mercredi 30 septembre 2009

Հայաստանի վերջին 100 տարվա պատմական կարևորագույն խնդիրները

1.

2.

lundi 28 septembre 2009

Ստրկական «Արձանագրությունների» և Հայաստանում Հայոց ցեղասպանության ժխտման մասին

Արմեն Այվազյանը չունենալով արտահայտվելու հնարավորություններ, վերջապես Գյումրի քաղաքի փոքրիկ հեռուստատեսային ընկերությունում հնարավորություն ունեցավ խոսել...




Արմեն Այվազյանը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության «Փակագիծ» հաղորդման հյուրն է։
Վարող՝ Նաիրա Թադևոսյան
25.09.2009թ.

mercredi 23 septembre 2009

«Նժդեհն ինձ պաշտպանեց ամբողջ այդ ընթացքում, որ մենք անվնաս հասնենք տեղ»


1983-ի օգոստոսին Գարեգին Նժդեհի աճյունը Վլադիմիրի կենտրոնական բանտի գերեզմանոցից գաղտնի տեղափոխվեց Հայաստան։ Այդ կարևոր ու այն ժամանակներում խիստ վտանգավոր գործը հանձն առավ ու իրականացրեց Նժդեհի թոռնուհու ամուսինը` բանասեր, թարգմանիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին դասախոս ՊԱՎԵԼ ԱՆԱՆՅԱՆԸ։ Այսօր այդ թեմային անդրադառնալու պատճառն այն է, որ նախաձեռնությունն իրագործողը անհրաժեշտ է համարում Նժդեհի աճյունի գենետիկ փորձաքննության իրականացումը, ավելորդ խոսակցություններին վերջ տալու նպատակով։



-Պարոն Անանյան, որտեղի՞ց առաջացավ Նժդեհի աճյունը Վլադիմիրից Հայաստան տեղափոխելու գաղափարը` նրա մահից շուրջ 30 տարի հետո։

-Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Գարեգին Նժդեհը մահացել է 1955-ի դեկտեմբերին, Վլադիմիրի կենտրոնական բանտում։ 1976-ին ես ամուսնացա Նժդեհի թոռնուհու` Գոհարինե Տրդատյանի հետ։ Մինչև 1921-ին Հայաստանից հեռանալը Նժդեհը կին և դուստր է ունեցել, որոնք հետագայում` խորհրդային տարիներին, ծանր հալածանքների ենթարկվեցին։ Այսինքն` իմ կինը նրա թոռնուհին է առաջին ամուսնությունից, երկրորդ անգամ նա ամուսնացել է Բուլղարիայում։ 1979-ին ինձ մոտ եկավ այժմ հանգուցյալ Գուրգեն Արմաղանյանը, որը Վարագ Առաքելյանի ընկերներից էր։ Ասաց, որ ճանաչել է իմ զոքանչին և նրա մորը, ուզում է մեր ընտանիքի հետ էլ լավ հարաբերություններ ունենալ, որովհետև շատ է մեծարում Նժդեհին։
Այդպես մեր շփումը շարունակվեց մինչև 1982 թվականը։ Արմաղանյանն այդ ժամանակ արդեն ծեր էր, ապրում էր «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, Կաշեգործների փողոցի իր սեփական տանը։ Ստալինյան ժամանակներում նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, և, իհարկե, հակասովետական տրամադրությունների մարդ էր։ Նրա այգում հաճախ էին հավաքվում իր տարեկից, նույն տրամադրություններն ունեցող, ստալինյան ճամբարներն անցած մարդիկ։ Ես ընդհանրապես բնավորությամբ վստահող չեմ, բայց Արմաղանյանին, չգիտես ինչու, վստահեցի։ Մեր 2-3 տարվա շփման ընթացքում նա էլ ստուգում էր ինձ, փորձում, երևի, հասկանալ, թե ես որքանով եմ հարմար իր մտադրությունների իրագործման համար։

-Ե՞րբ Ձեզ առաջարկվեց մեկնել Վլադիմիր։

-1982-ի աշնանը։ Գուրգեն Արմաղանյանն այդ խոսակցությունը սկսեց այն ենթատեքստով, որ համարձակ մարդ է պետք, որ գնա Վլադիմիր ու փորձի Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը։ Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ այդ խումբը գլխավորում է Վարագ Առաքելյանը։ Արմաղանյանն ինձ համոզեց, որ ես ամենահարմար թեկնածուն եմ։ Առաջին հերթին ես ֆիզիկապես շատ քիչ եմ նման հայի, բացի այդ, ռուսական կրթություն ունեմ, բացարձակ տիրապետում եմ լեզվին։ Իհարկե, ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ ես Նժդեհի թոռնուհու ամուսինն էի։ Արմաղանյանը հենց այդպես էլ ասաց. «Պավլիկ ջան, եթե քեզ էդ գործի վրա բռնեն, կարող է պատահի գժանոցով պրծնես, բայց եթե ուրիշ մարդ գնա ու բռնվի, ոտքով-գլխով կկորչի»։ Մի լիրիկական նրբերանգ էլ կար. մեր ընկերական շրջանակում խնջույքի ժամանակ կինս մի անգամ ասաց, թե էս Հայաստանում մի տղամարդ չկա, գնա գոնե ճամպրուկով պապիս աճյունը բերի։ Էդ խոսքը, ճիշտն ասած, սրտիս դիպել էր։
Երբեք հակասովետական կազմակերպությունների մեջ չեմ եղել, նույնիսկ հայերեն գրեթե չէի կարդում, Նժդեհ ընդհանրապես չէի կարդացել։ Բայց համաձայնեցի այդ գործն ինձ վրա վերցնել։ Արմաղանյանն ինձ տվեց Նժդեհի գերեզմանի լուսանկարի բավական անհաջող լուսապատճենը։ Այն արտատպված էր 1970-ին Արգենտինայում հրապարակված դաշնակցական գործիչ Հովհաննես Դևեջյանի գրքից։ ՈՒրիշ որևէ փաստաթուղթ կամ կողմնորոշիչ չկար։ Այդպիսի «պաշարով» էլ 1982-ի դեկտեմբերին Մոսկվա գործուղում ձևակերպեցի ու այնտեղից իմ նախաձեռնությամբ մեկնեցի Վլադիմիր։

-Այդ խմբից որևէ մեկը Ձեզ չուղեկցե՞ց։

-Այդ անգամ նման խոսակցություն ընդհանրապես չեղավ, որովհետև դա, այսպես ասած, նախնական, «հետախուզական» այցելություն էր։ Վլադիմիր հասնելով` գնացի ուղիղ քաղաքային արխիվ։ Երկու երիտասարդ կին էին նստած, նրանց ցույց տվեցի գերեզմանի լուսանկարի լուսապատճենը, ասացի պապիս գերեզմանն է, ուզում եմ որևէ տեղեկություն ստանալ։ Ասացին, որ այդ մի լուսանկարով որևէ բան պարզել հնարավոր չէ։ Հետո երևի տեսան, որ հեռվից եմ եկել, թույլ տվեցին այդ ժամանակաշրջանին վերաբերող արխիվային գրքերը նայել։ Մի ժամ տակն ու վրա անելուց հետո հասկացա, որ 1953-56 թթ. մահացածների վերաբերյալ տեղեկատվություն պարզապես չկա։

-Այսինքն` դիտավորյալ ոչնչացված էր։

-Երևի։ Թևերս ուղղակի թուլացան։ Այդ ժամանակ ինձ մոտեցավ արխիվում ինչ-որ գործով գտնվող մի մարդ, հարցրեց, թե ինչ եմ որոնում։ Բացատրեցի, ծանոթացանք, անունը Հենրիխ էր, պարզվեց, որ աշխատում է Վլադիմիրի գերեզմանոցների վարչությունում, տեխնիկ էր, թե ինժեներ։ Բացատրեց, որ Վլադիմիրում շատ գերեզմանատներ կան։ «Եթե պապդ ռեպրեսիայի է ենթարկվել ու մահացել է բանտում, ճիշտ կլինի գերեզմանոցի պատմական հատվածում որոնես, որ ուղիղ կենտրոնական բանտի կողքին է»։ Նրա այս առաջարկից հետո միասին տաքսի վերցրինք ու գնացինք Վլադիմիրի նշանավոր «ցենտրալին» կից գերեզմանատուն ու երկուսով սկսեցինք փնտրել։ Ես գերեզմանի լուսանկարի պատճենը ձեռքիս շրջում, նայում էի, բայց չէի գտնում ու այդպես մի քանի անգամ անցա Նժդեհի գերեզմանի կողքով։ Հետո Հենրիխը եկավ, ասաց, որ գերեզմանոցի մյուս հատվածում թաղված հայեր կան, բայց Գարեգին Տեր-Հարությունյան չկա։
Իրիկնանում էր։ Երեկոյան ժամը 5-ի մոտ երկու կին էին քայլում գերեզմանոցի կողքի ճանապարհով։ Չգիտեմ ինչն ինձ դրդեց, որ մոտենամ նրանց, հարցնեմ, հետո կես ճանապարհին փոշմանեցի։ ՈՒ էդպես իներցիայով դրանց հետևից քայլելով գնացի, մինչև մշուշի միջից երևաց մատուռից թերևս մի քիչ մեծ ռուսական եկեղեցին։ Մտա ներս, մի տեսակ թևաթափ եղած, չգիտեմ ինչ անեմ։ Երկու մոմ վերցրի, վառեցի, մեկ էլ հետո զգացի, որ հայերեն աղոթում եմ, որ Աստված ինձ օգնի։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց հենց այդ պահին հիշեցի Գուրգեն Արմաղանյանի ու նրա ընկերների խոսակցություններից պատառիկ, որ Նժդեհի գերեզմանը հենց այդ եկեղեցու մոտակայքում է։ Արագ դուրս եկա եկեղեցուց, ու գերեզմանի լուսանկարի պատճենը ձեռքիս սկսեցի արագ-արագ գերեզմանները նայելով գնալ։ Հենց այդ ժամանակ էլ տեսա գերեզմանը, որ ցանկապատով նման էր Նժդեհի գերեզմանին, բայց ցուցանակը չկար։

-Համարում եք, որ դիտավորյա՞լ էին պոկել։

-Չեմ բացառում, որ Դևեջյանի գրքում լուսանկարը հայտնվելուց հետո ցուցանակը «հորով-մորով» էին արել, որ տեղը ոչ ոք չգտնի։ Մտա գերեզմանի տարածքը, ձյունը ձեռքերով մաքրեցի, երկար որոնում էի գերեզմանի ցուցանակը։ Չգտա, ձեռքերս դրեցի գերեզմանին ու բարձրաձայն կանչեցի` Նժդեհ, եթե այստեղ ես, ձայն տուր։ Առանց չափազանցության եմ ասում, ձեռքիս մեջ ցնցում եմ զգացել։ Այնքան էի ուրախացել, որ գտել եմ, որ գոռում էի, իսկ Հենրիխին թվում էր, թե խելքս թռցրել եմ։ Հետո գնացինք Հենրիխի տուն։

-Իսկ հետո ի՞նչ եղավ։

-Վերադարձա Երևան, Գուրգեն Արմաղանյանին պատմեցի, որ գերեզմանի տեղը հայտնաբերված է։ Մնում է աճյունը տեղափոխել։ Այդ ժամանակ Արմաղանյանի խմբից երկու հոգու հետ էլ էի ծանոթացել` Լևոն Մարգարյանի և Վլադիմիր Մխիթարյանի, որ հիմա Գարեգին Մխիթարյան է։ Կապը նաև նրանց միջոցով էի պահում։ 1983-ի ամռանը Գուրգեն Արմաղանյանն ինձ 500 ռուբլի տվեց, ասաց, որ պետք է գնալ և աճյունը բերել։ Միաժամանակ ասաց, որ մի հոգի զինված մարդ կուղեկցի ինձ, որպեսզի ճանապարհին հանկարծ բան չպատահի։ 1983-ի օգոստոսին արձակուրդ ձևակերպեցի, տոմս էի վերցրել Մոսկվա գնալու համար, նախօրեին Գարեգին Մխիթարյանն ինձ տեղեկացրեց, որ զինված մարդ չի լինելու, մենակ պիտի գնամ։ Էլ չուզեցի պարզել, թե ինչու ոչ ոք չի ուզում հետս գալ, մենակ գնացի։
Երևանից հասա Մոսկվա, այնուհետև կրկին Վլադիմիր, ու պարզվեց, որ այդ ամիսների ընթացքում իմ ծանոթ Հենրիխը բնակավայրը փոխել է ու մեկնել Նաբերեժնիե Չելնի։ Գնացի այնտեղ, Հենրիխին գտա, նա կարգին մարդ էր ու չհրաժարվեց օգնելուց։ Ասաց, որ Վլադիմիրում մի պաշտոնաթող չեկիստի է գտել, 70-ն անց մարդու, որը նաև տեղյակ է բանտի կողքի գերեզմանոցում կատարված թաղումներից։ Վերադարձանք Վլադիմիր, գտանք այդ ծերուկին։ Խմելու հետ սեր ունեցող մարդ էր, մի երեք օր սրա հետ ուտել-խմելուց հետո խնդրեցի, որ օգնի` պապիս աճյունը տեղափոխեմ։ Չնայած, ճիշտն ասած, նա արդեն պաշտոնաթող մարդ էր, ու եթե մեզ բռնելու լինեին, նրա վետերան-չեկիստ լինելու հանգամանքը հազիվ թե մեզ օգներ, բայց էլի մի տեսակ հույս էր։
Ճշգրիտ ամսաթիվը չեմ հիշում, բայց շաբաթ էր կամ կիրակի, երկու բահ վերցրինք, գնացինք գերեզմանոց` աճյունը հողից հանելու։

-Օրը ցերեկո՞վ։

-Պատկերացրեք, այո։ Հիմա հետին թվով երբ վերհիշում եմ, հաստատ համոզված եմ, որ նախախնամություն էր։ Որովհետև այդ ընթացքում այնքան սխալներ եմ արել, որ մի քսան անգամ կարող էի ձերբակալվել։ Գերեզմանոցի կողքի ճանապարհով մարդիկ էին գնում եկեղեցի, այդ թվում` զինվորականներ, միլիցիայի աշխատողներ, ու զարմանալիորեն ոչ մեկը չմոտեցավ, չհարցրեց, թե էս ի՞նչ գործ ունեք, ո՞վ է ձեզ թույլ տվել գերեզմանը քանդել։ Ծերուկ չեկիստը նստած էր «գործի գլխին»։ Բահի մի քանի հարվածից հետո (իսկ քանդում էինք ես ու Հենրիխը) բահի` ոսկորին կպչելու ձայն առա։ Հենրիխին խնդրեցի գերեզմանից դուրս գալ, մնացածը ձեռքերով եմ քանդել։ Հողը փափուկ էր, Նժդեհին խոր չէին թաղել։ Նա մահացել էր 1955-ի դեկտեմբերին ու, ամենայն հավանականությամբ, թաղել էին կալանավորները, սառած գետինը փորել էին, ինչքան հավես էին ունեցել։ Ոչ մի այլ մասունք, դագաղի կտոր չկար։ Միայն ոսկորներն էին, որ հատիկ-հատիկ ձեռքերով հանեցի, խոզանակով մաքրեցի, տեղավորեցի պայուսակում։ Հատկապես, երբ գանգը վերցրի ձեռքս, այլևս կասկած չունեի, որ դա Նժդեհն է։ Ի դեպ, նա ինձանից մի քիչ ցածրահասակ է եղել, ու բոլոր ոսկորները հանելիս նաև չափում էի ինձ վրա, որ մի անգամ էլ համոզվեմ` չեմ սխալվել։ Երբ աշխատանքն ավարտեցինք, ու գերեզմանի հողը կրկին տեղը լցրի` հետքերը ծածկելու համար, ծերուկ չեկիստն ասաց. «Ես արդեն գլխի եմ ընկել, որ դու պատահական մարդ չես ու պատահական մարդու հետևից չես եկել։ Հակառակ դեպքում էդպիսի ռիսկի չէիր դիմի»։
Հետո աճյունը տեղավորեցի պայուսակի մեջ, տարա հյուրանոց, իմ ընկերներին հրավիրեցի ռեստորան` մի բաժակ ողորմաթաս խմելու։ Այդքանով էլ բաժանվեցինք։ Բայց ամբողջ գիշեր հյուրանոցի համարում քնել չկարողացա։ Ավելին` այնքան ապուշ էի գտնվել, որ Նժդեհի լուսանկարը տարել էի հետս, ու եթե հիմա լուսանկարն ու ոսկորները ձեռքիս ինձ բռնեին, արդեն պարզ էր` ինչ է լինելու հետագայում։

-Ինչպե՞ս հասաք Երևան։

-Շատ դժվար։ Ահռելի սթրեսի մեջ էի, որովհետև ամեն պահի սպասում էի ձերբակալության։ Մի քանի ժամ Վլադիմիրի կայարանում նստած եմ մնացել ու այդ ընթացքում այնքան տարօրինակ եմ ինձ պահել, որ հարյուր տոկոսով պիտի բռնվեի, եթե Աստված չպահեր։ Մի կերպ հասել եմ Մոսկվա, այնտեղից Երևան գնացքի տոմս չկար։ Ինքնաթիռ նստելն էլ անհնար էր։ Մի կերպ «մաղարիչով» Մոսկվա-Երևան գնացքի հայ ուղեկցորդներից մեկը բեռների համար նախատեսված հատվածում տեղ տվեց։ Մտա վագոն` մեջը լիքը զինվորական։ Մոսկվայից Երևան գրեթե երեք օր չեմ քնել, որովհետև պայուսակի «ցեպը» պայթել էր, մի կերպ կապկպել էի, որ չերևա մեջն ինչ է։ Ամենատարօրինակն այն էր, որ Երևան հասնելուց հետո տուն տաքսիով չեմ գնացել, տրոլեյբուս նստեցի, հանգամանք, որ մինչ օրս ինձ համար էլ անհասկանալի է։ Չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Երբ հասա տուն, կինս, որ գիտեր ինչ նպատակով եմ գնացել, ասաց. «Քեզ Վլադիմիր ուղարկող «հերոսներն» արդեն լուր են տարածել քաղաքում, որ հայրենասերների ինչ-որ խումբ գնացել է Նժդեհի աճյունը բերելու»։

-Աճյունը հանձնեցիք Ձեզ գործուղողների՞ն։

-Զանգահարեցի, մինչ այդ էլ հեռագիր էի տվել, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Գրել էի` քննությունը հանձնել եմ, թե` երեխան ծնվել է, դրա նման մի բան։ Վլադիմիր Մխիթարյանին ու Լևոն Մարգարյանին հանդիպեցի Նոր Նորքի 2-րդ զանգվածի մոտ, Հայկ Նահապետի արձանից մի քիչ ներքև ու Նժդեհի աճյունը հանձնեցի նրանց։ Ճիշտն ասած, զայրացած էի, մի երկու «քաղցր խոսք» էլ ասացի, որ այս ձևով գործ չեն անում։ Մենակ մարդուն առանց որևէ լուրջ օժանդակության, դիլետանտավարի, հայավարի «բառադի» չեն ուղարկում նման առաջադրանք կատարելու։

-Եթե նեղված էիք, աճյունն ինչո՞ւ իրենց հանձնեցիք։

-Երկու պատճառ կար։ Առաջինը, այնուամենայնիվ, մտածում էի, որ ԿԳԲ-ն կընկնի հետքիս վրա, կբռնեն, Նժդեհի աճյունն էլ անհետ կկորչի։ Ինձ թվաց, թե ավելի ապահով է, որ իրենք տանեն, մի թաքուն տեղ պահեն։ Բացի այդ, ինձ հավաստիացրին, որ Վազգեն Ա Վեհափառի հետ բանակցություններ են վարվում` Նժդեհին Գայանե եկեղեցու բակում, Խենթի կողքին թաղելու վերաբերյալ։ Հետո իմացա, որ կաթողիկոսը սկզբում համաձայնել էր, բայց այնուհետև մերժել։ Թե ինչ պատճառաբանությամբ, չգիտեմ։ Մի քանի ամիս անց Վարագ Առաքելյանն ինձ, կնոջս, երեխաներիս հրավիրեց իր տուն ճաշկերույթի, որտեղ ինքը հանդես էր գալիս իբրև «բոլոր ժամանակների մեծագույն առաջնորդ», ես էլ` «բոլոր ժամանակների Շտիրլից»։ Իրականում այդ ամենի մեջ հայավարի փառասիրությունն ավելի շատ էր, քան գործ անելու ցանկությունը։ Այնքան դիլետանտավարի, գավառական մակարդակով էր կազմակերպված ամեն ինչ։ Դրա համար էլ ես համարում եմ, որ Նժդեհն ինձ պաշտպանեց ամբողջ այդ ընթացքում, որ մենք անվնաս հասնենք տեղ։ Արդեն ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո տեղյակ մարդկանցից իմացա, որ աճյունը տեղ հասցնելուց հետո ԿԳԲ-ն տեղյակ է եղել, բայց իրենց ղեկավարության կողմից չպատժվելու համար նախընտրել են լռություն պահպանել։ Հակառակ դեպքում շատ մարդիկ պաշտոններից կզրկվեին և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։

Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Հ. Գ. -1983-ի հոկտեմբերի 7-ին, ԽՍՀՄ Սահմանադրության օրը, Վարագ Առաքելյանն ու իր խմբի անդամները Նժդեհի աճյունը տեղափոխեցին Բաղաբուրդ գյուղ և պահեցին ծանոթներից մեկի նկուղում։ Միայն մեկ ողը թաղեցին Խուստուփ լեռան լանջին գտնվող աղբյուրի մոտ, այնուհետև 1987-ի մայիսի 8-ին, Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ, Նժդեհի աճյունը տեղափոխվեց ու թաղվեց Վերիշեն գյուղի մոտ գտնվող ս. Աստվածածին վանական համալիրի տարածքում, որը նաև կոչվում է Սպիտակավոր եկեղեցի։ 1989-ի հունիսի 17-ին Պարույր Հայրիկյանի, Մովսես Գորգիսյանի և ուրիշների նախաձեռնությամբ տեղադրվեց գերեզմանաքար-խաչքար, և այդ օրը դարձավ նժդեհյան օր։ Երբ Կապանում կառուցվեց Գարեգին Նժդեհի համալիրը, Սերժ Մկրտչյանի նախաձեռնությամբ, Սպիտակավորից վերցվեց Նժդեհի աջն ու թաղվեց Կապանի համալիրում։ Այսպիսով, Նժդեհն ունեցավ մեկի փոխարեն երեք գերեզման` Սպիտակավոր, Խուստուփ, Կապան։ Սակայն, Պավել Անանյանի կարծիքով` սա պատմության ավարտը չէ։ «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել Նժդեհի աճյունի գենետիկ փորձաքննություն։ Ժամանակակից գիտությունը տալիս է դրա հնարավորությունը։ Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստան եմ բերել հենց Գարեգին Նժդեհի և ոչ թե մեկ ուրիշի մասունքները։ Բայց Հայաստանում, այդ թվում` վերնախավում, կան մարդիկ, որ չեն հավատում, նաև չարախոսում են այս կապակցությամբ։ Կարծում եմ, այդ կարգի խոսակցություններին վերջ դնելու համար մեկ անգամ և մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի գիտականորեն, որպեսզի տարբեր բամբասանքները Նժդեհի աճյունի շուրջ այլևս դադարեն»։

Destruction of the armenian cultural heritage of the Western Armenia

Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հակահայկական էության և վրացական ոտնձգությունների մասին:
Destruction of the armenian cultural heritage of the Western Armenia.

vendredi 18 septembre 2009

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

Իմ մեծ երախտիքն եմ հայտնում պ.Ս. Քիրեմիդջյանին այս նյութը տրամադրելու համար.
ավելի մանրամասնորեն այցելեք՝ http://louysworld.com/

1895թ. դեկտեմբերի 25-ին, Էրզրումում ծնվեց հայ պահանջատիրության ջահակիր, նոր ազատագրական պայքարի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը: 78 տարեկան հասակում, 1973թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիայի Սանտա Բարբառա քաղաքում նա, ի փոխան հայոց ցեղասպանության, գնդակահարեց Թուրքիայի երկու հյուպատոսներին: Դատապարտվեց ցմահ բանտարկության և մահացավ 1984թ. բանտում՝ 89 տարեկան հասակում:
1. ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆՏԻՑ (1979Թ.)




2. Գուրգեն Յանիկյանը իր և ուրիշների մասին: (Գիրք, հեղինակ Գուրգեն Յանիկյան: Գրված է բանտում 1973-1979թ.թ. Քալիֆորնիա: Խմբագրել, տպագրել և ընթերցում է Ս.Քիրեմիդջյանը:
PART-1

PART-2

PART-3



5-ամյա Գուրգենը

1913, Պատանեական շրջան

Ուսանող՝ Մոսկվայում


Կնոջ՝ Սուսաննա Քեմուրջյանի հետ


Ինժեներ Յանիկյանը պարսկաստանում




Միլիոնատեր` Ամերիկայում և հանուն հայ դատի` ցմահ բանտարկություն

Հիշատակի վերականգնում: Յանիկյանի բանտում գրած հիշողությունների չհրատարակված ձեռագիր ֆոտոպատճեն ԼՈՒՅՍ թերթի խմբագիր Ս. Քիրեմիդջյանին է ուղարկել Հրանտ Սիմոնյանը: Տպագրվել է թերթում մաս առ մաս և 200 գրքի տեսքով: Հրատարակվել է մի քանի տասնյակ CD ընթեցանություն: Վերևում տեղադրված է այդ գրքի ընթերցված տարբերակը: Այստեղ ներկայացված վերջին լուսանկարը Գուրգեն Յանիկյանի քրոջ թոռնուհին է՝ Գյուլնարան և ծոռը՝ Հերակլը: Բնակվում են Հոլիվուդում: «Արեւելյան սենյակի ինտերիեր» կտավը Մարտիրոս Սարյանի թանգարանին նվիրել է Գուրգեն Յանիկյանը: Գուրգեն Յանիկյանը գերեզման չունի:

Իմ մեծ երախտիքն եմ հայտնում պ.Ս. Քիրեմիդջյանին այս նյութը տրամադրելու համար.
ավելի մանրամասնորեն այցելեք՝
http://louysworld.com/

jeudi 17 septembre 2009

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ – Welcome

Երեք հայ ներկայացնում են հայկական 3 կերպար՝ Հայստանից Գալուստ,Պարսկաստանից Ազատ և Լիբանանից Սաքո։
Դերերում՝
Միքաել Պողոսյան
Արա Դեղտրիկյան
Ռոբերտ Հարությունյան
This comedic play is about three Armenians: Armenian Galust, Persian Armenian Azat and Lebanese Armenian Sako, who in the same time appear at the emigrant department of the airport in Los Angeles.
Presented by the Armenian Music Center
Played by:
Michael Poghosian
Ara Deghtrikyan
Robert Harutyunyan
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.



ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

mardi 15 septembre 2009

Անապատացող քաղաք (Երեւան)

20 րոպէանոց բնապահպանական այս ֆիլմը ներկայացնում է փորձագէտների եւ բնակիչների տեսակէտները Հայաստանի մայրաքաղաք Երեւանում շրջակայ միջավայրի վատթարացման եւ կանաչ տարածքների ոչնչացման փաստերի մասին, որոնց սկիզբը դրուել է 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին:

2005 թ. դեկտեմբերին «Անապատացող քաղաք» ֆիլմն արժանացաւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի եւ Աարհուսի կենտրոնի` հեռուստատեսութեան եւ մամուլի համար կազմակերպուող` «Բնապահպանութիւն եւ արդիւնաբերութիւն» ամէնամեայ մրցանակաբաշխութեան առաջին մրցանակին:

Ֆիլմն արտադրուել է 2005 թուականի սեպտեմբերին:

jeudi 10 septembre 2009

Վրացիները որպես «վրացական» են ներկայացնում Տայքի բոլոր հայ քաղկեդոնական ճարտարապետական գլուխգործոցները


Վրացիները Թուրքիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել պատմական հայկական Տայք նահանգի (ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան ծայրամաս) հայկական եկեղեցիները վերանորոգելու համար: Մի շարք հուշարձանների վերականգնումը արդեն սկսվել է: Այլ հուշարձանների համար չափագրական աշխատանքներ են արվում, որից հետո վերականգնման նախագծեր կստեղծվեն: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս խնդրին:

Նա նշեց, որ վրացիների հավակնությունները դրսևորվել են դեռ ԽՍՀՄ-ի սկզբնական տարիներից, ընդ որում` ոչ միայն պաշտամունքային, այլև աշխարհիկ հուշարձանների նկատմամբ: Օրինակ` վրացիներին հաջողվել է հասնել նրան, որ 1953 թ. Մոսկվայում հրատարակված և ամբողջ աշխարհի կամուրջներին նվիրված աշխատության մեջ գրվի, թե «վրացական կամուրջներ են կանգուն ներկայիս Թուրքիայի Արդվին քաղաքի մոտ, Ճորոխ գետի վրա», և թվարկվեն Տայքի հայկական կամուրջները:

Սամվել Կարապետյանի համոզմամբ` այս աշխատության հեղինակը ոչ թե դիտավորյալ է ապատեղեկատվություն գրել, այլ սա վրացիների աշխատանքի հետևանքն է, քանի որ նույն աշխատության մեջ` հայկական կամուրջներին նվիրված բաժնում, նշվում են, օրինակ, Նախիջևանի գյուղերի, Ջուղայի կամուրջները:

«Սա մասնագետների խնդիրը չէ միայն, որովհետև մասնագետները կամ թե իշխանությունները վերջապես դուրս են գալիս ժողովրդի ծոցից: Եվ հայ իրականության մեջ մենք չենք էլ ունեցել և այսօր չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նա հավելեց, որ արդեն 20 տարի է` Թիֆլիսում լույս է տեսնում «Արտամուջի» գիտական հանդեսը, որում ներկայացվում են վրացիների կատարած բազմաթիվ գիտարշավները` չափագրություններով, լուսանկարներով: Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ նման գիտարշավներ կազմակերպելը դժվար է, քանի որ Տայքն ունի դժվարամատչելի բնաշխարհ, խիստ կտրտված ռելիեֆ, հիմնականում անտառապատ է, և 1-2 կմ անցնելը կարող է մեկ օր տևել:

Սամվել Կարապետյանի խոսքերով` Տայքի հայկական եկեղեցիների նկատմամբ վրացիների հավակնությունները հին պատմություն ունեն: Դավիթ Կյուրապաղատի օրոք Տայքը, Բյուզանդիայից հովանավորություն ստանալու ակնկալիքով, ընդունել է հունադավանություն և մտել բյուզանդածես եկեղեցու թևի տակ: Նույն ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսությունը մերժում էր այն գավառներին, որոնց հայ բնակչությունը ընդունում էր հունադավանություն` քաղկեդոնականություն:

«Բյուզանդիան շատ հեռու էր` տիրություն անելու համար, Վրաստանը` շատ մոտիկ, որ բյուզանդածես եկեղեցու հետևորդ էր 7-րդ դարի սկզբից: Միանգամից, ինչպես անտեր ոչխարներ, հայտնվում էին վրաց եկեղեցու հոգածության ներքո, որը միացնում էր իր թեմերին: Տայքի հայ քաղկեդոնականները վրաց եկեղեցու թեմերի մեջ լուծված են եղել: Սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այդ պատճառով, օրինակ, 10-13-րդ դարերի եկեղեցիների վիմագրությունը` արձանագրությունները, հիմնականում վրաց մեսրոպատառ է»,- ասաց հուշարձանագետը:

Նա նշեց, որ հայերը քաղկեդոնականության անցնելու ժամանակ արդեն 500 տարվա դպրության փորձ ունեին, և երբ սկսեցին գրել վրաց մեսրոպատառ գրերով, «դպրության ասպարեզում իմացության շտեմարանը իրեն զգալ է տվել»: Օրինակ` Տայքի Իշխան գյուղի եկեղեցում կան և’ վրաց մեսրոպատառ, և’ հայերեն արձանագրություններ: «Հայերը նաև հայերեն էին դեռևս արձանագրում, բայց վրաց եկեղեցու թեմերի մեջ լուծված լինելով` վրաց եկեղեցու կամքը պիտի կատարեին, և պաշտոնական գիրը պարտադրված ձևով վրացերենն էր»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ Տայքի վրաց մեսրոպատառ արձանագրությունները «շատ անգրագետ են», լեցուն սխալներով, որոնք որևէ վրացի չէր անի: Սրանից ակնհայտ է դառնում, որ արձանագրութունների հեղինակները ոչ թե վրացիներ են, այլ քաղկեդոնականություն ընդունած հայեր: «Այս հողի վրա, երբ դարերի հեռավորությունից նայում ենք, պարզ է դառնում, որ այնպես չէ, որ վրացիները ընդհանրապես հիմք չունեն»,- ասաց հուշարձանագետը:

Նա նշեց, որ իր անաչառ ուսումնասիրություններով հայտնի ճարտարապետ, արվեստաբան Տոկարսկին կարծիք է հայտնում, որ Տայքի ճարտարապետությունը ո’չ հայկական է, ո’չ վրացական և ո’չ էլ բյուզանդական, այլ այդ երեք մշակույթի միաձուլումն է:

Սամվել Կարապետյանն ասաց, որ հայ իրականության մեջ Տայքի հուշարձաններին նվիրված աշխատություն («Խորագույն Հայքի հուշարձանները») գրել է միայն մեկ գիտնական` ճարտարապետ Տիրան Մարությանը:

«Անցել է այսքան տարի, բացի այդ գրքի ռուսերեն թարգմանությունից, որ նույնպես դժվարությամբ հաջողեց նույն հեղինակը, մենք ոչ թե Տայքի, ՀՀ-ի հուշարձանները չենք ճանաչում»,- ասաց հուշարձանագետը:

Որպես հայ իրականության հակապատկեր` նա բերեց վրացիների օրինակը: Տարիներ շարունակ Տայքի գյուղերում վրացի 200 ուսուցիչ վրացերեն, գրականություն և պատմություն են սովորեցնում այն «վրացիներին», որոնք 300-400 տարի առաջ մահմեդականություն են ընդունել, չգիտեն, որ ծագումով վրացի են եղել, և վրացերենի բացարձակապես չեն տիրապետում:

«Վրացիները հարձակվել են, հորդայի պես լցվել են ամբողջ Տայք` ուսուցիչներ: Քահանաներ շրջիկ` որքան ասեք: Վրացական տարբեր հեռուստաալիքներ բացեք, ինչքան ֆիլմեր են հանում, իբր «վրացիների են հայտնաբերում, խոսում են, իբր սրանք հուզվում են, լաց են լինում»: Ամբողջ եթերը լցված է նման նյութերով: Օրուգիշեր ազգային հողի վրա աշխատանք է տարվում»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նրա համոզմամբ` ազգային հարցերում հայերի կեցվածքը «համեմատելի չէ վրացիների կեցվածքի հետ»:

Սամվել Կարապետյանն ասաց, որ վրացիները որպես վրացական են ներկայացնում Տայքի բոլոր հայ քաղկեդոնական գլուխգործոցները և վրացական բոլոր քարտեզներում Տայքը ներկայացնում որպես Վրաստանի մաս: Օրինակ` Տայքի Բանակ գյուղի տաճարը վրացիները կոչում են Բանա` համարելով իրենցը: Սակայն տեղաբնիկ թուրքերը Բանակը Քենեկ են կոչում, այսինքն` կ-ն պահպանել են:

Սամվել Կարապետյանը երեք տարի առաջ եղել է Տայքում: Հայկական Օշկի վանքի պահակը հուշարձանագետին ասել է, թե «տաճարը վրացական է»: Վանքի մուտքի մոտ թուրքերեն, անգլերեն և վրացերեն լեզուներով ցուցանակ է եղել: «Երբեք չմտածեք, որ թուրքերը իրենք իրենց կամքով վրացերեն էլ գրեցին: Այսինքն` վրացին հասնում է դրան: Իսկ մենք ե՞րբ պայքարեցինք, որ Ախթամարում ցուցանակներում լինի նաև հայերեն, ու չեղավ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Իսկ ահա Իշխան գյուղի տաճարի կողքին ապրող պահակը Սամվել Կարապետյանին ասել է, որ «վերջին տարիներին են իրենք իմացել, որ եկեղեցին վրացական է: Մինչև դա ասում էին` հայկական վանք»: Հայկական եկեղեցիներին տեղացիները «վանք» են ասում, և ոչ թե «էգլեսիա», ինչպես վրացիներն են ասում եկեղեցուն:

Սամվել Կարապետյանն ասաց, որ ներկայումս ընթանում են 1215 թ. կառուցված Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու վերականգնողական աշխատանքները` վրաց ճարտարապետների և խորհրդատուների մասնակցությամբ:

«Սկսել են Տիգրան Հոնենցից, որովհետև Տիգրան Հոնենցը ներսում ունի վրաց մեսրոպատառ արձանագրություններով որմնանկարներ»,- ասաց Սամվել Կարապետյանը: Նա հավելեց, որ վրացիներն անտեսել են այն, որ եկեղեցու հարավային ճակատին 40-50 տողանոց հայերեն վիմագրեր կան:

Տիգրան Հոնենցը կառուցվել է որպես հայ առաքելական եկեղեցի, սակայն մի շրջան փոխանցված է եղել Անիի քաղկեդոնական համայնքին: Սա բավարար է վրացիների համար, որ եկեղեցին «վրացական» համարեն: «Կծավալվեն, էս ձևով հստակ կծավալվեն. սկսվել են դեռ այն շենեքրից, որոնք արդեն համարվում են քաղկեդոնական»,- նշեց հուշարձանագետը:

Սամվել Կարապետյանն ասաց, որ հայ առաքելական եկեղեցիներն ունեն բարձր բեմ` 80 սմ-120 սմ, իսկ բյուզանդածես եկեղեցիների բեմը 15-20 սմ է: Տայքում կան եկեղեցիներ, որոնք ի սկզբանե կառուցվել են որպես հայ առաքելական եկեղեցիներ` իրենց ճարտարապետական ձևերով, հորինվածով, և միայն հետո են փոխանցել հայ քաղկեդոնական համայնքին: Այդ եկեղեցիների բեմերը քանդված են գանձախուզության հետևանքով, սակայն բարձր բեմի հետքերը հստակ երևում են:

Հուշարձանագետը մտավախություն ունի, որ վրացիները, հայկական եկեղեցիները վերականգնելիս, բարձր բեմը չեն պահպանի: «Թիֆլիսի բոլոր յուրացված եկեղեցիներում եղած բարձր բեմերը քանդեցին, որպեսզի վրացականացնեին: Տայքում մի՞թե պետք է այնքան բարեխիղճ լինեն, որ վերականգնողները հաշվի առնեն նախնական բեմի հետքը: Վստահ եմ, որ ոչ»,- ասաց հուշարձանագետը:


Սոնա Ավագյան

http://hetq.am/am/culture/samvel-karapetyan/


Սամվել Կարապետյան. «Ամոթս է գալիս»


«Էսօրվա մեր որ հեռուստաալիքը բացում ես, հայկական սերիալներ են. ատրճանակը սրա գլխին, նրա գլխին, սրան մորթեցին: Բամբասանք է. տղամարդիկ իրար են սպանում, կանայք էլ բամբասում են: Մեր սերիալները սրանք են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքերով` եթե այսպիսի «ղոչաղ ազգ էինք»` զենքով, զրահով, ապա ինչո՞ւ 1915 թ.-ին «1500 մարաշցի 3 ասկյարի ուղեկցությամբ գնաց Դեր Զոր»:

Սամվել Կարապետյանի համոզմամբ` մենք այժմ նոր հայրենիք ենք կառուցում, և մեր սերիալները «hայրենասիրության, հայրենաշինության 1000 սցենար» կարող էին ունենալ: Մինչդեռ, հուշարձանագետի համոզմամբ` հայկական սերիալները «նույն ամերիկյան նյութերն են կապկում»:

«Ամոթս է գալիս: Կապիկի՞ց ենք առաջացել»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ս.Կարապետյան. «Իմացեք` այն մետրը, որ զիջվեց Ադրբեջանին, մշակութազերծ է լինելու»

«Փոխզիջումը, օրինակ, ի վնաս հայկական կողմի, ի դեմս Հյուսիսային Արցախի կորստյան, կայացել է: Բայց մենք պատրաստ ենք ինչ-որ փոխզիջման և խոսում ենք և թմբկահարում ենք»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ Հյուսիսային Արցախի հայաթափ լինելու 20 տարին է լրանում, սակայն մենք որևէ տեղ չնշեցինք, չհիշեցրինք Հյուսիսային Արցախի կորուստը: «Նա, ով կորցրել է և լուր չունի` ինչ է կորցրել, (իսկապես ես զգում է էդ վտանգը), էլի կկորցնի»,- ասաց հուշարձանագետը:

«Անցած ամբողջ 8-10 տարիներին` երբ երկրի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ժամանակ ոչնչացվեց Ջուղայի գերեզմանոցը, և ըստ էության, նախիջևանահայությունը 2-րդ անգամ ցեղասպանվեց` հետմահու և վերջնականապես արդեն, ի՞նչ արվեց: Մեր պետությունը, արտաքին հարաբերությունների մեջ, արտգործնախարարությունը ի՞նչ արեց առհասարակ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե գուցը Հայաստանը ամբիոն չունի, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի խոսելու միջազգային ամբիոններ, քանի որ ամենատարբեր միջազգային կազմակերպություններում ներկայացված է առնվազն դիտորդի կարգավիճակով:

Նրա համոզմամբ` Հայաստանի դեմ հազար ու մի շահեր, մոտեցումներ, կեցվածքներ կարող են դնել, բայց մշակույթը միակ լեզուն է, որ հասկանալի է աշխարհին: Հետևաբար, փոխզիջումներից «բարբաջելու» փոխարեն պետք է աշխարհին հասկացնեինք, որ մշակույթով ներծծված տարածքը Ադրբեջանին հանձնել դեպքում վնաս կկրի ողջ աշխարհը:

«Մենք այնքան պատկանելություն չունեինք և այնքան պատիվ, որ մեր կարուստը պատշաճ ձևով կարողանայինք ներկայացնել և հասկացնել, որ «Իմացեք` այն մետրը, որ զիջվեց Ադրբեջանին, մշակութազերծ է լինելու, մշակութաթափ: Եվ, անշուշտ առաջին հարվածը մերն է, բայց նաև համաշխարհային քաղաքակրթությունն է աղքատանում»: Այս ուղու, այս լծակի վրա եթե աշխատեինք, արդեն ահագին արդյունք էինք ստացել»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նա հավելեց, որ նախորդ նախագահի ժամանակ Մեղրիի շրջանի ողջ ազգաբնակչությունը «կաթվածահար վիճակում էր, տարիներ շարունակ փշերի վրա էր», քանի որ խոսում էին Գոբլի ծրագրից, փոխանակումներից:

Ասուլիսի ժամանակ հարց եղավ Բավրա հայկական բնակավայրի սահմանագծի վերաբերյալ: Սամվել Կարապետյանն ասաց, որ 2000 թ.-ից սկսած` պարբերաբար այդ ճանապարհը հատել է:

«Ես մի բան էի տեսել, և դա ինձ վրդովեցրել էր: Մեր մաքսատունը, երբ Բավրա գյուղը վերջանում է, գյուղի եզրին է, գյուղի պոչին է: Վրացական մաքսատունը (վերջին գյուղը այն կողմից Ժդանով հայաբնակ գյուղն է) Ժդանով գյուղից 5-6 կմ է: Այսինքն` հայ-վրացական պետական սահմանի վրա էր վրացական մաքսատունը: Տարիներ շարունակ մեր մաքսատունը` Բավրային կպած է, որից մի 4-5 կմ դեռ կա մինչև Հայաստանի սահման, վրաց մաքսատունը` ճիշտ սահմանի վրա: Ակամա ստացվում է, որ 2 մաքսատների միջև եղած հատվածը կարծես «չեզոք գիտի» լինի,- ասաց հուշարձանագետը:

Նա հավելեց, որ վրացիները, փաստորեն, կարծեցյալ «չեզոք գոտու» հաշվին որոշել են առաջ գալ:

Սամվել Կարապետյանը նշեց, որ նույն կերպ մենք կորցրինք նաև Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղը: Շամշադինի շրջանի Խորանաշատի վանք ասօր նույնպես հնարավոր չէ մուտք գործել, քանի որ հայերը Չինարի, Այգեձոր գյուղերից չբարձրացան վերև: Իսկ ադրբեջանցիները, տեսնելով, որ հայերը ներքևում են, անընդհատ առաջ գնացին:

«Ես խորհրդային տարիներին երբ Արցախ կամ Բաքու էի գնում, հիշում եմ, (ասենք, եթե տոմսն էլ առել եմ Բաքվի կամ Ստեփանակերտի) նստածս տեղը թուրք, ասենք, մի կին կմոտենա. «էսքան տեղ կտա՞ս, նստեմ»: «Դե, ինչ կա որ»,- տալիս եմ, նստում է: Եվ էդ հերիք է, որ մի 10 րոպեից դու գետնին հայտնվես»,- ասաց Սամվել Կարապետյանը` ցույց տալիս, թե թուրք ուղեկիցը ինչպես էր ավտոբուսում, կամաց-կամաց իրեն հրելով, գետին գցում:

Հուշարձանագետը նշեց, որ Արցախի ճակատային մասի բոլոր հատվածներում թշնամին փորձում էր առաջ գնալ, և որտեղ հակադարձ պատասխան էր ստանում, վերադառնում է իր ելման դիրք: Սամվել Կարապետյանի խոսքերով` առաջ խրամատների միջև եղած տարբերությունը մինչև 1,5 կմ էր, բայց այժմ թշնամին, տեսնելով, որ հայկական կողմը ձայն չի հանում, ամեն անգամ 100-ական մետր առաջ գնալով, զգալիորեն կրճատել է այդ տարածությունը:

«Վրացիները հողի խնդրում ադրբեջանցիների պես են գործում. քանի դեռ պատ չես դնում, առաջ են գալիս»,- ասաց Սամվել Կարապետյանը:

http://hetq.am/am/society/s-karapetyan/

mercredi 9 septembre 2009

Շրջագայություն Արեւմտյան Հայաստանում

Հաղորդման հյուրը՝ Գագիկ Գինոսյանը պատմում է վերջերս Արեվմտյան Հայաստան՝ իր նախնիների ծննդավայր, կատարած շրջագայութեան մասին եւ ներկայացնում իր զգացողութիւնները:



Ռադիո ՎԵՆԻ եթերում
«Ակունք» ռադիոհանդես
Հեղինակ`: Հասմիկ Գուլակյան

mardi 8 septembre 2009

ՏԵՂԵԿԱՏՎԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Վահրամ Միրաքյան

newspapers (original)

Տեղեկատվա-հոգեբանական ազդեցության ոլորտում օգտագործվող հիմնական տպագիր միջոցներն են քարոզչական թերթիկները, թերթերը, ամսագրերը, բրոշյուրները։ Երկարաժամկետ տեղեկատվական ազդեցության համար կարող են օգտագործվել նաև գրքերը:

Տպագիր ԶԼՄ-ի միջոցով ազդեցությունը հանրության գիտակցության, մտածելակերպի վրա ենթադրում է տպագիր հոդվածների և այլ տպագիր նյութերի միջոցով ազդեցություն զանգվածների վրա1: Տպագիր լրատվամիջոցը տեղեկատվա-հոգեբանական ազդեցության համար ունի մի շարք առավելություններ և թերություններ:

Առավելություններն են.

  1. Խոր վերլուծության և թեման ամբողջովին ընդգրկելու հնարավորությունը:
  2. Պատկերների օգտագործման հնարավորությունը:
  3. Հնարավոր է ընտրել կարդալու վայրը, արագությունը, վերընթերցել և օգտագործել որպես փաստաթուղթ:

Թերությունն է.

  1. Հեռուստատեսության, ռադիոյի և համացանցի համեմատ տեղեկատվությունը հասցնելու օպերատիվության պակասը:

Վերոնշյալ առանձնահատկություններից ելնելով` տպագիր ԶԼՄ-ն ավելի արդյունավետ են տեղեկատվական ազդեցության երկրորդ էշելոնի համար, որը ենթադրում է արդեն կատարված իրադարձութունների ուսումնասիրություն և վերլուծություն:

Տպագիր լրատվամիջոցների առաջացումը

Տպագրամեքենայի հայտնագործումից հետո գրավոր խոսքի դերը կտրուկ մեծացավ: Գրահրատարակչության զարգացումը բերեց նրան, որ 16-րդ դարի վերջին հայտնվեցին առաջին թերթերը: Վիեննայում տպագրվեցին նորությունների թերթիկներ, որոնք արժեին մեկ արծաթե վիեննական դրամ, որոնց անվանումն էր «գազետա», ինչից հետո էլ աշխարհի շատ լեզուներում թերթին մնաց այդ դրամի անվանումը` «գազետա»:

Վիեննական «գազետաները» երկու տակ ծալված թղթեր էին, որոնց մեջ Իտալիային վերաբերող լուրեր կային: Լուրերը կարճ էին, և չկար որևէ ստորագրություն:

«Գազետաները» լայն տարածում գտան Եվրոպայում, ինչը պատճառ դարձավ սկզբում Գերմանիայում, իսկ հետո՝ նաև այլ երկրներում նման հանդեսների առաջացմանը:

«Գազետաներից» բացի, Եվրոպայում 16-17-րդ դարերում առաջացան նորությունների տարածման այլ միջոցներ՝ «նորությունների գիրք», «տպագիր պամֆլետ», «նորությունների թերթիկ», «նորությունների բալլադներ», «պատմություն» և այլն: Սրանք ներառում էին հիմնականում ներքին, մի քիչ էլ` արտաքին տեղեկատվություն2:

Առաջին պարբերական մամուլի ծագման հետ կապված կան տարբեր կարծիքներ, սակայն ըստ ամենատարածված վարկածի` առաջինը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում 1609թ. տպագրված «Relation: Aller Furnemmen»-ն է: Դրանք չունեին հստակ անվանում, հայտնի չէր տպագրման վայրը, տպագրողի կամ խմբագրի անունը հիմնականում չէր նշվում: Լուրերի զետեղումը թերթում կախված էր ոչ թե դրանց կարևորությունից, այլ լուրի` խմբագրություն հասնելու պահից: Լուրերը երբեք չէին մեկնաբանվում և դրվում էին «հում» վիճակում: Քաղաքական իրադարձությունները հաճախ զուգորդվում էին էժանագին սենսացիաներով:

1600-ականների կեսերին շաբաթաթերթեր կային արդեն Եվրոպայի 30 քաղաքներում: Նման ոճի տպագիր հրատարակությունների արագ տարածումը պայմանավորված էր տպագրության տեխնոլոգիայի զարգացմամբ, քաղաքների աճով, տնտեսության զարգացմամբ և քաղաքային բնակչության` նման տեղեկատվության պահանջարկով: Առաջին օրաթերթը տպագրվեց 1650թ. Լայպցիգում` «Einkommende Zeitung»: Անգլիայում առաջին օրաթերթը լույս տեսավ 1702թ.` «The Daily Current», Ֆրանսիայում` 1777թ., Իտալիայում` 1798թ.:

Առաջին թերթերի առաջացումն ուղեկցվեց գրաքննության (ցենզուրայի) ի հայտ գալով, որը վերահսկում էր տպագրական գործը: Անմիջապես տպագրության գյուտից հետո համատարած գրաքննության առաջացումը հետևանք էր անկառավարելի գաղափարների, կարծիքների և տեղեկատվության նկատմամբ պետության կողմից վերահսկողության ձգտման:

Արդեն 1502թ. Իսպանիայում օրենք ընդունվեց, ըստ որի՝ բոլոր տպագիր նյութերը պետք է պարտադիր գրաննվեին3:

Գրաքննությունը բերեց նրան, որ առաջին թերթերը Անգլիայում և Ֆրանսիայում ստեղծվեցին համեմատաբար ավելի ուշ:

Հայաստանը տպագրական գործի հիմնադրման առումով առաջ անցավ տարածաշրջանի բոլոր երկրներից և ազգերից: Տարածաշրջանի առաջին տպարանը հիմնադրել և առաջին գիրքը տպել են հայերը` 1565թ. Կ.Պոլսում4: Համեմատության համար նշենք, որ առաջին թուրքերեն գիրքը տպագրվել է 1729թ., ընդ որում՝ հայերի աջակցությամբ: Պարսկերենով առաջին գիրքը լույս է տեսել 1826թ., վրացերենով` 1708թ.: Եթե համեմատենք` տպագրությունն այն ժամանակ տեխնոլոգիական առումով նույն նշանակությունն ուներ, ինչ համակարգչային տեխնոլոգիաներն այժմ:

Առաջին հայկական պարբերականը «Ազդարարն» էր, որը տպագրեց Հարություն քահանա Շմավոնյանը 1794-96թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում5: «Ազդարարն» արծարծում էր Հայաստանի ազատագրման գաղափարը և դրան հասնելու ուղիները:

Տպագիր նյութերը՝ որպես ազդեցության գործոն

Դուք տեսնում եք, որ Ֆրանսիայի տիրակալը ես եմ, բայց ես երեք ամսով էլ հանձն չեմ առնի կառավարել, եթե մամուլն ազատ լինի:
Նապոլեոն Բոնապարտ6

Մամուլի ստեղծման սկզբից ի վեր ցենզուրայի հաստատումը ապացույցն է այն բանի, որ մամուլը` որպես ազդեցության գործոն, մեծ դեր ուներ:

Թեև «մաքուր» տեղեկատվական պատերազմները (տեղեկատվությունից բացի, ոչ մի այլ միջոցի կիրառում) առաջ են եկել միայն 20-րդ դարի կեսերից սկսած7, մամուլի` որպես տեղեկատվա-հոգեբանական ազդեցության գործոնի, օրինակներ վաղուց կան:

16-րդ դարում իսպանացիները, Անգլիա զորքեր իջեցնելուց առաջ, Անգլիայում տպագրեցին և տարածեցին նյութեր ընդդեմ Ելիզավետա I-ի, որտեղ թագուհուն մեղադրում էին անբարոյականության մեջ8:

Նապոլեոնի բանակում կար շարժական տպարան, որը կարող էր հրատարակել թերթիկներ այն ժամանակվա համար ահագին մեծ տպաքանակով` մինչև 10 հազար հատ 24 ժամում9: Կան նաև տվյալներ, թե ինչպես է Նապոլեոնը մարդ ուղարկում անգլիական մամուլում լրագրողներ գնելու համար:

Ե՛վ ֆրանսիական, և՛ ռուսական հեղափոխությունները ժողովրդական զայրույթի արտահայտություն էին, որի գլխավոր «ռեժիսորները» թերթերն էին: Տեղեկատվա-հոգեբանական ազդեցության մասնագետ, ուկրաինացի Գ.Պոչեպցովը ի նշան բողոքի մարդկանց փողոցներ դուրս գալը բացատրում է որպես հետևանք նրանց մոտ առաջացած արդարության զգացման, որևէ իրադարձության աջակցելու, միմյանց հետ համագործակցելու, հակասոցիալական դրդապատճառներով10: Իսկ այս բոլոր զգացումները և ցանկություններն առաջանում էին հիմնականում տպագիր մամուլի միջոցով, որը միակ, հետևաբար՝ մեծ ազդեցություն ունեցող հաղորդակցության միջոցն էր, և որն իրար էր կապում հեղափոխության գաղափարակիրներին ու ժողովրդին:

Ինչպես նշեցինք, մամուլը՝ որպես տեղեկատվա-հոգեբանական ազդեցության գործոն, օգտագործվել է վաղուց, բայց Առաջին համաշխարհային պատերազմը լուրջ փոփոխություններ բերեց տեղեկատվա-հոգեբանական հակամարտություններում. առաջին անգամ գործողություններն իրականացվում էին համաձայն նախօրոք մշակված հայեցակարգերի: Բնականաբար, ամենամեծ դերը հատկացված էր տպագիր նյութերին ու մամուլին:

Պատերազմի սկզբից պատերազմող կողմերը, բացառությամբ Գերմանիայի և Ռուսաստանի, եկան եզրակացության, որ պետք է ստեղծվի օրգան, որը կզբաղվի հակառակորդի, չեզոք երկրների, ինչպես նաև սեփական հասարակության նկատմամբ տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն կիրառելով:

1914թ. Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը կից ստեղծվեց ռազմական քարոզչության բյուրո, որը հետագայում վերանվանվեց ռազմական տեղեկատվության ղեկավարման կենտրոն, ապա` տեղեկատվության նախարարություն11:

1915թ. օգոստոսին Ֆրանսիայում ստեղծվեց ռազմական քարոզչության բյուրո:

1917թ. ԱՄՆ նախագահ Վիլսոնը, Ջորջ Կռիլիայի ղեկավարությամբ, ստեղծեց հասարակական տեղեկատվության կոմիտե, որի հիմնական խնդիրն էր մոբիլիզացնել ԱՄՆ հասարակությանը` սատարելու համար ԱՄՆ մասնակցությունը պատերազմին:

Մինչև 1918թ. Գերմանիայում արգելվում էր քարոզչական թերթիկների տպագրությունն ու տարածումը, որովհետև դա, ըստ Գերմանիայի ղեկավարության, հակասում էր պատերազմի մասին օրենքներին: Սակայն այդ օրենքի փոփոխությունից հետո Գերմանիան արագ դարձավ տպագիր քարոզչության առաջատարներից:

Քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մամուլը հասանելի էր միայն սեփական երկրի բնակիչներին և չեզոք երկրներին, իսկ հակառակորդի բնակչությանը թերթերը մեծ մասամբ չէին հասնում, այդ պատճառով այդ շրջանում հակառակորդի նկատմամբ տեղեկատվա-հոգեբանական ազդեցության համար ավելի հարմար էին քարոզչական թերթիկները:

Պատերազմի ընթացքում միայն ֆրանսիացիները գերմանացիների թիկունքում տարածել էին 29 միլիոն օրինակ քարոզչաթերթիկ, այսինքն՝ ամսական մոտ 750 հազար օրինակ: Իսկ անգլիացիները ամսական տարածում էին մոտ 1 միլիոն օրինակ12: Այս ամենը բերեց նրան, որ Գերմանիայի բանակի մարտունակությունն աստիճանաբար ընկավ:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղեկատվական ազդեցությունն առավել մեծ ուշադրության արժանացավ և փաստեց, որ ժամանակակից պատերազմներում ավելացավ ևս մեկ ճակատ` տեղեկատվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արդեն պատերազմող կողմերը տեղեկատվական ոլորտն ավելի էին կարևորում:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ տեղեկատվական հակամարտությունը նույնպես հիմնականում կատարվում էր տպագրության միջոցով, սակայն տպագիր նյութերով ազդեցությանը զուգահեռ առաջացավ ևս մեկը` ռադիոն: Համեմատաբար քիչ տոկոսով գործում էր նաև բանավոր քարոզչությունը: Այս շրջանում վերջնականապես ձևավորվեց տեղեկատվական իշխանությունը` իշխանություն մարդկանց ուղեղների վրա, որն իր նորարարականության և անտեսանելիության պատճառով մեծ թափ հավաքեց:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ տպագրության միջոցով ամենահաջող կիրառված գործողություններից էր Ֆրանսիայում Գերմանիայի տարածած քարոզչաթերթիկը, որը ներառում էր Աստվածամոր «մարգարեացումները»` ֆրանսերենով: Որոշ մարգարեացումներ, իրոք, համապատասխանում էին իրականությանը, բացի մեկից, ըստ որի՝ Ֆրանսիային սպասում են մեծ ավերածություններ թռչող կրակե մեքենաներից: Ընդ որում՝ նշվում էր, թե Ֆրանսիայի հարավ-արևելքը կխուսափի ավերածություններից: Այս թերթիկի տարածումից հետո Ֆրանսիայի իշխանություններին չհաջողվեց կանգնեցնել փախստականների հոսքը դեպի հարավ-արևելք:

1 (medium)
ԽՍՀՄ ներխուժելուց առաջ Գերմանիայի քարոզչության նախարարությունը պատրաստել էր 30 միլիոն թերթիկ և գրպանի գունազարդ քարոզչական բրոշյուր` ԽՍՀՄ ազգերի 30 լեզուներով: Պատերազմի առաջին երկու ամիսներին գերմանացիները տարածեցին 200 միլիոն քարոզչաթերթիկ:

1941թ. հունիսի 24-ին Ստալինի նախաձեռնությամբ ստեղծվեց Սովետական ինֆորմբյուրոն, որն էլ զբաղվեց տեղեկատվական քաղաքականությամբ:

Այս շրջանում Գերմանիան առաջին անգամ գլոբալ տեղեկատվական էքսպանսիայի փորձ արեց13, որը հիմնականում իրականացվում էր հետևյալ ուղղություններով.

  1. տեղեկատվության տարածում լրատվական գործակալությունների, ռադիոյի, գերմանական թերթերը և ժուռնալները (ամսագրերը) արտասահմանում տարածելու, ինչպես նաև լրտեսական ցանցի միջոցով թերթիկների տարածման եղանակով,
  2. արտասահմանյան թերթերում աշխատող գերմանացի և գերմանահպատակ լրագրողների ու Գերմանիայի ազդեցության տակ գտնվող արտասահմանյան թերթերի միջոցով,
  3. Գերմանիայում ցուցահանդեսների և շուկաների կազմակերպման ու այլ երկրներում նմանատիպ միջոցառումներին Գերմանիայի մասնակցության միջոցով,
  4. բոլոր հնարավոր ոլորտներում այլ երկրների հետ մշակութային փոխանակման ծրագրերով (գիտություն, արվեստ, սպորտ, երիտասարդության դաստիարակություն և այլն): (Այս մեթոդն այժմ լավագույնս օգտագործում են Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պայքարում, ցավոք, Հայաստանի կողմից առանց որևէ խոչընդոտի կամ համարժեք միջոցառումների):

Երկրորդ համաշխարհային պատերազմի «շնորհիվ» տպագիր տեղեկատվական պայքարի մեթոդներն ավելի կատարելագործվեցին և շարունակեցին օգտագործվել 20-րդ դարի բոլոր բախումների, հակամարտությունների ժամանակ:

20-րդ դարի երկրորդ կեսից սկսած` ԱՄՆ-ը, թերևս, ամենից լավ էր տիրապետում տեղեկատվական պայքարի հնարքներին: 1940թ. վերջերից ԱՄՆ-ը պատրաստվեց Կորեայի վրա հարձակվելու: Այստեղ ևս տպագիր քարոզչությունը մեծ դեր էր խաղում, սակայն մենք չենք նշի Կորեական պատերազմի տեղեկատվական հատվածը, որովհետև շատ նման էր նախորդ և հետագա պայքարներին, սակայն կհիշատակենք առաջին անգամ օգտագործված քարոզչական մի հնարքի մասին:

Հակառակորդի բնակչության շրջանում կազմակերպվեց ծխախոտի, մաստակների, ատամի մածուկների, բրնձի, քաղցրավենիքի բաժանում, որոնք ձևավորված էին ամերիկյան սիմվոլիկայով ու քարոզչական կարգախոսներով: Կարգախոսները կարճ էին և շատ նման ժամանակակից հայ-ադրբեջանական «հաշտեցման հանձնաժողովների» կարգախոսներին: Օրինակ` «Ամերիկայի երեխաներից՝ Կորեայի երեխաներին»14: Այս ամենի նպատակն այն էր, որ բնակչությունն ամերիկացիներին չդիտի որպես թշնամի, ինչը կթուլացնի նրանց զգոնությունը:

1980-ականների կեսերին Ռեյգանի աշխատակազմը մշակեց «Ազգային անվտանգության հայեցակարգ», որը բաղկացած էր 4 հիմնական կետերից` դիվանագիտական, տնտեսական, ռազմական և տեղեկատվական15: Տեղեկատվական բաղադրիչի կարևորությունն ապացուցվեց Պանամայի և Գրենադայի հակամարտությունների ժամանակ:

Աֆղանստանում ԽՍՀՄ զորքերը ևս օգտագործում էին տպագիր քարոզչության հնարքները, սակայն՝ մեծ մասամբ անարդյունավետ: Հիմնականում 2 БТР-70 մեքենաներով, որոնք զինված էին բարձրախոսներով, ռուսները գալիս էին աֆղանական բնակատեղի: Երբ բնակչությունը հավաքվում էր, նրանք սկսում էին ալյուր, հագուստ և քարոզչաթերթիկներ բաժանել: Դրանից հետո ԽՍՀՄ զորքերի սպան բարձրախոսով ելույթ էր ունենում և խոսում համաշխարհային սոցիալիզմի ու ապագա կոմունիզմի մասին: Միտինգը, որին ներկա չլինել չէր թույլատրվում, անցնում էր քար լռությամբ16: Դրանից մի քանի օր անց աֆղան գրոհայինները գալիս էին նույն գյուղը, հավաքում ժողովրդին ու միացնում մագնիտաֆոնը, որտեղ հայտնի մոլլան ասում էր բոլորին պարզ ճշմարտություններ, թե ով է թշնամին, որն է հայրենիքը և այլն: Այս ամենը կատարվում էր հարց ու պատասխանի տեսքով և ի չիք էր դարձնում ռուսական քարոզչությունը:

21-րդ դարի առաջին ռազմական գործողությունները ևս նշանավորվեցին տպագիր քարոզչության օգտագործմամբ: Երկրորդ իրաքյան պատերազմից առաջ ԱՄՆ-ը ակտիվ տպագիր քարոզչություն իրականացրեց երկու ուղղությամբ.

1. քարոզչություն ԶԼՄ-ի միջոցով,

2. քարոզչություն թերթիկների միջոցով:

Ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ-ը իրականացրեց թերթիկների լայնամասշտաբ տարածում: 2003թ. մարտի 19-21-ը ամեն օր տարածվեցին մոտ 2 միլիոն թերթիկ17: Դրանք տպագրվում էին Քուվեյթի ամերիկյան, ինչպես նաև ամերիկյան մի նավի վրա տեղադրված տպարանում:

Քարոզչաթերթիկները հիմնականում տարածվում էին F-16 ռմբակոծիչներից, ագիտացիոն М129А1 ռումբերի միջոցով, ինչպես նաև 155 մմ տրամաչափի հրանոթային ռումբերով, որոնք արձակվում էին նաև նավերից: Պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում թերթիկների բովանդակությունը փոփոխվում էր ռազմական նպատակներին համապատասխան: 2002թ. հոկտեմբերի 2-ից, երբ սկսվեց պատերազմի անմիջական պատրաստությունը, մինչև ռազմական գործողությունների սկիզբը Իրաքում տարածվել էր մոտ 25 միլիոն քարոզչաթերթիկ: Ի դեպ, քարոզչաթերթիկները պատրաստված էին ջրա- և ջերմակայուն նյութերից:

Առաջին և երկրորդ իրաքյան պատերազմների ժամանակ օգտագործվեց յուրահատուկ տպագիր քարոզչության տեսակ. միջազգային շուկան լցվեց հագուստեղենով, որոնց վրա կային հակաիրաքյան պատկերներ. օրինակ` նկարված էին ամերիկյան հրթիռներ հետևյալ գրությամբ` «Բարևներ Սադամին»։ Նմանատիպ քարոզչական պատկերներով այլ հագուստներ ևս կային:

Այս երկու պատերազմների ընթացքում գործի դրված քարոզչաթերթիկների հիմնական թեմաները կարելի է բաժանել չորս խմբի.

  1. դիմադրության անիմաստություն,
  2. ջախջախմանն այլընտրանքի բացակայություն,
  3. գերի հանձնվելու ցանկության առաջացում, ծառայությունը թողնելու, նահանջի ժամանակ զենքն ու զինամթերքը թողնելու դրդում,
  4. ամեն ինչի մեղավորը Ս.Հուսեյնն է:

Հետևանքը եղավ այն, որ ռազմական գործողությունների սկսվելու պահին Իրաքի բանակի մոտ 15 տոկոսը ինքնակամ լքեց ստորաբաժանումները, իսկ ռազմական ղեկավարության շրջանում պառակտում առաջացավ:

2006թ. հուլիսի 12-ին սկսվեց իսրայելա-լիբանանյան պատերազմը, որը նույնպես ընթացավ տպագիր քարոզչամիջոցների ակտիվ օգտագործմամբ: Իսրայելական տպագիր քարոզչության գլխավոր թեման «Հզբոլահի» և նրա առաջնորդի վարկաբեկումն էր18: Հուլիսի 21-ից թերթիկների թեման էր՝ «Ամեն ինչ Լիբանանի համար»։ Ժամանակ առ ժամանակ դրանց թեման փոխվում էր` համապատասխանեցվելով տվյալ ժամանակահատվածի պահանջներին: Սակայն հրեական տպագիր քարոզչությունը չունեցավ մեծ ազդեցություն. դա էին վկայում լիբանանյան և միջազգային լրատվամիջոցներում հայտնված բազում կադրերը, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են լիբանանցիները հավաքում և այրում հրեական քարոզչաթերթիկները:

Հրեաները նաև A114Lebanon.org/ կայքում զետեղեցին տեղեկատվություն, որտեղ ասվում էր, որ եթե 00-41-79-7886237, 00-88-16-214-65627 համարներով կամ Info@all4Lebanon.orgէլեկտրոնային փոստի հասցեով հաղորդվի տեղեկատվություն «Հզբոլահի» մասին, ապա աջակցած կլինեն ահաբեկիչների ոչնչացմանը և դրամական պարգև կստանան: Միևնույն ժամանակ, երաշխավորվում էր անձի գաղտնիությունը:

Տպագիր քարոզչամիջոցների տեսակները

1. Քարոզչաթերթիկներ19. մեկ կամ երկու էջից բաղկացած տեղեկատվական-քարոզչական տպագիր նյութ է, սեղմ ու հասկանալի տեքստով, հաճախ` արտահայտիչ պատկերներով:


2 (medium)
Ռուս զինվորականների շրջանակներում գերմանացիների տարածած քարոզչաթերթիկներից (այս թերթիկն ազդեցության նույն նպատակներն ունի, ինչ որ Ադրբեջանի` իր բանակի հզորության մասին պարբերաբար հնչեցվող հայտարարությունները:)

Քարոզչաթերթիկը տպագիր այլ լրատվամիջոցների համեմատ մի շարք առավելություններ ունի.

  1. Օպերատիվություն. քարոզչաթերթիկն ավելի օպերատիվ է, քան թերթը կամ ամսագիրը: Այն հնարավորություն է տալիս արագ արձագանքել դեպքերին ու մի քանի ժամում տպագրել ցանկացած քանակության թերթիկներ:
  2. Կարելի է վերահրատարակել նույն տեքստը որքան անհրաժեշտ է:
  3. Համապատասխան դիզայնի, պատկերների և գույների միջոցով կարելի է զգայական մեծ ազդեցություն գործել:

Քարոզչաթերթիկին ներկայացվող պահանջներն են.

  1. Թերթիկի տեքստը պետք է լինի հնարավորինս կարճ և պետք է ընթերցվի 30-60 վայրկյանում: Նախ՝ այն պատճառով, որ թերթիկները շատ են օգտագործվում պատերազմների կամ այլ ակտիվ գործողությունների ժամանակ, և երկար տեքստեր կարդալու ժամանակ չի լինում, բացի այդ, հնարավոր է, որ չթույլատրվի քարոզչաթերթիկ կարդալ: Երկրորդ` երկար տեքստերի համար նպատակահարմար են թերթերը:
  2. Թերթիկը պետք է ունենա մեկ թեմա, գաղափար, թեզ, իսկ փաստերը կարող են լինել մի քանիսը:
  3. Բովանդակությունը պետք է հնարավորինս անհակաճառելի լինի: Դա կատարվում է` հիմնվելով համընդհանուր գաղափարների ու սկզբունքների վրա:
  4. Տեքստը պետք է լինի պարզ ու համապատասխանի լսարանի մակարդակին: Ընթերցողը պետք է անմիջապես հասկանա հաղորդվող գաղափարը:
  5. Քարոզչաթերթիկը պետք է գրավի ընթերցողներին: Դա կարող է կատարվել հետաքրքիր մտքերն ընդգծելով կամ թերթիկի ձևավորմամբ: Օրինակ` ճապոնացիները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամերիկացիների համար նախատեսված քարոզչաթերթիկների հետևում մերկ աղջիկների նկարներ էին տեղադրում:

Քարոզչաթերթիկների տեսակները20.

  1. Տեղեկատվական թերթիկ. այստեղ շեշտը դրվում է փաստերի վրա, նյութը գրվում է թերթերի նման` ընդգծված տողերով և վերնագրերով:
  2. Վերլուծական թերթիկ. ամենատարածված տեսակն է: Ի տարբերություն տեղեկատվական թերթիկի, որտեղ բերվում են տարբեր փաստեր, այստեղ խոսվում է մի խնդրի մասին` բացատրական, համոզիչ ոճով:
  3. Թերթիկ-փաստաթղթեր. ներառում են պաշտոնական հաղորդագրություններ, որոշումներ, օրենքներ:
  4. Ծպտյալ թերթիկ. այս դեպքում հաղորդագրությունը թաքցվում է հակառակորդի կամ այլ երկրների թերթերի, փաստաթղթերի, հաղորդագրությունների, հրամանների անվան տակ:
  5. Ռազմագերիների (կամ այլ անձանց) նամակների և կոչերի տեսքով թերթիկներ. նման թերթիկներով հանդես եկողները պետք է հակառակորդի մոտ հեղինակություն վայելեն: Տեքստի ոճը հիմնականում ընկերական է, հավաստիացնող: Ցանկալի է նաև, որ տեղադրված լինի դիմողի նկարը, կենսագրությունը և ստորագրությունը:
  6. Թերթիկ-անցագիր: Սա գերի հանձնվելու յուրահատուկ փաստաթուղթ է, որ երաշխավորում է անվտանգ գերի հանձնվելը, բարեկեցիկ գերությունը և այլն:
3 (medium)
Թերթիկ-անցագիր
«Ուշադրությո՛ւն, ամերիկացիներ, ես դադարեցնում եմ դիմադրությունը»:
  1. Կոչ, կարգախոս-թերթիկ. նախատեսում է ինչ-որ գործողության մղող կոչ և գրվում կարճ տեքստով ու մեծ տառերով:
  2. Գեղարվեստական թերթիկ. գրվում է որևէ գրական-գեղարվեստական ոճով (բանաստեղծություն, երգիծանք, առակ և այլն): Գեղարվեստական թերթիկը նախատեսված է զգայական ազդեցության համար և նպատակ ունի առաջացնել կարոտ՝ ընտանիքի, վախ՝ մահվան նկատմամբ և այլն:
  3. Թերթիկ-դիմում. հրամանատարության, ղեկավարության կողմից դիմում է հակառակորդին:

2. Թերթեր

Ժողովրդին դաստիարակելու գործում մեծագույն դերը մամուլինն է: Սակայն շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր ժողովրդի մտաբարոյականի հայելին միայն: Խոսքի լուսանկարչություն չպիտի լինի մամուլը:
Գարեգին Նժդեհ21

Թերթերը կարող են քարոզչություն իրականացնել թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարանի համար: Թերթեր կարող են ստեղծվել օկուպացված տարածքներում ապրողների, գերիների համար, չեզոք երկրներում և այլն: Ի տարբերություն ներքին լսարանի` արտաքին լսարանի համար ոչ միշտ է հաջողվում թերթ հիմնել, այս պարագայում համապատասխան ազդեցության կարելի է հասնել լրագրողի կամ մեկնաբանի ծառայություններից օգտվելով:

4 (medium)
Գերմանացիների` բելառուսերեն տպագրած թերթերը Բելառուսիայում Երկրորդ համաշխարհայինի տարիներին

Թերթերի ձևաչափերը կարող են տարբեր լինել` վերլուծական, լրատվական, ժամանցային, կամ` օրաթերթ, շաբաթաթերթ և այլն: Այս բոլոր ձևաչափերն էլ կարող են ծառայել քարոզչական ազդեցությանը` կախված քարոզչի առջև դրված խնդրից: Միամիտ է մտածել, թե որևէ թերթի գոյություն հնարավոր է առանց քարոզչական նպատակի: Նույնիսկ մաքուր լրատվական թերթերը, տեղադրելով միայն լուրեր, նույնպես քարոզչությանն են ծառայում, երբ կատարում են տեղադրվող լուրերի ընտրություն:

Երկրորդ համաշխարհայինի տարիներին ամերիկացիները գերմանացի սպաների և զինվորների համար հրատարակում էին «Sternen banner» (Աստղային դրոշ) թերթը: Խորհրդային զորքերը տարածում էին գերմաներեն թերթեր, իսկ գերմանացիներն ունեին խորհրդային շատ ազգերի լեզուներով թերթեր: «Փոթորիկն անապատում» գործողության ժամանակ ամերիկացիները Քուվեյթի և Իրաքի բնակչության համար նույնպես հրատարակում և տարածում էին թերթեր: Չինաստանը վերահսկում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շատ թերթեր, ԱՄՆ-ը ունի թերթերի ցանց և այլն22:

Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը ցույց է տալիս, որ գրաված տարածքների բնակչությունը, զրկվելով սեփական լրատվամիջոցներից, ստիպված օգտվում էր հակառակորդի թողարկած թերթերից:

Թերթերի միջոցով քարոզչության իրականացմանն օգնում է նաև այն համաշխարհային կարծրատիպը կամ, ինչպես տեղեկատվական ազդեցության մասնագետ, ամերիկացի Հ.Շիլլերն էր գրում` «ԶԼՄ չեզոքության մասին միֆը»23, թե թերթը կարող է տրամադրել անաչառ տեղեկատվություն: Ըստ Շիլլերի` ժամանակակից հասարակությունների ղեկավարումն իրականացվում է սոցիալ-քաղաքական միֆերի միջոցով, որոնց ստեղծողն ու տարածողը ԶԼՄ-ն է: Միֆը որոշակի տեղեկատվություն, գաղափար կամ արժեք է, որը հիմնված է հավատի վրա և կապ չունի իրականության հետ: Ժամանակակից ժողովրդավար երկրների հիմնական միֆերն են քաղաքացիների ազատության, ընտրության հնարավորության, քաղաքական ինստիտուտների` խորհրդարան, դատարան, նախագահ, ԶԼՄ չեզոքության մասին միֆերը, որոնք իրականում ղեկավարվում են խոշոր բիզնեսների և կառավարությունների կողմից:

1990-ականներին Խորհրդային Միությունում ընդունվեց ԶԼՄ-ի մասին նոր օրենք, որը թույլ էր տալիս առանց խորհրդային քարոզչական ապարատի հետ համաձայնության նյութեր հրապարակել: Դա բերեց նրան, որ Հայաստանում հրատարակվեցին բազմաթիվ պարբերականներ: Միայն 1990թ. Հայաստանում հրատարակվել է 34 նոր հասարակական-քաղաքական պարբերական, որոնցից միայն 14 էին հավակնում անկախ կոչվելուն, իսկ մնացած 22-ը այս կամ այն կուսակցության (հիմնականում` Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության) կամ միությունների պաշտոնաթերթեր էին: Իսկ այդ 14 անկախ պարբերականները հետագայում փակվեցին24:

Հայաստանի տպագիր մամուլը կարելի է բաժանել մի քանի խմբի` պետական պաշտոնական, կուսակցական, միությունների, շարժումների պաշտոնաթերթեր և անկախ մամուլ: Բացի անկախ մամուլից, մյուս տարբերակների անաչառության մասին, կարծում եմ, չարժե խոսել: Գաղտնիք չէ, որ որակյալ և «անկախ» մամուլի իդեալը Հայաստանում «Առավոտ» օրաթերթն է, որը հիմնադրվել է ՀՀՇ վարչության անդամ Վանո Սիրադեղյանի կողմից, և թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը չի թաքցնում նախկին իշխանությունների նկատմամբ իր համակրանքը25: Վանո Սիրադեղյանն անձամբ բազմիցս խոստովանել է, որ «Առավոտի» հրատարակմամբ «... ցանկացել է վերականգնել ՀՀՇ-ի հեղինակությունը»: Բացի ՀՀՇ-ից, «անկախ» «Առավոտը» ունի նաև այլ թեմաներ և մարդկանց անուններ, որոնց հետ կապված բացասական լուրերը երբեք չեն հրատարակվում: Սա ապացուցում է, որ «Առավոտի» «անկախ» պիտակը միայն իմիջային նպատակ ունի: Նույնը վերաբերում է մեկ այլ «անկախ» պարբերականի` «Հայկական ժամանակին»:

Թերթերի միջոցով քարոզչություն իրականացնելուն աջակցում է նաև տեղի բնակչության կարծրատիպերին համապատասխան ձևաչափերով գրելը: Օրինակ` Արևմուտքի լսարանը նախընտրում է, որ իր թերթերի նյութերը լինեն դինամիկ, գրավող: Արևելքի լսարանը հիմնականում ունի պատկերազարդ տեղեկատվության կարիք26:

Թերթի ամեն մի ժանր ունի մանիպուլյացիոն հնարքների իր զինանոցը, որոնց տիրապետման դեպքում ավելի են հեշտանում տեղեկատվա-հոգեբանական ազդեցության հնարավորությունները։

Չնայած պատմականորեն թերթերի` որպես քարոզչության միջոցի, դերը հսկայական է, այդ դերը, սակայն, աստիճանաբար նվազում է` այլ լրատվամիջոցների և հատկապես համացանցի զարգացմանը զուգընթաց: Այժմ արդեն անհրաժեշտություն չկա, որ Ադրբեջանը տեղեկատվական ազդեցության համար Երևանում թերթ տպագրի, հիմա Բաքվում կարելի է ստեղծել Day.az համացանցային լրատվական գործակալություն, որը պրոֆեսիոնալ աշխատելու դեպքում Հայաստանում կարող է հավաքել ավելի մեծ լսարան, քան ցանկացած այլ հայկական պարբերական:

3. Բրոշյուրներ

Բրոշյուրի առավելությունը քարոզչաթերթիկի նկատմամբ` տեքստի և պատկերների համար նախատեսվող տեղի մեծությունն է: Բրոշյուրն ավելի հարմար է հակառակորդի տեսակետների և թեզերի հերքումը մանրամասն ներկայացնելու, սեփական տեսակետն ու դրա կարևորությունը կետ առ կետ նշելու համար: Բրոշյուրը նաև հնարավորություն է տալիս, բացի վերլուծություններից, զուգահեռաբար` միայն պատկերների ու մի քանի բառերի միջոցով, ազդել չկրթված զանգվածի վրա:

Բրոշյուրի առավելությունը նաև այն է, որ ձեռքից ձեռք է անցնում և ավելի դիմացկուն է, քան թերթը կամ քարոզչաթերթիկը:

Թերությունն այն է, որ ավելի դժվար է թաքցնել, քան թերթիկը: Այդ պատճառով երբեմն այն քողարկվում է. օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի համար պատրաստված բրոշյուրների վրա գրված էր` «Ուշադրություն. այս բրոշյուրը հրատարակվել է ԱՄՆ կառավարության կողմից: Բրոշյուրը վերցնողը պարտավոր է այն հասցնել մոտակա ոստիկանական բաժանմունք»: Սա, ցանկացած պահի բռնվելու դեպքում, կարդացողին հնարավորություն էր տալիս խուսափել պատժից: Իսկ բրոշյուրի ներսում փաստերով ներկայացվում էր Ճապոնիայի պարտության անխուսափելիությունը:

Իսկ ճապոնացիները հրատարակել էին բրոշյուր, որն արտաքնապես շատ նման էր ԱՄՆ-ում մեծ տարածում գտած մի գրքույկի, իսկ ներսում փաստերով ներկայացվում էր Ռուզվելտի սխալ ռազմական քաղաքականությունը: Բրոշյուրը տարածվեց Ճապոնիայում և նրա ենթակայության տակ գտնվող տարածքներում` որպես ռազմավար:

Պատերազմների ժամանակ տարածված են նաև բժշկական խորհուրդների տակ թաքնված քարոզչական բրոշյուրները, որոնցում բժշկական ու հոգեբանական փաստերով զինվորներին խորհուրդ է տրվում առաջին հերթին մտածել սեփական առողջության մասին, սովորեցվում է, թե ինչպես անվտանգ վիրավորվել կամ, ծառայությունից խուսափելու համար, ինչպես ձևացնել տուբերկուլյոզ, դիզինտերիա, սրտային, հոգեկան և այլ հիվանդություններ:

Բրոշյուրները, որպես քարոզչություն, լավագույնս օգտագործվում էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժերի կողմից 2007-2008թթ. բողոքի ակցիաների ժամանակ: Այդ շրջանում, առանց նշելու տպաքանակը, հայերեն և ռուսերեն հրատարակվում էին Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներն ու մտքերը, որտեղ մանրամասն վերլուծվում էին Հայաստանի ներկան ու անցյալը` ՀՀՇ արդարացման ու ներկա իշխանությունների պախարակման նպատակներով: Բրոշյուրներում նաև օգտագործվում էին պատկերային ազդեցության հնարավորությունները: Իսկ թե բովանդակային առումով ինչ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ էին օգտագործվում այդ բրոշյուրներում` առանձին ուսումնասիրության թեմա է:

4. Ամսագրեր

Ամսագիրը բրոշյուրից տարբերվում է նրանով, որ չափսերով ավելի մեծ է և ավելի պատկերազարդ, որն իր հետ բերում է ռազմական գործողությունների ժամանակ դրանց տարածման հետ կապված դժվարություններ, այդ պատճառով այն ավելի հեշտ է տարածել քաղաքացիական անձանց շրջանում: Ամսագրերը պատկերազարդ են ու ավելի շատ ժամանցային բովանդակություն ունեն, ինչի պատճառով էլ այն ազդեցիկ գործոն է.

  1. յուրահատուկ սոցիալական շերտի` կանանց, դեռահասների վրա, որոնք պատերազմի ժամանակ ներկայացնում են թիկունքը,
  2. կոնկրետ խավերի համար են նախատեսված, որոնք են միջին և բարձր, համեմատաբար հարուստ կամ որոշ չափով հարուստ և կրթված երիտասարդները,
  3. ամսագրերը թանկ են և հաճախ հասանելի սոցիալական ապահով խավերին:

Ամսագրերն առանձնանում են պատկերների միջոցով լավագույն ազդեցության հնարավություններով, իսկ պատկերներն ունեն էմոցիոնալ մեծ ազդեցության հնարավորություն: Պատկերների միջոցով ազդեցությունն ունի մի քանի առավելություն.

  1. Պատկերների ազդեցությունը բազմաթիվ անգամ կարող է կրկնվել ամսագրի` ձեռքից ձեռք անցնելու միջոցով:
  2. Պատկերները հասնում են ազդեցության` տեսողության միջոցով, որը տեղեկատվության փոխանակման ամենաարդյունավետ և դյուրին տարբերակն է, որովհետև ազդեցության օբյեկտի կողմից պահանջվում են նվազագույն ջանքեր: Պատկերները կարող են փոխանցել այնպիսի տեղեկատվություն, որն ավելի դժվար կլինի փոխանցել տեքստի միջոցով:
  3. Մարդիկ ավելի լավ են հավատում իրենց տեսածին, քան լսածին կամ կարդացածին, հատկապես եթե խոսքը վերաբերում է լուսանկարին: «Ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» ասացվածքը դրա վառ վկայությունն է:
  4. Պատկերներով կարելի է ազդել ոչ միայն գիտակցության, այլև ենթագիտակցության վրա: Պատկերները կարող են առաջացնել ինտելեկտուալ, էմոցիոնալ և այլ ասոցիացիաներ` կապված մարդու նախատիպերի, կարծրատիպերի հետ, ինչն էլ հնարավոր է օգտագործել ցանկալի համոզմունքին հասնելու համար: Գույների, գրավիչ լուսանկարների միջոցով կարելի է ուշադություն գրավել:
  5. Գույները` որպես ազդեցության միջոց, մեծ հնարավորություններ ունեն. նույնիսկ կա հոգեբանության առանձին ճյուղ` գույնի հոգեբանություն27: Գույները ստեղծում են տրամադրություն, ձևավորում բնավորություն, առաջացնում կրքեր և այլն:

Տպագիր նյութերում օգտագործվող տեղեկատվա-հոգեբանական (մանիպուլյացիոն) ազդեցության հնարքները

Մանիպուլյացիան տեղեկատվա-հոգեբանական ազդեցության ձևերից է, որն ուղղված է հոգեբանական ազդեցության միջոցով մարդկանց մտավոր ակտիվության ուղղությունն աննկատ փոխելուն28:

Մանիպուլյացիան ազդում է հայացքների, կարծիքների, ստերեոտիպերի վրա, ինչն էլ իր հերթին ստեղծում է դիրքորոշում, ապա` վարք: Անհատի սոցիալականացման, անձնավորություն դառնալու ընթացքի հիմնական արդյունքներից մեկը, նրա ես-կոնցեպցիայի հետ միասին, սոցիալական դիրքորոշումների համակարգի ձևավորումն է: Սոցիալական դիրքորոշումները անձի հոգեբանական կառուցվածքի կարևոր բաղադրիչներն են, միաժամանակ` նրան ակտիվացնող հիմնական պատճառը29:

Անձի սոցիալականացման, նրա սոցիալական ակտիվության ոչ մի գործընթաց հնարավոր չէ խոր վերլուծության ենթարկել` առանց դրանք շարժման մեջ դնող ուժերի, միտումների, դրդապատճառների տեսակներն ու բնույթը բացահայտելու: Իսկ տեղեկատվա-հոգեբանական ազդեցության հնարքները մարդկանց սոցիալական ակտիվության դրդող ուժերից են: Այս պատճառով տեղեկատվա-հոգեբանական ազդեցության հնարքների ուսումնասիրությունը կարևոր է նաև մարդ անհատի խմբային սոցիալականացման և հարմարման, սոցիալական ակտիվության և պասիվության պատճառները հասկանալու համար:

Կա նաև որոշակի տարբերություն կարծիքի և դիրքորոշման միջև: Կարծիք ունենալ՝ ենթադրում է ունենալ որոշակի գիտելիք և որոշակի արժեքային դատողություններ անել դրա մասին, իսկ դիրքորոշման մեջ տեսակետներն ու պատկերացումները զուգորդվում են հուզական լիցքերով: Եթե որևէ երևույթի մասին կարծիք հայտնելով մենք կարող ենք չհուզվել, ապա դիրքորոշման դեպքում անձն արդեն շահագրգռված է ու չեզոք դիրք ունենալ չի կարող:

Այս պատճառով տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն ծրագրավորելու համար անհրաժեշտ է սահմանել` նպատակը դիրքորոշումներ ձևավորե՞լն է, թե՞ կարծիք ստեղծելը: Որպես կանոն, առաջինն ավելի բարդ է ու պահանջում է ավելի շատ ժամանակ, քան երկրորդը:

Տպագիր նյութերում մանիպուլյացիոն հնարքները բազմաթիվ են, և անընդհատ ստեղծվում են նոր տեսակներ ու մեթոդներ, այդ պատճառով դժվար է թվարկել բոլորը, ուստի մենք այստեղ կթվարկենք տպագիր լրատվամիջոցներում կիրառվող այն հիմնական մեթոդները, որոնք մանիպուլյացիայի միջուկն են ու կիրառվում են համեմատաբար ավելի հաճախ:

1) Պիտակների փակցնում (name calling) 30. սա մարդկանց, կազմակերպությունների, գաղափարների, ցանկացած սոցիալական երևույթի պիտակ փակցնելն է: Պիտակավորելը լեզվա-հոգեբանական մանիպուլյացիոն հնարք է, երբ անձանց կամ գաղափարները վարկաբեկելու համար նրանց` առանց ապացույցների և հիմնավորման, տրվում են «անբարենպաստ բնորոշումներ»: Այդ պիտակները մարդկանց մոտ առաջացնում են զգայական բացասական վերաբերմունք` տվյալ անձը կամ երևույթն ասոցիացնելով ցածր, սոցիալապես չընդունված երևույթների հետ: Կարող են օգտագործվել հայհոյական համեմատություններ ու փոխաբերություններ: Օրինակ` ՀՀՇ-ական ընդդիմությունն իր մամուլի միջոցով ներմուծեց «ավազակապետություն» տերմինը, որով պիտակավորեց ՀՀ վարչակարգը:

2) Իդեալական կամ փայլուն ընդհանրացում (glittering generality). մեթոդի բնույթն այն է, որ փոխվում է սոցիալական երևույթի նշանակությունը` գաղափարին, երևույթին, մարդուն ավելի դրական վերաբերմունք առաջացնող ընդհանուր անուն տալու միջոցով: Այս մեթոդն ուղղված է դրական զգացմունքներ, ասոցիացիաներ առաջացնող բառերի ներմուծման միջոցով մարդկանց մոտ դրական վերաբերմունք առաջացնելուն: Նման բառ-ստերեոտիպերից են «հայրենասեր», «ազատություն», «խաղաղություն», «սեր», «հաղթանակ» բառերը:

3) Տեղափոխում (transfer). այս մեթոդի իմաստը գրագետ ու անտեսանելի ձևով, հարգված, սիրված երևույթների ասոցiացումն է այն օբյեկտի հետ, որն անհրաժեշտ է մանիպուլյատորին: Նույն եղանակով առաջացնում են նաև բացասական զգացումներ, երբ ասոցիացիաներն արվում են սոցիալապես չհանդուրժվող երևույթների հետ: Այս ձևն օգտագործվում է առանց փաստերի օբյեկտի վարկաբեկման դեպքում:

4) Հեղինակության վկայակոչում (referring to authority). այս հնարքի իմաստն այն է, որ մեջ է բերվում hեղինակությունների խոսքը՝ ինչ-որ երևույթի, անձի նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնելու նպատակով: Կարելի է նաև հակառակ արդյունքը ստանալ` բացասական հեղինակություններից մեջբերումներ անելով: Հեղինակությունը կարող է լինել կրոնական, քաղաքական, գիտական, ռազմական և այլ ոլորտներից: Ի դեպ, անպայման չէ, որ հեղինակությունը լինի այն ոլորտից և հասկանա այն խնդիրները, որի մասին կարծիք է հայտնում: Դրանով է պայմանավորված սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանի աջակցությունը ՀՅԴ-ին կամ Երվանդ Մանարյանի աջակցությունը ՀՀՇ-ին:

Այս մեթոդը հնարավոր է կիրառել նաև առանց հեղինակության վկայակոչման: Օրինակ` «գիտնականների հավաստմամբ», «բժիշկների խորհրդով», «ըստ հավաստի աղբյուրների» և այլն: Այս հնարքի արտահայտություններից մեկն է նաև անանուն աղբյուրը վկայակոչելը: Օրինակ` «ըստ հավաստի տվյալների», «գաղտնի աղբյուրներից»:

5) Խաղաթղթերի վերադասավորում կամ փաստերի վերադասավորում (card stacking). այս դեպքում ընտրվում և մեկը մյուսի հետևից դասավորվում են միայն դրական կամ միայն բացասական փաստերը կամ կարծիքները` լռելով հակառակ կողմի տեսակետների կամ փաստերի մասին: Ծանրակշիռ փաստերի կամ կարծիքների շարադրանքը հնարավորություն է տալիս դրական կամ բացասական վերաբերմունք ստեղծել ընթերցողի մոտ, և եթե հաղորդվող փաստերն անհերքելի են, իսկ կարծիքները` հարգված, ընթերցողի մոտ հետագայում հակառակ կարծիք ձևավորելը շատ դժվար է լինում, որովհետև նա արդեն ունի տեղեկատվության անհրաժեշտ պաշար համապատասխան կարծիք ունենալու համար: Արտաքնապես տպավորություն են ստեղծում, թե շարադրում են միայն իրական փաստերը և համոզում են։ Իրականում այդ միակողմանիությունը ներշնչելու միջոց է31:

6) Ընդհանուր վագոն կամ կառք` նվագախմբով (band wagon). այս հնարքի ժամանակ հավաքվում են տարբեր դասի և կարգի մարդկանց կարծիքներն ու տեսակետները` մեկ խնդրի աջակցության համար, և տպավորություն է ստեղծվում, թե բոլորի կարծիքը տվյալ հարցում համընկնում է: Նման հնարքի օգտագործման դեպքում նախադասությունը կարող է սկսվել այսպես` «Բոլոր նորմալ մարդիկ հասկանում են, որ…», «Ոչ մի խելամիտ մարդ չի հակաճառի, որ…» և այլն: Մանիպուլյացիայի ենթարկվողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե բոլորը համակարծիք են ներկայացվող ծրագրի, տեսության, կարծիքի հետ և նա, «սպիտակ ագռավ» չդիտվելու համար, ընդունում է մատուցվող թեզը` հաճախ` ենթագիտակցորեն: Բացի այդ, մարդիկ հակված են ընդունել մեծամասնության կարծիքը: Դրանով է պայմանավորված, օրինակ, այն, որ ընտրություններից առաջ բոլոր քաղաքական գործիչները պնդում են, թե իրենք են հավաքելու մեծամասնության ձայները: Այս միտումը սոցիալական հարմարվողականության (կոնֆորմիզմի) արտահայտություններից է32:

7) Ծաղր. այս դեպքում ծաղրի կարելի է ենթարկել ինչպես կոնկրետ անձանց, այնպես էլ` հայացքներ, մարդկանց միավորումների, գաղափարներ և այլն: Այս հնարքի հզորությունն այն է, որ հումորը շրջանցում է այն հոգեբանական արգելքները, որոնք կարող էին առաջանալ նույն տեղեկատվության «չոր» մատուցման դեպքում: Այս պատճառով հումորն ամենաուժեղ քարոզչական հնարքներից է: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մոտ դիրքորոշումների առաջացումն ու դրանց փոփոխությունները, հույզերի օգտագործման շնորհիվ, հեշտանում են: Հաճույքը մեծացնում է ներկայացվող տեղեկատվության համոզչականությունը33:

8) Կարգախոսների կամ շաբլոն արտահայտությունների կրկնություն. այս հնարքի շրջանակներում, հոդվածներում կրկնվում են նախապես ստեղծված կարգախոսները: Դրանք պետք է լինեն կարճ, հարմար հիշելու համար և ուղղորդեն դեպի գաղափարախոսություն կամ ավելի մեծ տեղեկատվության պաշարի: Կարգախոսներ կրողները զգացում են ունենում, թե իրենք տիրապետում են այնպիսի արժեքների, որոնց չեն տիրապետում այդ կարգախոսները չիմացողները: Կարգախոսները պետք է համապատասխանեն այն հանրության արժեհամակագին, գաղափարներին, որի վրա նախատեսվում է դրանց ազդեցությունը:

9) Տեղեկատվության փոխանցում մեդիատորների կամ կարծիքի առաջնորդների միջոցով. այս դեպքում կոմունիկատորը կարևոր տեղեկատվությունը փոխանցում է ոչ թե լրատվամիջոցի միջոցով, այլ հանրության կողմից հարգված հեղինակության բերանով: Հասարակության բոլոր շրջանակներում կան կարծիքի առաջնորդներ` հեղինակություններ, որոնց ձգտում են նմանակել մյուսները: Նրանց հաղորդած տեղեկատվությունը հանրության համար ավելի ընդունելի է, քան պաշտոնական տեղեկատվությունը: Կարծիքի առաջնորդները կարող են տարբեր լինել (ծնող, որդի, ուսուցիչ, գիտնական, շոու բիզնեսի ներկայացուցիչ, թաղային հեղինակություն և այլն)` կախված ազդեցության ենթակա հանրությունից: Հետազոտություններն ապացուցել են, որ հանրային կարծիք կարելի է ձևավորել` ազդելով հանրության միայն 10 տոկոսի` կարծիքի առաջնորդների վրա:

10) Օբյեկտիվ հոդված կամ խնդրի բազմակողմանի դիտարկում. այս հնարքի ժամանակ ընթերցողին ներկայացվում են տարբեր կարծիքներ ինչ-որ խնդրի վերաբերյալ, միևնույն ժամանակ` կոմունիկատորին ցանկալի տեղեկատվությունը դիտարկվում է ավելի շահեկան տեսանկյունից: Հնարավոր է նաև անհրաժեշտ տեսակետը տեղադրել հակառակ տեսակետի հետ, միևնույն ժամանակ հակառակ տեսակետը պետք է լինի ավելի թույլ:

11) Բամբասանք, ասեկոսեներ. նախատեսված է հանրության մեջ կարծիք ձևավորող տեղեկատվության տարածման համար, որը չի համապատասխանում իրականությանը կամ հնարավոր չէ տարածել պաշտոնական աղբյուրներից: Բամբասանքի համակարգով կարելի է տարածել վարկաբեկող, ապակողմնորոշող տեղեկատվություն: Ապացուցված է, որ որքան ավելի անհավատալի է բամբասանքի բովանդակությունը, այնքան հեշտությամբ է այն տարածվում34: Այս հնարքի ժամանակ նյութում որպես աղբյուր գրվում է` «ինչպես ժողովուրդն է խոսում…», «ըստ վերջերս տարածված լուրերի…» և այլն: Այս մեթոդով հիմնականում աշխատում է «դեղին մամուլը»:

Ասեկոսեների միջոցով կառավարումը կարող է առավել արդյունավետ լինել, քան կառավարումը ԶԼՄ-ի միջոցով: Ասեկոսեների միջոցով կառավարման արդյունավետությունը մեծանում է, եթե պաշտոնական տեղեկատվամիջոցների նկատմամբ վստահություն չկա35: Հավանաբար, դրանով է պայմանավորված այն, որ Հայաստանում ամենամեծ տպաքանակն ու պահանջարկն ունեն բամբասանք տարածող թերթերը («Հայկական ժամանակ» օրաթերթ, տպաքանակը՝ 8000, «Չորրորդ իշխանություն» օրաթերթ, տպաքանակը՝ 7000):

Բամբասանքների հիմնական նպատակներն են.

  • ուշադրություն գրավել կոնկրետ մարդկանց, իրադարձությունների վրա,
  • պայմաններ ստեղծել` հակառակորդի կողմից տեղեկատվական գրոհը կանգնեցնելու համար,
  • արհեստական տեղեկատվական առիթներ ստեղծել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար,
  • վարկաբեկել հակառակորդին:

Բամբասանքի տարածման համար, բացի ԶԼՄ-ից, օգտագործվում են նաև այլ ճանապարհներ (խոսակցություններ հասարակական վայրերում, տրանսպորտում, հանգստի գոտիներում, տարբեր միջոցառումների ժամանակ և այլն):

Տեղեկատվության բնույթից ելնելով` բամբասանքը լինում է չորս տեսակի.

  • Բացարձակ սուտ բամբասանք
  • Սուտ բամբասանք՝ ճշմարտության տարրերով
  • Ճշմարտանման բամբասանք
  • Ճշմարիտ բամբասանք՝ ստի տարրերով:

Հայաստանում նույնպես, ինչպես ողջ աշխարհում, կան թերթեր, որոնք մասնագիտանում են բամբասանքի տարածման գործում:

12) Պատճառահետևանքային կապի մոլորություններ. մարդկանց մեծամասնությունը մտածում է «պատճառ-հետևանք» կառուցվածքով: Հաճախ մի իրադարձության պատճառահետևանքային կապն օգտագործվում է այլ` «օրիգինալի» հետ կապ չունեցող իրադարձությունը բացատրելու համար: Առաջին հայացքից տրամաբանական սխալ չկա, սակայն այստեղ էլ թաքնված է թակարդը:

Արևմուտքում գույություն ունեցող արժեքների կամ օրենքների վկայակոչումով քննադատվում են ներքին խնդիրներ, առանց որևէ ուսումնասիրության, թե համապատասխանում են դրանք արդյոք մեր կենսակերպին, մտածողությանը, ավանդույթներին: Կա նաև ավելի վտանգավոր երևույթ, երբ ընդունվում են օրենքներ` դրանց կարևորությունը փաստարկելով միայն Արևմուտքում դրանց գոյությամբ:

13) Գովերգում. այս մեթոդն օգտագործվում է ինչ-որ երևույթի կամ անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ստեղծելու համար` տեղին, ու որ ավելի կարևոր է` անտեղի գովերգման միջոցով: Շատ արագ դա բոլորին ձանձրացնում է, և հասարակության մոտ գովերգվողի անունը սկսում է զայրույթ առաջացնել: Այս մեթոդը կիրառողներին մեղադրելը շատ դժվար է, որովհետև փաստացի վարկաբեկում տեղի չի ունենում:

Պաշտոնական թերթերի և ընդհանրապես պաշտոնական ԶԼՄ-ի կողմից իշխանություններին վերաբերող հարցերի լուսաբանման հարցում այս մեթոդի չարաշահմամբ է պայմանավորված (դիտավորյալ կամ ոչ) նրանց ցածր վարկանիշը մեզանում:

14) Տեղեկատվական ծանրաբեռնում. հաղորդվում է հսկայական քանակությամբ տեղեկատվություն, որի մեծ մասը բարդ թվեր, ոչ կարևոր մանրամասներ և այլ դատարկաբանություններ են: Հետևանքը լինում է այն, որ օբյեկտը խճճվում է տեղեկատվական տարափի մեջ և չի կարողանում հասկանալ խնդրի էությունը36:

15) Պահանջված սուտ. այս մեթոդի իմաստն այն է, որ անհրաժեշտ պահին հաղորդվի սուտ, որը պահանջարկ ունի հանրության կողմից, դրանով այն կարող է աջակցել կոմունիկատորի խնդիրներին: Օրինակ` «Հայկական ժամանակի» լսարանին պետք է պարբերաբար սնել իշխանությունների մասին բացասական լուրերով, իսկ եթե նման տեղեկատվությունը բացակայում է, անհրաժեշտ է տեղադրել նոր և նախորդին մասշտաբներով գերազանցող ստերով/սենսացիայով, քանի որ այդ պահանջարկն այդ լսարանի մոտ արդեն ստեղծվել է, և այն սպասարկել է պետք: Ինչքան շատ է տեղեկատվությունը համապատասխանում օբյեկտի կարիքներին, այնքան մեծ է դրա էֆեկտը:

16) Հակափաստարկ. «անցանկալի» թեկնածուի բարձրացրած թեման «կոտրելու» հնարքներից է: Նյութի սկզբում հայտարարելով «հակառակորդ» թեկնածուի մեղադրանքները, թեմայի մեջ խորանալով և հակափաստարկներ ներկայացնելով` թերթը սկսում է կասկածել դրանց ճշմարտացիությանը, իսկ հոդվածի վերջում հանգում է «թշնամական» թեզի դատապարտմանը:

17) Լռության պարույր (spirl of silence). սրա իմաստը հետևյալն է. հասարակական կարծիքի կեղծ հարցումներին հղում անելով` քաղաքացիներին համոզում են աջակցել «հասարակության մեծամասնության» համակրանքը վայելող քաղաքական դիրքորոշմանը: Դա ստիպում է այլ դիրքորոշում ունեցող մարդկանց փոխել այն` սոցիալ-հոգեբանական մեկուսացումից խուսափելու համար: Ընդդիմադիր կարծիքի լռության ֆոնին` «իրական կամ կարծեցյալ մեծամասնության» ձայնն առավել ուժեղ է հնչում, և սա ավելի է դրդում տատանվողներին համաձայնել «մեծամասնության կարծիքին»: Նման տեխնոլոգիայով են աշխատում ժամանակակից ընդդիմությունները, երբ լինելով փոքրամասնություն՝ դուրս են գալիս փողոց կամ ստանալով աջակցություն ԶԼՄ-ից` պարբերաբար «գոռում» են, թե իրենք մեծամասնություն են: Իսկ լռող մեծամասնությունը ներշնչման օրենքներին համապատասխան աստիճանաբար փոխում է կարծիքը, և փոքրամասնությունը աստիճանաբար դառնում է մեծամասնություն37: Այսպես անդադար «լռության պարույրը» ավելի է պտտվում` ապահովելով մանիպուլյացիայի հեղինակների հաղթանակը:

18) Փոխաբերություն կամ համեմատություն. փոխաբերությունները և զուգորդված մտածելակերպը նույնպես մանիպուլյացիայի միջոցներ են: Մտավոր աշխատանքից խուսափելու համար (ուսումնասիրություն, հետազոտություն) մարդը փորձում է անծանոթ երևույթը զուգորդել իրեն ավելի ծանոթ երևույթի հետ: Բայց վտանգն այն է, որ կարող է սխալ կամ սուտ համեմատություն, կեղծ պատճառահետևանքային կապ ստանալ:

19) Լռեցում կամ տեղեկատվական շրջափակում. այս հնարքի միջոցով «թշնամուն» զրկում են իր տեսակետները հայտնելու հնարավորությունից: ԶԼՄ-ն տեղեկատվական շրջափակման են ենթարկում իրադարձությունը` նույնիսկ այն դեպքում, երբ անդրադառնում են դրան: Օրինակ` խաղաղ բնակչության հրթիռակոծումն անվանվում է «կետային հարվածներ», Արցախի շրջանները, որոնք Ադրբեջանի ցանկությամբ չեն ներառվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ, կոչվում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններ, այլ «ազատագրած տարածքներ» կամ «գրավյալ տարածքներ», Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումն արևմտյան մամուլում ներկայացվում է «փակ սահմաններ» չպարտավորեցնող արտահայտությամբ և այլն: Տեղեկատվական շրջափակում արվում է նաև մեկնաբանության միջոցով:

20) Կարծրատիպերի օգտագործում. կարծրատիպը (ստերեոտիպ) որևէ երևույթի պարզեցված, սխեմայացված ընկալումն է: Միանգամայն բնական է նույնական հատկանիշներով մի խումբ անհատների որոշակի «սոցիալական տիպեր» վերագրելը: Ժամանակի ընթացքում այս պատկերը, ամրագրվելով մարդկային գիտակցության մեջ, կարծրատիպով համեմված տեղեկատվության հանդիպելիս, փորձնական ստուգման այլևս չի ենթարկվում և մարսվում է «հում»: Այդ պատճառով, երբ ԶԼՄ-ն դիմում են այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են «թուրք», «նացիստ», «կոմունիստ», նկատի են ունենում ոչ թե կոնկրետ մարդու, այլ այն կերպարը, որն առկա է զանգվածային գիտակցության մեջ:

Մանիպուլյացիոն հնարքների կիրառումը հայկական տպագիր լրատվամիջոցներում

«Հայոց մամուլի պաշտոնը պետք է լինի` ուժ տալով մայրենի լեզվին տարածել այն, և գործածելով որպես միջոց, գործիք` այլ դավանանքներին պատկանող հայերի մեջ հաստատել մի ներքին կապ, որը հիմնված կլինի ընդհանուր, թե նյութական, թե բարոյական շահով»:
Գրիգոր Արծրունի, «Մշակի» հիմնադիր և խմբագիր38

Առանձնացվում է մանիպուլյացիոն ազդեցության երեք աստիճան39.

  • Մարդկանց ուղեղներում եղած գաղափարների, նորմերի, արժեքների խորացում:
  • Երկրորդ մակարդակը գործում է ինչ-որ իրադարձությունների, գործընթացների վերաբերյալ անհատների հայացքները փոքր փոփոխությունների ենթարկելու ուղղությամբ: Այն նաև ինչ-որ երևույթի նկատմամբ զգայական, պրակտիկ վերաբերմունք է առաջացնում:
  • Մարդկանց ուղեղների, մտածելակերպի արմատական փոփոխում` սենսացիոն, անսովոր, նրանց համար կարևոր տեղեկատվություն հաղորդելու միջոցով:

Մանիպուլյացիայի միջոցով կարելի է հասնել մտածելակերպի փոփոխության առաջին երկու մակարդակներում: Հայացքների, մտածելակերպի արմատական փոփոխությանը, որը երրորդ մակարդակի խնդիրն է, կարելի է հասնել երկարաժամկետ հատվածում և պահանջում է, բացի ԶԼՄ-ից, նաև այլ ոլորտների համատեղ գործողություններ:

Անհերքելի է, որ որքան լավատեղյակ են մարդիկ, այնքան դժվար է նրանց մանիպուլյացիայի ենթարկելը: Այդ պատճառով հոգեբանական ազդեցության ենթարկվող օբյեկտներին անհրաժեշտ է մատակարարել շինծու, հատվածային և ուռճացված տեղեկատվություն, որը կլինի այնպես, ինչպես պահանջում է հոգեբանական ազդեցությունը կազմակերպողը:

Սկզբում հաղորդվող տեղեկատվությունը ստերեոտիպացվում է այնպես, որ այն առաջացնի անհրաժեշտ ռեակցիա, վերաբերմունք, գործողություններ և վարվելաձև: Հետագայում օգտագործվում են մանիպուլյացիոն ազդեցության վերոնշյալ տեխնոլոգիաները` ազդեցության հետևանքներն ուժեղացնելու և ամրապնդելու համար: Այս ամենը պետք է զուգորդվի.

  • անընդհատ մատակարարվող «անհրաժեշտ» տեղեկատվությամբ,
  • իրականությունը, ոչ ցանկալի փաստերը կանխամտացված կերպով թաքցնելով,
  • տեղեկատվական գերբեռնում ապահովելով, ինչը կդժվարացնի ազդեցության ենթակա օբյեկտների` դեպքերի իրական ընթացքն ըմբռնելը:

Հայաստանի տպագիր լրատվամիջոցների մոնիթորինգի հաշվետվություն<>br I. Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի տպագիր լրատվամիջոցների մոնիթորինգն իրականացվել է մեկ ամսվա կտրվածքով` 2008թ. փետրվարի 1-28-ը: Մոնիթորինգը նպատակ ուներ քանակական տվյալներ ստանալու և վերլուծելու միջոցով պարզել`

- հայկական տպագիր լրատվամիջոցներում կիրառվող հիմնական մանիպուլյացիոն հնարքները,

- և դասակարգել դրանք` վերոնշյալ մանիպուլյացիոն երեք աստիճաններին համապատասխան, ըստ մանիպուլյացիոն հնարքների օգտագործման քանակի և մակարդակի:

Մոնիթորինգի են ենթարկվել Հայաստանի 6 տպագիր ԶԼՄ-ի («Ազգ» օրաթերթ, տպաքանակը՝ 3000, «Առավոտ» օրաթերթ, տպաքանակը՝ մոտ 3000, «Հայկական ժամանակ» օրաթերթ, տպաքանակը՝ 8000, «Հայք» օրաթերթ, տպաքանակը՝ 3000, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, տպաքանակը՝ 6000, «Հայոց աշխարհ» օրաթերթ, տպաքանակը՝ 3500) բոլոր համարների հոդվածներն ու վերլուծությունները: Ընտրվել են համեմատաբար մեծ լսարան ունեցող թերթեր:

II. Մեթոդաբանությունը

Մոնիթորիգի մեթոդաբանությունը ներկայացնում է լրատվամիջոցներից համապատասխան բովանդակությամբ հոդվածների դուրսբերում և դրանց դասակարգում` ըստ վերոնշյալ մանիպուլյացիոն ազդեցության երեք աստիճանների` հիմնվելով նրանց մանիպուլյացիոն հնարքների կիրառման հաճախակիության և հոգեբանական ազդեցության խորության վրա:

Կանդրադառնանք 2008թ. Հայաստանի նախագահական ընտրարշավի ընթացքում, փետրվարի 1-28-ն ընկած հատվածում տպագիր մամուլում այդ հնարքների կիրառման օրինակներին` նշելով կիրառված մանիպուլյացիոն հնարքի անվանումը (դրանցից յուրաքանչյուրի ամփոփ նկարագիրը տրված է «Տպագիր նյութերում օգտագործվող տեղեկատվա-հոգեբանական (մանիպուլյացիոն) ազդեցության հնարքները»բաժնում):

Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել են ընտրված պարբերականների բոլոր համարները և դուրս են բերվել ամենավառ և կրկնվող օրինակները:

Գործնականում, նույն քարոզչական համատեքստում հաճախ կիրառվում է մեկից ավելի մեթոդ, կամ` մեթոդը կիրառվում է այլ մեթոդների համադրությամբ:

Տվյալ նյութը շատ չծանրաբեռնելու համար յուրաքանչյուր թերթից կբերենք ավելի հաճախ հանդիպող և տվյալ պարբերականին բնորոշ մանիպուլյացիոն հնարքների օրինակներ:

III. Մոնիթորինգ

«Հայք» օրաթերթ (փետրվար 2008)

Այս պարբերականում մանիպուլյացիոն հնարքների օրինակները բազմաթիվ են, ուստի մենք ներկայացնում ենք ամենից հաճախ հանդիպող և վառ օրինակները:

Հեղինակության խոսք և հակափաստարկ

«Հայքի» փետրվարի 12-ի համարում տպագրված «Երկրի նախագահը չպետք է լինի խաղամոլ կամ թմրամոլ» վերնագրով հոդվածում պարբերականը հակափաստարկներով է պատասխանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարություններին, ըստ որոնց` Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրի նախագահ դառնալուց հետո, պատրաստվում է հանձնել ԼՂՀ-ն: Հոդվածում ներկայացված են այս հարցի վերաբերյալ Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Մալխասյանի` իբրև ռազմական հեղինակության, հայտնի ազատամարտիկի, դիտարկումները: Նա նշում է. «Բոլոր այն վայրահաչություններն ու բամբասանքները, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանքներ են և տգիտություն: Հակառակը, Սերժն է պատրաստ հանձնել Ղարաբաղը` բոլոր առումներով»: Այնուհետև «Հայքը» գրում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս է ինչպես Ղարաբաղը, այնպես էլ ողջ Հայաստանը փրկելու վերահաս կործանումից: Ղարաբաղը ազատող նախագահը երբեք այն չի հանձնի»:

Մեծամասնության էֆեկտ կամ լռության պարույր

Փետրվարի 12-ի «Ցածր վարկանիշ» վերնագրված լուրում «Հայքը» գրում է. «Լրագիր.am» կայքի տեղեկացմամբ` «Populus»-ի անցկացրած հարցման տվյալները Սերժ Սարգսյանի շտաբում ոգևորություն չեն առաջացրել: ՀՀԿ-ն ներքին օգտագործման համար նույնպես հարցում է անցկացնում, որի մասին հայտնել են ՀՀԿ պատասխանատուները, և որի տվյալները մտահոգիչ են այդ կուսակցության համար: Ըստ դրանց` Երևանում Սերժ Սարգսյանն առաջատար եռյակում է, բայց ոչ առաջինը և ոչ ջախջախիչ առավելությամբ, ինչպես հայտարարում են ԶԼՄ-ները: ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները (Բամբասանք- Վ. Մ.) մեզ տեղեկացրին, որ Ս.Սարգսյանի իրական վարկանիշը Երևանում չի գերազանցում 15, իսկ մարզերում` 12 տոկոսը»:

Այստեղ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես փոքրամասնության ընտրյալ` հղում անելով սոցհարցմանը: Ըստ էության, թերթը փորձում է չեզոքացնել նույն «Populus»-ի հարցումների հիման վրա իշխանամետ ԶԼՄ-ի ստեղծած լռության պարույրի ազդեցությունը, որոնք Սերժ Սարգսյանի այլ վարկանիշ էին քարոզում` իբրև մեծամասնության թեկնածու: Ընդ որում` սոցհարցման տվյալները «Հայքի» հրապարակման պարագայում պաշտոնական չեն (ստացված են անհայտ, «ներքին» աղբյուրներից), ուստի ավելի քիչ վստահություն են ներշնչում:

Տեղեկատվության խլացում հակափաստարկներով

Փետրվարի 15-ի` «Աղքատներին խաբելու ժամանակը» հոդվածում «Հայքը» գրում է. «Երեկ նույնպես ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանը քարոզարշավի էր մեկնել: Հերթական անգամ նա ելույթներ է ունեցել և հերթական խոստումները տվել: Ասել է, որ աղքատությունը մեր թշնամին է, և ինքը կվերացնի այդ աղքատությունը: Բայց մինչ նա այդ մասին հերթական քարոզն էր կարդում մարզերում, աղքատությունը հերթական անգամ եկել չոքել էր կառավարության շենքի առջև: Դրանք պետական կարիքներից տուժած քաղաքացիներն են` Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Եզնիկ Կողբացի, Նորքի այգիներ, Աղբյուր Սերոբ և այլ փողոցների բնակիչները, Դալմայի այգիների սեփականատերերը»:

Բամբասանք

Փետրվարի 17-ին լույս տեսած` «Վերջին ջղաձգումներ» վերնագրով հոդվածում «Հայքի» թղթակիցը գրում է. «Նախ` հարցնենք, թե ով էր Ս.Սարգսյանը մինչև հեղափոխությունը. նախկին կոմսոմոլ, կուսակցական աշխատող, տխրահռչակ Կևորկովի օգնական, Ադրբեջանի կոմկուսի հլու գործիքներից մեկը ԼՂ-ում… «Հեղափոխությունը բացեց նրա աչքերը»,- կբնութագրեին Իլֆն ու Պետրովը: Իսկ ի՞նչ արեց այս աչքաբացը 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ ինքը ԱԱ նախարար էր, իսկ մի խումբ ռոմանտիկներ անարգել ներխուժում էին ԱԺ: «Բացարձակապես ոչինչ»,- կասեր Գեղամյանը: Եվ կսխալվեր: Նա արեց իրենից կախված ամեն ինչ, որ ոճրագործությունը ծրագրվի և իրականացվի անարգել: Հիրավի, անթերի գործելակերպ, որը երեկ արժանացավ Ռ.Քոչարյանի խրախուսանքին»:

Այստեղ մենք բերել էինք «Հայք» օրաթերթի 2008թ. փետրվարի համարներում համեմատաբար ավելի շատ հանդիպող մանիպուլյացիոն հնարքներից մի քանի օրինակ, ինչից կարելի է եզրակացնել, որ «Հայք»-ը հիմնականում գործում էր մանիպուլյացիոն ազդեցության երեք աստիճաններից առաջինին համապատասխան` եղած գաղափարների, նորմերի, արժեքների խորացմանը միտված ազդեցություն:

«Հայոց աշխարհ» օրաթերթ (փետրվար 2008)

Պիտակավորում և ծաղր

Փետրվարի 22-ի «Լևոնի վկաներ» վերնագրով հոդվածում Գագիկ Մկրտչյանը գրում է. «Վերջերս հայոց աշխարհում հայտնվել է ծայրաստիճան ակտիվ ու ագրեսիվ քաղաքացիների մի խումբ, որին ժողովուրդը տվել է «Լևոնի վկաներ» անվանումը: Սրանք իրենցից ներկայացնում են ամենատարբեր գաղափարների, ուսմունքի, պաշտամունքային ծեսերի արտասովոր խառնուրդ... Եթե «Եհովայի վկաներ»-ը իրենց կյանքի աղբյուրն են համարում Աստծուն, ապա առաջինները` Լևոնին: «Լևոնի վկաներ»-ը նմանություն ունեն տաբորիտների, ցիկումցելիոների, սֆիտների, իսոքրիստների և նույնիսկ, մեղա քեզ Աստված, պալո-մացոմբե աղանդի հետ, սակայն ակնհայտ է, որ հանձին «Լևոնի վկաներ»-ի մենք գործ ունենք զազրելի ու վտանգավոր աղանդի հետ»:

Օգտագործելով «Լևոնի վկաներ» անունը` հեղինակը ցանկացել է ոչ միայն պիտակավորել, այլ նաև ծաղրել ու անլուրջ, ցնորական իմաստներ հաղորդել հասարակության այն զանգվածի գործողություններին, որոնք սատարում էին Լևոն Տեր-Պետրոսյանին: Գիտակցելով աղանդավորների հանդեպ ունեցած շատերի բացասական, նաև թշնամական վերաբերմունքը` «Հայոց աշխարհ»-ը, որն իր թերթի էջերում բազմիցս անդրադարձել է զանազան աղանդների վնասակար և հակապետական գործունեությանը, միտինգի մասնակիցներին զուգորդում է «Եհովայի վկաներ» աղանդի հետ:

Փոխաբերություն կամ ծաղր

Փետրվարի 26-ի համարում «Պայքար ոչ թե հանուն իշխանության, այլ իշխանության դեմ» վերնագրով հոդվածում Գ.Մկրտչյանը Թատերական հրապարակում հավաքված հանրությանը համեմատում է հրաշքների աշխարհում հայտնված Ալիսայի հետ: Նա գրում է, որ Ալիսան սկզբում զվարճանում էր, հետո, ինչպես վայել է անդաստիարակ աշխարհում հայտնված դաստիարակված մարդուն, փորձում է հարմարվել և խաղալ այդ խաղի կանոններով, մինչև տեսնում է, որ դրանք բացակայում են, այնուհետև` տեղի է ունենում զայրույթ և բաղձալի արթնացում. «….երեխային հիմարացնելն առավել դժվար է, նա ներզգացողաբար հասկանում է լավն ու վատը, չէ՞ որ հենց երեխան էր, որ բացկանչեց` թագավորը մերկ է»:

Ծաղր

Փետրվարի 6-ի մի հոդվածում «Հայոց աշխարհը» ծաղրի է ենթարկում նախագահի թեկնածուներ Լ.Տեր-Պետրոսյանին ու Արթուր Բաղդասարյանին` նրանց անվանելով նահատակներ: «….Եթե այսպես շարունակվի, մեր նահատակ-հերոսների շքերթը նախագահական ընտրապայքարը կարող է դուրս բերել ոչ միայն հանուն Հիսուսի մարտիրոսվելու միջնադարյան-քրիստոնեական պատկերացումների ոլորտից, այլև Հայաստանի ու հայության ազատագրությանը ծառայելու նոր ժամանակներին բնորոշ քաղաքական ձգտումների շրջագծից և էլ ավելի կոշտ ձևեր ընդունելու միջոցով նմանվել մեր հարևան շիա-մահմեդականների շախսեյ-վախսեին….»:

Պիտակավորում

Փետրվարի մի շարք համարներում այս պարբերականն առաջին նախագահի աջակիցներին անվանում է նեոբոլշևիկներ, ինչը պիտակավորման դասական օրինակ է և վարկաբեկման նպատակ ունի: Օրինակ` փետրվարի 16-ի համարում` «Ինչու է մեզանում անհնար գունավոր հեղափոխությունը» վերնագրով հոդվածում նշվում է. «…Նրանում, որ ներոբոլշևիկները Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռևանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում…»:

«Հայոց աշխարհ» օրաթերթը կարելի է դասակարգել մանիպուլյացիոն ազդեցության երրորդ մակարդակին համապատասխան, որը ենթադրում է ուղեղների, մտածելակերպի արմատական փոփոխում` սենսացիոն, անսովոր, նրանց համար կարևոր տեղեկատվություն հաղորդելու միջոցով:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ (մարտ 2008)

Ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետություն» 2008թ. մարտի համարները, որպեսզի պարզ լինի արտակարգ դրության պայմաններում պետական տեղեկատվական քաղաքականության ոճը և մակարդակը:

Հետընտրական այս համարները լույս են տեսել, երբ հանրապետությունում արտակարգ դրություն էր հայտարարված: Նախագահի` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 4/4 կետի համաձայն` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պատական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:

Խաղաթղթերի վերադասավորում կամ փաստերի վերադասավորում (card stacking)

Հիշեցնենք, որ այս մեթոդի կիրառման դեպքում ընտրվում և մեկը մյուսի հետևից դասավորվում են միայն դրական կամ միայն բացասական փաստերը կամ կարծիքները՝ միաժամանակ լռելով հակառակ կողմի տեսակետների կամ փաստերի մասին: Մարտի 4-ի համարի առաջին էջում տպագրված է արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տրամադրած հաղորդագրությունը թերթի խմբագրությունը վերնագրել է «Իրավիճակը հանգիստ է ու վերահսկելի», և միայն հրապարակման ենթավերնագիրն է խոսում նյութի բովանդակության մասին` «Երևանում արտակարգ դրություն է»: Առաջին պլան է մղվում «Արտակարգ դրության» արդյունավետության մասին տեսությունը, իսկ վնասների մասին ոչինչ չի ասվում:

Տեղեկատվության վերադասավորման հնարքը թերթը կիրառել է նաև առաջին էջում տեղադրված լրահոսի դասավորության ժամանակ: Ուղղահայաց տեղադրված հինգ հաղորդագրություններից միայն չորրորդն է պատմում մարտի 1-ի զոհերի մասին: «Ընդհանուր առմամբ` զոհվել է 8 մարդ» վերնագրով նյութին նախորդում են «ՀՀ նախագահն այցելել է քաղաքապետարանի մերձակա հրապարակ», «ՀՀ նախագահն այցելեց ոստիկանության բուժվարչության հոսպիտալ» և «Համլետ Թադևոսյանին հետմահու շնորհվել է մայորի կոչում» հրապարակումներից հետո միայն:

Լռեցում կամ տեղեկատվական շրջափակում

Այս հնարքի միջոցով «թշնամուն» զրկում են իր տեսակետները հայտնելու հնարավորությունից: ԶԼՄ-ը տեղեկատվական շրջափակման է ենթարկում իրադարձությունը` նույնիսկ անդրադառնալով դրան:

«Հայաստանի Հանրապետության» մարտի 4-ի համարի առաջին էջում տպագրված պաշտոնական հաղորդագրությունների շարքում է «Առանց մեկնաբանության» լուրը, որը հատված է Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսից:

- Պարոն Տեր-Պետրոսյան, Ձեր որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը, մասնակցե՞լ է երեկվա իրադարձություններին:

- Դա ես չեմ մեկնաբանի:

- Առանց մեկնաբանության` խնդրում եմ, պարզապես ժխտեք կամ հաստատեք:

- Դա բոլորովին ուրիշ հարց է, և ես դրան չեմ պատասխանի:

Իսկ հարցի ավելի լայն կողմի` արդյոք Տեր-Պետրոսյանի որդին երկրում է, պատասխանն ստանալու ակնկալիքով դեռ քարոզարշավի շրջանում թեկնածուի շտաբ դիմեցինք, սակայն ապարդյուն: Տեղյակ չէին, ինչպես և հայրը:

Տեղեկատվական շրջափակման հնարանքի կիրառման հետևանքով Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի մասին միայն հաղորդվում է մի փոքր հատված, և «ՀՀ» ընթերցողներին անհայտ մնացին մարտիմեկյան իրադարձությունների տերպետրոսյանական մեկնաբանությունները:

Համեմատում (պատկերային)

Մարտի 4-ի համարի 4-րդ էջում «Առանց մեկնաբանության» խորագրի տակ տպագրված են երկու լուսանկարներ: Մեկում Լ.Տեր-Պետրոսյանը պարում է իր թիմակիցների հետ, մյուսում այրված մեքենաներ են: Ընթերցողը մեխանիկորեն մարտիմեկյան իրադարձությունների բացասական հետևանքները զուգորդում է կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Պիտակների փակցնում (name calling)

Մարտի 7-ի համարի «Երևանը մեր մայրաքաղաքն է» վերնագրով առաջաբանում խմբագրությունը շարունակում է արմատավորել «զինվորին սպանողի» կերպարը. «…ում համար ջարդարարությունը հերոսանալ չէ, սեփական զինվորին վիրավորելն ու սպանելը տղամարդկություն չէ….»:

«Հայաստանի Հանրապետությունը» նույնպես գործում է մանիպուլյացիոն ազդեցության երկրորդ մակարդակին համապատասխան, որը ենթադրում է համոզմունքների քիչ չափաբաժիններով փոփոխություն:

«Ազգ» օրաթերթ (փետրվար 2008)

Կարծրատիպերի օգտագործում

«Հայաստանում սրվում է քաղաքական իրադրությունը: Այս երզակացությանն է հանգում «Զամանը»` պաշտպանելով Տեր-Պետրոսյանին նախագահ Քոչարյանի քննադատությունից» նյութում (5 փետրվարի, 2008թ.) շահարկվում է հայերի կողմից թշնամու կարծրատիպ ընկալվող «թուրքի» կերպարը: Լ.Տեր-Պետրոսյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու համար թերթը նախ գրում է, թե թուրքական «Զաման» թերթը հետաքրքրված է Լ.Տեր-Պետրոսյանի «առաջադրմամբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրման հավանականությամբ» և պաշտպանում է նրան Ռ.Քոչարյանի քննադատությունից: Այնուհետև թերթը փորձում է ենթատեքստում թուրքամետ դիրքորոշում վերագրել Լ.Տեր-Պետրոսյանին` նշելով, թե նա Ադրբեջանի հետ սահմանի բացման անհրաժեշտությունը փորձել է հիմնավորել «հայատյաց այս պետության աշխարհագրական դիրքով», իսկ «թուրքական քաղաքական շրջանակների շահագրգռությունները» պայմանավորված են նրանով, որ Լ.Տեր-Պետրոսյանն ունի «ադրբեջանականին համահունչ տեսակետներ, որոնք էլ համահունչ են թուրքական տեսակետներին»:

Հեղինակության վկայակոչում

Փետրվարի 15-ի համարում «Ժողովուրդը բախումների գնալու ցանկություն չունի. Տեր-Պետրոսյանն իր հետ վտանգ է բերում» նյութը անդրադառնում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի խոսքերին, որտեղ Ռ.Դավոյանը ընդդիմության թեկնածուին ենթարկում է ամենասուր քննադատությունների, որոնց շարքում «ամենաազդեցիկը» այն է, որ 1989թ. Լ.Տեր-Պետրոսյանը «250.000 մարդ զոհելով` ուզում էր գալ իշխանության»:

Կարծիքի առաջատարներ

Այս մեթոդը հանդես է գալիս իրազեկ մարդկանց` քաղաքագետների, սոցիոլոգների, հոգեբանների, հենց իրենց` քաղաքական գործիչների, լրագրողների և այլոց ներգրավման տեխնիկայով, որը ԶԼՄ-ում օգտագործվում է որպես հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդեցության արդյունավետ մեխանիզմ:

Այս մեթոդի կիրառման օրինակ է փետրվարի 27-ին հրապարակված «Լևոն Տեր-Պետրոսյանը 10 տարի ուսումնասիրել է հոգեբանական բոլոր հնարքները» նյութը, որում հեղինակը վկայակոչում է հայտնի հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերը: Համաձայն դրանց` «քարոզարշավի հենց սկզբից մարդկանց որպես գործիք օգտագործած» Լ. Տեր-Պետրոսյանը հետընտրական հանրահավաքներում մարդկանց նկատմամբ կիրառել է «հասարակական մարդու», «պիտակներ փակցնելու», «փայլուն ընդհանրացումների» «տրանս‎ֆերտի` փոխանցման» հոգեբանական հնարքները: Լրագրողը նյութը եզրափակում է հոգեբանի հոռետեսական կանխատեսումով. «Իր պարտության հետ հաշտվելուց համառորեն հրաժարվող լևոնական թևն այս պահին օգտագործում է երիտասարդների հուզական պոռթկումները` իրենց ճանապարհին խոչընդոտող ամեն ինչ ավերելու, ջարդելու տենչով, իսկ ի՞նչ կլինի դրանից հետո՝ այդ երիտասարդները չեն գիտակցում, որովհետև մի քանի ամսվա ընթացքում նրանց գիտակցությունը դարձրել են թունելային, «նրանք անքննադատ ընդունում են ամեն մի ասվածը, դա հիպնոսի պես մի բան է, որը դեպի կործանում է տանում: Սա նշանակում է, որ թուլացել է ազգի հոգեբանական պաշտպանվածությունը: Չեմ ուզում հոռետես լինել, բայց գուցե այսպես է գալու մեր վերջը»:

«Ազգ» օրաթերթի հրապարակումների մեկամսյա ուսումնասիրության արդյունքից կարելի է ենթադրել, որ այն գործում է մանիպուլյացիոն ազդեցության առաջին մակարդակին համապատասխան` մարդկանց ուղեղներում եղած գաղափարների, նորմերի, արժեքների խորացում:

«Առավոտ» օրաթերթ (փետրվար 2008)

Բամբասանք/երգիծանք

Նախատեսված է հանրության մեջ կարծիք ձևավորող այնպիսի տեղեկատվության տարածման համար, որը չի համապատասխանում իրականությանը կամ որը հնարավոր չէ (տարբեր պատճառներով) տարածել պաշտոնական աղբյուրներով:

Այս մեթոդը կիրառվել է փետրվարի 5-ի գլխավոր հոդվածում, որտեղ գրված է. «...Փետրվարի 3-ին Ազատության հրապարակում հավաքվածների համար Սանատրուկ Սահակյանն ընթերցեց իր այս ստեղծագործությունը. «Դռները բացեք, Գարուն է գալիս: Գարուն է գալիս՝ Սերժն է լալիս, Ինչո՞ւ է լալիս, Արթուրն է գալիս, Դռները բացեք, Արթո՛ւրն է գալիս»:

Հեղինակը գտել է տարբերակ՝ ասելու համար, թե Արթուր Բաղդասարյանը միանալու է ընդդիմությանը՝ միևնույն ժամանակ խուսափելով պատասխանատվությունից ստի համար:

Նույն համարի խմբագրականում Արամ Աբրահամյանը (շարժվելով Գեբելսի օրինակով, ով ասում էր, որ քարոզչության արդյունքն ապահովված է միայն այն ժամանակ, եթե հանրությունը չի կասկածում, որ իրեն քարոզչության են ենթարկում) գրում է. «Ինչքան ուզում ես՝ գրիր, հավաստիացրու (ուզում ես՝ նույնիսկ երդվիր), որ «Առավոտը» ոչ մի բան և ոչ մեկին չի քարոզում կամ հակաքարոզում, որ մենք որևէ նյութ չենք տեղադրում որևէ անձին հաճույք կամ ցավ պատճառելու նպատակով, միևնույն է՝ նման կասկածները չեն փարատվելու»: Սրանով հանդերձ` նույն համարի առաջին երկու մեծ հոդվածը նվիրում է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի քարոզարշավի լուսաբանմանը:

Խաղաթղթերի վերադասավորում

Փետրվարի 8-ի համարում նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի ելույթը լուսաբանող նյութը սկսվում էր շատ անորոշ ձևակերպումով. «ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզում հայտարարեց, որ ինքը խոսում է և՛ «հանուն», և՛ «ընդդեմ», իսկ ողջ նյութում, որը հանրահավաքի լուսաբանման մասին է, բերվում են փաստեր այն մասին, թե ինչպես են մարդկանց ստիպելով բերել միտինգի: Միայն բացասական փաստերի դասավորման միջոցով կարդացողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե բոլորին միտինգի բերել են ստիպելով և միևնույն ժամանակ լրագրողը ներկայացնում է իրական փաստեր:

Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը լուսաբանող նյութը սկսվում է շատ կոնկրետ ձևակերպումով. «Մենք արդեն հաղթած ենք»,- սրանք էին ՀՀ առաջին նախագահի պատգամները լոռեցիներին: Իսկ նյութում տեղադրված փաստերը մյուս թեկնածուին նվիրված նյութի հակապատկերն են ու ներկայացնում են, թե ինչպես են լոռեցիները ոգևորությամբ եկել ելույթը լսելու:

Նմանատիպ հնարք էր օգտագործվում նաև փետրվարի 27-ի համարում. «Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանին սատարողների հանրահավաքը: Մանկավարժները և բուժաշխատողները, մարզական դպրոցների սաները, գրադարանների և այլ պետական հիմնարկների աշխատողները երեկ հրապարակ էին բերվել դրոշներով, պաստառներով, սակայն չկար ոգևորություն, մարդիկ կարծես եկել էին «պտիչկա» ստանալու համար»: Հաջորդ նյութը Պետրոսյանի միտինգի մասին էր. ««ԱԶԱ՛Տ, ԱՆԿԱ՛Խ, ՀԱ՛-ՅԱ՛Ս-ՏԱ՛Ն». երեկ ամենահաճախը այս կարգախոսն էին վանկարկում Ազատության հրապարակը, Թումանյան փողոցը, Հյուսիսային պողոտան, Կարապի լճի և հրապարակին հարակից բացօթյա սրճարանների տարածքը ողողած մի քանի հարյուր հազար մարդիկ»:

Պիտակների փակցնում

Փետրվարի 13-ի համարում հանդիպում ենք «Գիտնականները գովեցին Սերժին» վերնագրով նյութին, որտեղ, ճիշտ է` պիտակներ չեն փակցվում, բայց երբ թեկնածու Սերժ Սարգսյանն սիստեմատիկ անվանվում է Սերժ, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը` «ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան», դա արդեն վերաբերմունք է ձևավորում ընթերցողների մեջ:

Հաշվի առնելով մանիպուլյացիոն ազդեցության տեխնոլոգիաները` «Առավոտը» կդասվի մանիպուլյացիոն ազդեցության երկրորդ աստիճանում:

«Հայկական ժամանակ» օրաթերթ (փետրվար 2008)

Պատճառահետևանքային կապի մոլորություններ

Այս հնարքի օգտագործման փայլուն օրինակ է փետրվարի 5-ի «Ով չգիտի աշխարհագրություն» նյութը: Ամբողջ նյութում փաստերով նշվում է, թե Հայաստանը, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով, արտաքին աշխարհի հետ կապվելու մեծ հնարավորություններ ունի, որոնք սակայն չի օգտագործում «քաղաքական դրդապատճառներով»` «մոռանալով» նշել, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենք են շրջափակել Հայաստանը, և որ այդ երկրները գործնականում թշնամական քաղաքականություն են վարում Հայաստանի դեմ: Այսինքն՝ այդ հրապարակման մեջ թույլ է տրված տրամաբանական և փաստացի պատճառահետևանքային կապի սխալ, քանի որ այն ենթադրում է, թե Հայաստանը/հայ ժողովուրդը պատասխանատու է նշված երկրների կողմից շրջափակման մեջ գտնվելու համար, և շրջափակումը վերացնելը Հայաստանի/հայ ժողովրդի քաղաքական հնարավորությունների սահմաններում է, սակայն իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչն ապացուցվում է նրանց տասնամյակներ տևած և այժմ էլ շարունակվող քաղաքականությամբ:

«...Սրանք են մեր երկաթուղու հնարավորությունները, որոնք, սակայն, տեսական են դարձել միայն քաղաքական դրդապատճառներով: Այս ուղղությունները վերագործարկելու համար տեխնիկական որևէ դժվարություն չկա: Բայց նշված 4 ուղղություններից գործում է միայն մեկը` դեպի Վրաստան ուղղությունը, այն էլ` իր հնարավորությունների կեսով: Այսինքն` Հայաստանի արտաքին առևտրի համար գոյություն ունեցող երկաթուղային հնարավորությունների միայն ութերորդ մասն ենք օգտագործում կամ մի 12%-ը: Ավտոմոբիլային ճանապարհների պարագայում ևս վիճակը գրեթե նույնն է: Չեն գործում Ադրբեջանի տարածքով անցնող այն ավտոճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով…»:

Անանուն աղբյուրների վկայակոչում

Փետրվարի 8-ի համարում կար այսպիսի նյութ. «Լոս Անջելեսի մեր աղբյուրները պնդում են, որ վերջին շրջանում ամերիկահայերով լեցուն այդ քաղաքում տարօրինակ բաներ են կատարվում: Ըստ այդմ, վերջին 15 օրերում Լոս Անջելես են տեղափոխվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներ»:

Այս հնարքը «Հայկական ժամանակ» օրաթերթում ամենաշատ կիրառվողներից է ու նկատվում է գրեթե բոլոր համարներում:

Խաղաթղթերի վերադասավորում կամ փաստերի վերադասավորում (card stacking)

Փետրվարի 8-ի համարում կա Հայաստանի արդյունաբերությանը վերաբերող նյութ հետևյալ վերնագրով` «Հայաստանի արդյունաբերության անցած տարվա ցուցանիշներն ուսումնասիրելով` ակամա հանգում ես այն եզրակացության, որ Հայաստանում արդյունաբերության առանձին ոլորտներ, եթե այսպես շարունակվի, ընդհանրապես կվերանան», որտեղ բերվում են փաստեր միայն տնտեսական հետընթաց ապրած ճյուղերի մասին:

«Հայկական ժամանակ» օրաթերթը կարելի է դասել երրորդ մակարդակին, որը ենթադրում է մարդկանց ուղեղների, մտածելակերպի արմատական փոփոխում` սենսացիոն, անսովոր, կոշտ տեղեկատվություն հաղորդելու միջոցով:

Մեր ուսումնասիրած հայկական տպագիր լրատվամիջոցները, ըստ մանիպուլյացիոն ազդեցության մակարդակների, դասակարգված են ստորև:

table (original)

1В.Б. Вепринцев, А. В. Манойло, А. И. Петренко, Д. Б. Фролов, “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник. Москва, 2005, c. 48.

2И.Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006, c. 11.

3Беспалова А.Г., Коронилов Е.А., Короченский А.П., Луинский Ю.В., Станько А.И., “История мировой журналистики”, “Старые русские”, Растов На-Дану, 2000, c.13.

4Արմեն Այվազյան, «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագիտության մեջ», Երևան-1998թ, էջ 48։

5Խմբագրությամբ Գ.Գ. Անանյանի, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, պրակ Ե, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2003, էջ 18։

6Ստենդալ, «Նապոլեոն», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985, էջ 228։

7С.П. Растаргуев, “Информационная война. Проблемы и модели”, “Гелиос АРВ”, Москва, 2006, c. 30.

8Г.Почепцов, “Психологические войны”, “Рефл-бук”, Киев, 2002, c. 223.

9ИСТОРИЧЕСКИЕ АСПЕКТЫ ТЕОРИИ И ПРАКТИКИ ИНФОРМАЦИОННО-ПСИХОЛОГИЧЕСКОГО ВОЗДЕЙСТВИЯ, www.vrazvedka.ru

10Г.Почепцов, նշվ. աշխ., c. 224.

11И.Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006, c. 142.

12Նույն տեղում, էջ 146։

13Նույն տեղում, էջ 151։

14Психологические операции вооруженных сил США в войнах и конфликтах XX века,www.soldiering.ru

15Е.Токов, А.Касюк, Психологические операции вооруженных сил США в войнах и конфликтах ХХ века. (Зарубежное военное обозрение, 1996, №6). www.psyfactor.by.ru

16С.Козлов, Как победить во "вьетнамской войне", www.agentura.ru

17В.Р.Ахмадуллин, Печатная пропаганда ВС США в ходе подготовки к военной операции против Ирака, www.iimes.ru

18Проведение операций информационной войны участниками ливано-израильского вооруженного конфликта (июль-август 2006г.), Институт Ближнего Востока, www.iimes.ru

19Владимир Криско, “Секреты психологической войны” (цели, задачи, методы, формы, опыт), Минск, Харвест, 1999, c. 208.

20Նույն տեղում, էջ 214։

21Գարեգին Նժդեհ, «Երկեր», հատոր 1, Երևան, 2002, էջ 27։

22Игорь Панарин, “Технологии информационной войны”, Москва, 2003, “КСП+”, c. 182.

23Г.Шиллер, “Манипуляторы сознанием”, М. 1980, c. 25.

24«Ժուռնալիստիկա». Տեսության և պատմության հարցեր. Պրակ է. «Մամուլի անկախությունը սոսկ իդեալ է». Լ. Սայադյան, ԵՊՀ հրատ., 2006, էջ 43։

25Նույն տեղում, էջ 45։

26Владимир Криско, “Секреты психологической войны” (цели, задачи, методы, формы, опыт), Минск, Харвест, 1999, c. 226.

27Б. А. Базыма, “Психология цвета”, Теория и практика, “Реч”, Санкт-Петербург, 2005, c. 6.

28В. Б. Вепринцев, А. В. Манойло, А. И. Петренко, Д. Б. Фролов, “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник, Москва, 2005, c. 180.

29Ալբերտ Նալչաջյան, «Սոցիալական հոգեբանություն», «Զանգակ», Երևան, 2004, էջ 241։

Սոցիալական դիրքորոշումը պատկերացումների և զգացմունքների կազմակերպված և հարաբերականորեն կայուն համակարգ է, որն ուղղված է դեպի որոշակի սոցիալական օբյեկտ կամ իրադրություն և անձին հաղորդում է որոշակի ձևով մտածելու, ընկալելու և գործելու ներքին հակվածություն:

30И.Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006, c. 195.

31Ալբերտ Նալչաջյան, «Սոցիալական հոգեբանություն», «Զանգակ», Երևան, 2004, էջ 392։

32Ա. Ա. Նալչաջյան, «Պրոպագանդիստական գործունեության հոգեբանական հարցերը», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1984, Էջ 44։

33Ալբերտ Նալչաջյան, «Սոցիալական հոգեբանություն», «Զանգակ», Երևան, 2004, էջ 347։

34«Հայրենիք և ծառայություն», ՀՀ ՊՆ, Երևան, 2001, էջ 499։

35Т. В. Евгеньев, “Технологии социальных манипуляций и методы противодействия им”, “Питер”, 2007, c. 26.

36Владимир Криско, “Секреты психологической войны” (цели, задачи, методы, формы, опыт), Минск, Харвест, 1999, c. 317.

37Т. В. Евгеньев, “Технологии социальных манипуляций и методы противодействия им”, “Питер”, 2007, c. 36.

38Գրիգոր Արծրունի, «Լրագրության մասին», Ոսկան Երևանցի, Երևան, 2003, էջ 244։

39В. Б. Вепринцев, А. В. Манойло, А. И. Петренко, Д. Б. Фролов, “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник, Москва, 2005, c. 182.