թուրքիան էլ Ամերիկայի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի կարեւոր անդամը եւ այլն:
Թուրքիայի միւս ձեռքբերումը՝ Հայաստանի, հայ ժողովրդի ազգային արժանապատւութիւնը տուժեց: Յիշո՞ւմ էք, մեր ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի վրայից հանւեց Արարատի նշանը, յետոյ ինչ-որ պատճառաբանութիւններ բերւեցին, որ դրա հետ կապ չունի եւ այլն, բայց բոլորիս էլ պարզ է, որ շատ լաւ կապ ունի այդ ամէն ինչը: Խորհրդանիշերի հետ այսպիսի խաղերը վտանգաւոր են, այդ խորհրդանիշերը ջնջելը, հանելը, այն էլ Արարատ սարի պէս խորհրդանիշը հանելը ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաշապիկների վրայ պատկերւած լոգոյից եւ ընդհանուր լոգոյից, հետեւանքները կարող են լինել շատ խորը։ Ի դէպ, Հայաստանի հաւաքականի պարտութիւնն էլ կարող է դրա հետեւանքը լինել՝ սպորտային ասպարէզում: Բայց, այդպիսի անպատասխանատու խաղերի հետեւանքները կարող են արձագանգւել նաեւ այլ ասպարէզներում:
Այլ ձեռքբերում, որ Թուրքիան ունեցաւ անմիջապէս, առանց որեւէ բան զիջելու՝ Հայաստանը համաձայնւեց անցկացնելու եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով Նիւ Եօրքում: Այդ հանդիպումը տեղի ունեցաւ եւ Թուրքիան ամբողջ աշխարհի աչքի առջեւ ներկայացաւ գրեթէ միջնորդ կողմ, այնինչ նա ոչ թէ միջնորդ է, այլ հայ-ադրբեջանական հակամարտութեան մասնակից է, իր շրջափակումով ուղղակի մասնակից է։ Մեզանում յաճախ են ասում, թէ իբր Թուրքիան Ադրբեջանի պատանդն է, իբր Հայաստանի նկատմամբ իր քաղաքականութիւնն իրականացնելիս՝ առաջնորդւում է Ադրբեջանի շահերով, այսինքն՝ եթէ Ադրբեջանը չլինէր, Թուրքիան աւելի լաւ կը լինէր մեր նկատմամբ: Սա իրականութիւնն աղճատող տեսակէտ է. ընդհակառակը՝ Թուրքիան Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր ստանձնել է առաջնորդող դեր՝ հայ-թրքական եւ հայ-ադրբեջանական հարցերում: Ես ինքս էլ, որպէս ականատես, կարող եմ ասել՝ մասնակցելով Մինսկի խմբի բանակցութիւններին՝ 93-94 թւականներին, երբեմն Թուրքիայի ներկայացուցիչները, դեսպանները աւելի կոշտ եւ կարծր դիրքորոշումներ էին բռնում եւ Ադրբեջանին թոյլ չէին տալիս որեւէ զիջման գնալ, իսկ մեզանում ասում են, թէ տեսէք, հակառակն է: Այստեղ նոյնպէս բացատրութիւնները սխալ են, գնահատականները եւս ամերիկեան գնահատականներ են, ոչ թէ հայկական: Վաշինգտոնեան ակնոցը հիմա դրւել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան աչքերին եւ այդ ակնոցով էլ իրականութիւնը աղճատւած են տեսնում: Իսկ սա ոչ մի լաւ բան մեզ չի խոստանում, որովհետեւ այդ ակնոցի միջով տեսածն իրականութիւն չէ: Իրականութիւնը յետոյ մեզ հետ հաշւի կը նստի, եթէ մենք չհանենք այդ ակնոցը եւ մեր աչքերով պարզ չտեսնենք, թէ ինչպիսի իրականութեան մէջ ենք ապրում:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Որքանո՞վ է կարող իրական լինել Աբխազիա-Օսեթիան՝ Ղարաբաղի դիմաց Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական սակարկութիւնը:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Այսօր ինձ այդպիսի հարցեր քիչ են հետաքրքրում։ Եթէ նոյնիսկ նմանօրինակ սակարկութիւններ կան, արտաքին գործօնների վրայ այդքան սեւեռւել, ուշադրութիւն դարձնել այսօր չարժի: Անընդհատ փորձում են մեր գիտակցութեան մէջ մտցնել մի կործանարար թէզ, որ իբր մեզանից չի կախւած մեր ապագան, մեր ճակատագիրը, որ ամէն ինչ որոշում են այս աշխարհի ուժեղները եւ այլն, եւ այլն: Մենք պէտք է մեր գիտակցութեան միջից իսպառ ջնջենք այդ սխալ գաղափարը: Մեր հաշւին սակարկութիւնները պէտք է պարզապէս թոյլ չտալ եւ վերջ։ Այդպիսի սակարկութիւնների հետ հաշտւելը վերջին հաշւով կարող է մեզ կործանել: Ուրեմն՝ կը լինեն սակարկութիւննեեր այնտեղ, չեն լինի (մենք չունենք այդպիսի տւեալներ), եւ եթէ նոյնիսկ կան այդպիսի տւեալներ, ապա պէտք է կազմակերպել արդիւնաւէտ դիմադրութիւն՝ բոլոր հնարաւոր միջոցներով: Անկախ նրանից, թէ որ ուժերն են քեզ պարտադրում, որ ուժերն են քո հաշւին սակարկութիւններ կազմակերպում, անկախ այդ ամէն ինչից՝ պէտք է դիմադրել, քանի դեռ մենք այդ դիմադրութեան հնարաւորութիւնները ունենք: Եթէ մենք չդիմադրենք, այլ նորից ենթարկւենք երրորդ ուժերի պարտադրանքին, չեմ կարծում, թէ այս անգամ հնարաւորութիւն կունենանք վերականգնւելու ապագայում եւ կառուցելու ամուր եւ անվտանգ Հայաստանի պետականութիւն։ Իսկ այսօր այդ հնարաւորութիւնները կան, քանի դեռ կան՝ պէտք է մտածել հէնց դիմադրութեան եւ ինքնապաշտպանութեան մասին, ոչ թէ մտածենք, թէ հեռու տեղերում մեզ վերաբերող ինչ որոշումներ են ուզում ընդունել: Դիմադրութեանը պատրաստ լինելը հարիւրապատիկ նւազեցնում է առկայ սպառնալիքները, հարիւրապատիկ աւելացնում յաղթելու եւ դիմակայելու հնարաւորութիւնները:
Աղբյուրը՝ «Ալիք» , 29.10.2008
Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ

mardi 14 octobre 2008

ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ» ՍՈՒՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐԱՌԱԾ ՈՒ ՄՇԱԿԱԾ ՎԻՊԱՍՔԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի խմբագրությամբ ընթերցողին է ներկայացվել 1960-1980-ական թթ. Արեւմտյան Հայաստանի վերապրողներից Զորավար Անդրանիկի մասին բարբառագետ-բանահավաք Սուրեն Սահակյանի գրառած ու մշակած «Ասք Անդրանիկի մասին» վիպասքը:

Չորս մասից բաղկացած համահավաքում նկարագրվում են Անդրանիկի ծնունդը, մանկությունն ու պատանեկությունը, հետագա կյանքն ու մարտական փառավոր ուղին: Ժողովրդական այս վիպասքը կարեւորվում է որպես 19-20-րդ դարում ստեղծված դյուցազներգության բացառիկ նմուշ, որը հայ ժողովրդի հավաքական մտայնության` ազգային-ազատագրական պայքարի ու հերոսականի նկատմամբ վերաբերմունքի հրաշալի արգասիք է: Վիպասքը ազգային հերոսի կյանքի եւ գործունեության համարժեք իմաստավորում է: Լուսինե Սահակյանը գրքի սկզբում զետեղել է ծավալուն առաջաբան, որում բնութագրված են վիպասքի ակունքները, պատմաէպիկական առանձնահատկություններն ու արժեքը, ինչպես նաեւ բարբառային բառարան` վիպասքի ընթերցանությունը դյուրացնելու նպատակով: Գիրքը հրատարակել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:




Հատված` «Ասք Անդրանիկ Զորավարի մասին» գրքի չորրորդ` «Դիլմանի հերոսը» գլխից:
Կարդում է` Անդրանիկ Հարությունյանը:

lundi 13 octobre 2008

ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելյան վարչական շրջանում: 1964 թվականին ծնված տղամարդու մարմինը հայտնաբերվել է Իլիմսկայա փողոցում` տան առջև: Բժիշկների կարծիքով, մահվան պատճառը եղել է դանակի` սրտի հատվածում հասցված հարվածները: Հարուցված է քրեական գործ, կատարվում է քննություն:
Աղբյուր` Panorama.am

lundi 15 septembre 2008

«Մեր պատմության դասերը» փակվել է…

Իմ վրդովմունքն եմ հայտնում Արտակ Մովսիսյանի հեղինակած «Մեր պատմության էջերը» հաղորդաշարի փակման դեմ:Այս հաղորդաշարը շատ կարևոր առաքելություն է կատարում` արտերկրի հայությանը ծանոթացնելով մեր դարավոր պատմությանը:
Կարող է որևէ մեկը ասել, թե ու՞մ են պետք Հ1-ի հիմարային ֆիլմերն ու ապուշական, անորակ սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնել անողնաշարային ու տարփասեր էակներ...
Պահանջում ենք շատ հրատապորեն վերանայել Արտակ Մովսիսյանի հեղինակած «Մեր պատմության էջերը» հաղորդաշարի դադարեցման որոշումը և շուտափույթ եթեր տալ:
Խնդրում եմ բոլոր մեր ընթերցող-ֆորումցիներին իրենց արդարացի վչդովվմունքի ձայնը բարձրացնեն այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:Խնդրում եմ գտվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...Հ1-ի էլ.փոստն է :
karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.comՀ1-ի համարն է : +374 10 65-00-15Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments

Ա.Մովսիսյանի «բաց նամակը» իր հեռուստադիտողներին

Փոխանցում եմ Ա.Մովսիսյանի նամակը.

–Սիրելի հայրենակիցներ
Շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված, ստացած բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք Ձեր համակրանքը,աջակցությունը՝ «Մեր պատմության դա սերը» հաղորդաշարին և վրդովմունքը, այն փակելու կապակցությամբ:Նախ պետք է խնդրեմ Ձեր ներողամտությունը,որ պատասխանում եմ, ոչ թե անհա տապես,այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակնամակներում միևնույն մտահոգություններն են, նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզաբանություն մտցնելու նպատակով: Հաղորդաշարի փակմն մասին լուրն իմանցա նախավերջին հաղորդու մից հետո: Պատճառն ինձ բացատրվեց ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի, փակվում են նաև հայ գրականությունը, ճարտարապե տությունը և հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը,որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ-1»-ը որոշել է ուղղել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավոր մանը,որը պետք է եթեր սկսի սեպտեմբերի 21-ին (այն նախատեսվում է հեռարձա կել նաև արբանյակով Սփյուռքի համար) :Ես , իհարկը, միշտ անհրաժեշտ եմ համարել(և այսօր էլ համարում եմ)հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց, որ դա կարվեր հայագիտական-մշակութա յին, արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ է ինձ համար: Զարմանալի է ֆինանսավորման պատճառաբանպւթյունը, քանի որ«Հ-1»-ի եթերը ողողված է անիմաստ ու հաճախ բարոյազրկող ,սերիալների ու հաղորդում ների վրա,որոնց վրա ծախսվում են հսկայական գումարներ...Այս միակողմանի դադարեցումով, «Հ-1»-ը խախտում է, իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես իբրև հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով կառաջարկեք դատ բաց անել «Հ-1»-իդեմ, սակայն դա առանձնակի իմաստ չի ունենա:«Հ-1»-ի այսօրյա ղեկավարության հայկական ազգային շահերի նվիրումին խիստ կասկածում եմ, վկան «Հ-1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունը: «Հ-1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղոր դաշարը կարող է բերաբացվել,սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ լինի շարունակելը: Բացի ֆինանսավորման դադարեցումը, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր,այն էլ այնպիսի ժամի, որը Սփյուռքի որևէ համայնքնե րում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը, անցյալ տարի տրամա դրեցինք «Տիգրան Մեծ Հայրենապաշտ տիրակալը»ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ-1»-ով , սակայն... գիշերվա ժամը 1-30-ին, երբ մարդիկ քնած էին....: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ-1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ-1»-ի էլ.փոստի հասցեները,քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (
karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.com) սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չի ունենա ,ափսոս է Ձեր ժամանակը...Օգոստոսի 26-ին հանդիպեցի Սփյուռքի կոմիտեի (որը, հոկտեմբերի 1-ից կվերացվի Սփյուռքի նախարարության) ղեկավար՝ Հրանուշ Հակոբյանի հետ: Ասեմ, որ նա ևս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ շնորհիվ Սփյուռքից ստացված հեռախոսազանգերի, նա շատ վրդովված էր, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ նա առաջարկել էր քննարկել«Մեր պատմության դասերը» հաղորդաշարի Անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Իմ պատկերացմամբ այն, արևելահայերեն և արևմտահայերենից բացի, պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն ծրագրերը որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն և ավել հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում քաղաքական նկատառումներով կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաև իսպաներեն, արաբերեն և այլ լեզուներով հաղորդումներ: Ասեմ, որ Հրանուշ Հակոբյանը ոգևորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարա րության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը:Նա առաջակեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...Հուսով եմ, որ այս ծրագիրը արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակար դակի վրա, և մենք մոտ ապագայում կունենանք կարևոր հեռուստաալիք , որր առա ջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը ,հայադարձությունը և միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:Իսկ մինչև այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը Ձեր ջերմ համակրանքի և աջակցության համար: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնե տային էջը (www,memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով և հնարավոր ություն կունենաք դիտել բոլոր 33 հաղորդումները:
Սիրով Արտակ Մովսիսյան E-mail:patmaban@yahoo.comՀեռ (374 91) 36-28-42 28.08.2008

LESSONS OF ARMENIAN HISTORY by Artak Movsisyan


Շատ զարմանալի է, բայց այսօր հայաստանյան հեռուստադաշտը հեղեղված է ապազգային ու այլասերիչ քարոզչությամբ:Սկսած 26 օգոստոսից բոլորս զրկվեցինք մեծատառով հայ մարդ, պատմաբան Արտակ Մովսիսյանի''Մեր պատմության դասերը'' հաղորդաշարը նայելու հնարավորությունից:Բարեբախտաբար համացանցը մեզ շատ լավ հնարավորություններ է տալիս պահպանելու և տեսնելու արդեն հեռարձակված այս հայրենասիրական մեծ ծրագրի 33 հաղորդումները:Հրավիրում եմ նայել...LESSONS OF ARMENIAN HISTORY-ը www,memocast.com-ում

Ավարայրի դասերը

Հաղորդաշարի բացում: Միհրականությունը հայոց մեջ

Իսլամադավան հայություն

Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները (հյուր` Արա Պապյան, I մաս)

Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները (հյուր`Արա Պապյան, II մաս)

Օսմանյան փաստաթղթերը հայերի մասին 1915-1920 թթ.(հյուր` Հ. Նահապետյան)

Հայոց պատմության աշխարհակալությունները

Հայերի թիվն Օսմ. կայսրությունում 1870–1914թթ.(հյուր`Գեղամ Բադալյան)

Մայիս 28. Հայոց պետականության վերականգնման 90-ամյակը

Նախիջևանի հիմնահարցը (հյուր` Յուրա Հովսեփյան)

Նախիջևանի հայկական մշակութ.ժառանգությունը (հյուր`Արգամ Այվազյան)

Համշենահայերը (հյուր` Սերգեյ Վարդանյան)

Կինը հայոց պատմության մեջ

Ջավախքի հիմնախնդիրը (հյուր` Աշոտ Մելքոնյան)

Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների շուրջ (հյուր` Հայկ Դեմոյան)


Շուշիի ազատագրումը.
Արցախյան ազատամարտի մեծ հաղթանակը

Արցախյան ազատամարտի տարեգրությունը (հյուր` Սուրեն Մարտիկյան)

Հայերի թիվն աշխարհում 1914–1926 թթ.(հյուր` Գեղամ Բադալյան)

Հայաստանը Հին Արևելքի հոգևոր ընկալումներում (I մաս )

Հայաստանը Հին Արևելքի հոգևոր ընկալումներում (II մաս)

Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը

Արևմտյան Հայաստան. մերօրյա իրականությունը


Հայոց ազգածագման խնդիրը Վանի թագավորությունը
(Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)

Մեսրոպ Մաշտոց (I մաս)

Մեսրոպ Մաշտոց (II մաս, նաև անդրադարձ մարտի 1-ի դեպքերին)

Հայոց դպրության վերածնունդը. Ոսկեդարի գործիչները

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

mardi 9 septembre 2008

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԱԼԻՔԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՇՎԻ՞Ն

Սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք ձեր համակրանքը, աջակցությունը «Մեր պատմության դասերը» հաղորդաշարին, եւ վրդովմունքը այն փակվելու կապակցությամբ:
Նախ պետք է խնդրեմ ձեր ներողամտությունը, որ պատասխանում եմ ոչ թե անհատապես, այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակ նամակներում նույն մտահոգություններն են եւ նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզություն մտցնելու նպատակով:
Հաղորդաշարի փակման լուրն իմացա նախավերջին հաղորդումից հետո: Պատճառաբանեցին ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի փակվում են նաեւ հայ գրականությանը, ճարտարապետությանը եւ հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը, որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ1»-ը որոշել է ուղղորդել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավորմանը, որը պետք է եթերը սկսի սեպտեմբերի 21-ին (նախատեսվում է հեռարձակել նաեւ արբանյակով՝ սփյուռքի համար):
Ես, իհարկե, միշտ անհրաժեշտ եմ համարել (եւ այսօր էլ համարում եմ) հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց որ դա կարվեր հայագիտական-մշակութային արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ էր ինձ համար: Զարմանալի էր ֆինանսավորման պատճառաբանությունը, քանի որ «Հ1»-ի եթերը ողողած անիմաստ ու հաճախ բարոյազրկող սերիալների ու հաղորդումների վրա ծախսվում են հսկայական գումարներ...
Այս միակողմանի դադարեցումով «Հ1»-ը խախտում է իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես, իբր հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով՝ կառաջարկեք դատ բացել «Հ1»-ի դեմ, սակայն դա առանձնապես իմաստ չի ունենա: «Հ1»-ի այսօրվա ղեկավարության՝ հայկական ազգային շահերին նվիրվածությունը խիստ կասկածում եմ, ապացույցը «Հ1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունն է: «Հ1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղորդաշարը կարող է վերաբացվել, սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ կլինի շարունակել: Բացի ֆինանսավորման դադարեցումից, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր, այն էլ այնպիսի ժամի, որը սփյուռքի որեւէ համայնքում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը. անցյալ տարի տրամադրեցինք «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ1»-ով, սակայն... գիշերվա ժամը 1.30-ին, երբ մարդիկ քնած էին... Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ1»-ի էլ. փոստի հասցեները, քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (karine@armtv.com, dianna@armtv.com, alik@armtv.com, marat@armtv.com, sarellire@armtv.com, site@armtv.com), սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չունի, ափսոս է ձեր ժամանակը...
Օգոստոսի 26-ին հանդիպեցի սփյուռքի կոմիտեի (որը հոկտեմբերի 1-ից կվերածվի սփյուռքի նախարարության) ղեկավար Հրանուշ Հակոբյանի հետ: Նա եւս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ սփյուռքից ստացված հեռախոսազանգերից, եւ շատ վրդովված, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ առաջարկել էր քննարկել «Մեր պատմության դասերը» հաղորդաշարի անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Եվ այս ամենը բացատրելով իրեն՝ առաջարկեցի սփյուռքի համար առանձին հատուկ ալիք ստեղծելու ծրագիր, որի մասին խոսել եմ նաեւ հաղորդումներիս ընթացքում: Իմ պատկերացմամբ, այն արեւելահայերեն եւ արեւմտահայերենից բացի պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն եւ ֆրանսերեն ծրագրեր, որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն եւ ավելի հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում՝ քաղաքական նկատառումներով, կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաեւ իսպաներեն, արաբերեն եւ այլ լեզուներով հաղորդումները: Հրանուշ Հակոբյանը ոգեւորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարարության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը: Նա առաջարկեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...
Հուսով եմ, որ այս ծրագիրն արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակարդակի վրա, եւ մենք մոտ ապագայում կունենանք չափազանց կարեւոր հեռուստաալիք, որի առաջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը, հայադարձությունը եւ միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:
Իսկ մինչ այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը ձեր ջերմ համակրանքի եւ աջակցության համար: Սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնետային էջը (www.memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով եւ հնարավորություն կունենաք դիտելու բոլոր 33 հաղորդումները:
Սիրով՝ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
http://www.azg.am/?lang=AR&num=2008090917

lundi 1 septembre 2008

Գիտելիքի շնորհիվ միայն ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը


Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի մասնակցությամբ` վերջիններիս նախաձեռնությամբ ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի տարածքում գտնվող բոլոր կրթօջախնե­րին և զորամա­սե­րին նվիրվելիք ճանաչողական աշխատանքների` «Հայոց պատմության աշխարհա­կալությունները» գրքույկի, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտա­հան­րա­մատչելի ֆիլմերի թեմայով:
Ս.Օհանյանը նախ ողջունեց լրագրողներին, ապա, հակիրճ ներկայացնելով վերոնշյալ նախաձեռնության կարևորությունը, մասնավորապես ասաց.«Նախ շնորհավորում եմ բոլորիս` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և նշեմ, որ գիտելիքը պետք է առաջնային լինի, որի միջոցով կարելի է կանխարգելիչ և սանձող միջոցներ կիրառել, և որի շնորհիվ ազգը գիտակցաբար կմղվի հայրենիքի պաշտպանությանը: ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով և համագործակցությամբ «Սերունդ» խմբի և պատմաբան Արտակ Մովսիսյանի` պատրաստեցինք «Հայոց պատմության աշխարհա­կալությունները» ճանաչողական գրքույկը, «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը» և «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք նվիրվելու են ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի բոլոր հայկական կրթօջախներին և զորամասերին, և որոնք զգալիորեն կբարձրացնեն մեր ժողովրդի` մասնավորապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը: Սրան նպաստում են նաև փոխադարձ այցելությունները զորամասեր, դպրոցներ, ԲՈՒՀ-եր: Ի դեպ, ճանաչողական այս աշխատությունները պետք է ուղարկենք նաև Ռուսաստանի հայ համայնքներին և սփյուռք»:Ապա, պատմաբան Արտակ Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ երբ 13-14-րդ դդ. մեր պետականությունն անկում ապրեց, հայի մեջ ձևավորվեցին բարդույթներ և մենք մոռացության մատնեցինք նույնիսկ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները. «Այս աշխատություններով պետք է բոլորին ներկայացնենք աշխարհակալ հայի կերպարը, որը երբեք ագրեսոր չի եղել. պետք է սովորեցնենք, թե ինչպիսին պետք է լինի հայը»,-ընդգծեց նա: Այնուհետև Ա.Մովսիսյանը լրագրողներին ներկայացրեց տեսասկավառակները, մեկնաբանեց նրանց բովանդակությունը և որոշ պատվիրաններ` նշելով, որ մեր դպրության օջախները պետք է ունենան ֆիլմադարաններ և, որ հայ փոքրիկները պետք է մեծանան ոչ թե «Սինդբադ» խաղալով, այլ` Սասունցի Դավիթ կամ Փոքր Մհեր: Ա.Մովսիսյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին` նախաձեռնության և աջակցության համար: Ասուլիսի մասնակից ԼՂՀ և Ջավախքի ներկայացուցիչները ևս իրենց շնորհակալական խոսքն հղեցին Ս.Օհանյանին` հավաստիացնելով, որ նվիրված աշխատություններն իրենց տեղը կգտնեն հայկական կրթօջախներում և հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն պաշտպանության նախարարության կողմից: Ասուլիսի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հավելեց, որ պետք է ոչ միայն պատմությունը ճիշտ ներկայացնել, այլև ձեռք բերվածը պահպանել` փոխանցելով այն մատաղ սերնդին և, պատասխանելով լրագրողների` դպրոց-բանակ համագործակցությանը, ինչպես նաև ռազմագիտության ուսուցմանն առնչվող հարցերին` նշեց, որ այս հարցում անելիքներ դեռ շատ կան. «Պետք է բարձրացնել զինղեկների` և սրանով նաև ռազմագիտության ուսուցման մակարդակը: Գիտելիքի և դպրության օրվա շրջանակներում այսօր անակնկալ այցելեցի Չարենցի անվան դպրոց, և կարող եմ ասել, որ դպրոցն այսօր մեծ տեղ և կարևորություն է տալիս ռազմագիտությանը: Միայն այս առարկայի միջոցով է հնարավոր երեխայի մոտ արթնացնել և բարձրացնել ռազմահայրենասիրական ոգի»:

Նյութը՝Պ.Ն.

mardi 19 août 2008

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑԸ














































Հայաստանում զբոսաշրջիկների այցի գեղեցիկ վայր է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքի տարածքում գտնվող Կամսարական իշխանների բերդ-ամրոցը։

2006 թվականից զգալի աշխատանք է կատարվել բերդի առաջին եւ երկրորդ միջնապարիսպների ու Սբ Սարգիս եկեղեցու վերականգնման ուղղությամբ: Դրան զուգընթաց սկսվել էին նաև պեղումները:
Վերականգնողական աշխատանքները նախատեսված էր ավարտել դեռ 2007 թվականի վերջին, բայց պետական բյուդջեի ֆինանսական խնդիրների պատճառով այժմ դադարեցվել են։

Սակայն մենք մեր այցից հետո համոզված ենք, որ Դաշտադեմը այսօր էլ կհետաքրքրի Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

samedi 2 août 2008

2008 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Ռուսաստանում ազգայնամոլների կողմից սպանվել է 73 մարդ


Այս տարվա առաջին 7 ամիսներին Ռուսաստանում ազգայնամոլության եւ այլատյացության հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով սպանվել է 73, վիրավորվել` առնվազն 200 մարդ: Ըստ Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալների, հարձակումներն առավելապես իրականացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Սվերդլովսկի մարզում:

Մոսկվայում սպանվածների թիվը 36 է, Սանկտ Պետերբուրգում` 16, Սվերդլովսկի մարզում` 5:

Սքինհեդները հիմնականում հարձակվել են Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից Ռուսաստան տեղափոխվածների վրա: Ամենից շատ տուժել են ուզբեկները` 12 սպանված, 17 վիրավոր, եւ ղրղըզները` 10 սպանված, 5 վիրավոր:

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով` այս տարի սքինհեդների հարձակումներից տուժել են 4 հայեր, որոնցից 2-ը մահացել են:

Ռուսաստանում ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների ակտիվիստների թիվը շուրջ 60 հազար է:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/08/7BCD294E-5050-49D8-9805-E4C235BE71E4.ASP

samedi 26 juillet 2008

Ջավախքը զգում է արտերկրի հայերի շտապ օժանդակության կարիքը

Ջավախքը զգում է համայն հայկական սփյուռքի օժանդակության կարիքը
Հարգելի հայրենակիցներ,
Ջավախքի հայության իրավունքները պաշտպանող «Միացյալ Ջավախք» ժողովրդավարական դաշինքը առանձ որևէ օրինական հիմքերի ենթարկվել է հարձակման Ախալքալաքում վրացական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից: Հարձակումը պայմանավորված էր զուտ քաղաքական հաշվարկներով: Այն նախապատրաստված էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հուլիսի 24-ի հանդիպումից առաջ. երեք նախագահները գտնվում էին Վրաստանում, որտեղ մասնակցում էին Ջավախքի տարածքով Հայաստանը վերջնականապես շրջափակող երկաթգծի շինարարության բացման արարողության կապակցությամբ: Այսպիսով, վրաց ոստիկանության իրագործած սադրանքների նպատակն էր չեզոքացնել Ջավախքի հայության բողոքի հնարավոր միջադեպետը:
Համառոտաբար իրադարձությունները զարգացել են հետևյալ կերպ՝
Հուլիսի 17. Պայթյուն Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ: Ենթադրվում է, որ այս սադրանքը կազմակերպվել է վրացական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից, որպիսզի հիմք ստեղծվի Ջավախքի հայության հասարակական կազմակերպությունների վրա ճնշման համար:
Հուլիսի 17-18. Հարձակում Գուրգեն Շիրինյանի («Միացյալ Ջավախք» դաշինքի անդամ, տեղական հայկական սքաուտական շարժման առաջնորդ) տան վրա վրացական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից: Շիրինյանի բարեկամները ենթարկվել են դաժան ծեծի: Հարձակման ընթացքում, մեկ տեղացի հայ ոստիկան սպանվել է կասկած հարուցող հանգամանքներում: Զենքը, որը իբր թե «հայտնաբերվել» է Շիրինյանի տանը, բերվել է հենց վրացական ոստիկանության հատուկ նշանակության ծառայակիցների կողմից, հետագայում ստահոտ մեղադրանքներ ներկայացնելու համար: Շիրինյանին հաջողվել է խուսափել ձերբակալությունից: Այժմ նա թաքնվում է վրաց ոստիկանության անօրինականություններից սարերում:
Հուլիսի 18-19. «Միացյալ Ջավախքի» անդամների զանգվածային ձերբակալություններ Ախալքալաքում: Անօրինական (առանձ համապատասխան իրավունքի) խուզարկումներ նրանց տներում և այլն:
Հուլիսի 20. Մեկ այլ հայ ոստիկանի (Արմեն Գաբրիելյանի) սպանություն՝ նորից կասկածելի հանգամանքներում: Վերջին անգամ նրան տեսել են Ախալքալաքի ծայրամասում վրաց ոստիկանների հետ մի լքված տուն մտնելիս: Ենթադրվում է, որ այս հայ ոստիկանին վերացրել են հենց վրաց որստիկանները, քանզի նա Գուրգեն Շիրինյանի տան վրա գրոհի ժամանակ վրաց ոստիկանների առաջին հայ ոստիկանի սպանության վկան էր:
Հուլիսի 20–21. «Միացյալ Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախլյանի և նրա ընտանիքի անդամների (անչափահաս եղբոր՝ Արմեն Չախլյանի, հոր՝ Ռուբեն Չախլյանի) ձերբակալությունը վրացական ոստիկանության հատուկ նշանակության ծառայակիցների կողմից: Ընտանիքի անդամների հասցեյին հնչեցվել են ստորացուցիչ արտահայտություններ և հայհոյանքներ, այնուհետև նրանք ենթարկվել են դաժան ծեծի: Չունենալով համապատասխան ատյանների որոշում-թույլտվություն, վրացական ոստիկանության ծառայակիցները կատարել են խուզարկում, խաղտելով վերջինիս համապատասխան կանոնները:
Ներկա պահին՝
• 500-ից ավել վրացական ոստիկանության հատուկ նշանակության ծառայակիցներ տեղակայվել են Ջավախքում (սա ի հավելումն տեղական ոստիկանությանը):
• Առանց համապատասխան օրինական հիմունքների, բանտարկվել են «Միացյալ Ջավախքի» ավելին քան 20 անդամներ:
• Վրացական ոստիկանները հսկողության տան են վերցրել համացանցի տեղական պրովայդերին և անկախ ռադիոկայանը: Տեղական մամուլի հրատարակությունները արգելակվել են վրացական ոստիկանության կողմից, ինչը սահմանափակում է խոսքի ու մամլո ազատությումը, և տեղեկատվության մատչելիությունը հայ բնակչության համար:
• «Միացյալ Ջավախքի» գրասենյակը ենթարկվել է անօրինական խուզարկման և այնտեղ իբր թե զենք է «հայտնաբերվել» (որը իրականում բերվել էր վրաց որստիկանների կողմից):
• Ախալքալաքի և տարածաշրջանի հայ բնակչությունը մշտապես գտնվում է անօրինական ձերբակալությունների, բիրթ ուժի կիռարման և այլ մարդու իրավունքների զանգվածային խաղտումների վտանգի ներքո:
• Հայ ու վրաց մամուլը, և պետական ատյանները իրավիճակը մատնել են լիակատար լռության:
Գործե՛ք անհապաղ.
Կապնվեք ձեր տեղական հայկական կազմակերպությունների հետ և հորդորեք նրանց ձեռնարկել գործողություններ. հրապարակել համապատասխան հայտարարություններ, կազմակերպել նամակագրություն մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, տարածել տեղեկատվություն Ջավախքում տիրող անարդարությունների մասին և այլն:
Կազմակերպեք բողոքի ցույցեր ընդդեմ Ջավախքում զանգվածային ձերբակալությունների, բիրթ ուժի, ծեծի և սպանությունների:
Պահանջեք վրաց իշխանություններից ազատ արձակել «Միացյալ Ջավախքի» անդամներին, որոնք իրականում ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների պատճառով և հետևաբար քաղաքական բանտարկյալներ են:
Պահանջեք իրադարձությունների թափանցիկ հետաքննություն հայ-վրացական խառը քնչական խմբի և/կամ վստահելի միջազգային մասնագետների կողմից:

26.07.2008 BAGIN ԼԿ ներկայացնում է Ջավախքում վերջին իրադարձությունների կապակցությամբ հայկական համացանցային հասարակության դիմումը սփյուռքին և հայության բոլոր առողջ ուժերին։

http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=1592&SectionID=1&Date=09/25/2008&PagePosition=6

mardi 22 juillet 2008

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ


ԱՅՍՈՒՀԵՎ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ,


ոչ թե՝ ֆրանսահայ, լիբանանահայ, կանադահայ, պոլսահայ։
«Ամեն մի հայ ունի իր մեջ հայրենիքի մի պստիկ մաս, որի համար պատասխանատու է».
արմատներով կարինցի եւ ճակատագրի բերումով «ֆրանսահայ» որակումին արժանացած (եւ
հուսով, որ շուտով կկոչվի Արեւմտյան Հայաստանի հայ) ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ այս
ճշմարտությունը պարտադիր է համարում յուրաքանչյուր հայի համար, իսկ ինքն անձամբ, իբրեւ
հայ մարդ, իրեն պատասխանատու է զգում ե՛ւ Արցախի, ե՛ւ Նախիջեւանի, ե՛ւ Արեւմտյան
Հայաստանի համար։
Թերեւս այս է պատճառը, որ փարիզաբնակի իր կյանքը թողած, երկրաշարժից անմիջապես
հետո արդեն Հայաստանում էր։ «Մենք եկանք երեխաներին օժանդակելու համար, իսկ 1991¬ից
արդեն հայ մարտական արվեստի օժանդակությանն ուղղված գործունեություն էինք ծավալում՝
նպաստելով մեր տղաների ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությանը»։
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Արմենակը առանց վարանելու Արցախ մեկնեց եւ մնաց
այնտեղ մինչեւ 1994թ.՝ իր գործուն նպաստն ունենալով Արցախյան պատերազմում։ Ի դեպ, այս
նույն պատասխանատվության գիտակցությամբ էր, որ 2006թ. դեկտեմբերի 26¬ին Արմենակ
Աբրահամյանի ղեկավարած կազմակերպությունը՝ «Արեւմտյան Հայաստանի հայոց
համագումարը», ՄԱԿ¬ում բողոքի ձայն բարձրացրեց ընդդեմ ադրբեջանցիների ձեռքով
Ջուղայի խաչքարերի բարբարոս ոչնչացման։
Վերադառնալով Փարիզ, դարձյալ լծվում է իր համար թիվ մեկ կարեւորության խնդրին, այն
է՝ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության գործին։
Ըստ Ա.Աբրահամյանի, վաղուց արդեն «ժամանակն էր մտածել Արեւմտյան Հայաստանի
հայության իրավունքների մասին։ Բնականաբար ուսումնասիրեցինք միջազգային իրավունքի
ողջ դաշտը՝ այդ համատեքստում փորձելով առանձնացնել Արեւմտյան Հայաստանի հայության
յուրահատուկ իրավունքները։ Ճիշտ է, մենք չենք ապրում մեր բնօրրանում, մեր հուշարձանները
տուժել ու տուժում են, բայց մենք այսօր էլ գոյություն ունենք իբրեւ Արեւմտյան Հայաստանի
հայ»։
Նրա համոզմամբ, մենք միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր հիմքերն ունենք, որ
կարողանանք մեր դատն առաջ տանել։ Բանն այն է, որ դեռեւս 2007թ. սեպտեմբերի 13¬ին
ՄԱԿ¬ն ընդունել է «Աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որի 46
հոդվածներում ամրագրված դրույթները իբրեւ բնիկ ժողովուրդ տարածվում են նաեւ
արեւմտահայերի վրա։
«2007¬ի հունվարի 20¬ին մենք եւս հայտարարեցինք մեր իրավունքների մասին եւ դիմեցինք
ՄԱԿ¬ին մեր գոյությունը հաստատելու համար (նկատենք, որ պետությունները անձը
հաստատող փաստաթղթերում շեշտը դնում են քաղաքացիության վրա, իսկ ազգությունը չի
շեշտվում.¬Ա.Ե.)։ Սա փաստորեն պետական քաղաքականություն է, մի մեխանիզմ, որով
պետությունները իրենց իրավունք են վերապահում մարդու ազգությունը «սահմանելու»՝
այդպիսով նաեւ խթանելով ինտեգրացիոն գործընթացները»։
Հետաքրքիր է, այս կոնվենցիայից իրավական առումով ի±նչ շահ կարող են ունենալ
Արեւմտյան Հայաստանի հայերը։ Ա.Աբրահամյանի գնահատմամբ. «Հայաստանից դուրս ապրող
հայը արդեն իսկ Ցեղասպանության գործընթացի մասն է, վերոհիշյալ ինտեգրացման
պրոցեսները ուծացման հստակ վտանգ են հայության համար։ Ուստի պիտի մեխանիզմներ
ստեղծել այդ պրոցեսը կանգնեցնելու համար։ Պիտի որոշենք գոնե՝ ուծացման այս գործընթացը
թողնենք շարունակվի՞, թե՞ միջազգային իրավունքները օգտագործելով՝ կանգնեցնենք այն»։
Ըստ նրա, «իհարկե, կան կուսակցություններ, որոնք օտար պետություններում աշխատեցին
հայոց լեզվի, մշակույթի պահպանման համար։ Բայց եթե 90 տարի աշխատեցին այս
ուղղությամբ, ինչպե՞ս պատահեց, որ այսօր շատերը մեր հայրենիքը անվանում են
«Անատոլիա»։ Ինչո՞ւ չեն ասում Արեւմտյան Հայաստան, այլ ասում են՝ Թուրքիա եւ
Անատոլիա»։
Նա սխալ է համարում, որ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերին անվանում ենք
Թուրքիայում ապրող հայեր։ «Ի՞նչ է, եթե Արցախը չազատագրեինք, պիտի ասեինք,
արցախահայերը ապրում են Ադրբեջանում»,¬ հարցնում է Ա.Աբրահամյանը։
Բնիկ ժողովրդի՝ արեւմտահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն
քայլերից մեկն էլ 2007¬ի ապրիլի 21¬ին բնիկ ժողովուրդների համագումարին
մասնակցությունն էր, ուր հստակ ներկայացրինք ե՛ւ մեր իրավունքները, ե՛ւ մեր խնդիրները։
«Այսօր գաղթօջախներում ապրող շատ երիտասարդներ չեն իմանում, թե իրենց
պապիկ¬տատիկները որտեղից են՝ մշեցի, սասունցի, վանեցի, կարինցի, թե սեբաստացի կամ
կիլիկիացի»։
Բնիկ ժողովուրդների իրավունքների շարքում Ա.Աբրահամյանը հատկանշական է համարում
նախ՝ ինքնորոշման, ապա՝ բնօրրանի, հողերի վերադարձի իրավունքները։ Բայց վստահ է, որ
տարածքի հարց բարձրացնելու համար ազգը նախ պիտի ինքնակազմակերպվի՝ ներկայացնելով
իր խնդիրները։
Այս ամենին զուգընթաց, Արեւմտյան Հայաստանի բնիկները մեկ այլ կարեւոր տարբերակում
ունեն այլ բնիկ ժողովուրդներից։ Դա Ցեղասպանությունն է։ Արեւմտյան Հայաստանի
բնիկներին միջազգային ատյաններում ներկայացնելիս առաջին հերթին պիտի շեշտել՝ բնիկ
ժողովուրդ, որը ցեղասպանության ենթարկվեց։ «1894-1923թթ. եղել է Ցեղասպանության
գործընթաց՝ Արեւմտյան Հայաստանի հայությանը ոչնչացնելու համար։ Սա արդեն սոսկ
պատմաբանների խնդիրը չէ, այս դատին բազմաթիվ այլ մասնագետներ եւս պիտի ներգրավվեն»։
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=2745&pageid=88053&lang

lundi 26 mai 2008

Հ1 – ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Բոլորս շատ մեծ ուշադրությամբ հետևում ենք Հ1 –ի «ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ» հաղորդաշարը։
Հրավիրում եմ բոլոր հայորդիներին դիտել այս հաղորդումները Հ1 –ի եթերում։
Հեռարձակման ժամերը օգոստոսի 18–ից օգոստոսի 24–ը.

Հեռարձակման ժամերը օգոստոսի 11–ից օգոստոսի 17–ը.
Հեռարձակման ժամերը օգոստոսի 3–ից օգոստոսի 10–ը.


Հեռարձակման ժամերը հուլիսի 28–ից օգոստոսի 3–ը.




Հեռարձակման ժամերը հուլիսի 21–ից հուլիսի 27–ը.





Հեռարձակման ժամերը հուլիսի 14–ից հուլիսի 20–ը.
Հեռարձակման ժամերը հուլիսի 07–ից հուլիսի 13–ը.







Հեռարձակման ժամերը հունիսի 3Օ–ից հուլիսի 06–ը.






Հեռարձակման ժամերը հունիսի 23–ից 29–ը.







Հեռարձակման ժամերը հունիսի 16–ից 22–ը.







Հեռարձակման ժամերը հունիսի 9–ից 15–ը.








Հեռարձակման ժամերը հունիսի 1–ից 8–ը.








Հեռարձակման ժամերը մայիսի 26–ից հունիսի 1–ը.







Հեռարձակման ժամերը մայիսի 19–ից 25–ը.







Հեռարձակման ժամերը մայիսի 12–ից 18–ը.








Հեռարձակման ժամերը մայիսի 5–ից 11–ը.
















Հեռարձակման ժամերը 28 ապրիլից մայիսի 4 ՝










Հեռարձակման ժամերը 21 ապրիլից 27 ապրիլը ՝





Հեռարձակման ժամերը 31 մարտից 06 ապրիլ՝






Հեռարձակման ժամերը 07 ապրիլից 13 ապրիլը ՝







Հեռարձակման ժամերը 14 ապրիլից 20 ապրիլը ՝


mardi 13 mai 2008

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ – «ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ»

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ
1830–1892
Հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ Ծնվել է նոյեմբերի 8-ին Նոր Նախիջևանում։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր՝ Գաբրիել Պատկանյանի, դպրոցում: 1843–49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել Թիֆլիս: Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել 1850–51-ին «Արարատ» շաբաթաթերթում...
Կենսագրություն
ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։
Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...
Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։
Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։
Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։
Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի:
http://armenianhouse.org/patkanyan/patkanyan-am.html

mercredi 7 mai 2008

Արարատի հիաշուք պատկերը


Երկար տարիներ ի վեր «Արմինկո» ընկերությունը իր կայքէջից ուղղիղ եթերում հեռարձակում է Արարատի հիաշուք պատկերը։

Հայոց ալեհեր, սուրբ լեռանն ուղղված կայքէջի տեսախցիկը ամեն վայրկյան արձանագրում է լույսի և ստվերի փոփոխությունները, անմոռանալի բնապատկերնները։
http://www.arminco.com/am/livewebcam/

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի արարողություններից

Մարսելում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ավելի քան տսնյակ արարողություններից երկուսը։
Ծաղկեպսակի դրման արարողություն և աղոթք նահատակաց հիշատակին...

Բողոքի ցույց և քայլարշավ...

samedi 3 mai 2008

Հայերենով Օպերացիոն Համակարգը (ՕՀ) ՝ հայ օգտագործողների համար



Մինչև օրս չունենք մի օպերատորական համակարգ, որ հայերենով կլիներ։Մենք՝հայերս հազարավոր տաղանդավոր և հայրենասեր համակարգչային մասնագետներ ունենք, սակայն,զարմանալիորեն, մինչ օրս ոչ միայն հայերեն գրող, այլ լիարժեքորեն հայերենով աշխատող համակարգ չունենք։Նույնիսկ պետականություն չունեցող ազգերի համար և արհեստական լեզուներով գոյություն ունեն Լինուքսի ու Ուինդոուզի օպերատորական համակարգեր։Իսկ ու՞ր են մեր տաղանդավոր ծրագրավորող հայորդիները։ Զանազան զվարճություններ ստեղծելու տեղ, կարե՛լի է ու անհրաժե՛շտ է ստեղծել համակարգիչը հայերեն աշխատեցնող օպերատորական համակարգեր։Իհարկե, օրերից մի օր համակարգերի գայլ Միկռոսովթը մեր էթնիկական շուկան էլ կգրոհի, բայց արդյո՞ք մենք ինքներս չենք կարող անե՛լ ու առաջինը լինե՛լ։Համացանցում փնտրելիս, ուրախությամբ հայտնաբերեցի մի նյութ։
Այսօր,կարծես, սայլը տեղից շարժվում է. մի խումբ խոստումնալից հայորդիներ աշխատանք են ծավալում ստեղծելու համար «Հրատ» (Hrat) Օպերացիոն Համակարգը (ՕՀ) հիմնված ՝ Debian GNU/Linux ՕՀ-ի վրա։Մանրամասնությունների համար հրավիրում եմ այցելել ՝ http://hrat.debian.am/hy/ էլ. կայքէջը։

lundi 21 avril 2008

Թվային շրջայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր




Հայոց Մեծ Եղեռնը չի սկսվել ու վերջացել 1915 թվականին։ Թուրքական քաղաքական ազդեցության տակ գտնվող մահմեդական ավազակապետությունների մասնակցությամբ իրար հաջորդած սուլթանական, երիտթուրքական, քեմալական վարչակազմերը տարբեր ձևերով, միջոցներով՝ ցեղասպանական գործունեություն են ծավալել։

Սկսած 1860–ական թվականներից մինչև 1923 թվական թուրքական պետությունը պլանավորեց և իրագործեց Մեծ Հայքի, Հայկական բարձրավանդակի և հարակից տարածքներում շուրջ 2.000.000 հայորդիների ապանդ, մնացած հայ բնակչության բռնի թուրքացում և բազում հազարամյակների պատմական, հոգևոր և նյութական արժեքների ոչնչացում։

Իսկ այժմյա Թուրքիան, որ իրեն քեմալական պետթյան իրավահաջորդն է հռչակում, Հայոց Մեծ Եղեռնի ժխտման ու պատմության նենգափոխման, հայկական հուշարձանների թրքացման փորձերով, Ադրբեջանի հակահայկական դիրքերի պաշտպանությամբ ՝ շարունակում է նիրհած (պասիվ) ցեղասպանություն գործել։


Ամեն տարի, ավանդության համաձայն, ապրիլի 24–ին ՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիր է այցելում ամեն մի հայ։
Աշխարհի տարբեր ձեգերում գտնվող մեր հայրենակիցները http://www.memcosoft.com/genocidemuseum/ կայաում կարող են թվային (վիրտուալ) շրջայց կատարել Ծիծեռնակաբերդ համալիր և Ցեղասպանության Թանգարան (http://www.genocide-museum.am/) ։

mercredi 16 avril 2008

Երկքաղաքացիության մասին օրենքը

Վերջապես օրենսդրորեն ընդունվեց երկքաղաքացիությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1110-Ն որոշմամբ կարգավորվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հարցը։
Այս որոշումից բխում է,թե ՀՀ բոլոր այն քաղաքացիները,որ երկրորդ այլ երկրի քաղաքացիություն ունեն, պետք է մինչև 2008 թվականի ապրիլի 20-ը ՀՀ լիազոր մարմիններին հայտարարագրեն իրենց այլ երկրի քաղաքացիությունը։
Մանրամասնորեն նայեք որոշումը՝

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտերկում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք թ դիմեն իրենց բնակության երկրների ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայությանը։
Օրինակ ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայություն
Adresse ։
9, rue Viete
75017 Paris
Tél :Service consulaire : 01.42.12.98.02 Fax : 01.42.12.98.03

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԱՅՍՏԵՂԻՑ

vendredi 11 avril 2008

Օտարատեցությունը Ռուսասատանում. հունվար–ապրիլ 2008 թվական

«Ազատություն» ռադիոկայանի «Մոլորակ» ծրագրի ապրիլի 11–ի եթերում հեռարձակվեց Ռուսասատանում այս տարվա հունվար–ապրիլ ամիսներին օտարատեցության դեպքերի մասին զեկուցումը՝

11/04/2008 - http://www.armenialiberty.org/default.asp?language=ar

Մարաղա՝թուրք–ադրբեջանցիների ցեղասպանած ևս մեկ հայկական գյուղ

Այսօր նաև մեկ ցավալի տարեդարձ է։
1992 թվականի ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ թուրք–ադրբեջանցիների ավազակախմբերը հրեշավոր սպանդ կազմակերպեցին։
Սա թուրքի վայրագության,հայ ազգի բնաջնջման հերթական ապացույցն էր։
1860-ական թվականներից սկսած մինչև օրս թուրքի ցեղասպանական դեմքը չի փոխվել։
Ականատեսների վկայությունները՝

Անգլուհի Դքսուհի Քերոլայն Քոքսի ականատեսի վկայությունը՝

Կայք՝ www.maragha.nk.am