samedi 26 juillet 2008

Ջավախքը զգում է արտերկրի հայերի շտապ օժանդակության կարիքը

Ջավախքը զգում է համայն հայկական սփյուռքի օժանդակության կարիքը
Հարգելի հայրենակիցներ,
Ջավախքի հայության իրավունքները պաշտպանող «Միացյալ Ջավախք» ժողովրդավարական դաշինքը առանձ որևէ օրինական հիմքերի ենթարկվել է հարձակման Ախալքալաքում վրացական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից: Հարձակումը պայմանավորված էր զուտ քաղաքական հաշվարկներով: Այն նախապատրաստված էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հուլիսի 24-ի հանդիպումից առաջ. երեք նախագահները գտնվում էին Վրաստանում, որտեղ մասնակցում էին Ջավախքի տարածքով Հայաստանը վերջնականապես շրջափակող երկաթգծի շինարարության բացման արարողության կապակցությամբ: Այսպիսով, վրաց ոստիկանության իրագործած սադրանքների նպատակն էր չեզոքացնել Ջավախքի հայության բողոքի հնարավոր միջադեպետը:
Համառոտաբար իրադարձությունները զարգացել են հետևյալ կերպ՝
Հուլիսի 17. Պայթյուն Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ: Ենթադրվում է, որ այս սադրանքը կազմակերպվել է վրացական ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից, որպիսզի հիմք ստեղծվի Ջավախքի հայության հասարակական կազմակերպությունների վրա ճնշման համար:
Հուլիսի 17-18. Հարձակում Գուրգեն Շիրինյանի («Միացյալ Ջավախք» դաշինքի անդամ, տեղական հայկական սքաուտական շարժման առաջնորդ) տան վրա վրացական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից: Շիրինյանի բարեկամները ենթարկվել են դաժան ծեծի: Հարձակման ընթացքում, մեկ տեղացի հայ ոստիկան սպանվել է կասկած հարուցող հանգամանքներում: Զենքը, որը իբր թե «հայտնաբերվել» է Շիրինյանի տանը, բերվել է հենց վրացական ոստիկանության հատուկ նշանակության ծառայակիցների կողմից, հետագայում ստահոտ մեղադրանքներ ներկայացնելու համար: Շիրինյանին հաջողվել է խուսափել ձերբակալությունից: Այժմ նա թաքնվում է վրաց ոստիկանության անօրինականություններից սարերում:
Հուլիսի 18-19. «Միացյալ Ջավախքի» անդամների զանգվածային ձերբակալություններ Ախալքալաքում: Անօրինական (առանձ համապատասխան իրավունքի) խուզարկումներ նրանց տներում և այլն:
Հուլիսի 20. Մեկ այլ հայ ոստիկանի (Արմեն Գաբրիելյանի) սպանություն՝ նորից կասկածելի հանգամանքներում: Վերջին անգամ նրան տեսել են Ախալքալաքի ծայրամասում վրաց ոստիկանների հետ մի լքված տուն մտնելիս: Ենթադրվում է, որ այս հայ ոստիկանին վերացրել են հենց վրաց որստիկանները, քանզի նա Գուրգեն Շիրինյանի տան վրա գրոհի ժամանակ վրաց ոստիկանների առաջին հայ ոստիկանի սպանության վկան էր:
Հուլիսի 20–21. «Միացյալ Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախլյանի և նրա ընտանիքի անդամների (անչափահաս եղբոր՝ Արմեն Չախլյանի, հոր՝ Ռուբեն Չախլյանի) ձերբակալությունը վրացական ոստիկանության հատուկ նշանակության ծառայակիցների կողմից: Ընտանիքի անդամների հասցեյին հնչեցվել են ստորացուցիչ արտահայտություններ և հայհոյանքներ, այնուհետև նրանք ենթարկվել են դաժան ծեծի: Չունենալով համապատասխան ատյանների որոշում-թույլտվություն, վրացական ոստիկանության ծառայակիցները կատարել են խուզարկում, խաղտելով վերջինիս համապատասխան կանոնները:
Ներկա պահին՝
• 500-ից ավել վրացական ոստիկանության հատուկ նշանակության ծառայակիցներ տեղակայվել են Ջավախքում (սա ի հավելումն տեղական ոստիկանությանը):
• Առանց համապատասխան օրինական հիմունքների, բանտարկվել են «Միացյալ Ջավախքի» ավելին քան 20 անդամներ:
• Վրացական ոստիկանները հսկողության տան են վերցրել համացանցի տեղական պրովայդերին և անկախ ռադիոկայանը: Տեղական մամուլի հրատարակությունները արգելակվել են վրացական ոստիկանության կողմից, ինչը սահմանափակում է խոսքի ու մամլո ազատությումը, և տեղեկատվության մատչելիությունը հայ բնակչության համար:
• «Միացյալ Ջավախքի» գրասենյակը ենթարկվել է անօրինական խուզարկման և այնտեղ իբր թե զենք է «հայտնաբերվել» (որը իրականում բերվել էր վրաց որստիկանների կողմից):
• Ախալքալաքի և տարածաշրջանի հայ բնակչությունը մշտապես գտնվում է անօրինական ձերբակալությունների, բիրթ ուժի կիռարման և այլ մարդու իրավունքների զանգվածային խաղտումների վտանգի ներքո:
• Հայ ու վրաց մամուլը, և պետական ատյանները իրավիճակը մատնել են լիակատար լռության:
Գործե՛ք անհապաղ.
Կապնվեք ձեր տեղական հայկական կազմակերպությունների հետ և հորդորեք նրանց ձեռնարկել գործողություններ. հրապարակել համապատասխան հայտարարություններ, կազմակերպել նամակագրություն մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, տարածել տեղեկատվություն Ջավախքում տիրող անարդարությունների մասին և այլն:
Կազմակերպեք բողոքի ցույցեր ընդդեմ Ջավախքում զանգվածային ձերբակալությունների, բիրթ ուժի, ծեծի և սպանությունների:
Պահանջեք վրաց իշխանություններից ազատ արձակել «Միացյալ Ջավախքի» անդամներին, որոնք իրականում ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների պատճառով և հետևաբար քաղաքական բանտարկյալներ են:
Պահանջեք իրադարձությունների թափանցիկ հետաքննություն հայ-վրացական խառը քնչական խմբի և/կամ վստահելի միջազգային մասնագետների կողմից:

26.07.2008 BAGIN ԼԿ ներկայացնում է Ջավախքում վերջին իրադարձությունների կապակցությամբ հայկական համացանցային հասարակության դիմումը սփյուռքին և հայության բոլոր առողջ ուժերին։

http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=1592&SectionID=1&Date=09/25/2008&PagePosition=6

Aucun commentaire: