vendredi 29 octobre 2010

ՀՀ-ՈԻՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

jeudi 28 octobre 2010

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՄԱՆ ՏԵՍԱԴԱՐԱՆ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՄԱՆ ԱՍՈՒԼԻՍ

Սեպտեմբերի 30, 2010

mardi 26 octobre 2010

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից Անկախության ժամանակահատվածում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրահեղ բևեռվածության և գործազրկության աճից և բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, արտագաղթել են շուրջ մեկ և կես միլիոն բնակիչ:

Եթե մինչև 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաև Արցախյան պատերազմով, շրջափակումով և միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում եր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա և այդժամ, և դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը:

Մեր գնահատականներով արտագաղթի հիմնական պատճառներից են.

  • սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները և հետագա դադարեցումը,

  • տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,

  • սոցիալական ոլորտի և հասարակական հարաբերությունների թերագնահատումը,

  • կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը,

  • ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների և պաշտպանվածության ոտնահարումը,

  • ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը,

  • քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը,

  • բարոյական արժեհամակարգի խեղումը և վերացումը,

  • իշխող ռեժիմների կողմից ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, և վերջիններիս կողմից ստեղծված օլիգարխների միջոցով հայ մարդու` աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը և իրավական անպաշտպանվածությունը։

Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն գործնական քայլերի:

Աննախադեպ է Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:

Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա և ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգև են:

Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետևանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել:

ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաև հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաև Հայաստանի այլ շրջաններում:

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:

Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ և կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք համազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն և կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ:

Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ։ Ելքեր միշտ կարելի է գտնել։

Մեր հայրենակիցներին հորդորում և հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված և կասկած չունենք, որ համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք և նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը և վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը և կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը։

vendredi 15 octobre 2010

ՍԽԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ

Հոկտեմբերի 13-ին «Ուրբաթե ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատե շարժման նախաձեռնության կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Մշակույթիե հանձնաժողովի համակարգող Լալա Մնեյանի և հայագետ, տոմարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանի մամուլի ասուլիսը «Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների և ցուցանակների բովանդակության մասինե թեմայով:


Ստորև ներկայացնում ենք ասուլիսի ժամանակ Լալա Մնեյանի կողմից արված հայտարարությունը։


Վերջին ժամանակներս Հայաստանի բազմաթիվ հուշարձանների մոտ հայտնվել են գեղեցիկ ցուցանակներ, որոնք միտված են այցելուներին` տվյալ հուշարձանը ներկայացնելուն: Այս սկզբունքորեն դրական նախաձեռնությունը հովանավորվում է Վիվա սել ընկերության, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Իտալիայի հյուպատոսության և այլոց կողմից: Անշուշտ սա ողջունելի է: Սակայն կան խորապես մտահոգող մի քանի հանգամանքներ, որոնք հարցականի տակ են դնում այս ցուցանակների գոյության իրավունքն իսկ:

Առաջին. նկատենք որ այս ցուցանակները (մեր տեսածները` առանց բացառության) պարունակում են լուրջ սխալներ:Դրանցում բազմաթիվ են պատմագիտական սխալները, չստուգած տվյալները, շատ հաճախ` ներկայացած իբրև ստույգ ճշմարտություն: (Շարադրանքը չխճողելու համար օրինակները կներկայացվեն առանձին):

Երկրորդ: Նշված ցուցանակների մեջ բազմաթիվ են օրինակները, երբ հուշարձանի նկարագրությունը ծանրաբեռնված է ավելորդ տեղեկույթով, որ ուղղակի կապ չունի տվյալ հուշարձանի և դրա պատմության, դրա մշակույթային արժեքը ներկայացնելու հետ: Ավելին, այդ կարգի տեղեկույթը խանգարում է բուն հուշարձանին վերաբերվող պատմական և մշակույթային տեղեկությունները ընկալելուն:

Երրորդ: Բոլոր սխալները և ավելորդությունները ունեն խիստ արտահայտված որոշակի ուղղվածություն: Դրանք բոլորը աղավաղում են հայոց պատմությունը, տվյալ հուշարձանի պատմությունը և այդ հուշարձանի հետ կապ ունեցող հայկական մշակույթի ներկայացումը` նսեմացնելով հայ ժողովրդի պատմական ու մշակութային անցյալը, օտարելով նրա ձեռքբերումները, և դրան հակառակ` անտեղի քարոզելով այլ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը:

Չորրորդ: Ստորև ներկայացնենք բազմաթիվ օրինակներից մի քանիսը.

Հաղպատի վանքի, ցուցանակներից մեկում, որտեղ խոսվում է Սայաթ-Նովայի մասին կարդում ենք.

“Բանաստեղծություններ և երգեր գրելու,ինչպես նաև քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ Բ. թագավորի (Չգիտես ինչու անվան մեջ ր-ի փոխարեն ռ-է) արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական` օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորությունների` Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև,,

Ին±չ Ադրբեջանի կամ Ալբանիայի մասին է խոսքը, երբ այդպիսի պետություններ այն ժամանակ չկային: Ին±չ է չգիտենք, որ Ադրբեջան պետության անունը գործածության մեջ դրվեց 1918 թվականին բոլշևիկների անմիջական նախաձեռնությամբ: Ալբանիա պետությունը գտնվում է Եվրոպայում: Իսկ եթե խոսքն Աղվանքի, այսինքն այսպես կոչված Կովկասյան Ալբանիայի մասին է, ապա այն 11-րդ դարից այս կողմ այլև գոյություն չուներ, իսկ տարածքում ապրող բնակիչներն էլ բնավ թուրքալեզու չէին:

Տեքստ կազմողներն իրենք էլ հավանաբար չնկատելով հաջորդ տողերում հիշատակել են Սայաթ-Նովայի, հայերեն, վրացերեն ստեղծագործելուց զատ, թուրքերեն ստեղծագործություններ ունենալու փաստը, այսպիսով իրապես բացահայտելով այսօրվա ադրբեջանցի կոչվածների թուրքական լեզուն ու ծագումը: Մի ազգ, որ մինչև հեղափոխությունը կովկասյան թաթարներ (հայերիս համար` թուրքեր) անվանումով էր հայտնի ցարական Ռուսաստանում ու աշխարհում և նոր անունով կնքվեց բոլշևիկների թեթև ձեռքով:

Նշենք երկրորդ փաստը, որը Նորավանքում տեղադրված ցուցանակից է.

Խոսելով Մոմիկի տաղանդի և հայ ճարտարապետության մեջ ունեցած դերի մասին, բոլորովին չի նշվում նրա` հայ ճարտարապետության ավանդույթի կրող լինելու, որպես ճարտարապետ նրա հանճարեղության մասին, այլ հետևողականորեն շեշտվում է, այն էլ ոչ մեկ անգամ, նրա , Կիլիկիայում ուսանելու ընթացքում գոթական ճարտարապետության

ձեռքբերումների հետ ծանոթանալու և դրանց ազդեցության մասին Մոմիկի ստեղծագործության և դրանով իսկ հայ ճարտարապետության վրա:

Այստեղ տեղին է ընթերցողին հիշեցնել, որ խոսքը այն գոթական ճարտարապետության մասին է, որն ըստ եվրոպական հեղինակավոր ճարտարապետների հայկական ճարտարապետության ազդեցությամբ է ի հայտ եկել Եվրոպայում:

Երրորդ փաստը անհարկի տեղեկությունների շարքից է, որոնք, եթե հաշվի առնենք այն , որ ցուցանակները ներկայացնում են հայկական հուշարձաններ և դրանով իսկ գովազդում հայկական հուշարձանը, անհարկի են ու անտեղի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդպես պնդելու համար բավարար հիմքեր չկան և ընդհակառակը, նույնիսկ կարելի է հակառակն ապացուցել: Այդ օրինակների շարքից իմանում ենք, որ “Կենաց ծառը,, , չգիտես ինչու ասորիներից (հավանաբար նկատի ունեն Ասորեստանը) և շումերներից վերցված զարդանախշ է: Հասկանալի է, օտարները կարող են և չիմանալ (հիմնականում մեր թերացման պատճառով) հայկական ժայռապատկերներում, հնագույն քարակոթողների և այլ հուշարձանների վրա պահպանված բազմաթիվ “Կենաց ծառերի,, գոյության մասին, որոնք խիստ վաղնջական են, իսկ մեն±ք : Չ±է, որ մենք գիտենք և սա ներկայացնելու փոխարեն դեռ մի բան էլ նրանց չիմացությունն ենք որդեգրում ու շարունակելով այս շարքը մեկ ուրիշ տեղում, շատ նրբորեն, գովասանքի սերուցքի տակ մատուցում, թե գիտեք հայկական ճարտարապետության հայտնի կամարներն էլ հայկական լինելուց առաջ բյուզանդական ու հռոմեական և մերձավոր արևելյան են:

…և այսպես շարունակ:

Հինգերորդ: Որպես վեր շարադրածի բնական եզրակացություն, հանգում ենք հետևյալ արդյունքին, որ այս բոլոր ցուցանակներն ունեն ակնհայտ հակահայ միտվածություն, և ծառայում են ոչ օբյեկտիվ քարոզչության:

Չենք կարծում, թե հովանավորող կազմակերպություններն իրոք, միտում ունեն Հայաստանում հակահայ քարոզչություն կատարելու: Ուստի անհրաժեշտ է առաջին հերթին շուտափույթ փոխարինել սխալաշատ ցուցակները նոր ճշգրտված բովանդակությամբ ցուցանակներով:

Ապագայում սխալ բովանդակությամբ ցուցանակների ի հայտ գալը կանխելու համար վերակազմակերպել այդ ցուցանակների բովանդակության կազմավորման գործընթացը:

Առաջարկում ենք դա անել հետևյալ կերպ. ցուցանակների բովանդակության շարադրանքի նախնական տարբերակը կազմել Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի, Պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի և Հայկական Հանրագիտարանի մասնագետների կողմից (նախընտրելի է,որ այդ մասը արվի Հայկական Հանրագիտարանի կողմից, քանի որ այսօր Հայաստանում պետականաորեն ընդունված անվանումները, տեսակետները և այլն ներկայացված են հենց Հանրագիտարանում): Երկրորդ փուլում այդ շարադրանքները կխմբագրվեն գովազդային և զբոսաշրջային մասնագետների կողմից` դրանց համապատասխան ուղղվածություն տալու համար: Եվ վերջին` երրորդ փուլում, դրանք վերջնական սրբագրում կանցնեն Հայկական հանրագիտարանի մասնագետների ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայ Առաքելական եկեղեցու կողմիցե:


«Սարդարապատե շարժման նախաձեռնության

Այլընտրանքային խորհրդարանի Մշակույթի հանձնաժողով

13.10.10թ.


lundi 11 octobre 2010

Նպատակ ունեն Ռուսաստան- Չինաստան սահմանին ստեղծել յուրահատուկ հայկական պատնեշ

Վերջերս Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունվել է օրենք «Հայրենակիցների մասին», որով հետխորհրդային երկրների բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տրվում, առանց որեւէ խոչընդոտների, բնակվել եւ աշխատել Ալթայի հանրապետությունում:

ՌԴ կողմից ընդունված օրենքը խիստ անհանգստություն է առաջացրել «Սարդարապատ» հասարական նախաձեռնության անդամների մոտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն արտահայտելով իր անհանգստությունn ասել է, թե այդ օրենքը աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար. «Վաղվանից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հենց այս թեմային վերաբերող սեմիանարներ կմեկնարկեն։ Եթե նույնիսկ ամենալավ ծրագիրը պատրաստենք եւ ներկայացնենք Սերժ Սարգսյանին, նա նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չէ իրագործել, որովհետեւ իր ղեկավարած համակարգն իրեն չի թողնելու, ուրեմն լուծումը մեկն է ՝ հնարավորինս շուտ Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնել»,- ասել է պարոն Սեֆիլյանը:

Ռեժիսյոր Տիգրան Խզմալյանն իր հերթին նկատել է, թե սույն օրենքի նպատակն է Ռուսաստան- Չինաստան սահմանին ստեղծել` « յուրահատուկ հայկական պատնեշ, քանի որ հայ ազգը աշխատասեր է, չի խմում եւ փողերը չի մսխում», նաև հավատարիմ է։

«Վերջերս ամբողջ աշխարհը զմայլվում էր, թե ինչպես Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դեղին մեքենայով շրջում է Չիտա-Խաբարովսկ նոր ավտոմայրուղիով։ Մենք բոլորս նկատեցինք, որ ավտոմայրուղին դատարկ էր եւ դա մեծագույն խնդիր է Ռուսաստանի համար, որովհետեւ տարիներ հետո այդ շրջանում կառուցվելու է տիեզերակայան, ուստի ամեն 100 կմ մեկ հող է հատկացնում` բնակեցնելու համար։ Ռուսաստանը լուծում է իր խնդիրները՝ հայերին այնտեղ բնակեցնելով»,- ասել է Խզմալյանը:

Սեպտեմբեր 30, 2010թ. 15:16 http://www.armar.am/?p=56375

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ



Սեպտեմբերի 30-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան Խզմալյանի, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի և Ալեք Յենիգոմշյանի մամուլի ասուլիսը «Հայաստանի ժողովրդագրական համաղետը Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միգրացիոն քաղաքականության համատեքստում» թեմայով։


ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ 1 ԵՎՐՈ Ի ՆՊԱՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏՆԻ









Մեր ժողովրդի շուրջ տեղի ունեցող գործընթացների արագացումները, Հայոց մեծ եղեռնի 2015 թվականի մոտակա տարելիցին ընդառաջ մեր կատարելիք աշխատանքի աննախնդեպ ծավալները ՝ անհրաժեշտորեն պարտադրում են համայն հայության կարող ուժերին համախմբվել։

Հայոց Ազգային Խորհուրդն աշխարհով մեկ սկսում է նոր նախաձեռնություն՝ կոչ անելով մասնակցել Արևմտյան Հայաստանի հայության իրավունքների հաստատման և պաշտպանության գործընթացին մասնակցել։


«Նույնիսկ ամսական խորհրդանշական 1 եվրո նվիրատվությունը հայրենասիրական գործուն քայլ է հանդիսանում, որպեսզի իրականացնենք մեր նախատեսված ծրագրերը»– նշում է Հայոց Ազգային Խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը։

http://www.western-armenia.eu/news/index.htm

http://www.western-armenia.eu/news/Actualite/2010/MISSION-CNA-2011.pdf




1 € PAR MOIS POUR L'ARMENIE OCCIDENTALE








Au vue des évènements qui s'accélèrent, des travaux et des objectifs à atteindre, de l'approche rapide de 2015 et de la nécessité d'unir les efforts des Arméniens, le Conseil National Arménien lance une campagne à travers le monde entier afin que le plus grand nombre décide de soutenir le processus d'application des droits des Arméniens d'Arménie Occidentale.

Même la participation d'1 euros par mois reste un acte majeur pour atteindre nos objectifs, précise Arménag APRAHAMIAN, membre du Conseil National Arménien.


http://www.western-armenia.eu/news/index.htm

http://www.western-armenia.eu/news/Actualite/2010/MISSION-CNA-2011.pdf


ԿԱՊ ՄԵՐ ՀԵՏ











Սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը

Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուքասզյանը։

Այսօր և ապագայում տեղի ունեցող նմանատիպ հավաքների իմաստը, որոնք կազմակերպում են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը և «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը, տարբեր վտակները ի մի բերելու, գետ դարձնելու մի երկարատև և շատ անհրաժեշտ գործընթաց է, որովհետև այդպիսի վտակներից է գոյանալու մեր նոր հանրապետության գետը։ Ինչու եմ նշում նոր հանրապետություն, որովհետև աշխարհը շատ արագ փոխվում է և հարց է, թե որքանո՞վ է մեր այսօրվա հանրապետությունը, որպես ամբողջություն ընկալում այդ փոփոխությունները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այդ փոփոխությունների չափը վերջին հիսուն տարում հաշվվում է տասնյակ հազարավոր անգամներով, որը բավականին դժվար է ընկալել։

Ահա, ուրեմն ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում մեզ հետ այս նոր ստեղծվող աշխարհը, կամ նոր տնտեսությունը, որը հենվում է տեղեկատվական և այլ բարձր տեխնոլոգիաների վրա։

Նշեմ ընդամենը մի քանի փաստեր։

Այս հավաքի ընթացքում խոսվեց ժողովրդագրական աղետի մասին և առաջիկա տաս-քսան տարիների ժողովրդագրական պատկերը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ։ Սակայն պետությունների, ազգերի մրցունակությունը այսօր չի չափվում միայն դրանով, այլ առաջին հերթին, չափվում է արտադրողականությամբ, և ի տարբերություն նախորդ արդյունաբերական դարաշրջանի, մարդկանց արտադրողականությունները կարող են տարբերվել հարյուրավոր, և անգամ հազարավոր անգամներով։ Այսպիսի թռիչքային տարբերությունը բացատրվում է այն նոր գործիքներով և արտադրողական ուժերի այն նոր իրավիճակով, որում հայտվել է մարդկությունը։ Նոր իրավիճակը իր հետ բերեց նաև աղետներ, ի մասնավորի Սովետական Միության փլուզումը, որը չդիմացավ մրցակցությանը։

Իսկ այսօրվա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, որը դեռ երկար իրեն զգացնել կտա, ցուցանիշն է նաև նոր աշխարհի ծնունդի, որովհետև ամեն մի նոր աշխարհ ճգնաժամից է ծնվում։ Առաջին հերթին մենք այդ նոր աշխարհը պետք է կարողանանք տեսնել և որպես ժողովուրդ հասկանալ, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի ունենաք մեր արժանի տեղը այդ աշխարհում, արժանի մեր պատմությանը, անցյալին և մշակույթին, և արդյո՞ք այդ ամենը հնարավոր է իրականացնել։

Նշեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է շուրջ վեց հազար մարդ և մոտ երկու հարյուր կազմակերպություն։ Մասնավորապես, «Սինոպսիս» կազմակերպությունում մեկ աշխատողի միջին արտադրողականությունը մոտ հիսուն անգամ ավելի է ՀՀ–ում աշխատող անձի միջին արտադրողականությունից։ Այսինքն, մեկ անձը կարող է հիսուն հոգու արտադրանք տալ: Այդ կազմակերպությունում աշխատում են Հայաստանում կրթություն ստացած հայ երիտասարդներ, որոնք հաջողությամբ մրցակցում են համաշխարհային ամենաառաջավոր ընկերությունների բարձրորակ մասնագետների հետ։։ Սա ուսանելի մի օրինակ է, երբ հնարավոր է իրականացնել արժանի մրցակցություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող 6000 անձի տված արտադրությունը ՀՀ համախառն արտադրանքի մեջ կազմում է մոտ երկու տոկոս, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար ասեմ, որ Գերմանիայի Դաշնությունում տեղեկատվական տեխնոլոգիաների տված արտադրանքը տնտեսության մեջ ևս կազմում է երկու տոկոս։ Սակայն մեզ մոտ առկա են չօգտագործված ահռելի հնարավորություններ` թե Սփյուռքի ներգրավման, թե տեղական հնարավորությունների օգտագործման իմաստով։

Երկրների մեջ մրցակցությունը տեղի է ունենում տարբեր մոդելների հիմքի վրա։ Այսպես, Էստոնիան, որի բնակչությունը չի գերազանցում մեկ և կես միլիոնը, շատ լուրջ վերաբերվեց այն մարտահրավերներին, որի առաջ կանգնած էր երկիրը 1990–ական թվականների սկզբներին, երբ միանում էր Եվրոպային։ Էստոնացիները շատ լավ գիտակցեցին, որ 400–500 միլիոնանոց Եվրոպային միանալով որևէ հնարավորություն մրցակցելու, գոյատևելու և զարգանալու համար չունեն` իրենց մարդկային թվաքանակի և տարածքային ներուժի իմաստով։ Վերջիններս հաշվարկել էին, որ մրցակցելու համար անհրաժեշտ է, որ միջին էստոնացին 10–15 անգամ ավելի արտադրողականություն ունենա, քան միջին եվրոպացին։ Այսինքն, որպես ազգ գոյատևելու համար, Էստոնիայի բնակչության արտադրողականությունը պետք է լինի 15–20 մլն-անոց միջին եվրոպական պետությանը համարժեք և պետությունը իր ռազմավարությունը կառուցեց հաշվի առնելով նշված իրողությունները։ Խնդիրը լուծելու համար Էստոնիան ընտրեց ասիմետրիկ ճանապարհ, քանզի նա հարուստ եվրոպական երկիր չէր և չէր էլ կարող մրցել այդ հարուստ երկրների հետ։ Ճիշտ մարտավարություն և ռազմավարություն ընտրելու շնորհիվ այսօր Էստոնիան իր համար մրցակցային այդ շատ կարևոր խնդրի լուծման ճանապարհին է։

Նման իրավիճակում է այսօր գտնվում նաև Հայաստանը, որը պետք է ունենա ոչ թե մի խավ, որը «ադամանդ» է, այլ իր ամբողջ բնակչությունը պետք է հասնի այդ «ադամանդի» վիճակին, և ի վերջո երկիրը պետք է դառնա Մերձավոր Արևելքի «ադամանդ» երկիրը: Շրջապատված լինելով մեծ թվաքանակ ունեցող երկրներով, այն, այսպիսի շրջապատում գոյատևման համար, իր արտադրողականությամբ պետք է առնվազն հասնի 40-50 մնլ-անոց միջին մերձավոր-արևելյան երկրի արտադրողականության։ Դա հնարավոր է իրականացնել, քանի առկա են այն սաղմերը, որոնք «ադամանդի» հատկությունն ունեն և այդ ամենը իրականացնելու համար պետք է իրականացնել ինչպես ճիշտ նորարարական (ինովացիոն), այնպես էլ որոշակի սոցիալական քաղաքականություն։

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում իրականացվող և տնտեսական և սոցիալական և տեխնոլոգիական քաղաքականությունը ունի այլընտրանքներ, այնպես, ինչպես այլընտրանք ունի Հայաստանում սկիզբ առած էլիտար օտարալեզու դպրոցների բացման քաղաքականությունը։ Հայաստանը կարիք ունի ոչ թե էլիտար օտարալեզու դպրոցների, որոնց փորձը տարածելի չէ այլ դպրոցներում, այլ օրինակելի դպրոցների, որոնցում յուրացված համաշխարհային լավագույն փորձը, նոր տեղայնացված մանկավարժական փորձը և մեթոդաբանությունը հնարավոր կլինի տարածել ամբողջ երկրով մեկ` մայրենի լեզվով։ Այսուհետ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր դպրոցական, սկսած 1–ին դասարանից ունենա և համակարգչային և նոր տիպի մեդիա գրագիտություն, տիրապետի խմբային աշխատանքի, ինչը հնարավոր է իրականացնել միայն ցանցային միջավայրում։ Սա հեքիաթ չէ, քանի որ արդեն իսկ Հայասատանում կան մի քանի օրինակելի դպրոցներ, որոնք կրթությունը կազմակերպում են այդ սկզբունքներով և պետք է ձեռք բերած փորձը փոխանցեն այլոց։

Վերջում կուզեի մի պատմություն հիշել: 1972 թվականին Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի ինստիտուտը) Երվանդ Քոչարին պատվիրեց ստեղծել մի արձան, որը կոչվելու էր «Կիբերնետիկայի մուսա»։ Վարպետը ստեղծեց այդ արձանը և այն որոշված էր տեղադրել ինստիտուտի դիմաց գտնվող պուրակում։ Երբ արձանը գնահատող հանձնաժողովը տեսավ այդ արձանը, խորհրդային ժամանակներին հատուկ մի սարսափով որոշեց այդ արձանը թաքցնել ժողովրդից։ Այն տեղադրվեց ինստիտուտի` բարձրահասակ ծառերով շրջապատված մի տարածքում, և քանի որ ինստիտուտը համարվում էր փակ և գաղտնի հիմնարկություն, ուստի այդ արձանը տեսնողների թիվը շատ սահմանափակ էր։ Անցան տարիներ: Եկան անկախության տարիները և արձանը, չնայած ազատագրման մի քանի փորձերին, մնաց իր տեղում: Շատ խորհրդանշական է, որ վերջերս, ի թիվս Մերգելյանական ինստիտուտի այլ գույքերի, այն նույնպես «ի պահ» տրվեց Ռուսաստանի տնօրինությանը։ Ընդ որում ինչն է հետաքրքրական, որ մշակութային արժեքները, ըստ գործող օրենքի, օտարելի չեն: Այսպիսով հիմա էլ այդ արձանը այդպես էլ գտնվում է այլոց աչքից թաքցված վիճակում։ Մեծ Վարպետի կողմից ապագայի պատկերացումը այսօր ևս թաքցվում է իր ժողովրդից։ Մեր ազատագրումը նաև այդ արձանի`՝ «Կիբերնետիկայի մուսայի» ազատագրումով է գալու և այդ արձանը պետք է տեղադրվի Երևանի կենտրոնում, քանի որ մեր ժողովուրդը ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի ժողովուրդ է: Սասունցի Դավթին պետք է վերադարձվի իր հայրական զենքը և նա պետք է ճնճղուկ որսացողից նորից դառնա Մարութա սարերի որսորդի կարգավիճակին: Միայն այս տաբույի վերացումից հետո Սասունը նորից կծաղկի: Եվ «Սարդարապատ» շարժումն էլ հենց այդ գործում իր անելիքն ունի։

ՀՀ-ի գյուղատնտեսության խնդիրները

Հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ-տնտեսական հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղացիական կոոպերատիվները և ՀՀ-ի գյուղատնտեսության խնդիրները» թեմայով։ Նիստին բանախոսում էր ՀՀ Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։

Ստանալով ٳûٳïÇÏ³Ï³Ý բարձրագույն կրթություն, բանախոսը այսօր աշխատում է գյուղում, ունենալով սեփական հող, արտադրում է գյուղմթերքներ։ Գյուղացու հոգսերին, ՀՀ–ում գյուղատնտեսության ներկա վիճակին Վարդան Համբարձումյանը առավել քան տիրապետում է, քանի որ նա նաև ղեկավարում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 21 համայնքային և մասնագիտական ասոցիացիաները միավորող Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիան։

Ի՞նչ խնդիրներ կան, որոնք կարիք ունեն հրատապ լուծման, և որոնց լուծումից կախված կթեթևանա և գյուղացու առանց այն էլ ծանր վիճակը և գյուղատնտեսությունում տեղի կունենան էական դրական տեղաշարժեր։

Այս հարցերին բանախոսը տվեց հստակ պատասխաններ։ Այսպես.

  • ցածր է հողի մշակման համար անհրաժեշտ նյութերի` սերմացուի, թունաքիմիկատների մատակարարման որակը,

  • բավարար չէ գյուղացուն տրվելիք խորհրդատվությունը,

  • բացակայում է կապը գիտական մտքի և գյուղի միջև,

  • գյուղմթերքը բավարար չափով հնարավոր չէ իրացնել,

  • գյուղացին աշխատանքի ընթացքում պաշտպանված չէ պետական կառույցների հետ ցանկացած փոխհարաբերություններում ,

  • հողը մշակող տեխնիկան մաշված է թե բարոյապես և թե ֆիզիկապես,

  • բացակայում է գյուղացու շահերի պաշտպանությունը:

Նշված խնդիրները լուծելու համար բանախոսը առաջարկում է.

  • Անհրաժեշտ է տարանջատել գյուղացու աշխատանքի ընթացքում առկա խնդիրները, որոնց մի մասի լուծումը կտա գյուղացին, մյուս մասը` պետությունը,

  • Իրականացնել հողի մշակման համար անհրաժեշտ նյութերի գնումները անմիջական ներկրողներից,

  • Կազմակերպել գյուղացիական տնտեսությունների միավորումներ, բայց ոչ <կոլխոզների> տեսքով և սկզբունքներով,

  • Իրականացնել ուսումնախորհրդատվություն գյուղում, կոլեկտիվում միավորված անդամների համար,

  • Հողի մշակումը իրականացնել օգտագործելով գիտական, աշխարհում հայտնի նոր տեխնոլոգիաները,

  • օպտիմալ օգտագործել գյուղատնտեսական տեխնիկան, ներառելով գյուղացիական ասոցիացիաները

  • գյուղտեխնիկայի ճիշտ օգտագործումը կբերի գյուղմթերքի ինքնարժեքի զգալի նվազեցմանը,

  • գյուղմթերքը պետք է իրացվի ասոցիացիայի կողմից ձեռք բերված սառնարանային համալիրների օգտագործմամբ, առանց միջնորդ վերավաճառողների մասնակցությամբ:


Գյուղում ձևավորելով գյուղացիական կոոպերացիա, այն աստիճանաբար գյուղում կստեղծի նաև գյուղի քաղաքացիական հասարակություն, ինչը կդառնա երաշխիքը գյուղի և գյուղացու կառավարումը իրականացնել գյուղացու շահերին և ցանկություններին համահունչ: Ճիշտ կառավարման արդյունքում այլևս գյուղացին չի փնովի երկիրը կամ պետությունը, այլ իր դժգոհությունը կուղղի ճիշտ հասցեով, այն է պատասխանատու չինովնիկը, կամ որ նույնն է իշխանությունը:

Գյուղում ստեղծվող ցանկացած կոոպերատիվ տնտեսություն կլինի երաշխիքը գյուղի զարգացման, գյուղմթերքի արտադրության աճի համար:

Գյուղում ձևավորվող գյուղացիական կոոպերացիաները երկրի համար լուծում են նաև անվտանգության, սահմանների պաշտպանունակության բարձրացման խնդիր, քանի որ նախ գյուղից մարդիկ չեն արտագաղթում և անհրաժեշտության դեպքում գյուղացին կպաշտպանի նաև իր տունը և հողը:

Գյուղերում կոոպերացիաները չպետք է ստեղծվեն հրահանգով <վերևից> և ոչ էլ այն կայանա շատ դանդաղ տեմպերով: Պետական և մասնավոր հատվածի կողմից վարկավորման, ժամանակակից գյուղտեխնիկայի բավարար չափով տրամադրման, պատկան մարմինների կողմից օգտակար և սրտացավ վերաբերմունքի արդյունքում 5-10 տարիների ընթացքում հնարավոր է ՀՀ-ի ամբողջ տարածքում ստեղծել գյուղացիական կոոպերացիաների լայն ցանց: Արդյունքում գյուղատնտեսության նախարարության ամբողջ ներուժը արդեն իսկ կարելի է նպատակային օգտագործել, նպաստելով երկրի պարենային անվտանգության բարձարցմանը:

Գյուղացիական կոոպերացիաները պարունակելով իրենց մեջ սոցիալական, տեխնիկական և ֆինանսական բաղադրիչներ, կարող են լուծել նշված ուղղություններով առկա բազում հիմնախնդիրներ:

vendredi 1 octobre 2010

ԵՐԿՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ Վարդան Հայկազյանը։


Հայաստանի Հանրապետությունը իրական հնարավորություններ ունի մոտակա 3-5 տարիների ընթացքում իր պարենային անվտանգության բարձրացման ուղղությամբ շոշափելի քայլեր կատարելու, հասցնելով այն պարենային ապահովության աստիճանի, այսինքն առնվազն 80%-ով ապահովելով իր բնակչությունը սեփական արտադրության մթերքով:

Պարենային անվտանգությունը միայն գյուղմթերքի արտադրությամբ և համապատասխան մշակաբույսերով զբաղեցրած տարածություններով չի պայմանավորված: Այստեղ կարևորվում են նաև գների և պահանջարկի տատանումները, ռեզերվների ոչ բավարար լինելը, գնագոյացման շղթայի կարգավորումը, գյուղմթերքների և արդյունաբերական ապրանքների գների միջև գոյություն ունեցող անհավասարությունը (դիսպարիտետը), շուկայից էժան ապրանքների արտամղումը: Այս անուղղակի գործոնների շարքում մենք առավել կարևորություն ենք տալիս բնակչության սննդի կառուցվածքին1:

Հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք երկրներ կամք դրսևորեցին և ավանդույթների ու հետազոտությունների վրա հենվելով սկզբունքային փոփոխություններ մտցրեցին իրենց սննդակարգերում, ինչը շատ շուտով բերեց կյանքի տևողության երկարացմանը, հիվանդությունների հաճախականության նվազեցմանը, առողջության այլ չափանիշների բարելավմանը: Դրան հնարավոր եղավ հասնել կարմիր մսի (տավար, ոչխար, խոզ), ինչպես նաև կենդանական ծագման յուղերի, կաթնամթերքի, ձվի և շաքարի օգտագործման կրճատման և սպիտակ մսի (թռչուն, ձուկ, ճագար) տեսակարար կշռի սննդակարգում ավելացման միջոցով: Ամբողջական ալյուրն այդ երկրներում սկսեց հետզհետե դուրս մղել սպիտակ թեփազրկված ալյուրը, իսկ բանջարեղենի և մրգի օգտագործումը մոտավորապես կրկնապատկվեց:

Հետաքրքրական է, որ ճիշտ այդ ժամանակ մեր երկրում նույնպես սկիզբ առան նման տենդենցներ, որոնց նախաձեռնողները2 մինչև այժմ էլ դրանք հաջողությամբ զարգացնում են, և որոնց հետազոտություններից շնորհակալությամբ օգտվել ենք:

Ըստ մեր կողմից առաջարկվող սննդակարգի գրեթե կրկնապատկվում է մրգի և բանջարեղենի օգտագործումը (բանջարեղենն այսօր արդեն դրա համար բավարար չափով արտադրվում է, իսկ մրգի արտադրության ավելացման համար` հատկապես որ որպես այդպիսին մենք ճանաչում ենք նաև հատապտուղն ու բոստանային մշակաբույսերը, արդեն իսկ կան բոլոր նախադրյալները, ընդ որում երկու դեպքում էլ բնական երկրագործության անխուսափելի մուտքը հանրապետության գյուղատնտեսություն կերաշխավորի արտադրության անհրաժեշտ մակարդակը): Առաջարկվում է զգալիորեն կրճատել հացի և հացամթերքի օգտագործումը, միևնույն ժամանակ նախապատվությունը տալով ամբողջական ալյուրին և ձավարեղենին, որոնցով ներկայացված օսլան ավելի արժեքավոր է, քան կարտոֆիլինը, նվազեցնել շաքարի օգտագործումը, կարտոֆիլինը, ձվինը և կաթնամթերքինը, վերջինիս դեպքում նախապատվությունը տալով պանրին և մածունին` մյուս տեսակների նկատմամբ: Առաջարկվում է կրկնապատկել բուսական յուղի օգտագործումը, ինչը խնդիրներ չի առաջացնի թեկուզ այն առումով, որ երկիրն արդեն վաղուց ունի սեփական բուծած սոյայի սորտեր, իսկ գյուղացին պատրաստ է զանգվածաբար աճեցնել այդ շատ տեսակետներից արժեքավոր, եկամտաբեր մշակաբույսը, եթե ունենա դրա սպառողը: Այդպիսին կարող է հանդիսանալ վերակառուցված և արդիականացված ձեթ-օճառ կոմբինատը, սոյայի համալիր մշակման կարողություններով: Բացի այն, ար սա հնարավորություն կտա հրաժարվելու բուսական յուղերի ներկրումից, մենք ձեռք կբերենք դյուրամարս բուսական սպիտակուցների շատ մատչելի աղբյուր:

Հանրապետությունում արդեն ամեն ինչ պատրաստ է մոտակա մեկ-երկու տարում նաև շաքարավազի ներկրումից հրաժարվելու համար, Շիրակում և Սպիտակում աճեցնելով շաքարի ճակնդեղ և տեղում վերամշակելով: Ճիշտ է, տեղում արտադրված շաքարավազի ինքնարժեքը փոքր ինչ ավելի բարձր է ստացվում, քան ներկրվածինը, բայց փոխարենը ունենում ենք երկրի գյուղատնտեսության դիվերսիֆիկացման նոր օղակ, գյուղացին ստանում է մթերման երաշխավորված հնարավորություն, բարձրանում է հանրապետության պարենային անվտանգությունը:

Նշելով, որ ինչպես վերևում ակնարկվեց, մսի և մսամթերքի առումով մեզ սպասում են ավելի որակական, քան քանակական փոփոխություններ, անցնենք պարենային անվտանգության կենտրոնական` հացահատիկի խնդրին:

Վերջին տարիների տվյալներով հանրապետությունում արտադրվում է տարեկան միջինը 220-230 հազար տոննա հացահատիկ, իսկ օգտագործվում` 650-700: Այսօրվա տարեկան մեկ շնչի փաստացի օգտագորված 180 կգ փոխարեն մենք առաջարկում ենք 110 կգ, ելնելով սննդակարգի էներգետիկական պահանջներից, բալանսավորվածությունից և վերը շարադրվածի տրամաբանությունից: Այդ դեպքում կարելի է ընդհանուր օգտագործման թիվը ճանաչել 400-450 հազար տոննայի սահմաններում, նվազեցնելով նաև ֆուրաժային նպատակներով օգտագործվող հացահատիկը և փոխարինելով այն խոտով, խոտալյուրով ու այլ բնական կերերով, ինչը աշխարհի մասշտաբով կարևոր կռվան է հայտարարված այսօրվա տարեկան 1.5 միլիարդ տոննայից 2020 թվականին 2.1 միլիարդ տոննային հասցնելու և դրանով պարենի խնդիրը լուծելու համար: Կարևոր կլինի մեզ համար նաև նվազեցնել օղու թորումը հացահատիկից, հատկապես որ ունենք մրգային օղու թորման հսկայական ռեզերվ, էլ չենք խոսում գինու զանգվածային օգտագործման ավանդույթին վերադառնալու մասին:

400-450 հազար տոննայի արտադրությունը, չնայած այսօրվանի կրկնապատիկն է, այնուամենայնիվ միանգամայն իրատեսական և լուծելի խնդիր է: Դրան կնպաստեն այսօր չօգտագործվող վարելահողերի, որ մոտ 40% է կազմում, նորից շրջանառության մեջ դնելը, բնական երկրագործության կիրառումը, որ իշխանությունների մոտ, կարծես, հետաքրքրություն է առաջացնում, և վերջապես ՀՀ կառավարության ս.թ. հուլիսի 29-ի որոշումը, որ հաստատում է մոտակա տարիներում իրականացվող ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության, կարելի է ասել, հաջողված ծրագիրը:

Այսպիսով, ելնելով գյուղատնտեսության այսօրվա վիճակից և զարգացման ուրվագծվող հնարավորություններից, ինչն առաջին հերթին վերաբերվում է բնական երկրագործությանը, առաջարկվում է բալանսավորված ըստ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի սննդակարգ, որը մի կողմից ստեղծում է երկրի քաղաքացիների առողջ ապրելակերպի համար ամուր հիմքեր, մյուս կողմից հարիր է թե մեր ազգային ավանդույթներին, թե մեզանում ավանդաբար կիրառվող ցանքերի կառուցվածքին: Հարկ է նշել նաև, որ այս առավելություններով հանդերձ այն չի դառնում պակաս մատչելի. այն պարագայում, որ նոր սննդակարգում նախատեսվում է մեկ շնչի հաշվով տարեկան 12 կգ ձուկ և ձկնամթերք, ինչն իսպառ բացակայում է այսօր գործող սննդակարգում, տարեկան զամբյուղը թանկանում է ընդամենը 20-22 հազար դրամով:

1Պարենային անվտանգությանը վերաբերվող այս և այլ խնդիրներին կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ Նորավանք գիտակրթական հիմնադրամի Դար XXI վերլուծական ամսագրի համարներում տպագրված հեղինակի ծավալուն աշխատություններում(www. noravank.am).

2Էթնոառողջագիտության կենտրոնի հիմնադիրներ, բժշկական գիտությունների թեկնածուներ Արուսյակ Նալյան և Լևոն Դռնոյան (www. nalyan.com)