dimanche 18 janvier 2009

«Դեպի Կիլիկիա» Ֆիլմը







Ֆիլմի հեղինակ՝ Լիլիթ Արզումանյան
Լիլիթ Սևակի Արզումանյան – ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում:
Բանասիրական գիտությունների դոկտոր է: Հայաստանի Գրողների Միության և Թատերական գործիչների միության անդամ է: 1993 թվից առ այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
2002 թվից «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը» հաղորդաշարի, իսկ 2007-ից նույն հեռուստաալիքի «Մշակույթ» հաղորդաշարի հեղինակն է և վարողը:
Ունի երեք հեղինակային ոչ խաղարկային ֆիլմ` «Ճանապարհորդություն Արաքսից այն կողմ» /2005թ./, «Փարիզյան էսքիզ» /2007թ./, «Դեպի Կիլիկիա» /2008թ./, որոնք Արևմտյան Հայաստան, Կիլիկիա և Ֆրանսիա ճանապարհորդությունների արդյունք են` հրապարակախոսական տեքստերով:
Լ. Արզումանյանը չորս գրքի /«Արևելքը հայ արձակում», «Պարույր Սևակի պոեմները», «Իմ աշունը», «Բարև, փոքրիկ»/ և յոթ տասնյակ հոդվածների հեղինակ է:

jeudi 15 janvier 2009

Վրացիների վերաբեմունքը Հայկական հուշադձաններին

lundi 12 janvier 2009

ԼՂՀ-ում ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԼՂՀ Ազգային ժողովի Ժողովրդավարություն՚, ՙՀայրենիք՚ եւ ՙՀՅԴ - Շարժում 88՚ պատգամավորական խմբակցությունները դեկտեմբերի 29-ինª ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ£
Ստորև ներկայացվում է Հայտարարության ամբողջական տեքստը£
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ՙԺողովրդավարություն՚, ՙՀայրենիք՚ եւ ՙՀՅԴ - Շարժում 88՚ պատգամավորական խմբակցությունների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին
- արձանագրելով, որ ԼՂՀ Ազգային ժողովը 2006 թ. ապրիլի 21-ին եւ 2008 թ. սեպտեմբերի 10-ին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շուրջ կազմակերպել է խորհրդարանական լսումներ եւ ընդունել նախնական եզրակացություն, որն ընդունված կարգով հղվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը,
- նկատի ունենալով առանձնապես Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների կարեւորությունը,
- եւս մեկ անգամ միջազգային հանրության, միջնորդ երկրների եւ շահագրգիռ կառույցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական եւ հասարակական դիրքորոշման` հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ ոչ համարժեք դրսեւորումների վրա, որոնք արտահայտվում են ուժի կիրառման սպառնալիքի եւ հակահայկական համընդգրկուն քարոզչության ձեւերով,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ՙԺողովրդավարություն՚, ՙՀայրենիք՚ եւ ՙՀՅԴ-Շարժում 88՚ պատգամավորական խմբակցությունները, միաժամանակ արտահայտելով նաեւ Հանրապետության այլ քաղաքական ուժերի մոտեցումները, ինչը ձեւավորվել է համատեղ խորհրդատվությունների արդյունքում, հայտարարում են.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
- նպատակ ունենալով հասնել Ադրբեջանի Հանրապետության հետ առկա հակամարտության համապարփակ կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք կբացառեն ձեռք բերվելիք համաձայնությունը հետագայում ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով փոփոխության ենթարկելու հնարավորությունը, պատրաստ է իր օրինական եւ լիարժեք մասնակցությունը բերել խաղաղ կարգավորման ջանքերին,
-որպես 1994 թ.
ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի լիիրավ եւ ճանաչված կողմ, հակամարտության զինված փուլի հետեւանքների վերացման խնդրում շահագրգռված է այնքանով, որքանով Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն կցուցաբերի ԼՂՀ փաստացի անկախությունը մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անտանգության ազգային համակարգի գերակայությամբ ճանաչելու հնարավորության հարցում,
- որեւէ այլ կոնտեքստում, ելնելով իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ քաղաքացիների անվտանգության արդյունավետ ապահովման գերակայությունից, չի կարող մասնակից լինել հակամարտության գոտում ստեղծված հավասարակշռությունը փոփոխելուն ուղղված դիվանագիտական ջանքերին եւ պատասխանատվություն չի կրի որեւէ պայմանավորվածության համար, որը ձեռք կբերվի առանց իր ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ դրսեւորված համաձայնության, -բարձր է գնահատում հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված միջնորդ երկրների հեղինակությունը եւ նրանց կոչ է անում Ադրբեջանի իշխանությունների վրա անհրաժեշտ ներգործություն ունենալ այդ պետությունում ռազմատենչ, ագրեսիվ եւ հայատյաց պետական քարոզչությանը վերջ դնելու համար: Ադրբեջանի նման պահվածքը մեծապես խոչընդոտում է ժողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ուստի եւ` ղարաբաղաղա- ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականության շարունակման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությանն ու անկախությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ: Ազգային ժողովի խմբակցությունները սույն Հայտարարությունը ընդունում են որպես ԼՂՀ քաղաքական ուժերի միասնական տեսակետ:
ԼՂՀ Ազգային ժողովի
ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անունից` Վ. Աթանեսյան
ՙՀայրենիք՚ խմբակցության անունից` Ա. Թովմասյան
ՙՀՅԴ-Շարժում 88՚ խմբակցության անունից` Ա. Սարգսյան
29 դեկտեմբերի, 2008 թ.
ք. Ստեփանակերտ