vendredi 11 avril 2008

Արմեն Այվազյանի ասուլիսը Մարսելում

Ապրիլի ութին Մարսելում տեղի ունեցավ Արմեն Այվազյանի* ասուլիսը ՝ նվիրված Հայաստանի անվտանգության հիմունքներին։
Լսե՛ք այս ասուլիսի ձայնագրությունը՝
Ապա ասուլիսին հետևած հարց ու պատասխանը՝

*Դոկտ. Արմեն Այվազյանն ,Արարատե ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Նա նաև Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող է և Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության դասախոս։ Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր` 2004 թ-ից.։

1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։1994-ից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Դոկտ. Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։

Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

Aucun commentaire: