jeudi 10 décembre 2009

Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ Վեհաժողովը որոշումներ ընդունեց 2010 թվականի ծրագրերի վերաբերյալ



2009 թվականի նոյեմբերի 21-ին և 22-ին Սևրում գտնվող Մխիթարյանների Սամվել-Մուրադ վարժարանի պատվո սրահում կայացավ Արևմտյան Հայաստանի Հայերի երկրորդ Վեհաժողովը:

Վեհաժողովի առաջին նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին, ելույթ ունեցան Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի բազում անդամներ և մասնագետներ:

Ելույթ ունեցողների շարքում էին ԱՀՀԱԽ-ի հիմնադիր անդամ, ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչ պարոն Արմենակ Աբրահամյանը, Հայ Կամավորների կազմակերպության ներկայացուցիչ և "Մոնթե Մելքոնյան" կազմակերպության տնօրեն պարոն Ալեք Ենիքոմշյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Ժողովի անդամ տիկին Զարուհի Փոստանջյանը, ԱՀՀԱԽ անդամ, "Սարդարապատ" շարժման առաջնորդ պարոն Ժիրայր Սեֆիլյանը, հայ ճարտարապետության ուսումնասիրություններով զբաղվող ընկերության տնօրեն և պատմաբան պարոն Սամվել Կարապետյանը, Արցախի Հանրապետության Ազգային թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը, Ջավախքի Ազգային Խորհրդի անդամ և ՀԱԽ հիմնադիր անդամ պարոն Լյուդվիգ Պետրոսյանը, "ՈՒխտ Արարատի" միության համակարգող Տիգրան Փաշաբեզյանը, ՀԱԽ անդամներ պարոնայք Վահան Շիրխանյանը և Մարտիրոս Շահբազյանը, Հայաստանում հայրենակցական միությունների ներկայացուցիչ պարոն Ժոզեֆ Ավետիսյանը, ՀԱԽ առողջապահության բաժնի պատասխանատու տիկին Սեդա Մադոյանը, Խնուսի հայերի միության ներկայացուցիչ պարոն Սամվել Մհերյանը, ՀԱԽ մշակույթի բաժնի պատասխանատու տիկին Արմենուհի Գուլույանը, ՀԱԽ անդամ պարոն Հրաչ Փելիպոսյանը և "Հարգանք" միության փոխնախագահ Աստղիկ Դագլիյանը:

Ազգային Վեհաժողովի 2-րդ նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին: Կազմակերպվեցին կլոր սեղաններ Արևմտյան Հայաստանի Հայերի իրավունքների վերաբերյալ: Այս կապակցությամբ Վեհաժողովը որոշումներ ընդունեց 2010 թվականի ծրագրերի և անելիքների վերաբերյալ հետևյալ բնագավառներում. ռազմավարություն և արդարադատություն, մշակույթ և ավանդույթ, քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն, առողջապահություն և կրթություն, տնտեսություն և կայուն զարգացում:

Վեհաժողովին մասնակցեցին նաև նշանավոր հյուրեր, ինչպիսիք են Քուրդիստանի հայրենակցական միության ներկայացուցիչ, Իրաքի ներկայիս նախագահ պարոն Ջելալ Թալաբանիի կուսակցության անդամ պարոն Վրյա Մոնեն, քրդերեն ուսումնասիրուղ հաստատությունից (Փարիզ) մի շարք գիտնականներ, հայ երիտասարդության և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Կարող ենք նշել, որ թուրքական մամուլը նույնպես Վեհաժողովին մասնակցելու հետաքրքրություն ցուցաբերեց: Ի դեպ, պարոն Արմենակ Աբրահամյանը չմերժեց թուրք թղթակցի մուտքը, այլ ճշտելով, որ թուրքական իշխանությունները տեղեկացված են վերջինիս այցելությամբ, այնուամենայնիվ ցանկանալով այդ իրողությանը պաշտոնական բնույթ տալ, պահանջեց ներկայացնել թուրքական դեսպանատան թույլտվությունը:

Վեհաժողովն իր աշխատանքներն ավարտեց նոյեմբերի 22-ին՝ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի միջև ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի կողմից հաստատված սահմանների տարելիցի օրը: Նշենք նաև, որ 1920 թ.օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով վերջինս Ազգերի Լիգայի կողմից ստացել էր պաշտոնական մանդատ:

Նախքան Վեհաժողովի գումարումը ԱՀՀԱԽ-ն դիմեց աշխարհով մեկ սփռված հայրենակիցներին, որպեսզի պաշտոնապես հաստատեն իրենց ինքնությունը և հայ ազգության պատկանելությունը՝ գրանցվելով և ուղարկելով իրենց տվյալները ՀԱԽ-ի էլեկտրոնային հասցեին:

Պաշտոնական գրանցումը հնարավորություն է տալիս ձեռք բերել Արևմտյան Հայաստանի անձնագիր, հաստատում է այն փաստը, որ տվյալ անձնավորությունը համարվում է Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության զոհերի ժառանգ:

http://www.western-armenia-election.org/votes/vote2009.php

Այդ փաստաթուղթը դեռևս անվճար ձեռք բերելու համար գրանցվել և ուղարկել ձեր թվայնացված լուսանկարը հետևյալ էլեկտրոնային հասցեով. haybachdban@wanadoo.fr .

Տվյալների արձանագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. անուն, ազգանուն, ծննդյան վայր և տարեթիվ, բնակության վայր, էլեկտրոնային փոստ, հեռախոս, Արևմտյան Հայաստանի այն շրջանը, որտեղից ծագում եք:

Արձանագրությունը կատարվում է Հայտարարագրի համաձայն: ՀԱԽ-ն դիմում է ցեղասպանությունից մազապուրծ աշխարհի բոլոր տարագիր հայերին՝ լրացնել, ստորագրել հետևյալ հայտարարագիրը ուղված Միացյալ Ազգերի Բարձր Ատյանին և կարճ ժամկետում ուղարկել վերը նշված հասցեով, որպեսզի պաշտոնապես պահանջենք մեր գոյության և ազատ վճռականության տարրական և հիմնարար իրավունքները:

Փաստաթղթերի փաթեթը, հիմնված ձեր կողմից ստորագրված Հայտարարագրի վրա, կփոխանցվի հասցեատիրոջը՝ հաշվի առնելով հետևյալ նշանակետերը.

ՄԱԿ-ի օրենսդրության 1-ին և 55-րդ հոդվածները,
Ժողովուրդների Մշտական Դատարանի վճիռը,
Արևմտյան Հայաստանի հայրենազրկված ժողովրդի (1920 թ-ից, Սևրի պայմանագիր) միացյալ կամքը,
Լինելով այն կարծիքին, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պետք է համարվի հաշտության ընթացքի հիմնական կորիզը և, որ միջազգային հանրության ստեղծագործ ուժերը պետք է գործի դրվեն, որպեսզի Արևմտյան Հայաստանը հայտնվի խաղաղության գոտում:

1976 թ. Ալժիրում ընդունված ժողովուրդների համաշխարհային իրավունքների հռչակագրի 5-րդ հոդվածի համաձայն.
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՒՆԻ անձեռնմխելի և անօտարելի ինքնորոշման, ինչպես նաև իր քաղաքական կարգավիճակը ազատորեն և առանց օտար միջամտության որոշելու իրավունք:

Ըստ ժողովուրդների գոյության իրավունքի (հոդված 1-ին), ինքնորոշման իրավունքից առավել կարևոր իրավունք չկա:

Հետևաբար, այդ իրավունքի գործածությունից են բխում ժողովուրդների մի շարք այլ իրավունքներ, ինչպես ազգային և մշակութային ինքնությունը պաշտպանելու իրավունքը (հոդված 1-ին), իր երկրամասի խաղաղ սեփականատերը լինելու իրավունքը (հոդված 31), օտար, գաղութարար լծից ազատվելու իրավունքը (հոդված 6-րդ), իր երկրամասի հարստությունների և օգտակար հանածոների օգտագործման իրավունքը (հոդված 8-րդ), սոցիալական և տնտեսական իր սեփական համակարգն ընտրելու իրավունքը (հոդված 11):

Մենք՝ Արևմտյան Հայաստանի Հայերս, 1923 թ. Լոզանի պայմանագրից հետո անտեսվելով ու զրկվելով ինքնության իրավունքից, մշտապես զրկվել ենք մեր հիմնարար, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական իրավունքներից:

Որպեսզի Արևմտյան Հայաստանի Հայերի հանդեպ վերջնականպես դադարի ցանկացած ընտրողություն, և որպեսզի մենք պաշտպանված լինենք և միջազգային օրենքների համաձայն մեր հետագա սերունդների համար պահպանենք և պաշտպանենք մեր ինքնությունը, պատմությունը, լեզուն, մշակույթը, ԱՀՀԱԽ-ն դիմում է ՄԱԿ-ի Բարձր Ատյանին 1984 թ.-ին Ժողովուրդների Մշտական Դատական Ատյանի կողմից ճանաչված Արևմտյան Հայաստանի ցեղասպանված հայերին հնարավորություն տալ ստանալու իր տարրական և հիմնարար իրավունքները, իր անձեռնմխելի և անօտարելի ինքնորոշման իրավունքները՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ժողովի ճանաչումով:

ՀԱԽ-ն պարտավորվում է գրանցումից 3 ամիս հետո ուղարկել անձնագիրը: Գրանցումը հնարավորություն կտա մասնակցել Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Ժողովի պատվիրակների 2010 թ.-ին կայանալիք ընտրություններին:

Արևմտյան Հայաստանի Հայերի ժողովրդավարական վերածննդի հաստատումը հնարավորություն կտա ապագայում հաղթահարել բոլոր խոչընդոտները, պահանջել վնասներն ու կորուստները, կնպաստի մեր իրավունքների և պահանջների գործածմանը, մեր հողատարածքների վերադարձմանը և հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Արևմտյան Հայաստանի ժողովուրդը, իր երկրամասում լինելով բնիկ ժողովուրդ, վերածննդի շեմին է. միասին կհաղթե՛նք:

Պատմությունից. Արևմտյան Հայաստանը որպես ազգային պետություն վերականգնելու իրողության գաղափարը առաջացավ 90-ականների սկզբին՝ Արցախի ինքնապաշտպանությանը նվիրված կամավորականների շարքերում: Պարոն Ա. Աբրահամյանի հետ Արևմտյան Հայաստանի հայերի վերածննդի և զարթոնքի գլխավոր հիմնադիրներից մեկն եղավ Արցախի ազատագրական բանակի հիմնադիր, հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը (ծնվ. 23.11.1942 Թբիլիսիում, մահ. 21.06.1992 Մարտակերտում): Այդ գաղափարն իր արձագանքը գտավ ռազմիկների շարքերում, ռազմիկներ, ովքեր պատերազմից առաջ Արևմտյան Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ էին, ոմանք նաև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնումը պաշտպանող հայրենակցական միությունների և կազմակերպությունների անդամներ:

Aucun commentaire: