samedi 21 novembre 2009

Ողջույնի խոսք Արևմտյան Հայաստանի խորհրդի 2-րդ համագումարի մասնակիցներին



Սիրելի հայրենակիցներ,

Սիրով ողջունում ենք ձեր հրավիրած երկրորդ համագումարը, որի անցկացումը
բարեկամ Ֆրանսիայի պատմակամն Սևրում, առհավատչյա է այն
ճշմարտության,թե հայերիս ԴԱՏՆ ՈՒ ՊԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ արդար է և
անբեկանելի:
Պատմությունը Հայոց ցետականության համար բազում անգամ սև էջեր գրեց,
որոնց "շրջումը" հայ ժողովուրդը հաղթահարեց նվիրյալ մարտնչումներով,
ստեղծագործելով, քրիստոնեաբար: Ամենամեռյալը 1915-ն էր սակայն ... Տարեթիվը
Եղեռնացրած օսմանցին ոչ միայն Ցեղասպանեց 1.5 միլին հայերի և
սեփականացրեց մեր հազարամյակների Հայրենիքի մեծ մասը, այլև հարյուր
հազարների էլ պանդուխտ դարձրեց, որոնց ժառանգներն ենք մենք և դուք, որ,
աշխարհի տարբեր ծագերում սփռված, այսօր ազգօգուտ հավաք եք նախաձեռնել...
Հայկական դատն արդար է ,՜համազգային Պահանջը՝ անքննելի, վերատիրանալու
ենք մեզնից օտարված Արևմտահայաստանին, հայանիշ հուշակոթողներին,
նախնյաց շիրիմներին... և հայի այդ ճանապարհին չափազանց կարևոր է օտար
ափերում ապաստանած մեր հայրենակիցների սերունդների ինքնության
պահպանումը՝ հանուն ազգային գերխնդիրների հետապնդման և իրացման:
Սփյուռքահայության համախմբան նշանակալից գործիքներից մեկն էլ, անշուշտ,
Արևմտյան Հայաստանի խորհրդի անդամներիդ 2րդ համագումարի անցկացումն է,
ինչը, համոզված ենք, մեծապես կխթանի տարագրության մեջ
հայապահպանությանը, պատմական արդարությունը վերականգնելու
աստվածահաճո պայքարի արդյունավետությանը և Հայ դատն ու Արցախյան
ազատամարտը վտանգող հայ-թուրքական արձանագրություններին ու
մադրիդիան սկզբունքներին ազգովի դիմադարձմանը:
Կրկին անգամ ողջունելով պատմական կարևորություն ունեցող ձեր աշխատանքը՝
մեր անվարան զորակցությունն ենք հայտնում Համագումարի հայաշահ բոլոր
որոշումներին ու ձեռնարկումներին:

Զարուհի Փոստանջյան
Աջակից բստահությամբ՝ Արևմտյան Հայաստանի Հայաստաբնակ Ժառանգներ ու
քաղաքացիներ

Aucun commentaire: