vendredi 31 octobre 2008

Սարատովում երեք ոստիկաններ կասկածվում են Հայաստանի քաղաքացու դաժան սպանության մեջ

Սարատովում ոստիկանության երեք սպաներ են ձերբակալվել Հայաստանի քաղաքացու դաժան սպանության կասկածանքով: Սարատովի մարզի դատախազության քննչական վարչության վարկածով, նրանք ծեծի են ենթարկել Գասպարյան ազգանունով Հայաստանի քաղաքացուն` փորձելով նրանից կորզել կողոպուտի մասին խոստովանական ցուցմունքներ, այնուհետեւ բենզին են լցրել վրան եւ այրել:

Մարզային դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի լույս 29-ի գիշերը: Ներքին գործերի շրջանային վարչության օպերլիազորները, քննելով կողոպուտի մի գործ, կասկածների հիման վրա ձերբակալել են Գասպարյանին, նրան հանել են տնից եւ ուղեկցել քաղաքից դուրս գտնվող մի ամայի վայր: Ըստ քննիչների` ձերբակալվածին դաժան ծեծի ենթարկելուց հետո ոստիկանները ենթադրել են, թե նա արդեն մահացել է, վրան բենզին են լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի է եկել եւ փորձել փախչել, սակայն ոստիկանները վերջին հարվածն են հասցրել նրա գլխին, այնուհետեւ թաղել են դիակը:

ՙՆովայա գազետա՚-ի փոխանցմամբ` հինգշաբթի օրը ձերբակալված ոստիկանները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եւ քննչական վարչության աշխատակիցները պատրաստվում են նրանց կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան:

Radio Free Europe / Radio Liberty © 2008
Իրինա Հովհաննիսյան, Պրահա

http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/10/EEEA3BE3-39BD-4D4F-8C86-FCF387EA874E.ASP


Voir la traduction automatique d'une page en français:

http://translate.google.fr/translate?u=http%3A%2F%2Fwww.novayagazeta.ru%2Fnews%2F345325.html&hl=fr&ie=UTF-8&sl=ru&tl=fr
2008 թվականի հոկտեմբերի 20–ին Մարսելի Սուրբ Սահակ–Մեսրոպ կենտրոնում պարոն Բաբկեն Հարությունյանի մասնակցությամբ կայացավ բանախոսություն՝
«Հայ ժողովորդի կազմավորումը» և «Հայսատանի նեկա աշխարհաքաղաքական իրավիճակը» թեմաներով։

Le 20 OCTOBRE 2008
dans le CENTRE CULTUREL SAHAK MESROP
Conférence en langue Arménienne avec traduction.
"La Constitution du Peuple Arménien" et "La situation géopolitique actuelle" avec la présence de Monsieur Babken Haroutiounyan chef de la Chaire d'histoire du Peuple Arménien d'université d'État d'Erévan, membre correspondant de l'Académie des Sciences d'Arménie.

«Հայ ժողովորդի կազմավորումը»
"La Constitution du Peuple Arménien"


«Հայսատանի նեկա աշխարհաքաղաքական իրավիճակը»
"La situation géopolitique actuelle"

mercredi 29 octobre 2008

«Ալիք» օրաթերթի հարցազրույցը Արմեն Այվազյանի հետ

«Ազգային խորհրդանիշերի հետ խաղերը վտանգաւոր են, եւ հետեւանքները կարող են լինել շատ խորը…»

«Ալիք»օրաթերթի հարցազրոյցը՝ Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանի հետ՝ խմբագրութեան յարկի տակ

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - 2-րդ անգամ էք արդէն Իրանում եւ շփւում էք հայ համայնքի անդամների հետ, ինչպիսի՞ն են Ձեր տպաւորութիւնները:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Տպաւորութիւնները նոյնն են, պարզապէս այս անգամ հնարաւորութիւն ունեցայ ընդլայնելու շփումների շառաւիղը: Այցելեցի նաեւ Նոր Ջուղա, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին հանդիպեցի եւ ծանօթացայ նաեւ մեր այնտեղի մշակութային այն ժառանգութեանը, որն իմ պատմագիտական հետազօտութիւնների առարկայ է եղել: Մեծ տպաւորութիւններ ունեմ Նոր Ջուղայից, ճիշտ է՝ աւելի պատմական անցեալից, քան թէ ներկայից, որովհետեւ ներկան այնքան էլ չի համապատասխանում անցեալի շքեղութեանը՝ յայտնի պատճառներով, ընդհանրապէս Սփիւռքում առկայ ճգնաժամային երեւոյթներով, արտագաղթով։ Բայց եւ այնպէս՝ ժառանգութիւնը կայ, պէտք է այն պահպանել:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Պրն. Այւազեան, վերջին ամիսներում միջազգային դիւանագիտական օրակարգի ուշադրութեան կենտրոնում էր հայ-թրքական այսպէս կոչւած յարաբերութիւնների հարցը. ըստ Ձեզ՝ նման ուշադրութիւնը ինչո՞վ էր պայմանաւորւած:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Ընդհանրապէս, հայ-թրքական յարաբերութիւնները միշտ էլ եղել են կարեւոր, առանցքային՝ Հայաստանի անվտանգութեան համար, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մշակման, լուսաբանման եւ օտար միջավայրին ներկայացնելու համար: Կարելի է ասել, որ 1991 թւականից մինչեւ այսօր հայ-թրքական յարաբերութիւններ որպէս այդպիսին՝ չկան, կան թշնամական յարաբերութիւններ: Թշնամական յարաբերութիւնները կոչւում են հակամարտութիւն, այսինքն՝ հայ-թրքական յարաբերութիւնների մասին խօսելիս՝ աւելի ճիշտ կը լինի օգտագործել հէնց այդ եզրոյթը՝ հայ-թրքական հակամարտութիւն: Եւ այդ ելակէտից արդէն այլ կերպ է երեւալու մեր այսօրւայ եւ երէկւայ քաղաքականութիւնը: Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետութիւնը սկզբնաւորման օրից մինչեւ այսօր համարժէք գնահատական չի տւել Թուրքիայի քաղաքականութեանը, ըստ այդմ էլ համարժէք քաղաքականութիւն չի վարել Թուրքիայի նկատմամբ: Այսօր այդ աւանդական ուղեգիծը մի նոր վերածնունդ է ապրում եւ մենք անընդհատ մեր երկրի ղեկավարներից ու բարձրաստիճան պաշտօնեաներից լսում ենք ինչ-որ յայտարարութիւններ իբր հայ-թրքական յարաբերութիւնների շուտալուտ կարգաւորման մասին։ Այդ չափազանցւած սպասելիքները որեւէ կերպ արդարացւած չեն։ Լսում ենք սխալ գնահատականներ, օրինակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ելոյթ ունենալով Նիւ Եօրքում հայկական համայնքի առջեւ՝ Թուրքիայի նախագահ Գիւլին անւանեց «իմ թուրք գործընկեր», որը «դժւարին որոշումներ կայացնելու բաւարար քաջութիւն» ունի, իսկ Ալի Բաբաջանին՝ Թուրքիայի արտգործնախարարին, անւանեց թրքական «խիզախ իշխանութիւնների ներկայացուցիչ»: Այս հաճոյախօսութիւնները միայն կարող են շփոթեցնել հայկական հասարակութեանը եւ շփոթեցնում են, որովհետեւ Թուրքիան Հայաստանի եւ հայութեան դէմ ինչպէս վարել է, այնպէս էլ շարունակում է վարել թշնամական քաղաքականութիւն: Այդ քաղաքականութիւնը արտայայտւում է տարբեր ձեւերով՝ տեսանելի ձեւերով, մէկը՝ Հայաստանի շրջափակումն է, միւսը Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց հրաժարւելն է եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին բազմակողմանի օժանդակութիւն ցոյց տալն է, նրա պատերազմական նախապատրաստութիւններին աջակցելն է, Հայաստանը մեկուսացնելու քաղաքականութիւնն է, Ցեղասպանութեան ժխտումն է։ Այդ ամէն ինչը անում են կազմակերպւած՝ պետականօրէն յատկացնելով ե՛ւ ֆինանսներ, ե՛ւ կազմակերպչական ռեսուրսներ։ Ցեղասպանութեան ժխտումն ինքնին ցոյց է տալիս, որ Թուրքիան իր քաղաքականութիւնը չի փոխել եւ նոյնիսկ եթէ վաղը շրջափակումը վերացնի, ապա կը շարունակի նոյն թշնամական քաղաքականութիւնը՝ արդէն այլ միջոցներով՝ ժողովրդագրական ներխուժմամբ, մշակութային ներխուժմամբ, Հայաստանից հայերին Թուրքիա տանելու ծրագրելով, տնտեսական ներխուժմամբ, տեղի արտադրողին ոչնչացնելու քաղաքականութեամբ, Հայաստանի ներսում արդէն քարոզչական աշխատանքներն աւելի բարձր մակարդակով իրականացնելով: Սրանք բոլորը լուրջ վտանգներ են, որովհետեւ մենք ենք այս հակամարտութեան մէջ թոյլ կողմը, մենք պէտք է ստանանք Թուրքիայից համարժէք երաշխիքներ, անվտանգութեան երաշխիքներ, մենք պէտք է ստանանք նրանցից վստահութեան որոշակի մեխանիզմներ, դրանից յետոյ նոր կարողանանք խօսել հայ-թրքական հակամարտութեան որոշակի մեղմացումների մասին: Իսկ հիմա «յարաբերութիւնների բարելաւման» մասին խօսակցութիւնն ընդամէնը դառնում է աշխատանք՝ հայ հասարակական կարծիքի հետ, նրա զգօնութիւնը բթացնելու, հասարակութեան ճիշտ կողմնորոշումները միջազգային արդի իրականութեան մէջ ուղղակի լղոզելու ուղղութեամբ: Հետագայում այս ամէն ինչը կարող է բերել ծանր եւ անդառնալի հետեւանքների:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Ֆուտբոլային դիւանագիտութեան արդիւնքում՝ որո՞նք էին Թուրքիայի եւ որո՞նք՝ Հայաստանի ձեռքբերումները:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանը որեւէ ձեռքբերում չունի, բայց Թուրքիան ունեցաւ բազմաթիւ ձեռքբերումներ: Հայաստանի նախագահը համաձայնւեց սահմանի բացումից եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ հիմնել պատմաբանների հայ-թրքական համատեղ յանձնաժողով, որն ինքնին մեծ զիջում է եւ այդ զիջումը ուղղակի խոյահարելու է բոլոր այն աշխատանքները, որոնք կատարւել են Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ՝ միջազգային ասպարէզում։ Որեւէ արդիւնքի, բնականաբար, այդ յանձնաժողովի աշխատանքը չի հասնելու, որովհետեւ միակ նպատակը լինելու է թուրքերի համար ժխտելը, կասկածի տակ ենթարկելու եւ երրորդ կողմերի մօտ էլ նոյնպէս առաջանալու է կասկած, վերջին հաշւով, եթէ հայերը նոյնիսկ վստահ չեն եւ քննարկումներ են իրականացնում թուրքերի հետ, ուրեմն՝ գուցէ եւ չի եղել՝ կը մտածեն:
Սա մի կողմից….

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Սա արդեօք նոյն ուղեգիծը չէ՞, որը Լեւոն Տէր-Պետրոսեանն էր որդեգրել՝ նոյնինքն հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի գոյութիւնը: Նմանատիպ մի յանձնախմբի մասին չէ՞ կարծէք խօսքը:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Այդպիսի յանձնաժողով Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք չէր ծրագրւել։ Սա նոյն այն տխրահռչակ հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի մի ընդլայնւած տարբերակն է, որն Ամերիկայի պետդեպարտամենտի ծրագիրն էր: Պատմաբանների այս «ենթադրւող» (ՀՀ նախագահի ձեւակերպումն է) յանձնաժողովն էլ, այս ամբողջ ֆուտբոլային դիւանագիտութիւնն էլ մշակւել է Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ծրագիրն է, որի իրականացումը բխում է ոչ թէ Հայաստանի, այլ՝ Թուրքիայի շահերից: Սա բնական է, որովհետեւ Թուրքիան էլ Ամերիկայի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի կարեւոր անդամը եւ այլն:
Թուրքիայի միւս ձեռքբերումը՝ Հայաստանի, հայ ժողովրդի ազգային արժանապատւութիւնը տուժեց: Յիշո՞ւմ էք, մեր ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի վրայից հանւեց Արարատի նշանը, յետոյ ինչ-որ պատճառաբանութիւններ բերւեցին, որ դրա հետ կապ չունի եւ այլն, բայց բոլորիս էլ պարզ է, որ շատ լաւ կապ ունի այդ ամէն ինչը: Խորհրդանիշերի հետ այսպիսի խաղերը վտանգաւոր են, այդ խորհրդանիշերը ջնջելը, հանելը, այն էլ Արարատ սարի պէս խորհրդանիշը հանելը ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաշապիկների վրայ պատկերւած լոգոյից եւ ընդհանուր լոգոյից, հետեւանքները կարող են լինել շատ խորը։ Ի դէպ, Հայաստանի հաւաքականի պարտութիւնն էլ կարող է դրա հետեւանքը լինել՝ սպորտային ասպարէզում: Բայց, այդպիսի անպատասխանատու խաղերի հետեւանքները կարող են արձագանգւել նաեւ այլ ասպարէզներում:
Այլ ձեռքբերում, որ Թուրքիան ունեցաւ անմիջապէս, առանց որեւէ բան զիջելու՝ Հայաստանը համաձայնւեց անցկացնելու եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով Նիւ Եօրքում: Այդ հանդիպումը տեղի ունեցաւ եւ Թուրքիան ամբողջ աշխարհի աչքի առջեւ ներկայացաւ գրեթէ միջնորդ կողմ, այնինչ նա ոչ թէ միջնորդ է, այլ հայ-ադրբեջանական հակամարտութեան մասնակից է, իր շրջափակումով ուղղակի մասնակից է։ Մեզանում յաճախ են ասում, թէ իբր Թուրքիան Ադրբեջանի պատանդն է, իբր Հայաստանի նկատմամբ իր քաղաքականութիւնն իրականացնելիս՝ առաջնորդւում է Ադրբեջանի շահերով, այսինքն՝ եթէ Ադրբեջանը չլինէր, Թուրքիան աւելի լաւ կը լինէր մեր նկատմամբ: Սա իրականութիւնն աղճատող տեսակէտ է. ընդհակառակը՝ Թուրքիան Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր ստանձնել է առաջնորդող դեր՝ հայ-թրքական եւ հայ-ադրբեջանական հարցերում: Ես ինքս էլ, որպէս ականատես, կարող եմ ասել՝ մասնակցելով Մինսկի խմբի բանակցութիւններին՝ 93-94 թւականներին, երբեմն Թուրքիայի ներկայացուցիչները, դեսպանները աւելի կոշտ եւ կարծր դիրքորոշումներ էին բռնում եւ Ադրբեջանին թոյլ չէին տալիս որեւէ զիջման գնալ, իսկ մեզանում ասում են, թէ տեսէք, հակառակն է: Այստեղ նոյնպէս բացատրութիւնները սխալ են, գնահատականները եւս ամերիկեան գնահատականներ են, ոչ թէ հայկական: Վաշինգտոնեան ակնոցը հիմա դրւել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան աչքերին եւ այդ ակնոցով էլ իրականութիւնը աղճատւած են տեսնում: Իսկ սա ոչ մի լաւ բան մեզ չի խոստանում, որովհետեւ այդ ակնոցի միջով տեսածն իրականութիւն չէ: Իրականութիւնը յետոյ մեզ հետ հաշւի կը նստի, եթէ մենք չհանենք այդ ակնոցը եւ մեր աչքերով պարզ չտեսնենք, թէ ինչպիսի իրականութեան մէջ ենք ապրում:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ ՝ ՀԱՐՑ - Որքանո՞վ է կարող իրական լինել Աբխազիա-Օսեթիան՝ Ղարաբաղի դիմաց Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական սակարկութիւնը:

Արմէն ԱՅՎԱԶՅԱՆ ՝ ՊԱՏԱՍԽԱՆ - Այսօր ինձ այդպիսի հարցեր քիչ են հետաքրքրում։ Եթէ նոյնիսկ նմանօրինակ սակարկութիւններ կան, արտաքին գործօնների վրայ այդքան սեւեռւել, ուշադրութիւն դարձնել այսօր չարժի: Անընդհատ փորձում են մեր գիտակցութեան մէջ մտցնել մի կործանարար թէզ, որ իբր մեզանից չի կախւած մեր ապագան, մեր ճակատագիրը, որ ամէն ինչ որոշում են այս աշխարհի ուժեղները եւ այլն, եւ այլն: Մենք պէտք է մեր գիտակցութեան միջից իսպառ ջնջենք այդ սխալ գաղափարը: Մեր հաշւին սակարկութիւնները պէտք է պարզապէս թոյլ չտալ եւ վերջ։ Այդպիսի սակարկութիւնների հետ հաշտւելը վերջին հաշւով կարող է մեզ կործանել: Ուրեմն՝ կը լինեն սակարկութիւննեեր այնտեղ, չեն լինի (մենք չունենք այդպիսի տւեալներ), եւ եթէ նոյնիսկ կան այդպիսի տւեալներ, ապա պէտք է կազմակերպել արդիւնաւէտ դիմադրութիւն՝ բոլոր հնարաւոր միջոցներով: Անկախ նրանից, թէ որ ուժերն են քեզ պարտադրում, որ ուժերն են քո հաշւին սակարկութիւններ կազմակերպում, անկախ այդ ամէն ինչից՝ պէտք է դիմադրել, քանի դեռ մենք այդ դիմադրութեան հնարաւորութիւնները ունենք: Եթէ մենք չդիմադրենք, այլ նորից ենթարկւենք երրորդ ուժերի պարտադրանքին, չեմ կարծում, թէ այս անգամ հնարաւորութիւն կունենանք վերականգնւելու ապագայում եւ կառուցելու ամուր եւ անվտանգ Հայաստանի պետականութիւն։ Իսկ այսօր այդ հնարաւորութիւնները կան, քանի դեռ կան՝ պէտք է մտածել հէնց դիմադրութեան եւ ինքնապաշտպանութեան մասին, ոչ թէ մտածենք, թէ հեռու տեղերում մեզ վերաբերող ինչ որոշումներ են ուզում ընդունել: Դիմադրութեանը պատրաստ լինելը հարիւրապատիկ նւազեցնում է առկայ սպառնալիքները, հարիւրապատիկ աւելացնում յաղթելու եւ դիմակայելու հնարաւորութիւնները:
Աղբյուրը՝ «Ալիք» , 29.10.2008
Հարցազրոյցը վարեց
ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ

mardi 14 octobre 2008

ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ

Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ» ՍՈՒՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐԱՌԱԾ ՈՒ ՄՇԱԿԱԾ ՎԻՊԱՍՔԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի խմբագրությամբ ընթերցողին է ներկայացվել 1960-1980-ական թթ. Արեւմտյան Հայաստանի վերապրողներից Զորավար Անդրանիկի մասին բարբառագետ-բանահավաք Սուրեն Սահակյանի գրառած ու մշակած «Ասք Անդրանիկի մասին» վիպասքը:

Չորս մասից բաղկացած համահավաքում նկարագրվում են Անդրանիկի ծնունդը, մանկությունն ու պատանեկությունը, հետագա կյանքն ու մարտական փառավոր ուղին: Ժողովրդական այս վիպասքը կարեւորվում է որպես 19-20-րդ դարում ստեղծված դյուցազներգության բացառիկ նմուշ, որը հայ ժողովրդի հավաքական մտայնության` ազգային-ազատագրական պայքարի ու հերոսականի նկատմամբ վերաբերմունքի հրաշալի արգասիք է: Վիպասքը ազգային հերոսի կյանքի եւ գործունեության համարժեք իմաստավորում է: Լուսինե Սահակյանը գրքի սկզբում զետեղել է ծավալուն առաջաբան, որում բնութագրված են վիպասքի ակունքները, պատմաէպիկական առանձնահատկություններն ու արժեքը, ինչպես նաեւ բարբառային բառարան` վիպասքի ընթերցանությունը դյուրացնելու նպատակով: Գիրքը հրատարակել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:




Հատված` «Ասք Անդրանիկ Զորավարի մասին» գրքի չորրորդ` «Դիլմանի հերոսը» գլխից:
Կարդում է` Անդրանիկ Հարությունյանը:

lundi 13 octobre 2008

ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելյան վարչական շրջանում: 1964 թվականին ծնված տղամարդու մարմինը հայտնաբերվել է Իլիմսկայա փողոցում` տան առջև: Բժիշկների կարծիքով, մահվան պատճառը եղել է դանակի` սրտի հատվածում հասցված հարվածները: Հարուցված է քրեական գործ, կատարվում է քննություն:
Աղբյուր` Panorama.am