mercredi 30 décembre 2009

ԿՈՒՍԱԿՐՈՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՑԵՂԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփան Քիրեմիջյանն իր մտահոգություններն է արտաահայտում հայ տեսակի ոչնչացման ու ինքնասպանության ուղղված բազմահազար հոգևորականների կուսակրոնությունը։
http://www.louysworld.com

dimanche 27 décembre 2009

ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

22 նոյեմբերի 2009-ին Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովի վերջին օրը անցկացվեցին մի շարք կլոր սեղաններ, ու քննարվեցին Արևմտյան Հայաստանի հայերին հուզող բազմապիսի խնդիրներ: Ներկայացնում ենք այս կլոր սեղանների ավարտին ընդունված որոշումները:


ՄԱՍ 1-ԻՆ

Congres-cloture-partie1

Tseghakron | MySpace Vidéo



ՄԱՍ 2-ՐԴ

Congres-clot ure-partie2

Tseghakron | MySpace Vidéo

jeudi 24 décembre 2009

ՀԱՅԱՑՔ ԴԻԱՐԲԵՔԻՐԻՑ` ՈՒՂՂՎԱԾ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻՆ


Ինչպես նշվել է բազմիցս, կրոնափոխ հայերի խնդիրը արդի հայագիտության ամենաքիչ ուսումնասիրված թեմաներից է, ուստի և այս ուղղությամբ արվող ցանկացած քայլ արժանի է ուշադրության։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ «Նորավանք» հիմնադրամը տպագրում է սփյուռքահայ Օհան Սասունյանի հոդվածը Դիարբեքիրի կրոնափոխ հայերի մի ընտանիքի վերաբերյալ։ Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ հոդվածը բացառապես հենված է հենց տեղում կատարված հետազոտական աշխատանքի և անձնական տպավորությունների վրա, որով էլ ավելի ուշագրավ է դառնում (խմբ.


1.Диарбекир (medium)Նախապատմություն. Դիարբեքիրը (Ամեդ կամ Ամիդա) գտնվում է Թուրքիայի հարավարևելյան մասում։ Բնակչությունը, որի մեծ մասը քուրդ է, կազմում է 1.5 միլիոն մարդ։

Մինչև 1915թ. քաղաքում կար մեծ հայկական թաղամաս` ակտիվ շուկայով, որն այրվեց Հայոց եղեռնի նախօրեին։ Քաղաքը հայտնի էր Սբ. Կիրակոս եկեղեցու բարձր զանգակատնով, որը երևում էր քաղաքի ցանկացած կետից։ Այսօր այդ զանգակատունն այլևս գոյություն չունի, իսկ եկեղեցին փլատակված է։

Դիարբեքիրի հայերն իրենց անվանել են տիգրանակերտցի` կապված Տիգրանակերտ քաղաքի հետ, որը կառուցվել է Տիգրան Մեծ թագավորի կողմից և ժամանակին եղել է Հայաստանի մայրաքաղաքը1։

1915թ. Դիարբեքիրի հայերի մեծ մասը տեղահանվել և կոտորվել է Դեր-Զորի ճանապարհին։ Քչերին է հաջողվել փրկվել և հասնել Սիրիա կամ Լիբանան և նոր կյանք սկսել։ Շատ հայ որբերի որպես ստրուկ կամ վաճառեցին արաբներին և քրդերին, կամ նրանց փրկեցին քուրդ ընտանիքներ։ Նրանց անուններն ու ինքնագիտակցությունը փոխվեցին, և նրանք դարձան սուննի մուսուլմաններ։ Որոշ դեպքերում ամբողջ ընտանիքներ կրոնափոխ էին լինում և ծածուկ ապրում, որպեսզի խուսափեն կոտորածից և հալածանքներից։

Մարիամի ընտանիքը. Այս ուսումնասիրության մեջ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք դիարբեքիրցի մուսուլման հայ ընտանիքի արմատների վրա։

Այս ընտանիքը Դիարբեքիրի մոտ գտնվող Սաթի գյուղից է։ Սաթին հայկական գյուղ էր, որը ուներ դպրոց և եկեղեցի։ Սբ. Մարիամ եկեղեցին վերափոխվել է Սաթի Ջամը մզկիթի (1940-ական թթ.)։ Ընտանիքի մեծ մոր անունը Մարիամ էր` ծնվ. 1901թ. Սաթիում։

Մարիամը Եղեռնի ժամանակ կորցրել էր ընտանիքը և նույն գյուղում ապաստան գտել բարեկամ քուրդ ընտանիքում։ Նա փոխեց անունը՝ դառնալով Սեկինե և իսլամ ընդունեց։ 13 տարեկանում նրան ստիպեցին ամուսնանալ այդ ընտանիքի միակ որդի Շեյխմուսի հետ։ Տարիների ընթացքում նրանք 7 երեխա ունեցան, և քանի որ վաղ հասակում ամուսնություններն ավանդույթ էին, իսկ երբեմն նաև` պարտադրված, այս 7 երեխան 90 տարվա ընթացքում (5 սերունդ) 250 հոգանոց ընտանիք կազմեցին։

Հետաքրքիր է, որ Շեյխմուսի ընտանիքը նույնպես հայկական արմատներ ուներ։ Նրա պապը 1860-ական թթ. Սասունից տեղափոխվել էր Դիարբեքիր և ընդունել իսլամ օսմանների հալածանքներից խուսափելու համար։

Ի տարբերություն Թուրքիայի շատ կրոնափոխ ընտանիքների` Շեյխմուսի նոր ընտանիքը (2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ սերունդները) տեղյակ էին իրենց հայկական արմատների մասին։ Նրանք իրենց Մարիամ տատիկից լսել էին նրա գյուղի և ընտանիքի մասին պատմություններ։ Մարիամը շատ լավ էր հիշում իր ընտանիքը և դպրոցը, կրտսեր եղբորը՝ Հարությունին, որը կորել էր 1915թ. ապրիլին։

1940-50-ական թթ. գյուղի տնտեսական վատ վիճակի պատճառով ընտանիքն աստիճանաբար տեղափոխվում է Դիարբեքիր, բայց պահպանում կապը գյուղի հետ։ Շատ տարիներ են անցնում, և չնայած ընտանիքն ապրում էր քրդերի մեջ, միևնույն է, օտար էր համարվում։

Հետաքրքրական է, որ քուրդ հարևանները նրանց անցյալի (և հայերի) մասին գիտեին ավելին, քան իրենք, բայց մեղքի զգացումը թույլ չէր տալիս նրանց ազատ խոսել։ Տարեց քրդերը գիտեին, որ իրենց ծնողներն էլ են մասնակցել Հայոց ցեղասպանությանը և որոշ չափով էլ իրենք են պատասխանա-տու այն ամենի համար, ինչ պատահեց նրանց հետ, ովքեր կրոնափոխ եղան։

Ընտանիքի կառուցվածքը. Ընտանիքի տարեց անդամները կրոնասեր մարդիկ էին։ Օրական 5 անգամ աղոթելը և Ռամադանին պաս պահելը սուրբ պարտավորություններ էին, որոնք պահպանվում և հարգվում էին2։ Մարիամի դուստրերից մեկն ամուսնու հետ նույնիսկ հաջ էր3 կատարել Մեքքա։ Նա հաջիի (մարդ, որը հաջ է կատարել) համբավ էր վայելում իր ընտանիքի և ընկերների կողմից։

Կանանց դերը հետաքրքիր էր ընտանիքում։ Ընտանիքի գլուխը սովորաբար ամենատարեց տղամարդն է, բայց Մեհմեդի (Շեյխմուսի զավակի) մահ-վանից հետո նրա կինը՝ Բադրիեն (68 տարեկան) դարձավ ընտանիքի ղեկավարը։ Չնայած Բարդրիեն այս ընտանիքի անդամ չէր, բայց հարգված կին էր4։

Մուսուլման ընտանիքներում (հատկապես Մերձավոր Արևելքում և Թուրքիայում) կանայք են պատասխանատու երեխաների դաստիարակության, ընտանիքի և տան հոգսերը հոգալու համար, բայց նրանք երբևիցե որոշումներ ընդունելու իրավունք չեն ունեցել։ Տղամարդն է ընտանիքի գլուխը, և նրա մահվանից հետո որդին կամ եղբայրն է ստանձնում կնոջ, աղջկա կամ նույնիսկ մոր խնամքը։

Բադրիեն ծագում էր մի ընտանիքից, որի արմատներն անհայտ են։ Երբ նրան հարցնում էին իր անցյալի մասին, նա ասում էր, որ հոր անունը Հայկ էր՝ իր շրջապատի համար բավական անսովոր, բայց, ամեն դեպքում, մաքուր հայկական անուն։

Շեյխմուսի դուստրերից մեկը՝ Մելիքեն, ամուսնացավ մի որբի հետ, որի անունը Ահմեդ էր, որն այժմ 67 տարեկան է և մասամբ կորցրել է հիշողու-թյունը։ Միայն հիշում է, որ իր ընտանիքն ապրում էր Վանի մոտ գտնվող գյուղերից մեկում, իսկ հոր մականունը Ջանֆիդա էր, որը զոհվել է պատերազմի ժամանակ։ Այդ տարեց մարդը չէր հիշում իրենց գյուղի անունը, և թե ինչ էր նշանակում այդ մականունը։ Ջանֆիդան նույնպես շատ անսովոր անուն է այս շրջապատի համար։ Այսպես էին հայերն անվանում այն ազատամարտիկ-ներին (ֆիդայիներին), որոնք պաշտպանում էին իրենց գյուղերն օսմանյան բանակից և քուրդ զինյալներից (մինչև 1915թ.)։

Ընտանիքում խրախուսվում էր երիտասարդ ամուսնությունն ու բազմազավակությունը։ Ամեն զույգ ուներ 4-7 երեխա, իսկ 65 տարեկան Հաֆիզեն նույնիսկ ընտանեկան ռեկորդ էր սահմանել՝ ունենալով 9 երեխա։ Արևելքում մեծ պատիվ է, երբ տատիկը խնամում է թոռան թոռանը՝ պատիվ, որին արժանացել էր Մարիամը մինչև իր մահը 1985թ., և պատիվ, որին հույս ունի արժանանալու Բադրիեն։

Ընտանիքում հիմնականում ամուսնանում են կամ իրենց զարմիկների, կամ էլ իրենց պես կրոնափոխների հետ։ Երբ նրանց հարցնում էին պատճառների մասին, նրանք պատասխանում էին. «որպեսզի արյունը մաքուր պահենք»։ Դիարբեքիրը լքած և Ստամբուլ կամ Գերմանիա տեղափոխվածների մեջ խառնամուսնությունները քրդերի, թուրքերի կամ գերմանացիների հետ ավելի շատ են: Քանի որ կտրվել են իրենց շրջապատից, ազգային պատկանելության գիտակցությունը թուլացել է, բայց, միևնույն է, նրանք կապված են իրենց ընտանիքի, գյուղի և ավանդույթների հետ։

Երիտասարդ սերունդ. Ընտանիքի երիտասարդ անդամների մեծ մասն իրեն քուրդ է համարում, բայց երբ նրանց հարցնում են, թե որ աշիրեթին5 են պատկանում, դժվարանում են պատասխանել։

Ընտանիքի երիտասարդ անդամներից մեկը՝ Ալին, քրդական շարժման մասնակիցներից էր և Աբդուլա Օջալանի երկրպագուներից։ Սա Ենիշեհիրի՝ Դիարբեքիրի շրջաններից մեկի (որը հայտնի է քրդական շարժմանը նվիրվածությամբ) դպրոցական միջավայրի ազդեցությունն էր։ Նրա ընկերները գիտեին, որ Ալին տարբերվում է իրենցից։

Երիտասարդ սերունդը նաև լավ կրթություն է ստացել։ Մահմուդն (29 տարեկան) ավարտել է Դիջլեի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը, իսկ նրա զարմիկը՝ Ֆեյալը (25 տարեկան), իրավաբան էր և ձախ խմբի անդամ։ Մյուս զարմիկը՝ Ֆեյզոն (36 տարեկան), հայտնի բժիշկ էր Դիջլեի հիվանդանոցում։

Նրանք մեծ մասամբ ազատամիտ են։ Ոգելից խմիչքները տանն արգելված էին, բայց նրանք սովորաբար իրենց ընկերների հետ ժամանակ էին անցկացնում սրճարաններում և ռեստորաններում։ Ոմանք խմում են հասարակական վայրերում, ոմանք էլ նախընտրում են խմել փակ դռների հետևում, իրենց մտերիմ ընկերների հետ։

Ընտանիքի երիտասարդ անդամներն զգում են, որ տարբերվում են իրենց քուրդ հարևաններից, բայց քաղաքական և տնտեսական դժվարությունները միավորում են նրանց անարդարության դեմ։ Նրանք բոլորը չեն, որ սատարում են Քանդիլի լեռներում6 գտնվող քուրդ զինյալներին, բայց այլ լուծում չեն տեսնում, քանի դեռ կառավարությունը շարունակում է հակաքրդական քաղաքականություն իրականացնել։

Ընտանիքի երիտասարդ անդամներից մեկը՝ Մահմուդը (27 տարեկան), մի քանի ընկերների հրավիրել էր բացօթյա սրճարան քաղաքի դարպասներից մեկի մոտ։ Առօրյա կյանքի և քաղաքական հարցերի քննարկման ժամանակ խոսք գնաց աշիրեթների մասին։ Չնայած նրանք բոլորն էլ իրենց քուրդ էին համարում, բայց ոչ ոք չկարողացավ նշել իր աշիրեթը։ Միայն Ադնանը կարողացավ հստակ ասել, որ իր ընտանիքը մի ժամանակ հայկական էր, և իրենք կրոնափոխ էին եղել պատերազմի ժամանակ։ Մահմուդը զարմացավ, որ իր վաղեմի ընկեր Ադնանը հայկական ծագում ուներ։ Մեկ ժամ տևած քննարկումից հետո տասը տարվա ընկերները պարզեցին, որ բոլորն էլ «բացեր» ունեն անցյալում։

Ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ անհայտ ծագում ունեին։ Տարօրինակ է, բայց նրանք իրենց ավելի ազատ էին զգում միմյանց հետ ժամանակ անցկացնելուց։

Շրջապատը. Դիարբեքիրի երիտասարդությունը գրեթե նույն վերաբերմունքն ուներ կենտրոնական իշխանությունների հանդեպ։ Կառավարությունը, քաղաքական պատճառներից ելնելով, տասնամյակներ շարունակ թույլ չէր տալիս, որ այդ շրջանների քաղաքների և գյուղերի մեծ մասը զարգանա։ Կրթության մակարդակը շատ ավելի ցածր էր, քան Ստամբուլում կամ Անկարայում, աշխատատեղերը քիչ էին։ Մինչդեռ երիտասարդների համար միակ ելքը Ստամբուլ տեղափոխվելն էր, որը գերբնակեցված քաղաք է` 15 միլիոն բնակչությամբ, որի 5 միլիոնը քրդեր են։

Այս ամենի հետևանքն այն է, որ երիտասարդների շրջանում իշխում են հակակառավարական տրամադրությունները։ Ժամանակ առ ժամանակ Դիարբեքիրը դառնում է քրդամետ կուսակցությունների և ոստիկանության կամ բանակի հետ բախումների թատերաբեմ։ Քաղաքում բազմաթիվ զորանոցներ և ոստիկանակետեր կան։ Այս ամենը խոր հետք է թողնում քաղաքի երիտասարդության վրա։

Երբ տեղացիներին հարցնում են հայերի մասին, կցկտուր պատասխաններ են հնչում։ Դպրոցներում դասավանդում են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» վերաբերյալ պաշտոնական տարբերակը, որը հերքում է զանգվածային սպանությունները և մեղադրում հայերին ռուսների հետ Օսմանյան կայսրության դեմ ուղղված համագործակցության և միլիոնավոր անմեղ մուսուլմանների սպանությունների մեջ։ Բայց ոչինչ չի ասվում այն մա-սին, թե որտեղ են այժմ այդ հայերը։

Մզկիթներում բոլոր իմամները նշանակվում են իշխանությունների կողմից։ Իրենց ուրբաթօրյա քարոզներում նրանք երբեմն հայերին, հույներին և հրեաներին անվանում են անհավատ և Աստծո թշնամիներ։ Իմամները անհավատներին ներկայացնում են որպես մարդիկ, որոնք հեռու են Մուհամեդից7, սրբապիղծ են8 և մեղքեր են գործում ռաքի վաճառելով և խմելով9։

Շատերը Դիարբեքիրում Հայաստանը համարում են անհավատների երկիր, որտեղ մարդիկ փողոցներում խմում են, իսկ աղջիկները բաց շորեր են հագնում՝ միտք, որ շատ հրապուրիչ է երիտասարդների համար, բայց խիստ բացասական է ընկալվում տարեց սերնդի կողմից։

Նման շրջապատում կրոնափոխ հայերի ծածուկ կյանքը հասկանալի է դառնում։ Նրանք նախընտրում են համեստ կյանք վարել և չհիշել վատ հիշողություններով լի անցյալը։ Շատ դեպքերում նրանք ավելի կրոնապաշտ են, քան իսկական մուսուլմանները` ապացուցելու համար իրենց հավատարմությունն այս շրջապատին։

Հետևություն. Մարիամի ընտանիքն այսօր էլ ապրում է Դիարբեքիրում։ Նրանք իրենց ոչ թե հայ են համարում, այլ հայկական ծագում ունեցող մուսուլման քրդեր։ Նրանք շատ մոտ են քրդերին, բայց ավելի քան 90 տարվա համատեղ կյանքը չի կարողացել ուծացնել նրանց։ Նրանք Թուրքիայի Հանրապետության քաղաքացի են, բայց չեն կարող իրենց դասել Թուրքիայում բնակվող 40 էթնիկ խմբերից որևէ մեկին։ Ամենահեշտ տարբերակն է ասել՝ «Ես քուրդ եմ» կամ «Ես մուսուլման եմ»։

Այսպիսի ընտանիքներն ու համայնքները, որոնք ապրում են Թուրքիայում, խավարի մեջ, նման են մեծ հին մառանի, որի պարունակությունն անհայտ է, «մառանի», որն, անկասկած, պահանջում է ավելի խոր ուսումնասիրություն և բացատրություն։ Մինչդեռ շատ հետազոտողներ այս ամենին «նեղ պատուհաններից» են նայել, այնինչ ոմանց եզակի հնարավորություն էր ընձեռվել հենց ներսից հետազոտելու այս ամենը, ինչն էլ հնարավոր դարձրեց սույն աշխատանքը։

Մարիամի ընտանիքը, կրոնափոխ շատ այլ ընտանիքների հետ միասին, չի կարելի հայկական անվանել, բայց չի կարելի նաև անտեսել, քանի որ այդ իրենց ընտրությունը չէր` դառնալ այն, ինչ կան այսօր։

1Հին Տիգրանակերտը գտնվում է Սիլվան քաղաքի մոտակայքում՝ Դիարբեքիրից 15 րոպե հեռավորության վրա։ Այստեղ առ այսօր կարող ենք տեսնել հին քաղաքի պարիսպները։

2Ռամադանը բոլոր մուսուլմանների սրբազան ամիսն է: 30 օր տևող պասի և աղոթքների շրջան է, որից հետո 3 օր տոն է (Eid el Fit): Պաս պահելը և աղոթելը բոլոր մուսուլմանների կրոնական պարտավորությունն է։

3Մեքքան գտնվում է Սաուդյան Արաբիայում և համարվում է բոլոր մուսուլմանների սուրբ քաղաքը։ Ցանկացած մուսուլմանների համար մեծ պատիվ է կյանքում գոնե մեկ անգամ հաջ կատարելը։

4Հարսը (թուրքերեն` gelin) ընտանիքում օտար է համարվում, քանի որ եկել է ուրիշ ընտանիքից։

5Աշիրեթը արաբերեն բառ է և նշանակում է ցեղ։ Մինչև 1915թ. քրդերն իրենց ծագման մասին խոսելիս նշում էին իրենց աշիրեթները (ցեղերը), մինչդեռ հայերը նշում էին քաղաքը, որտեղից ծագել են։ Մինչ օրս քրդերն իրենց ինքնության մասին խոսելիս նշում են իրենց աշիրեթները, որոնք սփռված են Թուրքիայով, Սիրիայով, Իրաքով և Իրանով մեկ, իսկ Սփյուռքի հայերը՝ իրենց քաղաքները (մշեցի, վանեցի, տիգրանակերտցի, սասունցի, ադանացի...)։

6Քանդիլի լեռները գտնվում են Իրաքի և Թուրքիայի սահմանին և Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների (որոնք 80-ական թթ. մարտնչում են թուրքական բանակի դեմ) կենտրոնատեղիներից է:

7Մուհամեդ մարգարեն իսլամի հիմնադիրն է։

8Իսլամում երեխաները պետք է թլպատվեն փոքր հասակում։ Սա առողջություն և մաքրություն է խորհրդանշում։ Այնպես որ, մահմեդականի համար չթլպատված մարդն անմաքուր և անառողջ է։

9Ոգելից խմիչքներ օգտագործելն իսլամում արգելված է, դա համարվում է մեծ մեղք։

Օհան Սասունյան

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐ

Օսմանյան կայսրությունում տարբեր դարերում մահմեդականացված հայերի մասին շատ քիչ է գրվել: Գիտնականները հաճախ շրջանցել են այդ թեման կամ էլ բավարարվել միայն կրոնափոխության որոշ փաստեր արձանագրելով: Անշուշտ, այստեղ մեծ էր Թուրքիայի իշխանությունների դերը, որոնց հաճո չէր իրենց հպատակների բռնի մահմեդականացման մասին նյութերի հրապարակումը: Կարեւոր հանգամանք էր նաեւ հայ իրականության մեջ տիրող այն մտայնությունը, թե կրոնափոխներն այլեւս հայ չեն: Նույնիսկ «Մեղու Հայաստանի» թերթում քննարկվում էր այն հարցը, թե կաթոլիկ եւ բողոքական հայերին կարելի՞ է հայ համարել: Ի պատասխան, հայ մեծանուն գրող Րաֆֆին 1880թ. «Մշակում» գրում է. «Երկրագնդի վրա թե՛ քաղաքակիրթ եւ թե՛ վայրենի ազգերի մեջ չկա եւ չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ: ...«Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական եւ հունադավան հայերը, նա ազգային օրգան է եւ ոչ` եկեղեցական: ...Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միեւնույն ընտանիքի զավակներն ենք: ...Կաթոլիկությունը, բողոքականությունը եւ մինչեւ անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց...»:

Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում բազմապատկվեց բռնի կրոնափոխված հայերի թիվը: Նրանց մեջ էր նաեւ արեւմտահայ նշանավոր գրող Երվանդ Օտյանը, որը տարագրվելով, Հալեպից Դամասկոս կեսճանապարհին գտնվող Համա քաղաքում, Տեր-Զորի սարսափելի ջարդերի օրերին առերես իսլամություն է ընդունել: Նա իր «Անիծեալ տարիներ» խիստ արժեքավոր հուշագրության մեջ գրում է, որ Համա հասած գաղթականների բեկորների մեջ կային վեց քահանա եւ երկու ավետարանական պատվելի, որոնց ձերբակալելով` թուրքերը արաբական անապատներ քշելու սպառնալիքով ձեռնամուխ են լինում անհովիվ մնացած հայերի կրոնափոխությանը, եւ 5.000 հոգի առերես կրոնափոխվում է: Սեւ ծովի ափից` Տրապիզոնի վիլայեթից, Համա էին հասել, ինչպես գրում է Ե.Օտյանը, «30-ի չափ սամսոնցի տարագիր կիներ, որոնք հազար ու մէկ չարչարանքներէ ետքը եկած ինկած էին հոն: ...Այդ խեղճ կիներուն պատմութիւնը սրտաճմլիկ էր: Հազիւ թէ Սամսոնէն մեկնած` զիրենք բաժնած էին իրենց ամուսիններէն, եղբայրներէն ու զաւակներէն: Ճամբան թուրքերն ու քիւրտերը առեւանգած էին իրենց մանկամարդ ու գեղանի հարսներն ու աղջիկները: Յետոյ մէկ քանի անգամներ կողոպտուած էին: ...Այդ խեղճ կիները այսպէս քանի մը ամիս լեռնէ լեռ տարուելով` բերուած էին Հալէպ ու անկէ ալ Համա: Իրենցմէ շատերը յոգնութենէ, տառապանքէ, անօթութենէ ու հիւանդութենէ մեռած էին ճամբան: ...Սամսոնցի կիները մուրացկանի կերպարանքով հասած էին Համա: Գալով սամսոնցի էրիկմարդերուն, եւ ոչ մէկէն կարելի եղած էր լուր առնէլ: Հաւանօրէն ամէնքն ալ ջարդուած էին իրենց կիներէն բաժնուելէ ետքը:

...Իթթիհատի կողմէ պատրաստուած էին հազարաւոր խնդրագիրներ, որոնց վրայ պէտք էր միայն աւելցնել հին ու նոր անունները եւ ստորագրել, որուն փոխարէն իրենց կը տրուէր թուղթի կտոր մը, որուն վրայ իսլամական անունը եւ թիւ մը կար: ...Ամէնէն դժուարը եղաւ սամսոնցի կիներուն իսլամացումը: Ասոնք մինչեւ վերջին վայրկեանը մերժեցին հաւատափոխ ըլլալ եւ պատրաստակամութիւն յայտնեցին անապատը տարագրուելու: ...Վերջապէս, մէծ դժուարութեամբ կրցանք զիրենք համոզել: ...Եւ օրերով իրենց լաց ու կոծը չդադրեցաւ»:

Մեծ եղեռնի եւ նրա հետեւանքներից մեկի` բռնի կրոնափոխված հայերի մասին հրապարակավ խոսելու արգելանքի պատճառով տասնամյակներ շարունակ Թուրքիայի հայ մտավորականներն ու գիտնականները չէին կարողանում արտահայտվել:

Եվ ուրախալի է, որ բռնի մահմեդականացված հայերի մասին վերջին տարիներս հայկական եւ թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Ցավոք` ուշացած, քանզի մի քանի տասնամյակ ձգված լռությունը անդառնալի կորուստներ պատճառեց: Շատ կրոնափոխվածներ, որ պահպանել էին հայերենը եւ իրենց ծագման մասին հիշողությունը, ԽՍՀՄ–Թուրքիա փակ սահմանի պատճառով կտրվելով Հայաստանից եւ Վրաստանի հայաբնակ շրջաններից, մոռացան մայրենի լեզուն եւ հեռացան իրենց արմատներից: Այդ ընթացքում թուրքական քարոզչությունը իր սեւ գործն էր անում` ստեղծելով հայի բացասական կերպար, կեղծելով պատմությունն ու մահմեդականացված հայերի անցյալը: Թուրքիայի հայ հոգեւորականներն էլ, իրենք լինելով իրավազուրկ վիճակում, ոչ միայն չէին կարող օգնության ձեռք մեկնել գավառներում ու լեռնային հեռավոր գյուղերում, այս ու այնտեղ ծվարած կրոնափոխ հայրենակիցներին, այլեւ անգամ նրանց մասին բարձրաձայնել, եւ միանգամայն անսպասելի էր, որ Կ.Պոլսի Հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ 2007թ. մայիսի 30-ին պատրիարքարանում հանդիպման ժամանակ, հիշեցնելով, որ Մեծ եղեռնի տարիներին մեկ ու կես միլիոն «հայ բնակիչներ բնաջնջուեցան», նշեց, որ «Պետք չէ մոռնալ նաեւ, որ տեղահանութեան ընթացքին, տեղահան ըլլալէ փրկուելու համար, մեծ թիւով հայեր մահմետականութիւնը ընդունեցին: Մենք զանոնք եւս մեզմէ կը նկատենք, քանի որ, նոյնիսկ եթէ տարբեր կրօնի մը անցած են, հայերէն կը խօսին եւ հայ մշակոյթը կ’ապրին»: Կարծում ենք, որ պատրիարքի ասածը կարող է տարածվել նաեւ 18-րդ դարում բռնի կրոնափոխված համշենահայերի այն հատվածի վրա, որը պահպանել է հայերենը:

Իսկ որքա՞ն է նրանց թիվն այսօր Թուրքիայում:

Թուրքական իշխանությունները թեեւ արտաքուստ ցույց են տալիս, որ Թուրքիայում բոլորը թուրք են, իրականում, ներքուստ անհանգիստ են եւ իրենք էլ են փորձում պարզել երկրում բնակվող ազգերի իրական խճանկարը: Թուրքիայի Կայսերի (Կեսարիա), Մալաթիա եւ Էլազըգ (Խարբերդ) քաղաքների համալսարանների գիտնականները, Ազգային անվտանգության խորհրդի հանձնարարությամբ, ուսումնասիրելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, 2000թ. իրենց կազմած զեկուցագրում, մյուս ազգային փոքրամասնությունների` հայերի, քրդերի, արաբների, լազերի կողքին նշել են Ռիզեի եւ Արդվինի նահանգների 13.000 համշենցիներին: Այնինչ, մեր մոտավոր հաշվումներով, միայն Արդվինի նահանգի Խոփայի գավառի 32.209 (2007թ.) բնակիչներից շուրջ 20.000-ը համշենցի է: Նրանք բնակվում են Խոփա քաղաքում (բնակչությունը` 17.400 մարդ), ինչպես նաեւ մի շարք գյուղերում:

Քանի որ Թուրքիայում բնակավայրերի անվանափոխությունը դարձել է պետական քաղաքականության բաղադրիչ, ուստի ստիպված ենք փակագծերում նշել նաեւ գյուղերի նախկին անունները` Քոյունջուլար (Զալունա, Զալօնա), Բաշոբա (Խիգի, Խիգօբա), Չավուշլու, Յոլդերե (Զուրփիջի, Զյուրբուջի), Գյունեշլի (Ձաղրինա, Զարգինա), Բալըքլը (Զէնդիդ), Հենդեք (Գարջի), Էշմեքայա (Արդալա), Չիմենլի, Փընարլը (Անչիօղ, Անչօրօխ), Քեմալփաշա (Մաքրիյալ) եւ համանուն գյուղախումբ` Քայա (նրա կազմում հետեւյալ գյուղակները կամ թաղամասերը` Շանա, Չաքմաղին, Փափաթ, Հալբաշը), Չամուռլու (Չանչախանա, Չանչաղօն), Ուչքարդեշ, Քազիմիյե (Վէյի Սարփ), Օսմանիյե, Քարաօսմանիյե (Խէձէլօն), Քյոփրուջու Դերեիչի (գյուղախումբը 2000թ. ուներ 4.129 բնակիչ, իսկ 2007-ին` 4.597):

Համարյա 2.000 կրոնափոխ, բայց հայախոս համշենցիներ են բնակվում նաեւ հարեւան Բորչկայի գավառի (բնակչությունը 2007թ.` 24.133) Բորչկա ավանում եւ Չիֆթեփընար (Չխալա), Գյուրեշեն (Բէյլիվան, Բէղլէվան, Բաղլիվօն), Յեշիլքյոյ (Գէնչլէր, Մանասթըր) գյուղերում:

Մեր ունեցած տեղեկություններով` Սաքարյա նահանգի Աչմաբաշը գյուղում եւս խոսում են հայերեն` Խոփայի խոսվածքով: Այսօր այդ նահանգի Քարասու եւ Քոջաալի, ինչպես նաեւ հարեւան Դյուզջե նահանգի Աքչաքոջա գավառներում կան մահմեդական համշենցիների մի շարք գյուղեր` Փարալը (հիմնականում բաշ-համշենցիներ, նաեւ խոփացի համշենցիներ. բնակիչները եկել են 1930-ական թթ., նախկին հունական գյուղ է, կա հունական եկեղեցի), Քեսթանեփընարը, Աքթաշ, Քարափելիթ, Ենիդաղ (այժմ` Օրթաքյոյ), Լահանա, Քարաթավուք, Ենիջե, Հեմշին (այժմ` Արմութլու) եւ Գեղամ (այժմ` Քովուքփելիթ), որը նախկինում քրիստոնյա համշենցիներով էր բնակեցված: Ըստ վկայությունների, շրջակա գյուղերի այլազգի բնակիչները վերոհիշյալ գյուղերի համշենցիներին էրմենի են ասում:

Այսպիսով, միայն Արդվինի, Սաքարյայի եւ Դյուզջեի նահանգներում բնակվող հայախոս մահմեդական համշենցիների թիվը կրկնակի գերազանցում է Թուրքիայի Անվտանգության խորհրդին ներկայացված զեկուցագրի տվյալները, այնինչ բազմաթիվ հայախոս համշենցիներ են բնակվում նաեւ այլ նահանգներում եւ Ստամբուլում, որտեղ մեկնում են ուսման եւ աշխատանքի նպատակով եւ երբեմն հասնում բարձր պաշտոնների:

Ամփոփելով նշենք, որ այսօր Թուրքիայում, մոտավոր հաշվումներով, բնակվում է իսլամ դավանող շուրջ 30-35 հազար հայախոս համշենցի: Նրանցից շատերը ցանկանում են պատասխան գտնել իրենց եւ զավակներին հուզող այն հարցին, թե ով են, ինչ ազգի են պատկանում: Մենք պետք է օգնենք նրանց ճիշտ կողմնորոշվելու: Իսկ իրենք առայժմ գտել են յուրօրինակ, դիվանագիտական լուծում. քանի որ ծագումով հայ են, բայց քրիստոնյա չեն, մահմեդական են, բայց թուրք չեն, ուստի իրենց չեն անվանում հայ կամ թուրք, այլ` համշենցի (հօմշեցի, հօմշենցի), այսինքն` ծագումով Ռիզեի նահանգի Համշեն գավառից:

Սերգեյ Վարդանյան

ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒԹՅԸ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՕՐԸ

22 նոյեմբերի 2009-ին Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովում
Արմենակ Աբրահամյանի ելույթը:

congres-abrahamian-day2

Tseghakron | MySpace Vidéo

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ

soldiers (original)Հրեա զինվորականի վարքականոնը

Հրեության շրջանում զինվորականի կերպարը մշտապես ընկալվել է որպես հրեական պետականության շարունակականության, հրեա ժողովրդի ու նրա ժառանգության պաշտպանության առաջնակարգ երաշխիքներից մեկը։ Հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում էապես կարեւորվել է հրեա զինվորականի բարոյահոգեւոր բարձր պատրաստվածության հարցը` որպես ազգային ինքնության պահպանման կարեւորագույն բաղադրիչ։ Արդյունքում` հրեության պատմության հաղթանակներն ու հերոսապատումները դարձել են այն կարեւորագույն արժեհամակարգային սկզբունքները, որոնք եւ հետագայում հիմք հանդիսացան հրեա զինվորի վարքականոնի ստեղծման համար։ Զինվորական վարքականոնի շուրջ ձեւավորված ավանդական մոտեցումներն իրենց կիրառական գործածությունը ստացան Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ դրվեցին հրեական պետականության վերստեղծման հիմքերը։ Առանձնակի պետք է ներկայացնել Իոսիֆ Տրումպելդորի կերպարը, որը զգալի ավանդ ունեցավ վարքականոնի նորմերի ձեւավորման գործում։ Հրեության շրջանում հերոսացված Տրումպելդորը հստակ էր գիտակցում ժամանակաշրջանի միջազգային բարդ իրադրությունում հրեական պետականության ստեղծման հարցում հրեա զինվորի` որպես խիզախ, բարոյահոգեւոր բարձր արժեքներ կրող մարտիկի, անգնահատելի կարեւորությունը։ Տրումպելդորը մեծ տեղ էր հատկացնում «ժողովրդի բանակի» գաղափարին, որի զինվորականները իրենց հետեւից կտանեին հրեա ժողովրդին, կպաշտպանեին վերջինիս ու իրենց պետականությունը` չխնայելով սեփական կյանքը։ Տրումպելդորը հրեա զինվորականի վարքականոնի հիմքում տեսնում էր «ասպետական պատասխանատվության» բարոյական նորմը։

Հրեա զինվորականի վարքականոնի` տրումպելդորյան մոտեցումն աջակցություն ստացավ հրեական պետական հիմնադիր այրերի (առաջին հերթին` երկրի առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի) կողմից։ Նրանց բարոյական պատկերացումները կենտրոնանում էին պետականակենտրոն գաղափարախոսության վրա, ըստ որի` հրեա զինվորի արժեքային համակարգի հիմքում դրվում էր հրեական պետությանն անվերապահ ծառայելու ու հավատարիմ լինելու զգացումը` որպես «բարձրագույն առաքելություն»։

Հրեա զինվորի դերը կարեւորվեց եւ հետագա տասնամյակներում` պայմանավորված արաբ-իսրայելական հաճախակի պատերազմներով, ինչը հետեւաբար նպաստեց վարքականոնի հայեցակարգի ի մի բերման գործընթացին։ Հայեցակարգն ամփոփ բնույթ ստացավ 1992թ., երբ Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայացրին «Իսրայելի պաշտպանության ուժերի վարքականոնը»։ Փաստաթուղթը ստացավ լայն միջազգային հնչեղություն։ Վերջին շրջանում ԱՄՆ Պենտագոնը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում դիմել է զինվորի վարքականոնի` հրեական փորձի օգնությանը։ Իսրայել պետության կողմից վարքականոնին տրված բարձրագույն կարեւորության մասին է խոսում այն, որ վերջինս հանդիսանում է Իսրայելի պաշտպանության ուժերի դոկտրինի երկու գլխավոր բաժիններից մեկը` «Էթիկա» խորագրով։ Փաստաթղթի համաձայն, «Իսրայելի պաշտպանության ուժերի նպատակն է Իսրայելի պետության ու նրա անկախության գոյության պաշտպանությունը, Իսրայելում բնականոն կյանքի խաթարմանն ուղղված բոլոր թշնամական ջանքերի չեզոքացումը։ Իսրայելի պաշտպանության զինվորները պարտավոր են մարտնչել, անվերապահորեն ներդնել իրենց ողջ ունակությունները եւ նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը հանուն Իսրայելի պետության, նրա քաղաքացիների պաշտպանության»:

Վարքականոնում հաստատագրված արժեքներից հատկապես պետք է առանձնացնել հետեւյալները.

  • առաքելության գիտակցում եւ նպատակային կամք` այդ առաքելության կատարման ու հաղթանակի հասնելու համար,
  • պատասխանատվության զգացում` Իսրայել պետության, նրա բնակիչների պաշտպանության գործում,
  • անձնական օրինակի մատուցում (հրեա մարտիկը պետք է կատարի իր պարտականությունները այնպես, ինչպես ինքն է պահանջում գործընկերներից),
  • մարտական գործողությունների ժամանակ հրեա զինվորականը պետք է վտանգի իր եւ իր գործընկերների կյանքը` միայն այն չափով, որչափով պահանջվում է դրված առաքելության կատարման համար,
  • եղբայրություն կամ թիմային ոգի:

Իսրայելի պաշտպանության ուժերի հայեցակարգի մյուս` «Հիմնական հայեցակարգ» մասնաբաժնում նույնպես առանձնահատուկ շեշտվում են հրեա զինվորականության բարոյահոգեբանական պատրաստվածության հիմնահարցերը` որպես Իսրայելի պետության, նրա բնակիչների պաշտպանության հիմնարար երաշխիք։ «Հիմնական հայեցակարգում» ներառված հիմնադրույթների շարքում տիպիկ օրինակ է առաջին կետը, ըստ որի` «Իսրայելը չի կարող պարտություն կրել անգամ մեկ պատերազմում»։

Հրեա ռազմագերիների խնդիրը

Հրեության շրջանում յուրաքանչյուր հրեա զինվորի բարձր արժեւորման հանգամանքը հաստատվում է նաեւ հրեա ռազմագերիների ազատման հարցերի լուսաբանման առումով, ինչն առանցքային տեղ է զբաղեցնում հուդայականությունում։ Հրեա ռազմագերիների ազատագրումն ասոցացվում է «Գեուլա» կամ «Ազատագրում» կոչվող բարեգթության ամենօրյա աղոթքի հետ, որում հրեաներն իրենց շնորհակալությունն են հայտնում Աստծուն` Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից հրեաներին ստրկությունից ազատագրելու համար։ Աստված հրեա ժողովրդին ներկայանում է ոչ թե երկնքի ու երկրի արարիչ, այլ որպես ազատագրիչ։ Եգիպտոսից հրեաներին ստրկացումից ազատելու հիմնահարցը նշանակալի տեղ ունի նաեւ հրեության ազգային ինքնության համատեքստում։ Այստեղից էլ հրեա ռազմագերիների խնդիրը կապվում է եգիպտոսյան գերեվարումից հրեա ժողովրդի ազատագրման հետ։ «Միշնե Թորա»-ի 7-րդ` «Աղքատներին բարեգործություն անելու մասին» օրենքում ասվում է. «Գերիների ազատագրումը նախորդում է աղքատների կերակրմանն ու հոգ տանելուն, եւ գոյություն չունի մեկ այլ առավել կարեւոր պատվիրան, քան գերիների ազատումը, քանզի գերին ե՛ւ քաղցած է, ե՛ւ պապակ, ե՛ւ մերկ, ե՛ւ իր կյանքը մշտապես վտանգի տակ է գտնվում։ Նա, ով աչք է փակում գերիների ազատման վրա ու խուսափում դրանից, դրանով իսկ խախտում է Թորայի մեկնություններից ու գրություններից շատերը»։

Հրեական կրոնական ավանդույթում հրեա ռազմագերու` ամեն գնով ազատման սկզբունքը դարերի ընթացքում կրոնաիրավական այլ մեկնությունների անհրաժեշտություն առաջացրեց։ Խնդիրն այն է, որ ցանկացած փրկագնով ազատման գործում հրեության պատրաստակամությունը բերեց թշնամիների կողմից հրեաների առեւանգման դեպքերի հաճախացմանն ու նոր պահանջների առաջադրմանը։ Անհրաժեշտություն առաջացավ որոշ սահմանափակումներ մտցնել փրկագնի վճարման հարցում, որտեղ առաջ եկավ «գերիներին ազատագրում են իրենց (գերիների) ունեցած գնի սահմաններում եւ ոչ ավելին» սկզբունքը։ Սակայն միջնադարյան ժամանակաշրջանից սկսած` այդ մոտեցման ջատագովներն աստիճանաբար տեղի տվեցին, եւ կրկին առաջ մղվեց «գերեվարված հրեաներին ցանկացած գնով ազատագրելու» սկզբունքը, ըստ որի` հրեա ռազմագերու ազատումը դիտվեց հրեական համայնքների անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայման։ Այս միտումը դարերի ընթացքում այնքան արմատացավ հրեական կրոնաիրավական նորմերում, որ քայլեր ձեռնարկվեցին «ցանկացած գնով եւ նույնիսկ ավելին» սկզբունքի առաջմղման հարցում։

Հուդայական մեկնություններում եգիպտական գերության ժամանակաշրջանը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն առիթ հանդիսացավ հրեա ժողովրդի համար էլ ավելի արժեւորելու անհատի ու իր մերձավորի ազատության գաղափարը։ Այստեղից էլ բխում է հուդայական այն սկզբունքը, ըստ որի` քանի դեռ գոնե մեկ հրեա կգտնվի գերության մեջ, հրեական համայնքի ու նրա անդամների անվտանգությունը կլինի սպառնալիքի ներքո։

Հրեա ռազմագերիների` ամեն գնով ազատման գաղափարը շարունակում է մնալ հրեության ազգային ինքնության անքակտելի մասը նաեւ Իսրայել պետության հիմնադրման փուլում։ 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության հիմնադրման տարիներին եւ 1948թ. Իսրայելի ստեղծումից հետո, երբ ավելի արժեւորվեց հրեա զինվորականության դերը հրեության ու Իսրայել պետության անվտանգության ապահովման հարցում, յուրաքանչյուր հրեա ռազմագերու` ցանկացած գնով հայրենիք վերադարձնելու հարցը դարձավ խիստ սկզբունքային։ Փաստերը բավական տպավորիչ են։ Այսպես, Իսրայել պետության անկախության համար մղված պատերազմից հետո երկրի ղեկավարությունն արաբական երկրների հետ իրականացրեց գերիների փոխանակում, որի արդյունքում ազատ արձակվեցին 6.306 արաբներ` 885 հրեա ռազմագերիների դիմաց։ Առավել խոսուն է 1956թ. Սինայի կամպանիայից հետո ռազմագերիների փոխանակման վիճակագրությունը, որի արդյունքում Իսրայելն ընդամենը 4 հրեա ռազմագերիների ազատ արձակելու համար Եգիպտոսին հանձնեց շուրջ 5.500 ռազմագերիների։ 1982թ. սեպտեմբերին լիբանանյան առաջին պատերազմի արդյունքում ստորագրվեց «Ջիբրիլի առաջին գործարքը» (Ահմադ Ջիբրիլ` «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորման առաջնորդ)` հրեա ութ ռազմագերիների ազատման համար։ 1983թ. նոյեմբերին ազատ արձակվեցին միայն վեցը, որի դիմաց իսրայելական կողմը հանձնեց 4.700 գրոհայինների եւ Իսրայելի բանտերում գտնվող եւս 65 ռազմագերիների։ Իսկ 1985թ. մայիսի 21-ին իրականացվեց «Ջիբրիլի երկրորդ գործարքը», որով ազատ արձակվեցին 1.150 դատապարտված գրոհայիններ` երեք հրեա ռազմագերիների ազատագրման դիմաց։ 2004թ. Իսրայելը ազատ արձակեց 450 ռազմագերիների, որոնց դիմաց հայրենիք վերադարձվեցին երեք հրեա զինվորների դիակները։

Ներկայում իսրայելական կողմը բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ 2006թ. հունիսի 25-ին գերեվարված հրեա զինվորական Գիլադ Շալիթի ազատման հարցի շուրջ։ Գերեվարումից երկու օր անց` հունիսի 28-ին, Իսրայելը նախաձեռնեց «Ամառային անձրեւներ» կամ «Գիլադ Շալիթի ազատագրման» ռազմական գործողությունը։ Արդյունքում` իսրայելական կողմը կարողացավ ձերբակալել ՀԱՄԱՍ-ի 64 անդամների, այդ թվում` Պաղեստինի ազգային վարչության 8 նախարարների։ Իսկ 2009թ. հոկտեմբերի 2-ին Գ.Շալիթին նկարահանող երկու րոպեանոց տեսաժապավենի ձեռքբերման դիմաց իսրայելական կողմն ազատ արձակեց 20 պաղեստինցի գերեվարված կանանց։

2006թ. հուլիսի 12-ին սկսված լիբանանյան երկրորդ պատերազմի հետեւանքով Հիզբալլահ խմբավորումը գերեվարեց երկու իսրայելցի զինծառայողների (Էհուդ Գոլդվասեր եւ Էլդադ Ռեգեւ), որոնց դիակների վերադարձման դիմաց պահանջվում էր Իսրայելի բանտերից ազատ արձակել 1.000 պաղեստինցիների։ 2008թ. հուլիսի 16-ին` գերեվարումից երկու տարի անց, հրեա զինվորների դիակները վերադարձվեցին Իսրայել, որի դիմաց իսրայելական կողմն ազատ արձակեց հայտնի լիբանանցի գրոհային Սամիր Կունտարին (1979թ. դատապարտվել էր քառակի ցմահ բանտարկության` հրեա ընտանիքի սպանության մեղադրանքով)։ Բացի այդ, Իսրայելը պարտավորվեց Հիզբալլահին հանձնել պաղեստինցի ու լիբանանցի գրոհայինների շուրջ 200 դի։ Է.Գոլդվասերի եւ Է.Ռեգեւի մարմինների մասերի ինքնությունը հաստատելու նպատակով իսրայելական կողմն անցկացրեց ԴՆԹ-ի փորձաքննություն, որը հաստատեց դիակների ինքնությունը։ Ի դեպ, մինչեւ իսրայելական կողմից ԴՆԹ-ի փորձաքննության անցկացումը, նման հետազոտություն իրականացրել էր ՄԱԿ-ը, սակայն իսրայելական կողմը որոշ կասկածներ ուներ այդ փորձաքննության արդյունքների վերաբերյալ։

Ազգակերտում` հերոսապատումներով

Հրեա զինվորականության դաստիարակության եւ առհասարակ հրեա ժողովրդի ազգակերտման գործում անգնահատելի է հրեա ժողովրդի հերոսապատումների մասին ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնումը։ Ռազմական հաղթանակների թեմատիկայի հասարակայնացումն ավելի ակտուալ դարձավ Իսրայել պետության հիմնադրումից հետո, երբ նորովի վերիմաստավորվեցին ինչպես անցյալի ձեռքբերումները, այնպես էլ պարտությունները։ Այս առումով, հատուկ առանձնացվում է 66-73թթ. Հռոմեական կայսրության դեմ Մասադա ամրոցի ինքնապաշտպանությունը, որը դարձավ 20-րդ դարի հրեաների ազգային ազատագրական պայքարի ու հրեական պետականության ստեղծման գործում ոգեկոչման խորհրդանիշ` մարմնավորելով հայրենասիրության բարձր գիտակցությունը, ազգային արժանապատվությունը, եւ ամենակարեւորը` մինչեւ վերջ կռվելու պատրաստակամությունը։ Մասադայի ինքնապաշտպանությունը, չնայած ողբերգական ելքին, հրեության շրջանում ընկալվում է որպես փառահեղ հաղթանակ։ Հրեա շուրջ 960 ապստամբներ, լինելով պաշարված Մասադայի ամրոցում, գերադասեցին զոհվել եւ մնալ ազատ, քան կենդանի` գերեվարության մեջ, եւ դիմեցին զանգվածային ինքնասպանության։ Մասադայի հերոսապատման մեծարման ավանդույթը նոր եռանդով շարունակվեց Իսրայել պետության հիմնադրումից հետո` դառնալով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խորհրդանիշներից մեկը։ Երկրի ԶՈւ ստեղծման առաջին տարիներից շարունակվեց հրեա զինվորականության ավանդույթը` կանոնավոր արշավների կազմակերպումը Մասադայի լեռ, որտեղ տրվում էր զինվորական երդում։

Մասադայի հերոսապատումը կարեւորվում է նաեւ արտաքին քարոզչական հարթությունում։ Հիշատակենք 2008թ. մայիսի 15-ին Քնեսեթում Իսրայել պետության հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահ Ջ.Բուշի հայտնի ելույթը, որտեղ առանձնահատուկ նշվում էր նաեւ Մասադայի մասին. «Իսրայելի քաղաքացինե՛ր, Մասադան էլ երբե՛ք չի ընկնի, եւ Ամերիկան մշտապես ձեր կողքին կլինի»։ Իսկ մինչ ելույթը` նույն օրը, նախագահ Բուշն այցելել էր Մասադայի լեռ։

Հրեա զինվորականության հոգեբարոյական դաստիարակության գործում մեծ է նաեւ 1920թ. Թել Հայ հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը կազմակերպած Իոսիֆ Տրումբելդորի կերպարը, որը նոր շունչ հաղորդեց 20-րդ դարասկզբին հրեական ազգային ազատագրական պայքարին։ Թել Հայի ինքնապաշտպանությունում, մահկանացուն կնքելիս, Տրումպելդորն արտասանում է հետեւյալ խոսքերը. «Երջանիկ է նա, ով զոհվում է հայրենիքի համար»։ Այդ բառերը փորագրված են Տրումպելդորի գերեզմանին, որի վրա Իսրայելի պաշտպանության բանակի երիտասարդ զինվորականները երդում են տալիս։ Տեղին է հիշատակել 1943թ. այդ առիթով Դ. Բեն-Գուրիոնի ելույթը, որտեղ նա փառաբանեց 1920թ. Թել Հայի հրեական բնակավայրի ինքնապաշտպանությունը` անվանելով այն «երկրորդ Մասադա»։ Բեն-Գուրիոնի խոսքերով` ինչպես Մասադան, այնպես էլ Թել Հայը, ցուցաբերեց արժանապատվությամբ մեռնելու նոր ճանապարհ` զենքը ձեռքին։

Կարեն Վերանյան

ԿՆՈՋ ԴԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ



01 (original)Իսրայելում եւ առհասարակ հրեության շրջանում կնոջ բարձր կարգավիճակը գլխավորապես պայմանավորված է հրեական կրոնա-բարոյական ավանդույթներով։ Հին Կտակարանի պատմություններում քիչ չեն հրեա կանանց կերպարները, որոնք առանցքային նշանակություն են ունեցել հրեության գոյապահպանման հարցում։ «Մովսեսի օրենքում» մեծապես արժեւորվում է կնոջ դերը. տղամարդկանց հետ հավասար, կանանց իրավունք էր վերապահվում զոհ մատուցել Աստծուն, նույնիսկ` առանց տղամարդու մասնակցության։ Թալմուդում կինը բնորոշվում է որպես ընտանիքի երջանկության ու հաջողության պահապան` «Օրհնանքը իջնում է տան վրա միայն կնոջ շնորհիվ»։

Չնայած հուդայական արժեհամակարգում հրեա կնոջը տրվող կարեւորությանը, երկար ժամանակ պահանջվեց հրեական` իր էությամբ հայրիշխանական միջավայրում կնոջ կարգավիճակի փոփոխման համար։ Միջնադարում հրեա մի շարք մտածողներ լուրջ քայլեր ձեռնարկեցին հրեա կանանց դերի բարձրացման ուղղությամբ, որոնք, սակայն, մշտապես արժանանում էին ավանդապաշտների դիմադրությանը։

Հրեությունում կնոջ նկատմամբ ավանդական կարծրատիպերը, կարելի է ասել, կոտրվեցին հատկապես 20-րդ դարի սկզբներին` կապված սիոնիստական շարժման վերելքի եւ Պաղեստինում Հրեական ազգային օջախի ստեղծման հետ, երբ հրեա կանայք ակտիվ մասնակցություն ունեցան հրեական պետականության վերականգնման գործընթացին։ Անգնահատելի էր հրեա կանանց դերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների հետապնդումներից հազարավոր հրեաների փրկության հարցում։

Իսրայել պետության հիմնադրումից ի վեր հրեա կինը շարունակել է ակտիվորեն ներգրավվել պետականաշինության կարեւորագույն գործին։ Զգալի է նրանց ավանդը Իսրայելի ներքին ու արտաքին քաղաքականությունում։

Կինն առանցքային նշանակություն ունի նաեւ հրեաների ազգային ինքնության տեսանկյունից։ 1950թ. ընդունված «Հրեաների հայրենադարձության մասին» օրենքում նշված է. «Հրեա է համարվում այն մարդը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն եւ չի դավանում այլ կրոն»։

Կինը Իսրայելի պաշտպանության բանակում

Հրեա ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցում հրեա կնոջ մասնակցության առաջին հիշատակումներին հանդիպում ենք դեռեւս Հին Կտակարանում։ «Դատավորների գրքում» պատմվում է Դեբորա անունով հրեա կնոջ մասին, որը ներկայանում է որպես ժողովրդի դատավոր, լուծում իր ժողովրդի ներկայացուցիչների դատական վեճերը։ Հետագայում, երբ քանանացիների թագավորը սպառնում էր հրեա ժողովրդի անվտանգությանը, Դեբորան դարձավ իր ժողովրդի առաջնորդը եւ կոչ արեց պատերազմել թշնամու դեմ։ Դեբորան պատերազմում հանդես էր գալիս ոչ միայն իբրեւ զորահրամանատար, այլեւ որպես հրեա ժողովրդի հոգեւոր առաջնորդ։ Մեջբերենք պատերազմի ընթացքում Դեբորայի հայտնի ելույթից. «Աստծո թշնամիները իսրայելցիների թշնամիներն են, եւ այդ պատճառով Աստված մեր կողմն է»։

Հրեության անվտանգության ապահովման հարցում հրեա կանանց ակտիվ մասնակցության ջատագովներն էին հատկապես սիոնիստական շարժման հիմնադիր այրերը։ Իսրայել պետության առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի խոսքերով, «Բանակում զինծառայությունը հանդիսանում է քաղաքացիական պարտքի կատարման բարձրագույն խորհրդանիշը, եւ քանի դեռ կանայք ու տղամարդիկ հավասար չեն այդ պատվավոր պարտականության կատարման հարցում, չի կարելի խոսել կանանց իրական իրավահավասարության մասին»։

Հրեա կանայք, տղամարդկանց հետ կողք կողքի, մարտնչել են հրեական պետականության համար մղված պայքարում։ Նրանք կամավոր հիմունքներով ներգրավվել են, մասնավորաբար, հրեական այնպիսի ընդհատակյա ռազմական խմբավորումներում, ինչպիսիք են Հագանա-ն (որը հետագայում դարձավ Իսրայելի պաշտպանության բանակի հիմքը), Լեհի-ն եւ Էցել-ը` կազմելով այդ կազմակերպություններում ներառված մարտիկների շուրջ 20%-ը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ պայքարին միացան շուրջ 6 հազար հրեա կանայք, որոնցից առաջին հերթին պետք է հիշատակել բանաստեղծուհի Հաննա Սենեշին (1921– 1944թթ.)։ 1930-ականներին Հունգարիայում սկսված հակասեմականության ալիքը Հ.Սենեշին ներգրավեց տեղի սիոնիստական երիտասարդական շարժման մեջ։ Հ.Սենեշը պատկանում է Բուդապեշտի այն հրեաների շարքին, որոնք ցանկանում էին իրենց հետագա կյանքը կապել Պաղեստինում ապագա Իսրայել պետության ստեղծման գործընթացի հետ։ 1939թ. սեպտեմբերին նրան հաջողվեց տեղափոխվել Պաղեստինում գործող Նահալալ հրեական գյուղատնտեսական բնակավայր։ Եվրոպայում նացիստների դեմ հրեաների դիմադրության կազմակերպման նպատակով Հագանան նախաձեռնեց հատուկ վերապատրաստված մարտիկների հավաքագրումն ու դեպի Եվրոպա նրանց ինքնաթիռներով տեղափոխումը։ 1942թ. Հ.Սենեշը համալրեց այդ կամավորների շարքերը` որպես կապավոր, իսկ 1944թ. մարտին տեղափոխվեց Հարավսլավիայի պարտիզանական բազա։ Երեք ամիս անց, սակայն, 1944թ. հունիսին հունգարական սահմանը հատելիս նա գերեվարվեց։ 1944թ. նոյեմբերին, 5 ամիս տեւած հարցաքննություններից ու կտտանքներից հետո, որոնք այդպես էլ չստիպեցին նրան թշնամուն հայտնել ռադիոհաղորդչի գաղտնի կոդը, Սենեշը գնդակահարվեց։ 1950թ. նրա մասունքները տեղափոխվեցին Իսրայել եւ վերահանձնվեցին հողին Երուսաղեմի Հերցելի լեռան վրա։

Հաննա Սենեշի` որպես գերեվարված ու կտտանքների ենթարկված կնոջ պատմությունը դեռ մի քանի տասնամյակ Իսրայելում ընկալվում էր իբրեւ հրեության ամենաողբերգական էջերից մեկը։ Սակայն հետագա տարիներին, հրեական հերոսապատումների հիման վրա ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնման քաղաքականության արդյունքում, Հաննա Սենեշի պատմությունը ողբերգությունից դարձավ հերոսապատում։ Հ.Սենեշի` որպես հայրենանվեր կնոջ, կերպարով են այսօր Իսրայելի պաշտպանության բանակում բարոյահոգեւոր պատրաստվածություն անցնում հազարավոր հրեա կին զինծառայողներ։

1948թ. մայիսի 16-ին հիմնվեց Իսրայելի պաշտպանության բանակի Կանանց կորպուսը, որի առաջին հրամանատարը դարձավ գնդապետ Շոշանա Գերշոնը։ Կանանց կորպուսի հիմնական գործառույթներից էին երկրի ԶՈւ-ում հրեա կանանց զինծառայության կազմակերպումը, ուսուցումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ այլն։ 2001թ., սակայն, Կանանց կորպուսը լուծարվեց, որի փոխարեն ստեղծվեց Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի` Կին զինծառայողների հարցերով խորհրդականի վարչությունը` գեներալ-մայոր Սյուզի Յոգեւի գլխավորությամբ։ Նախորդ ինստիտուտի համեմատ այս կառույցն օժտված էր առավել մեծ լիազորություններով, ինչը նույնպես վկայում է վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության բանակում եւ հասարակությունում կնոջ կարգավիճակի բարձրացման մասին։

«Զինծառայության մասին» օրենքի համաձայն, պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա բոլոր 18 տարին լրացած, չամուսնացած եւ երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ Հրեա կրոնավոր եւ այն կանայք, որոնց համար զինծառայությունը հակասում է իրենց բարոյական արժեքներին, անցնում են քաղաքացիական ծառայություն։ Նկատենք, որ ի տարբերություն վերջիններիս, պարտադիր զինծառայություն անցած հրեա կանայք համեմատաբար հեշտ են ինտեգրվում երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքում, քանզի Իսրայելում զինծառայությունը համարվում է կարեւորագույն պլացդարմ յուրաքանչյուր քաղաքացու հասարակական առաջխաղացման համար։

Սկզբում Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը 22 ամիս էր, սակայն վերջին տարիներին այն ընդհուպ մոտեցել է տղամարդկանց պարտադիր զինծառայության ժամկետին, որը հաշվվում է 3 տարի։ Իհարկե, սկզբնական շրջանում կանանց զինծառայությունը հիմնականում տարածվում էր սպասարկող-վարչարարական եւ մատակարարման ոլորտներում, սակայն հետագա տարիների ընթացքում, երբ երկրի ԶՈւ-ում ներգրավված հրեա կին զինծառայողները զգալի ներդրում ունեցան արաբական երկրների հետ Իսրայելի մղած պատերազմներում, անհրաժեշտություն առաջացավ ներգրավելու կանանց բանակի առավել մարտականացված ստորաբաժանումներում ե՛ւս։ Իսրայելի ԶՈւ-ում կանանց ինտեգրման խորացմանը նպաստեց նաեւ այն, որ աստիճանաբար մեծացավ երկրի պաշտպանության համակարգում զինծառայություն անցնել ցանկացող կանանց թվաքանակը։

Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավման հարցում լուրջ խթան հանդիսացավ 1955թ. Հացոր ավիաբազայում «Մոսկիտո» տեսակի ինքնաթիռի վթարը, երբ սերժանտ Էսթեր Արդիտին, չնայած կյանքին սպառնացող վտանգին, մտնելով այրվող ինքնաթիռ, կարողացավ փրկել անձնակազմի հրամանատար Յակով Թալմոնին, ինչից ընդամենը մի քանի վայրկյան անց ինքնաթիռը պայթեց։ Այդ սխրագործության համար Արդիտին դարձավ Իսրայելի ԶՈւ առաջին հրեա կին զինծառայողը, որը պարգեւատրվեց «Մատուցած գերազանց ծառայությունների համար»` նշանակությամբ զինվորական երրորդ կարգի մեդալով, որը տրվում է «ընդօրինակման արժանի տղամարդկության ցուցաբերման համար»։

1952թ. Իսրայելում ընդունված «Զինծառայության մասին» օրենքի համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը սահմանափակվում էր երկու հիմնական կետերով. մարտական գործողություններ (հիմնականում հրեա կնոջ գերեվարումից խուսափելու պատճառաբանությամբ) եւ ֆիզիկական բարձր կարողություններ պահանջող առաջադրանքներ։ 1995թ. Իսրայելի Գերագույն դատարանը փոփոխություններ մտցրեց երկրի «Զինծառայության մասին» օրենքում, ինչը հնարավորություն ընձեռեց կանանց ծառայելու նաեւ մարտական ստորաբաժանումներում, ինչպես նաեւ ուսանելու օդաչուների եւ ծովային հրամանատարների սպայական ուսումնական հաստատություններում։ Արդյունքում` 2001թ. լեյտենանտ Ռոնի Ցուկերմանը դարձավ ռմբակոծչի օդաչուի կոչում ստացած առաջին կին զինծառայողը։ Իսկ 2007թ. սեպտեմբերին երկրի ԶՈւ-ում ստեղծված կանանց հարցերով հատուկ հանձնաժողովի պատրաստած զեկույցում առաջարկվեց հրեա կանանց ընդգրկել զինվորական բոլոր ստորաբաժանումներում։

Իսրայել պետության հիմնադրումից մինչեւ 20-րդ դարի 90-ականների վերջերը լուրջ սահմանափակումներ էին գործում կանանց` զինվորական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հարցում. այդ արգելքը վերացվեց միայն վերջին տասնամյակում, ինչը նոր խթան հանդիսացավ Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավվածության ընդլայնման գործընթացում։ Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների շուրջ 35%-ը կանայք են։

Վերջին երկու տարում Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ԶՈւ` մինչ այդ բացառապես տղամարդկանց համար նախատեսված մի շարք էլիտար դասընթացներում ընդգրկել նաեւ կանանց։ Վերջերս ավարտվեց երկրի պաշտպանության բանակի պատմության մեջ կին դիպուկահարների պատրաստման առաջին դասընթացը։ Այն նախաձեռնվել էր 2004թ. հիմնված «Կարակալ» հետեւակային գումարտակի շրջանակներում` գերազանցապես հրեա կանանց մարտական պատրաստվածության ապահովման նպատակով։

Զգալի է հրեա կանանց ավանդը նաեւ Իսրայելի հատուկ ծառայությունների ու հետախուզական գործունեության բնագավառներում։ Ներկայում կանայք կազմում են Իսրայելի հետախուզական մարմինների օպերատիվ ստորաբաժանումներում ներգրավված անձնակազմի ավելի քան 20%-ը։ Ոլորտում առավել աչքի ընկած հրեա կանանցից նախեւառաջ կարելի է առանձնացնել «Մոսադի» նախկին փոխտնօրեն Ալիզա Մագենին, այդ կառույցի վարչական կառավարման պետ Մալկա Բրավերմանին, որը, մասնավորաբար, մշակել է Ադոլֆ Էյխմանի հայտնաբերման ու ձերբակալման հայտնի գործողության նախագիծը։


Կարեն Վերանյան

ՀՐԱՉ ՓԵԼԻԲՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ


ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:
Հրաչ Փելիբոսյանի ելույթը:

congres-pelibossian

Tseghakron | MySpace Vidéo

ԼՅՈՒԴՎԻԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:
ԼՅՈՒԴՎԻԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ելույթը:

dimanche 20 décembre 2009

ՍԱՄՎԵԼ ՄՀԵՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ



ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Սամվել ՄՀԵՐՅԱՆԻ ելույթը:

Congres-Intervention-S-Mheryan

Tseghakron | MySpace Vidéo

ՍԵԴԱ ՄԱՐԴՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ



ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Սեդա ՄԱՐԴՈՅԱՆԻ ելույթը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳՈՒԼՈՒՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ




ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Արմենուհի Գուլույանի ելույթը:

ԺՈԶԵՖ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ



ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Արևմտյան Հայաստանի Հայրենակցական միությունների Խորհրդի պատասխանատու ներկայացուցիչ Ժոզեֆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ուղղերձը:

Congres-Intervention-Avetisyan

Tseghakron | MySpace Vidéo

ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ - ՄԱՍ 1


շաբաթ 21 նոյեմբերի 2009
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:
Ստորև ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի Ազգային
Խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը պատասխանում է
հնչեցված հարցերին : Մաս 1-ին

samedi 19 décembre 2009

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հանդիպում-քննարկում Մարսելի Բարեգործականի սրահում:
Լa conférence-débat sur LES DROITS DES ARMENIENS D'ARMENIE OCCIDENTALE Réparation, indemnisation et compensation *** LE SAMEDI 12 DECEMBRE 2009 à 19 H 00 *** Avec la participation de Monsieur Arménag Aprahamian Membre du Conseil National Arménien Salle de l'Union Générale Arménienne de Bienfaisance

LES DROITS DES ARMENIENS D'ARMENIE OCCIDENTALE

Tseghakron | MySpace Vidéo

ՄԵԼԱՆԻԱ ԲԱԼԱՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ




ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ Մելանիա ԲԱԼԱՅԱՆԻ ուղղերձը:


jeudi 17 décembre 2009

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՅՈՒԹԵՐ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoOTQ0MTk5ODktOTA5Zi00NmMzLThhNGQtMGQ3MmVjMWQzOThl&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoZmQ2YWJlMzMtMjEzZi00NGJiLTlhMjQtNWI2ZmFiZTU4OTkz&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoZWY2MmM2YjktNmYwZC00MDIxLTlhMzUtMTFhMDQ3MjVjYzhk&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoZWE3ZmExMzMtN2VmNC00Y2EwLThiNTctYzY3MzZmNzQyMDBl&hl=fr




ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoNjc5ODUyYWMtM2YzMi00NDE5LTlkOGQtZDUyYWQzNDNhZDFm&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoMTgzNjY0ZjMtZGE1Mi00OGQ4LThhNzctNDY1ODhkOTQyZmY0&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoODc5NmM1NDQtNGU2ZS00YzQ3LThkYTktYjlkMGQwNDk3MjZm&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoNTE1Zjg2YTgtYzZhZC00YzdiLTkyMjgtNmZjMWI2ODljNWUx&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoNWNmMzU2ZGEtN2Y1Ni00MGUxLWE0MmEtYzRjNDAzMDlkYTVm&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoOWYwYTZlNWUtMzJkNS00OWJiLTk2YTUtMzNkNTY0MWM5OTFi&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoMTAyZmFlOGMtNjU1ZC00NDk1LWJiMmEtMThmMDU3MTQ5NmE2&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoMGVkODFkMWUtN2MxMS00YzJkLTkzZDctOTJkNDBmZDZjODYz&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoMGQ5NGQyMmEtODQ0Ni00NDI3LWIzZmUtZmM1Mjk5ZjY4OWRh&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoZWQ3NjQzZWMtZTNkYS00ODRlLTlkMDctZmZkZWYwNTE4ZWQ1&hl=fr

http://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoMmYwYmM5NDYtZTVkNC00ZjUzLWE5NGMtODM1MDdmODdiZTFj&hl=fr

https://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoODE5NjAyZWItZGQ5Ny00MDFkLTg3ODQtMjE4NTViYmI3N2Uz&hl=fr

https://docs.google.com/fileview?id=0BzVqLmXksDMoNTExYTIwNmYtNzQ0NS00N2ViLWJjMGMtNDA1ZjZlYzYyNDAw&hl=fr



ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
http://video.google.fr/videoplay?docid=5622678411954490301&hl=fr#
http://rutube.ru/tracks/1817461.html?v=b8989d5a25f74d83e0bb053987f02f57
http://rutube.ru/tracks/2506385.html?v=6397b090961a419b213336449006a538
http://www.youtube.com/watch?v=3rqSn7y__dE

«ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ» կայքում ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ մասին Ստեփան Քիրեմիջյանի հաղորդում
http://rutube.ru/tracks/2573029.html?v=f3947531d0cc9a1085b7a0fa52fc2f67
http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.individual&videoid=100446150


«ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ» կայքում ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԶՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.individual&videoid=100602014
http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.individual&videoid=100633644
http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.individual&videoid=100701319

«ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ» կայքում ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.individual&videoid=101279860

mardi 15 décembre 2009

Ինչո՞ւ Սարգսյանը սկսեց վազվզել


Մինչեւ տարեվերջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը որեւէ զարգացում չի կանխատեսում թե ԼՂ հիմնախնդրի, թե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում:

«Արտաքին հարաբերություններում առկա մեր բոլոր խնդիրները ներքին իրավիճակի հետեւանքն են»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Սեֆիլյանը: Ներքաղաքական իրավիճակը շտկելու հարցում` Սեֆիլյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը միայն մեկ բան կարող է անել` հեռանալ եւ թույլ տալ, որ գան նրանք, ովքեր իսկապես կարող են մաքրել երկիրը բոլոր արատներից:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա նա հիշեցրեց. «Հայ-թուրքական բանակցությունների հենց սկզբում խելոք մարդիկ զգուշացրեցին, որ այս պահին մենք չեն կարող Թուրքիայի հետ դիվանագիտական մրցակցության մեջ մտնել: Քանի որ Սերժ Սարգսյանը փաստացի ընտրված նախագահ չէր, արտաքին քաղաքական դաշտում նա վազվզելով` փորձեց հաստատել իր լեգիտիմությունը: Օտարները այդ առիթը չցանկացան բաց թողնել, քանի որ ավելի թույլիկ նախագահ հնարավոր չէ լինել: Ըստ էության` բոլորն էլ գիտեն, որ նա զավթել է իշխանությունը»:

Սեֆիլյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի թույլությունն էր պատճառը, որ օտարները ընթացք տվեցին նրա ֆուտբոլային քաղաքականութանը. «Դժբախտաբար Սերժը լինելով կուրացած, միայն իր աթոռը պահելու երազանքով գնաց սխալ ընթացքով: Կարծես թե եկել է ժամանակը, երբ նա զգում է, որ սխալ ընթացքի մեջ է եւ դուրս գալու ձեւեր է փնտրում»: Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի կոչ է անում մի կողմ դնել իր շահը եւ առաջնորդվել միայն ժողովրդի շահով. «Եթե նա դա չգիտակցի, ապա իր վախճանը շատ ավելի դաժան է լինելու: Նա պետք է խոստովանի իր ռեժիմի ընթացքում կատարած բոլոր հանցագործությունները: Դրանից հետո ժողովրդի կողմից պետք է ձեւավորվի մի մարմինը, որը կերաշխավորի մեր երկրում ազատ ընտրությունների անցկացումը»:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին` Սեֆիլյանը վստահեցրեց, որ Արեւմուտքը ամենեւին նպատակ չունի շուտափույթներ լուծել հիմնադիրը. «Նրանք պարբերաբար օգտագործելով այս խնդիրը` մերթ Երեւանին են ճնշում, մերթ Բաքվին` տարածաշրջանում իրենց խնդիրները լուծելու համար; Այս անգամ Մինսկի խումբը նույնիսկ Երեւան չեկավ: Դժվար չէ ենթադրել, որ մեզ ինչ դեմ են տալիս, ասում են` հարց չկա, կստորագրենք»:

Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցներին, ապա Սեֆիլյանը գտնում է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է պահում իրավիճակը. «Մինչ օրս Սերժ Սարգսյանը չի հանդիպել իր երազած նախագահին, սակայն մենք տեսանք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հասցրեց հանդիպել: Այս առումով Սերժ Սարգսյանը տխուր վիճակում է: Սա վկայում է այն մասին, որ մեզ չեն վերաբերում պետականություն ունեցող երկրի»:

Ի դեպ, Սեֆիլյանի փաստաբաներն այսօր հայտարարել են, որ պատրաստվում են կրկին դիմել ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձին` Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը 1990թ. մինչ օրս ապրում է Հայաստանում եւ նրան 3 անգամ արդեն մերժել են: «Իմ հայրենիքում ապրելու իրավունք ես ունեմ եւ փաստաթղթի վրա իմ իրավունքը կձեւակերպվի, թե ոչ` ինձ քիչ է անհանգստացնում»,- «Ա1+»-ին ասաց Սեֆիլյանը:

lundi 14 décembre 2009

Շահան Նաթալիի ծննդեան 125-ամեակը

Հաղորդման հեղինակը` Յասմիկ Գուլակեանը ներկայացնում է Շահան Նաթալիի կեանքն ու գործը։

Anniversary-of-Shahan-Natalie’s-Birth

Tseghakron | MySpace Vidéo

ՎԵՄ Ռադիո, «Ակունք» ռադիոհանդէս

ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ ՈՒՂՂԵՐՁԸ

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ ուղղերձը:

dimanche 13 décembre 2009

Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողով.ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
շաբաթ 21 և կիրակի 22 նոյեմբերի 2009-ին կազմակերպեց
Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ վեհաժողովը
Սևր քաղաքի Սամվել Մուրադյան վարժարանի պատվո սրահում:

Օրակարգն էր`
Շաբաթ, 21 նոյեմբեր, 10:00-20:00
Ա.Բանախոսութիւն.
«Արեւմտեան Հայաստանը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքները»
Բ. Ելոյթներ
Հայ Ազգային Խորհուրդի տարբեր ներկայացուցիչներու եւ այլ անձնաւորութիւններու կողմէ
Կիրակի, 22 նոյեմբեր, ժամը 10:00-16:00
Յիշատակի օր նուիրուած Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ նախագահ Ուիլսընի
գծագրած սահմանի 89-րդ տարուան
Կլոր սեղաններ 2010 թուականի ծրագիրներու եւ որոշումներու վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանի վեհաժողովի բացման խոսքը :

samedi 12 décembre 2009

Էրդողանի նախնիներն ու Հայոց ցեղասպանությունը



Արմեն Այվազյան, Արա Պապյան անուններով հայ բազմավաստակ թուրյքագետներ ունենք պատվավոր՝ թող նրանք պրպտեն պարզեն՝ ովքեր են Էրդողանի նախնիները եղել եւ արդյոք նրանց կլանը, ցեղը, տոհմը Հայոց Մեծ ԵՂԵՌՆԻՆ ինչպիսի մասնակցություն է ունեցել:

Մ.Մ.

Չորրորդ ինքնիշխանություն, 10 դեկտեմբերի 2009թ.

(Շարահյուսությունը պահպանված է անփոփոխ, որի համար ընթերցողից ներողություն եմ խնդրում)

Մի ֆրանսիացի հայտնի գրող իրավացիորեն ասում էր. ՙՄենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից՚: Որևէ քաղաքական գործչի, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու, ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղի՞ց է նա գալիս: Առավել ևս դա կարևորվում է Էրդողանի. ՙԻմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել՚ նախադասությունից հետո:

Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայյիփ Էրդողանն (Recep Tayyip Erdogan) ունի քարթվելական ծագում,[1] ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այդ մասին հայտարարել է նաև ինքը 2004թ. օգոստոսի 12-ին, Բաթումի կատարած այցի ժամանակ:[2] Թուրքիայի ներկա վարչապետի մեծ հոր անունը նույնպես Ռեջեփ է եղել և նա մինչև 1878թ. բնակվել է Բաթումիի կողմերում գտնվող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում և բնակություն է հաստատում Ռիզե քաղաքում,[3] որտեղ հայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ (Bagatlı Recep) մականունով: Նա զոհվել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1916թ., դեպի Ռիզե առաջացող ռուսական զորքերի դեմ կռվելիս:[4]

Թեև Ռեջեփ Թայյիփը ծնվել է Ստամբուլում (1954թ. փետրվարի 26-ին) սակայն իր վաղ մանկությունը՝ մինչև 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզեում: Այստեղ նրա հայրը՝ Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերությունում: Մայրը՝ Թենզիլեն, տնային տնտեսուհի էր և զբաղված էր հինգ երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակություն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն ավարտում է կրոնական դպրոց (İmam Hatip Lisesi): Արդեն ուսումնառության տարիներին՝ 16 տարեկանում, նա կարդում է իր առաջին քարոզները: Թերևս Ռեջեփ Թայյիփն իր պապի նման իմամ դառնար, եթե կրոնն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տեղ չգրավեր Թուրքիայի քաղաքական կյանքում:

Ռեջեփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Սղերդ (Siirt) քաղաքից է, ազգությամբ արաբ: Նրանք ունեն չորս երեխա:

Հիմա՝ ցեղասպանության իրականացման մասին:

Որևէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որևէ մեկը չի մեղադրում նաև թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այսուհանդերձ, թեև մեր ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպես ժամանակակից գերմանացիները, մեղավոր չլինելով նացիստների հանցագործու­թյունների համար, պատասխանատու են դրանց համար և մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերա­տար կրել ծանր պատասխանատվությունը: Իսկ այդ պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն կատարված հանցագործության միանշանակ դատապարտումով, այլև տասնամյակների ընթացքում Իսրայելին հատկացված և հատկացվող հարյուրավոր միլիարդների հասնող օգնությամբ:

Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հանդիսանում է Օսմանյան կայսրության ուղղակի իրավական շարունակությունը (legal continuity), այլև շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապված մնալ այդ կայսրության վերջին՝ երիտթուրքական, վարչախմբի հետ: Հանրահայտ իրողություն է՝ Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում նաև Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Իթթիհադ վե թարրակի կուսակցության անդամներ: Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ երիտթուրքերի կառավարման շրջանի մեջ ներառում են նաև հանրապետության առաջին տասնամյակները՝ 1908-50թ. (The Young Turk era in Turkish history):[5]

Ըստ այդմ, եթե Էրդողանի նախնիները, գուցեև, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները քսաներորդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են:

Հետևաբար, քանի դեռ թուրք ժողովուրդը չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է վայելել հանցագործության պտուղները, նա առնվազն հանցակից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը: Ի վերջո հանցագործները միայն նրանք չեն, որ իրականացնում են հանցագործությունները, հանցագործներ են նաև հանցագործությունը պարտակողներն ու գողոնն իրացնողները:

Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

12 դեկտեմբերի, 2009թ.


[1] Քարթվելները բաղկացած են չորս ազգակցական խմբից՝ սվաններ, վրացիներ, մենգրելներ և լազեր [Silvia Kutscher, Lazuri Nena. The Language of the Laz, University of Cologne]:

[2] RFE/RL, July 23, 2007.

[3] Ռիզեից են նաև Թուրքիայի մեկ այլ վարչապետի՝ Ահմեդ Մեսութ Յիլմազի (Ahmet Mesut Yılmaz) նախնիները, սակայն վերջինիս վերագրվում է համշենահայ ծագում:

[4] Ռիզե քաղաքը ռուսների կողմից գրավվել է 1916թ. մարտի 7-ին [The Russian Campaign of 1915-16 in Armenia, The Times History of the War, v. X, London, 1917, p. 260]: