mardi 19 août 2008

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑԸ














































Հայաստանում զբոսաշրջիկների այցի գեղեցիկ վայր է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքի տարածքում գտնվող Կամսարական իշխանների բերդ-ամրոցը։

2006 թվականից զգալի աշխատանք է կատարվել բերդի առաջին եւ երկրորդ միջնապարիսպների ու Սբ Սարգիս եկեղեցու վերականգնման ուղղությամբ: Դրան զուգընթաց սկսվել էին նաև պեղումները:
Վերականգնողական աշխատանքները նախատեսված էր ավարտել դեռ 2007 թվականի վերջին, բայց պետական բյուդջեի ֆինանսական խնդիրների պատճառով այժմ դադարեցվել են։

Սակայն մենք մեր այցից հետո համոզված ենք, որ Դաշտադեմը այսօր էլ կհետաքրքրի Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

samedi 2 août 2008

2008 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Ռուսաստանում ազգայնամոլների կողմից սպանվել է 73 մարդ


Այս տարվա առաջին 7 ամիսներին Ռուսաստանում ազգայնամոլության եւ այլատյացության հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով սպանվել է 73, վիրավորվել` առնվազն 200 մարդ: Ըստ Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալների, հարձակումներն առավելապես իրականացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Սվերդլովսկի մարզում:

Մոսկվայում սպանվածների թիվը 36 է, Սանկտ Պետերբուրգում` 16, Սվերդլովսկի մարզում` 5:

Սքինհեդները հիմնականում հարձակվել են Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից Ռուսաստան տեղափոխվածների վրա: Ամենից շատ տուժել են ուզբեկները` 12 սպանված, 17 վիրավոր, եւ ղրղըզները` 10 սպանված, 5 վիրավոր:

Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տվյալներով` այս տարի սքինհեդների հարձակումներից տուժել են 4 հայեր, որոնցից 2-ը մահացել են:

Ռուսաստանում ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների ակտիվիստների թիվը շուրջ 60 հազար է:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/08/7BCD294E-5050-49D8-9805-E4C235BE71E4.ASP