jeudi 26 août 2010

ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ՎԱՂՎԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ


Օգոստոսի

26-ին տեղի ունենացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարը» թեմայով բանախոսությամբ Վարդան Հայկազյանի:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում բանախոսի ամփոփ խոսքը։

ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ՎԱՂՎԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղատնտեսությունն այնքան բարդ և բազմագործոն` շախկապված մարդու գործունեության բոլոր բնագավառների հետ, մի բնագավառ է, որ թերևս արժի հասկացված լինելու համար այն պատկերացնել որպես եռաչափ տիրույթ, որտեղ արտադրությունն ու իրացումը ստեղծում են հորիզոնական հարթություն, իսկ սոցիալական խնդիրները` դրանցով պայմանավորված, բարձրացնում կամ իջեցնում են այդ հարթությունը: Սա միշտ հնարավորություն է տալիս հասկանալու որտեղ ենք և ինչի մասին ենք խոսում:
Այնուամենայնիվ կան առանցքային խնդիրներ, որոնց անդրադառնալը պահի համար վճռորոշ է, երբեմն էլ ճակատագրական:
Առաջին այդպիսի խնդիր հողի խնդիրն է, որն այժմ տեղավորվում է բոլորովին նոր պարադիգմայի սահմաններում և պահանջում է նոր վերաբերմունք իր նկատմամբ:
Երկրորդ այդպիսի խնդիր կոոպերացման և կոնսոլիդացման խնդիրն է, որի կայացումը լուծում է այսօր գյուղատնտեսությունում ծառացած խնդիրների երեք քառորդը:
Եվ վերջապես գյուղատնտեսական կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրման խնդիրը, որից սպասվում է շոշափելի որակական արդյունք ապահովող սիներգիկ էֆեկտ:
Այս բոլորի համար ընդհանուր հայտարար կարող է հանդիսանալ հասարակության ապաքաղաքականացումը` քաղաքացիական ակտիվության անընդհատ աճով:

Aucun commentaire: