jeudi 21 janvier 2010

ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱԳՈՒՅՆ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ

Շատերս ենք ունեցել միամիտ մտայնություն, թե մեր Հայենիքում առկա դժվարությունները կարելի է մի ահռելի ժողովրդական զանգվածային հեղաշրջմամբ վերացնել, և այսօրվա ատելի իշխանավորներին քաղաքական թատերաբեմից Սովետաշենի աղբանոց նետելով՝ վերջապես երկնքից մանանա կթափվի, գետերը մեղր կծորեն ու մեզ իշխելու կգա հենց ինքը՝ անվերջանալի, անսկիզբ ու արդար Տերը, իր հետ ամբողջ Սրբաց դասով։
Բայց ավաղ, ի դժբախտություն մեղավորներիս, հեղափոխությունները իրենց հետ բերում եմ անխուսափելի զոհեր, ավերվածություններ ու թշվառություն։ Մանավադ մեր ժողովրդի համար նման վտանգավոր արկածախնդրությունները իսկական աղետ կլինեն։
Որպես պատմական օրինակներ ու մոդելներ կարելի է տեսնել մեր շրջակա երկրների օրինակները։
Ես ավելի կողմ եմ իշխանությունների աշխատանքի քննադատության ու առողջ ընդդիմադիր գործունեության։ Իշխանությունների ամեն բացթողում պետք է տեսնել ու հանրությանը հաղորդել, որպեսզի իշխանությունները լինեն ավելի զգոն ու հարգալից։
Առաջարկում եմ դիտել ֆրանսիական հեռեւստատեսության պատրաստած մի տեսանյութ գունավոր հեղափոխությունների մասին։
Ցավոք նյութը ռուսերեն է, որի համար ձեր ներողամտությունն եմ հայցում:
­

Aucun commentaire: