jeudi 29 décembre 2011

«Սարդարապատ» - 2012թ-ի մարտահրավերներին ընդառաջ



«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան խզմալյանի, Ալեք Յենիգոմշյանի, Գարեգին Չուգասզյանի, Էմիլ Աբրահամյանի, Լալա Մնեյանի և կառավարման փորձագետ` Հարություն Մեսրոբյանի մամուիլի ասուլիսը «ՈՒրբաթ» ակումբում։

mercredi 14 décembre 2011

Հ.Մեսրոբյան ասուլիս 14.12.11



Դեկտեմբերի 14 «ՈՒՐԲԱԹ» ակումբ։ Հարություն Մեսրոբյանի մամուլի ասուլիսը «Գալիք ընտրություններ՝ հնարավորություն, թե՝ ծուղակ» թեմայով ։

mardi 1 novembre 2011

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ ԵԹԵՐՈՒՄ Է

Երկիր մեդիա հեռուստաալիքի "Երկրի հարց" հաղորդման հյուրն է կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը։


mercredi 26 octobre 2011

mardi 27 septembre 2011

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ - ՄԵՐ ԱՂՈԹՔԻ ԼԵԶՈՒՆ

Հայ ազգային մտքի մարգարե՝ Գարեգին ՆԺԴԵՀԻ ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Երևանի Պուշկինի անվան դպրոցում կազմակերպվել է շատ ողջունելի միջոցառում։

dimanche 18 septembre 2011

Conférénce à Marseille avec la participation de Monsieur Artak MOVSISYAN



L'ASSEMBLÉE DES ARMÉNIENS

D'ARMÉNIE OCCIDENTALE


Dans le cadre du cycle

« Les Sens du mot Culture »

Le 20ème Anniversaire de l'indépendance de l'Arménie et

Le 1050ème Anniversaire d'Ani,

l'ancienne capitale au 1000 et une église



Vous invite à participer à une Conférence-débat

LA PROTECTION DU SITE MÉDIÉVAL D'ANI
ET LA SITUATION EN ARMÉNIE OCCIDENTALE
AUJOURD'HUI


LE MARDI 20 SEPTEMBRE 2011

à partir de 19 h 00


Avec la participation de

Monsieur Artak MOVSISYAN

Historien


Centre culturel Sahak Mesrop de la Cathédrale Arménienne

339, avenue du Prado - 13008 Marseille

Métro :ROND-POINT DU PRADO

Entrée libre

Renseignements et réservations à

craao@gmail.com ou 06.99.88.45.45

http://www.western-armenia.eu/news/index.htm




Conférence dans le cadre du cycle « Les Sens du mot Culture »

ARMÉNIENS D'ARMÉNIE
OCCIDENTALE

Dans le cadre du cycle
« Les Sens du mot Culture »

LE VENDREDI 23 SEPTEMBRE 2011 à 19 h 00

Avec la participation de
Monsieur Vano TATOYAN

Qui présentera son livre sur les Fables
Populaires Arméniennes

A la Cité des Associations
93 rue de la Canebière 13001 Marseille
Projection d'un film
Métro ligne 2 Tramway ligne 1, 2 (arrêt Noailles)
Entrée libre
Renseignements et réservations au 06.99.88.45.45 ou craao13@gmail.com

vendredi 15 juillet 2011

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵ ԳՈՐԾԻՔ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՆՈՒՅՆԻՍԿ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՁԵՌՔԻՆ

Օրերս հաղորդագրություն ստացվեց, որ Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնում տեղի է ունեցել Արևմտահայերի երրորդ միջազգային համագումարի կազմակերպչական հանձնախմբի խորհրդաժողովը: Այս կապակցությամբ «Առաջին լրատվականը» զրուցել է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում օրերս Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած Արևմտահայերի երրորդ միջազգային համագումարի կազմակերպչական հանձնախմբի խորհրդաժողովը:

- Այդ ժողովն ուղղակի կապ չունի մեզ հետ, դրանք առանձին կազմակերպություններ են, որոնք, անշուշտ, պիտի օգտագործեն մեր այսօրվա ծառայություններն իրենց որոշակի գործառույթները կազմակերպելու համար: Արևմտյան Հայաստանն այսօր ունի իր ազգային խորհուրդը, իր կառավարությունը, բավական տարբեր մեխանիզմներ իր աշխատանքները պատշաճ իրականացնելու համար: Եթե այդ ժողովի մասնակիցները ցանկություն ունենային, ապա կարող էին կապ ունենալ կառավարության և վարչապետի հետ՝ Արևմտյան Հայաստանի հայերի համար խորհուրդ բացելու գործում:

- Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծվել է մի մարմին, որը գործում է Հայաստանի շահերից դուրս:

- Այդ խումբը տեսնում է, որ մենք ՄԱԿ-ում կարևոր հարցեր ենք քննարկում, ուզում ենք Արևմտյան Հայաստանի հարցը նորից արժանացնել միջազգային հանրության ուշադրությանը: Իսկ ի՞նչ են անում նրանք. նրանց շահը մեր այսօրվա աշխատանքներին խանգարելն է, կազմակերպում են այլատեսակ ժողովներ, նույնիսկ հստակ ծրագիր ու օրակարգ էլ չունեն:

Արևմտյան Հայաստանի խնդիրը շատ լուրջ է, և ովքե՞ր են այդ գործին խանգարողները՝ հիմնական խանգարողը Թուրքիան է, նաև բոլոր այն պետությունները, որոնք մասնակի շահեր ունեն: Եթե այդ մի խումբ մարդիկ ժողով են անում Փարիզում՝ ասելով, որ իրենք միջնորդում են արևմտահայերի իրավունքները պաշտպանելու համար, ապա պետք է նկատի ունենալ, որ արևմտահայերը չեն կարող միջազգային ստատուս ունենալ, որովհետև անտարածք ժողովուրդ են: Մի խոսքով՝ վերացական են նրանց հայտարարությունները:

- Չե՞ք կարծում, որ չեղած հայրենիքը ավելի թանկ գնահատելով եղածից, այդ խումբը արևմտահայերին ավելի է հեռացնում բուն Հայաստանից և վանում է այն առաջնահերթություններից, որոնք նկատվում են մեր երկրում:

- Այդ մարմինը չի ունենալու այն ուժը, որ կարողանա խանգարել, ես վստահ եմ՝ սա մի փոքրիկ մարմին է՝ ժամանակավորապես խառնելու իրավիճակը: Չի ունենա այդ ուժը նաև այն պատճառով, որ ընդամենը մի քանի հոգի են: Այստեղ խնդիրն այն է, որ սկզբում իրենք սխալվեցին. Հայաստանն աշխարհի մեջ մի մեծ շրջան է, կա Կովկասը, կա Հայաստանը և կա Անատոլիան: Երբ Հայաստանի մասին ենք խոսում, պետք է նկատենք, որ այն շատ մեծ է ՀՀ-ից: Մենք պետք է միավորման կոչ անենք ամբողջ հայությանը, որ հայն այդ ամբողջ դաշտի վրա լինի ճանաչված: Պետք է գործին օժանդակել այդ կողմից, ոչ թե փոքրիկ ժողովներ ստեղծել, որոնք ազգային հարցեր լուծելու համար օգտակար չեն:

- Ովքե՞ր են օժանդակում այդ խմբին, կա՞ն արդյոք դրսից ներգործող ուժեր:

- Այդ ուժերը տարբեր պետություններ են, կարող է լինել Թուրքիան, Ռուսաստանը, կարող է լինել նույնիսկ Ֆրանսիան, որովհետև լավ գիտենք, որ Արևմտյան Հայաստանի վրայով նոր նավթի գիծ են ուզում անցկացնել: Բայց առանց մեր որոշման, համաձայնության իրավունք չունեն: Մենք մեր հայրենիքի տերն ենք, պետք է մեզ հետ հաշվի նստեն: Առաջիկայում մենք անպայման կպարզենք, թե ով է նրանց աջակցողը:

- Փորձո՞ւմ եք որևէ կերպ խանգարել այդ խմբի գործողություններին կամ ցույց տալ դրանց անարդյունավետությունը:

- Նրանք երկար չեն կարող գործել, դաշտ չունեն՝ բացի քարոզչությունից ու ձևական գործողություններից, հնարավոր է՝ մի քանի հովանավորի պատճառով ստիպված են այդպիսի գործողություններ անել՝ ցույց տալու, որ տեղին են ծախսում իրենց միջոցները: Հիմա լուրջ վտանգ չեմ տեսնում: Պարզապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ, որ անունով հայ են, կարող էին լավ ծրագիր ունենալու դեպքում մեզ միանալ: Եթե չեն միանում, նշանակում է՝ ծառայում են ուրիշի համար:

21:02 Խոսք | Հինգշաբթի 14.07.2011 | Անի Եղիազարյան

jeudi 14 juillet 2011

Ժամանակ, Արմենագ, Մակ

Բարի օր բարեկամներ,

խնդրում ենք դուք ել տարածեք,

Ամենայն բարիք.





dimanche 19 juin 2011

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒՄ

Արևմտյան Հայսատանի ազատագրութունը նախևառաջ ներքին ինքնաճանաչողության ճանապարհ է:

Իր հայկական ինքնությունն ամեն ավանդույթ ու սովորություններից, նախընտրություն ու կրոն-հավատալիքներից առավել վեր ու վեհ զգացող հայ անհատը միայն կարող է իր նախնյաց երկրի մնայուն տերը լինել:

Հայ ինքնության կրող անհատը` հայորդին իր Հայրենիքի հանդեպ ոչ միայն պահանջներ, այլ առավել պարտականություններ ունի:

Այս է պատճառը, որ <<հայոց պահանջատիրությունը>> դեռևս չի բերել հայրենատիրություն, քանզի ամեն բան պահանջել ենք, սակայն մեր պարտականությունների մեջ թերացել ենք:


Աշխարհով մեկ սփռված մեծ թվով հայեր, հպարտանալով հայության երբեմնի փառքով, առօրյա կյանքում ազգպահպան շինարարությանն իրենք մասնակցությունը չեն ունենում` կարծելով, որ իրենք չէ, բայց ուրիշները կմասնակցեն:

Սակայն հայրենատիրության գործին մասնակցել կարող են բոլորը իրենց ժամանակի կամ նյութական համեստ ներդրումով:

Եթե գոյություն ունենար անպետք ու վնասակար ծախսերի համաշխարհային հաշվիչ, ապա հայության մի մասն այդ սանդղակում անպատվաբեր տասնյակում կդասվեր:

Այս կարգի կրավորականությունն ու դատապարտելի անտարբերությունը պատճառ են հանդիսանում ազգային զորության տարալուծման, անզորության:

Դեռ վերջերս անհավատալի էր թվում, բայց այժմ իրականություն է մի հզոր գործընթաց:

Ցանկացած հայորդի կարող է իր հայկական զորեղ ինքնությունը հաստատել և հայրենատիրության առաջին քայլը կատարել` դիմելով Արևմտյան Հայաստանի կառավարության Արևմտյան Հայաստանի քաղաքացիության ձեռքբերման համար:

Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը նշանակում է Ձեր նախնիների հնադեպ բարոյական պարտքի կատարել և նրանց հիշատակին կենդանի հուշարձան կանգնեցնել:

<<Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Ներքին գործերի հանձնաժողովը
նախապատրաստել եւ հանձնել է Վտարանդի Կառավարութեանը օրենսդրական փաթեթ՝
Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութեան ընդունման վերաբերյալ: Ընդունված փաթեթը
հնարավորութիւն է տալիս բոլոր այն անձանց, ովքեր ցանկութիւն կունենան ընդունել
Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութիւն, դիմել եւ լրացնել համապատասխան
հարցաթերթիկ՝ ինչպես համացանցի միջոցով (online), այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:
Քաղաքացիութեան համար`


Քաղաքացիութեան մասին դիմումը կանցնի համապատասխան հանձնաժողովի
իրավասութեամբ: Քաղաքացիութիւն ստանալու դիմումները կքննարկվեն Ներքին գործերի
հանձնաժողովի կողմից, ելնելով քաղաքացիութեան մասին օրենսդրութիւնից: Այն անձանց
դիմումները, որոնք կբավարարեն քաղաքացիութեան մասին օրենսդրութեան պահանջները՝
ըստ կանոնակարգի կդառնան Արեւմտեան Հայաստանի
քաղաքացիներ:>>





mercredi 15 juin 2011

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՐՍԵԼԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2011 թվականի 14 հունիսին Ֆրանսիայի Մարսել քաղաքի Արևմտյան Հայաստանի Հայերի Համագաումարը հրավիրյալ անձանց մասնակցությամբ անցկացրեց Արևմտյան Հայաստանի կառավարության ստեղծման շուրջ տեղեկատվական հանդիպում:
Հաջորդաբար ելույթ ունեցան ԱՀՀՄՀ-ի փոխնախագահներ` Մ.Պողոսյանը, Վ.Ղուշչյանը և ԱՀՀՄՀ-ի նախագահ Մ.Շահբազյանը:
Ստորև ներկայացնում ենք հանդիպման հայերեն և ֆրանսերեն զուգահեռ թարգմանությամբ ձայնագրությունը:


lundi 13 juin 2011

Կոչ ուղղուած համայն հայութեան



Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը նպատակ ունի պաշտպանել եւ վերականգնել հայութեան բոլոր բնական, ներպետական ու միջազգային, հիմնական ու հիմնարար, ինչպես նաեւ անբեկանելի ու անժամանցելի իրավունքներն իր սեփականութիւնն ու ժառանգութիւնը հանդիսացող Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի նկատմամբ:

Ըստ այդմ, նկատի ունենալով, որ այս ճանապարհին մեր հակառակորդներու կողմէ հնարավոր են տարատեսակ սադրանքներ ու դավեր նուիրեալ ու հայրենասէր ուժերու նկատմամբ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը կոչով կը դիմէ հայութեան անխտիր բոլոր խավերուն, հայութեան բոլոր ազգային, հասարակական-քաղաքական կառույցներուն սատար կանգնելու Հայոց հիմնարար իրավունքներու համար ճամփա ելած գործընթացին՝ հնարավոր ու անհնարին, հայտնի ու անհայտ բոլոր միջոցներով եւ, ի հարկին, համարժեք արձագանքելու ու հավասարաչափ պատասխանելու իրավական-քաղաքական այս գործընթացին նկատմամբ մեր հակառակորդներու կողմէ ձեռնարկուած բոլոր տեսակի սադրանքներուն ու դավերուն:

Մենք կը հավատանք, որ մեր գործն արդար է եւ հաղթանակը մերն է լինելու:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ
Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան Վարչապետ
Տիգրան Փաշաբեզեան

Հայկական Հարցի իրավական-քաղաքական փաթեթի մասին


Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ կարգավորման քաղաքակիրթ ճանապարհը իրավական ուղին է

Հայկական Հարցի իրավական-քաղաքական փաթեթի մասին:

Հայկական Հարցի սկզբնավորումից՝ 1878-ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակավին չի հանգել, սակայն նույն այդ գործընթացի արդյունքում` Միջազգային ընկերակցության կամքից անկախ, ձեւավորվել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ, քաղաքակիրթ, արդյունավետ եւ վերջնական կարգավորման իրավական-քաղաքական պատկառելի փաթեթ:

Նշենք դրանք.

-1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված էր: «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ, եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»:

Բարեփոխումների ընթացքը վերահսկելու էր Ռուսաստանը:

-1878 թ. հուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրեսի (հունիսի 13 – հուլիսի 13) 61-րդ հոդվածով՝ «Բարձր դուռը, հանձն էր առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր էր պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»:

61-րդ հոդվածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի հակադարձումն էր, բովանդակությամբ ամբողջովին շրջված տարբերակը, որով ժամանակի բրիտանական քաղաքական վերնախավը, լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ, Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»:

-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարությանը ներկայացրին «Մայիսյան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսվում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում՝ Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակա էին նաեւ Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերը, օրինակ՝ Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի:

-Ռուսաստանի կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի Մայիսյան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր՝ եվրոպացի, որը նշանակվում էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Պետությունների հանձնարարությամբ Ընդհանուր տեսուչներ նշանակվեցին Վեստենենկը (Հոլանդիա) եւ Հոֆը (Նորվեգիա):

-1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարության վերաբերյալ համաձայնություն կայացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պողոս Նուբար Փաշայի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արեւելյան բաժնի պետ Ֆրանսուա ժորժ Փիկոդի միջեւ:

-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի փաստաթղթում նշված է.

16-րդ հոդված. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը… Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:

24-րդ հոդված. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»:

-1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:

Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

-1920 թ. օգոստոսի 4-ին Հայկական Կիլիկիան հայտարարեց անկախության մասին:

-1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին: Դրանցում նշված է.

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:

Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:

Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հացերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ:

Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չենք կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է, համաձայնվելով դրանք մտցնել Գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ, այն որոշումները, որոնք Տերություններն անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից:

Հայաստանը նմանապես համաձայնվում է Գլխավոր տերությունների հետ Պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց իրավարար վճիռ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:

Բերված օրինակները բավարար են եւ դրանցից արդեն իսկ պարզ է հայության եւ Հայաստանի բնական իրավունքների նույնիսկ այս նվազագույն փաթեթի ծանրակշռությունը:

Ի դեպ, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության համապարփակ շրջափակման ներկա իրադրությունը, դժվար է առանց ծանր խորհրդածությունների մատնվելու կարդալ նախկինում Գլխավոր տերությունների (ներկայի Միջազգային ընտանիքի) այն հոգածությունը, որ նրանք հանդես են բերում Սեւրի դաշնագրի 93-րդ հոդվածում «տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու վերաբերյալ» Հայաստանին ուղղված պայմանի ամրագրման հարցում:

Իրավազրկված ժողովուրդների բնական իրավունքների մասին:

Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ իրավազրկված այլ ժողովուրդների պարագայում հատուկ նշանակություն եւ կարեւորություն ունեն միջազգային իրավական դաշտում ձեւավորված միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը արտահայտող Կոնվենցիաներն ու Հռչակագրերը:

Մեր խնդիրների հետ կապված նշենք դրանցից մի քանիսը.

-10 դեկտեմբեր 1948 թ., Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիր, ըստ որի՝

Ուշադրության հրավիրելով առ այն, որ մարդու իրավունքները անհրաժեշտ է որ պաշտպանվեն օրենքի իշխանությամբ, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց, հարկադրված չլինի ապստամբել բռնակալության ու ճնշման դեմ:

-14 դեկտեմբեր 1960 թ., «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր, ըստ որի`

2. Բոլոր ժողովուրդները ինքնորոշման իրավունք ունեն, այդ իրավունքի ուժով նրանք հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:

-21 դեկտեմբեր 1965 թ., «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Կոնվենցիա, ըստ որի`

«համոզված լինելով, որ ամեն տեսակ գերազանցության տեսություն, հիմնված ռասայական տարբերությունների վրա, գիտականության իմաստով կեղծ է, բարոյականության – դատապարտելի եւ սոցիալականության – անարդար եւ վտանգավոր, եւ որ չի կարող լինել արդարացում ռասայական խտրականութեան հանդեպ, որտեղ էլ որ դա լինի` ոչ տեսութեան մեջ, ոչ գործնականում»:

-16 դեկտեմբեր 1966 թ., «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին Միջազգային պակտ», ըստ որի`

Մաս I

Հոդված 1. Բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի ուժով նրանք հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:

-4 դեկտեմբեր 1986 թ., «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիր, ըստ որի`

Հոդված 1.

2. Մարդու զարգացման իրավունքը ենթադրում է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը ողջ ծավալով, որը ներառում է մարդու իրավունքների Միջազգային երկու պակտերի դրույթները, նրանց անքակտելի ինքնիշխանութեան իրավունքի լիակատար իրականացումը` իրենց ողջ բնական հարստությունների եւ ռեսուրսների վրա:

-11 դեկտեմբեր 1969 թ., «Սոցիալական առաջընթացի եւ զարգացման մասին» Հռչակագիր, ըստ որի`

Հոդված 3. Սոցիալական առաջընթացի եւ զարգացման հիմնական պայմաններ են համարվում.

а) ազգային անկախությունը, հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա,

b) պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը,

с) հարգանքը պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ:

-13 սեպտեմբեր 2007 թ., «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիր, ըստ որի`

Հոդված 3.

Բնիկ ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական ստատուսը եւ ազատորեն իրականացնում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:

Այսքանը, որպեսզի պարզապես հիշենք մեր իրավունքների մեծածավալ փաթեթի մասին նույնպես:

Ռասիզմի մասին:

Պանթուրքիզմը ռասիզմ է, Պանթուրքիզմը ռասիզմի տեսություն է, ռասիզմի գաղափարախոսություն եւ պատահական չէ, որ դրա սկզբնավորումից՝ 1870-ական թթ., հետո սկսվեց հայության մեծածավալ հալածանքները Օսմանյան կայսրության մեջ, փոխանցվելով թուրքական մեկ կառավարությունից մյուսին, Սուլթան Աբդուլ Համիդ 2-ից՝ երիտթուրքերին, երիտթուրքերից՝ քեմալականներին, քեմալականներից՝ հանրապետական Թուրքիայի հետագա կառավարություններին:

Գասպար Տերտերյանը «Սիոնիզմի եւ Պանթուրքիզմի առնչությունները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիության» հոդվածում նշում է, որ «1873-1874 թվականներին Լոնդոնում լույս են տեսել հրեա-սիոնիստ Արմինիուս Վամպերի գրքերը՝ «Բուխարա» եւ «Կենտրոնական Ասիա», որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու…. հին փառքը»:

Ուղիղ 20 տարի անց 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը կազմակերպեց Հայոց առաջին կոտորածները…

Պանթուրքիզմը ռասիզմ է, ինչը չարիք էր ոչ միայն հայության, ոչ միայն Օսմանյան կայսրության մեջ ապրած ժողովուրդների, այլեւ չարիք է նրա իրավահաջորդ հանրապետական Թուրքիայում եւ տարածաշրջանում ապրող այլ ժողովուրդների համար, համայն մարդկության համար:

Պանթուրքիզմի գաղափարախոսությունը պատանդի կարգավիճակում է պահում ոչ միայն թուրքերին եւ թուրքական պետությունը, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ կարգավորման ողջ փաթեթը: Ինչից պարզ ու հասկանալի է, որ հայ-թուրքական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին իրականացվելիք կարեւոր քայլերից մեկն էլ Պանթուրքիզմի դատապարտումն է, որպես ռասիզմ, որպես մարդկայնության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հակամարտությունների խաղաղ կարգավորման մեխանիզմների մասին:

Միջազգային իրավունքը հակամարտությունների խաղաղ կարգավորման հետեւյալ մեխանիզմներն է առաջարկում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու, Հաագայի Միջագային դատարան հայց ներկայացնելու, «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիայի առաջադրած դրույթներին դիմելու ճանապարհները (Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.): /Конвенция о мирном рещении международных столкновений, Гаага, 18 октября 1907 года/

Երեք այս ճանապարհներից եւ որեւէ մեկին չդիմելը նշանակում է՝ կամա, թե ակամա հրաժարում հակամարտության խաղաղ կարգավորումից, որովհետեւ չափազանց եզակի են դեպքերը, երբ հակամարտությունը կարգավորվել է խաղաղ ճանապարհով՝ քաղաքական բանակցությունների միջոցով:

Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է իրավական գործողությունների երեք փուլերի հետեւյալ հաջորդականությունը.

Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից:

Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն եւ իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:

Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:

Հակամարտությունների խաղաղ կարգավորման վերոհիշյալ մեխանիզմներն ամբողջությամբ վերաբերում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, որի ուղղությամբ 2001-ից գործող հայ-թուրքական հաշտեցման հասարակական ձեւաչափերը, ինչպես նաեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները պետք է համարել իրենց սպառած, իսկ այդ ընթացքում մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործողություններն ու փաստերը, որպես Հաագայի Կոնվենցիայով կատարված միջնորդական դիվանագիտական առաքելություն` պետք է համարել անօգուտ, որովհետեւ մյուս կողմը` Թուրքիայի Հանրապետությունը, միեւնույնն է մնում է Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերում, որը հնարավորություն չի տալիս քաղաքական բանակցությունների միջոցով հասնել որեւէ շոշափելի առաջընթացի:

Նույն է խնդիրը եւ Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հարցում, որը, երբ իրերն իրենց անուններով ենք կոչում, գերտերությունների աշխարհաքաղաքական կարիքներն իրագործող պատվեր է, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ ԹՀ-ի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ:

Մինչդեռ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նույնպես պետք է անցում կատարել հարաբերությունների կարգավորման իրավական հարթություն եւ գործել համաձայն Հաագայի Կոնվենցիայի դրույթների:

Հ. Գ. - Իրականությունն այն է, որ տարածաշրջանի եւ ոչ մի պետություն եւ ժողովուրդ անմասն չի մնալու ապագայի սպառնալիքներից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական ճանապարհը:

Բոլոր ոչ իրավական, քաղաքական տարբերակները գերտերությունների համար պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին, նրանց երկրներն ու սերունդները եւ հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Միջին Արեւելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն տարածքում, որտեղ գերտերությունները թուրքական քաղաքական վերնախավին հրավիրում են պատասխանատու դերակատարություն ստանձնել: Վտանգավոր հանձնարարական, ինչը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար, ներառյալ՝ Թուրքիայի Հանրապետության եւ թուրքերի:

Տիգրան Փաշաբեզյան

«Ուխտ Արարատի», Հայրենասիրական հասարակական նախաձեռնության աշխատանքների համակարգող, համանուն պարբերականի գլխավոր խմբագիր


2011 թ. ապրիլից Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ
ARMAR.AM Հունիս 13, 2011թ.

«Գալա news հավելված» Հարություն Մեսրոբյան

lundi 9 mai 2011

Շուշիի ազատագրումը ստվերի տակ է մնացել «նվազագույն արժանապատվության» պակասից

Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար և ներկայումս «Սարդարապատ» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հայտարարեց, որ 1992 թ. Շուշիի ազատագրումը արդեն երկար ժամանակ իր համար տոն չէ:

«Զինադադարից հետո հայերիս չհաջողվեց ստեղծել մի երկիր, որտեղ մեր ժողովրդի նվազագույն արժանապատվությունը պահպանվեր և չկեղեքվեր»,- ասաց Սեֆիլյանը ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հավելելով, թե դրա ապացույցն է նաև այն, որ Սասուն Միքայելյանը (2008-ի հետընտրական դեպքերի հետևանքով ազատազրկված ԱԺ նախկին պատգամավորը, ով ևս մասնակցել է պատերազմին) այս օրերին կալանավորված է:

Անդրադառնալով վերջին ներքաղաքական իրողություններին, մասնավորապես, իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը` Սեֆիլյանն ասաց, թե ընդդիմությունն ինչ-որ ճնշումների արդյունքում ստիպեց նախագահ Սերժ Սարգսյանին գնալ «որոշակի կոսմետիկ փոփոխությունների»: Ըստ նրա` նախագահն ազատ է արձակում, իր խոսքով, «պատանդներին» (2008-ի ընտրությունների հետևանքով ազատազրկվածներին), քանի որ «ինչ-որ բան խոստացել են նրան»:

«Երեք տարի առաջ նախագահը համոզված էր, որ չի ստացվի ժողովրդական ալիք բարձրացնել, սակայն դա այդպես չեղավ, և, փաստորեն, գլխավոր բռնապետը, մտածելով իր վերարտադրության մասին, փորձեց անցնցում իրականացնել այդ գործընթացը: Կարողացավ լեզու գտնել ՀԱԿ-ի ղեկավարության հետ: Սերժի նպատակը հետևյալն է` հասկանալով ժողովրդի տրամադրություններն իր նկատմամբ և գնալով երկխոսության` վնաս է հասցնում առաջին հերթին ընդդիմությանը: Մենք ականատես կլինենք ՀԱԿ-ի ընտրազանգվածի նվազում: Խաղը կավարտվի հօգուտ բռնապետի»,- եզրահանգեց Սեֆիլյանը` կոչ անելով ընդդիմադիր դաշտում «մտածող մարդկանց» չտրվել իշխանությունների խաղին:

Ըստ Սեֆիլյանի` ՀԱԿ-ի գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ նրանք գնում են խորհրդարանական ընտրությունների:

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե իշխանությունների հետ բաց դիալոգ է գնում:

«Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին և հասարակությանը, և իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ և ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ և այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»,- ասել էր ՀԱԿ-ի առաջնորդը:

Այս շաբաթ Տեր-Պետրոսյանն այցելել է Միքայելյանին և ընդդիմության մյուս ձերբակալված ակտիվիստ Նիկոլ Փաշինյանին: ՀԱԿ-ի առաջնորդն ակնկալում է, որ իր բոլոր ձերբակալված համախոհները ազատ կարձակվեն այս ամսվա վերջին, քանի որ սա իրենց պահանջներից վերջինն է, մինչև ՀԱԿ-ը երկխոսություն կծավալի նախագահ Սարգսյանի վարչակազմի հետ:

«ԱրմենիաՆաուի» թղթակից ։
Նյութ «ԱրմենիաՆաուի», հղում՝
http://www.armenianow.com/hy/news/29520/jirair_sefilian_shushi_liberation_anniversary

19EME ANNIVERSAIRE DE LA LIBERATION DE CHOUCHI PAR LES FORCES D'AUTODEFENSE D'ARTSAKH

L’Union des Combattants d’Artsakh
L’Assemblée des Arménien d’Arménie Occidentale
Le Conseil National Arménien
Ont l’honneur de vous convier à la célébration du
19EME ANNIVERSAIRE DE LA LIBERATION DE CHOUCHI
PAR LES FORCES D'AUTODEFENSE D'ARTSAKH
Sous l’égide de la Cathédrale Arménienne de Marseille
Le Dimanche 8 mai 2011
A l’Eglise Arménienne du Prado
339 av du Prado
13008 Marseille
Programme de la journée
Commémoration des combattants de la guerre d’Artsakh
10h00 – Messe de requiem à la Cathédrale en hommage aux Combattants
12h00 – Dépôt de gerbe devant le Khatchkar en l’honneur des Combattants d’Artsakh
Célébration de la libération de Chouchi dans le Centre Culturel SAHAK-MESROP
16h00 – Conférence et projection d’un film sur la libération de Chouchi

dimanche 8 mai 2011

Շուշիի Ազատագրումը


1.

2.

3.


ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՐԳ

Եթե միայն ցանկանանք տոնել հաղթանակ…


Հարցազրույց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանի հետ:

Mardik.am-Պարոն Ենիգոմշյան, այն բարոյահոգեբանական մթնոլորտը և ոգին, որ կար պատերազմի ժամանակ, այն ա՞յժմ էլ է առկա:

Ալեք Ենիգոմշյան- Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այն ոգեղեն մթնոլորտը, ցավոք, այսօր չկա: Այդ ոգեղեն մթնոլորտն էր, որ պատերազմում մեր հաղթանակի հիմնական գործոն էր: Հաղթանակի պատճառը ոչ զենքի, ոչ ազատամարտիկների առատությունն էր, այլ հիմնականում վճռականությունը, հավատը: Երբ ասում ենք` հավատ, վճռականություն, այդ ոգին է: Չնայած բոլոր տեսակի զրկանքներին և ցավերին, որն ապրում է և´ ազատամարտիկը, և´ առավելևս` ժողովուրդը, հակառակ այդ բոլորին, կար ոգի, որն էլ հաղթանակի գլխավոր գրավական էր: Ցավոք, այսօր այդ մարտական ոգին չկա հենց հայի պատճառով: Դա է ամենացավալին: Այնուամենայնիվ, մեծ թվով մարդկանց մեջ դեռ այդ ոգին չի մեռել: Հասկանալի պատճառներով մեր ժողովրդի զավակների ոգին կորել է, որովհետև երկար տարիներ զրկանքի, շահագործումից, հիասթափությունից բացի ուրիշ բաներ չեն տեսել: Տեսնում են միայն վերնախավի ցոփ կյանքի և իրենց ընդամենը գոյատևման պայմանների հսկայական տարբերություն: Հասկանալի է, որ ժողովրդի կարևոր հատված չունի այդ ոգին:

Mardik.am-Այսինքն, ըստ Ձեզ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ ոգին կբացակայի՞:

Ալեք Ենիգոմշյան- Բնականաբար, այսօրվա ոգու թուլությունը շատ-շատ մտահոգիչ է, բայց նրանց մեջ, ովքեր 90-ական թթ. պատերազմի մասնակիցներն էին, և մարդկանց այն շրջանակը, որ նախկին ազատամարտիկներից դուրս են գտնվում, ոգին չի կոտրվել: Մեր ժողովրդի համար ամենավճռական պահերին է, որ ոգին կոփվում է, մի բուռ է դառնում: Եթե պատերազմական գործողություններ սկսեն, ես վստահ եմ, որ շատ ավելի է կոփելու ոգին, այսինքն` նորից տեսնելու ենք, թե ինչպես հոգեպես ընկճված մարդիկ նորից վերականգնելու են իրենց ոգին, նորից խմբվելու հայրենիքի պաշտպանության գաղափարի և գործի շուրջ: Ես ուզում եմ հավատալ և հավատում եմ, որ մենք անպայման կունենանք հայրենիքի վճռական պաշտպաններ: Դրա համար նույնիսկ կասկած չունեմ: Ես վստահ եմ, որ նման ոչ ցանկալի ժամանակ մենք բավարար ուժ ունենալու ենք դիմագրավելու ցանկացած հարձակման:

Mardik.am- Կկիսվե՞ք մեզ հետ, թե հաղթանակի պահին ինչ զգացումներ ունեիք:

Ալեք Ենիգոմշյան -Շուշիի ազատագրումն արցախյան պատերազմում շրջադարձային իրողություն էր: Դա այնպիսի հաղթանակ էր , որ անհավատալի էր թվում բոլորի համար` ոչ թե հայկական կողմի համար, այլ` միջազգային , այսպես ասենք, բոցակեզների համար` ադրբեջանցիների համար: Այդ նույն հավատքն է, որ շնորհեց այն չափազանց դժվար, համարյա անհնարին թվացող պատերազմի հաղթանակը: Այդ գնահատականը, որ փորձում եմ անել, պատկերացրեք, թե ինչ զգացմունքներ են առաջացրել հաղթանակի օրերին:

Mardik.am- Շուշիի ազատագրմամբ հայ ժողովուրդը նաև ի՞նչ ձեռքբերեց:

Ալեք Ենիգոմշյան- Ձեռքբերեց այն, որ երկար դարերի ընթացքում այդքան տարածք կորցնելուց հետո ապացուցեցինք, որ մենք և կարող ենք շատ կարևոր հաղթանակ տանել, և կարող ենք մեր կորցրած հողը վերստին վերադարձնել, և ամենակարևորն այն է, որ եթե մենք ուզենք ինչ-որ կարևոր հաղթանակ տոնել, մենք ունենք այդ հնարավորությունն այն պայմանով, որ լինենք վճռական, հավատանք մեր նպատակին, իրականացնենք այդ: Եթե ունենանք այդ հավատն ու վճռականությունը, այս իրավիճակը կփոխենք դեպի լավը, դրականը:

Mardik.am-Ձեր բարեմաղթանքը հաղթանակի այս օրերի կապակցությամբ:

Ալեք Ենիգոմշյան- Մաղթում եմ, որ մեր ժողովրդի բոլոր զավակները չկորցնեն իրենց հույսը, ինչպես այն օրերում, երբ շատերը կարծում էին, թե մեր պայքարն անիմաստ է: Սակայն այդ էլ ապացուցվեց, որ ճիշտ չէ: Հավատանք, որ հայ ժողովուրդը միշտ հաղթելու է, և մեր երկիրը զարգանալու է` դառնալով այն երկիրը, որ ցանկացած հայ երազում է ունենալ, և բոլոր ոչ հայերը խանդով մոտենալու են դրան` որպես իդեալական երկրի: Մաղթում եմ, որ մարդիկ չկորցնեն իրենց հույսը և այն բոլոր բարի նպատակները, որ բոլորս ունենք, իրականություն դարձնենք:


Նյութը Mardik.am-ի, հղում`

http://mardik.am/am/news/2011/05/07/aleq-enigomshyan



jeudi 5 mai 2011

Եթե "պայքարը" չի բարձրանում դեպի վերեւ, ուրեմն պայքար չկա


Կառավարության` վերջին ամիսների, այսպես կոչված, ջանքերը` բարձրացնել պետական կառույցների գործունեության արդյունավետությունը եւ պայքարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը համարում է ոչ թե խորքային պայքար, այլ PR ակցիա: «Եթե մինչեւ հիմա որւեէ խոշոր «կալիբրի» խաղացող չի պատժվել, ուրեմն պայքար գոյություն չունի»,- ասում է նա:

- Հայաստանի տնտեսական քաղաքականության կառուցվածքում ի՞նչը պետք է փոխել, որտեղի՞ց սկսել:

- Նախ պետք է ունենալ տնտեսական քաղաքականություն, որը Հայաստանը չունի: Տնտեսական քաղաքականությունը ենթադրում է, օրինակ, հասարակ հարցի պատասխան` ի՞նչ կառուցվածքային ուղղվածություն պետք է ունենա Հայաստանի տնտեսությունը: Ունե՞նք մենք այդպիսի բան, գիտե՞նք, օրինակ` հինգ տարի հետո մեզ մոտ ինչ է լինելու. քիմիական արդյունաբերությունը զարգանալո՞ւ է, եթե զարգանալու էՙ ի՞նչ կառուցվածքով... Ոչ մի բան չունենք, ըստ էության: Ունենք միայն բազմաթիվ ընդունված փաստաթղթեր, որոնք, սակայն, պիտանի չեն կիրառման:

- Այսինքնՙ տնտեսական հարցերը բարձիթողի վիճակում են, եւ տնտեսական անկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ձեր մատնանշած խնդիրները չե՞ն լուծվել:

- Քաղաքականություն նշանակում է չափորոշիչներ, քաղաքականություն նշանակում է ժամանակացույց, նպատակներ: Օրինակ, կարո՞ղ ենք ասել` 2014թ. մեր տնտեսությունը` սկսած համախառն ներքին արդյունքից, ներմուծման, արտահանման կառուցվածքից, ծավալից, նման ցուցանիշներ ունի՞ եւ կատարո՞ւմ է:

- Շատ է խոսվում տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերից Հայաստանի դուրս մնալու մասին, ինչը երկիրը կանգնեցնում է լուրջ խնդիրների առջեւ: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե հայտնվել է նման իրավիճակում:

- Այն մարդկանց, որոնք ասում են, թե Հայաստանը մեկուսացման վիճակում է, մի հարց ունեմ տալու` ինչո՞ւ է միայն նոր-նոր սկսվում քչից-շատից լուրջ խոսվել Իրան-Հայաստան երկաթգծի մասին, ինչո՞ւ վերջին մի քանի տարում միայն սկսեցին ինչ-որ բաներ կառուցել. ի՞նչն էր խանգարում դա սկսել շատ ավելի շուտ: Սա էլ հո տարածաշրջանից այնքան էլ կախված չի, սա կախված է Հայաստան-Իրան բանակցություններից, սա կախված է մեզնից: Հետեւապես, երբ ես տեսնում եմ, որ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր բուն գործունեության արդյունավետությանը, լավ չեն լուծվում, մնացածը, ես ենթադրում եմ, որ նույնպես հետեւանքն է մեր պետության ոչ արդյունավետ գործունեության: Պարզ ասած, եթե ինչ-որ մի տանտիկին դժգոհում է, որ Երեւան քաղաքը կեղտոտ է, բայց դու գնում ես նրա տուն ու հասկանում ես, որ իր տունն էլ է կեղտոտ, Երեւանի կեղտոտության դժգոհությունն արդեն չեք ընկալի: Նույնը այստեղ է. մենք մեր ներսում նույն Հայաստան-Իրան կոմունիկացիայի մասով, ինչ է, սարե՞ր ենք շուռ տվել եւ հիմա պրոբլեմ ունենք տարածաշրջանո՞ւմ, ոչ:

- Աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլե՞րն ինչպես եք գնահատում: - Հայտարարվում է, որ անցյալ տարի Հայաստանում եղել է 9,4 տոկոս սղաճ, բայց այդ սղաճը վերաբերում է այն 470 ապրանքատեսակին, որով համապատասխան գործակիցներով հաշվարկվում է այդ միջին սղաճը: Անապահով խավը 470 ապրանք չի օգտագործում, լավագույն դեպքում օգտագործում է 50-55 ապրանք եւ մուծում կոմունալ վճարներ: Այ, եթե այդ զամբյուղի մասով հաշվարկենք, 9,4-ից շատ ավելին է եղել գնաճը: Դա նշանակում է, որ մեզ մոտ ոչ թե աղքատության կրճատում է գնում, այլ աղքատության ավելացում: Օրինակ, իմ հաշվարկով, այդ ապրանքախմբերի գնաճն անցյալ տարի 18 տոկոսից անցել է, ընդ որում, ես շատ մեղմ եմ նայել: Պետք է հաշվարկել գնաճի մի քանի գործակիցներ. գնաճի մի գործակիցը պետք է վերաբերի անապահով խավին, որտեղ այդ զամբյուղը, որի հիման վրա իրականացվում է գնաճի հաշվարկը, պետք է ներառի շատ ավելի քիչ ապրանքատեսականի` գումարած կոմունալ ծախսերը: Երկրորդը պետք է լինի մի քիչ ավելի բարվոք շերտի համար եւ այլն, եւ այլն, մինչեւ հասնի այն 470 ապրանքին, որ հաշվարկվում է: Այսինքնՙ իրականության մեջ սղաճը պետք է ունենա միջանցք:

- Վերջին շրջանում կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

- Պայքարը գնահատվում է երկու ուղղությամբ. առաջինը` ինչ կալիբրի մարդիկ են պատժվում, եւ երկրորդ` բնակչության տարրական դժգոհությունների աստիճանը: Կարելի է ամեն օր հավաքվել եւ խոսել պայքարի մասին, բայց ես չեմ տեսնում, որ գնում է խորքային իմաստով պայքար, դա ավելի շատ PR ակցիա է. կարո՞ղ եք ասել` ի՞նչ տրամաչափի պաշտոնատար անձինք են պատժվում: Ես, գոնե, նման դեպք չգիտեմ: Կոռուպցիայի մասով կարելի է բռնել 10, 15, 20, 50 մանր ու միջին խաղացողների, այն էլ պարզ չէ, թե ինչպես կգնա քննչական ու դատավարական գործընթացը: Բայց խնդիրը հետեւյալն է` եթե այդ «պայքարը» չի բարձրանում դեպի վերեւ, ուրեմն պայքար չկա: Ես չեմ կարող շատ երկար խոսել մի երեւույթի մասին, որը, կարելի է ասել, գոյություն չունի:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Նյութ՝ yerkir.am, հղում՝ http://yerkir.am/am/news/6665.htm


lundi 25 avril 2011

Մարսելում Արևմտյան Հայաստանի հայերի պահանջագրի հանձնումը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի կառավարության պահանջագրի հրապարակումը և հանձնումը թրքական հյուպատոսությանը: 24 ապրիլ 2011.


Արևմտյան Հայաստանի կառավարության պահանջագիրը ամբողջությամբ`

lundi 18 avril 2011

Թուրքիոյ կողմէ Հայերու դէմ իրագործուած Ցեղասպանութեանց ճանաչման պահանջք



ՏԵՂ. : Յ.Ն.Ս. 18.04.2011 - Թիւ 2
Նիւթ՝ Թուրքիոյ կողմէ Հայերու դէմ իրագործուած Ցեղասպանութեանց ճանաչման պահանջք
Փարիզ, Ֆրանսիա, 18 Ապրիլ 2011 թ.
ԴԻՄՈՒՄ ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՊՏԻՒԼԼԱՀ ԿԻՒԼԻՆ
Պարոն Նախագահ,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարը
(արձանագրուած՝ ՄԱԿ-ի հետեւեալ յանձնախումբերուն, WIPO - World Intellectual Property Organisation,
EMRIP - Expert Mechanism on the Rights of Indigenous Peoples եւ ECOSOC - Economic and Social Council),
ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը, նստավայր ունենալով Փարիզ,
ՖՐԱՆՍԱ՝ սոյն պաշտօնական նամակագրութեամբ կը պահանջէ Թուրքիոյ Հանրապետութեան
Կառավարութենէն՝ պաշտօնապէս ճանչնալ 1894-1923 թթ. օսմանեան, երիտթուրքական եւ քեմալական
կառավարութիւններու կողմէ՝ հայութեան եւ հայկական քաղաքակրթութեան դէմ կատարուած
շարունակական ոճրագործութիւնը, այսինքն՝ հայերու դէմ կատարուած ցեղասպանութեան փաստը:
Թրքական կառավարութիւններու կողմէ նախապէս ծրագրուած եւ իրականացուած
ոճրագործութիւններու առ ի հետեւանք, հայութիւնը ունեցաւ մօտ երկու միլիոն նահատակ: Իսկ
բռնագաղթի, հայրենազրկման եւ ուծացման ենթարկուեցան աւելի քան մէկ միլիոն հայ:
Այսօր, որպէս բնիկ ժողովուրդ, մօտաւորապէս տասը միլիոն հայեր, Թուրքիոյ Հանրապետութեան
վարած հայատեաց քաղաքականութեան հետեւանքով՝ կ՛ապրին իրենց հայրենիքէն դուրս ու կ՛ենթարկուին
ձուլման եւ ոչնչացման՝ առանց իրենց ազատ, նախօրոք եւ լուսաբանված համաձայնութեան:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Վտարանդի կառավարութիւնը կտրականապէս կը
մերժէ Հայոց ցեղասպանութեան հարցի քաղաքականացուած կեդրոնացումը միայն 1915 թուականի վրայ:
Ցեղասպանութիւնը սկսուած է 1894 թուկանէն Սասունի ջարդերով, որու նպատակով 1891
թուականէն նախապէս կազմուած էին համիտեան գունդերը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Վտարանդի կառավարութիւնը Թուրքիոյ կողմէ
իրականացուած ցեղասպանութեան փաստը կը բաժնէ երեք ժամանակաշրջաններու.
1. 1894 - 1896 թթ. Ապտիւլ Համիտ Բ-ի կողմէ կատարուած ցեղասպանութիւնը,
2. 1909 թ. Հայկական Կիլիկիոյ՝ Ատանայի ջարդերը, երիտթուրքերու կողմէ կատարուած
ցեղասպանութիւնը,
3. 1915 - 1923 թթ. երիտթուրքերու եւ քեմալական կառավարութեանց կատարած ցեղասպանութիւնը:
Ըստ այնմ, Թուրքիոյ Հանրապետութեան կառավարութենէն կը պահանջուի 1894 - 1923 թթ. հայերու
դէմ պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած ցեղասպանութեան փաստի ամբողջական ճանաչումը,
հիմնուած պատմական-իրաւական արխիւային հետեւեալ փաստաթուղթերու հիման վրայ.
- «1915 թ. մայիս 24-ին Երրեակ Համաձայնութեան տէրութիւնները՝ Մեծն Բրիտանեան, Ֆրանսան եւ
Ռուսաստանը, առաջինն էին, որոնք հանդէս եկան Օսմանեան կառավարութեան կողմէ հայերու
բնաջնջման քաղաքականութեան դէմ համատեղ մէկ յայտարարութեամբ, որով Օսմանեան
կառավարութեան կողմէ հայերու նկատմամբ ի գործ դրուած բռնութիւններն ու ջարդերը որակեցին իբրեւ
«Թուրքիոյ նոր ոճիրները ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան»:
- 1919 թ. Կ. Պոլսոյ Ռազմական յատուկ ատեանի վճիռները:
- 1965 - 2010 թթ. հայերի ցեղասպանութիւնը դատապարտած պետութիւններու ցանկը:
- 1984 թ. ժողովուրդներու մշտական ատեանի վճիռը:
- 1985 թ. ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց ենթայանձնախումբի որոշումը:
- 1987 թ. Եւրոպական Խորհրդարանի որոշումը:
- 2007 թ. «Բնիկ Ժողովուրդներու իրաւունքներու մասին» Հռչակագիրը:
- 2011 թ. Արժանթինի Գերագոյն ատեանի վճիռը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ՝
Պրն. Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան Վարչապետ՝
Պրն. Տիգրան ՓԱՇԱԲԵԶԵԱՆ
Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
stat.gov.wa@haybachdban.org

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Timoum-Nakhagah.Abdullah-Gyulin-18.04.2011.pdf

dimanche 10 avril 2011

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Հայազգի երգիչներ` Վահան Մակվեցյանի (բաս), Անի Եյմազյան-Կոնկեի (սոպրանո), Վարդուհի Թանգալյանի (դաշնամուր) մասնակցությամբ Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ դասական երաժշտության երեկո: Նարկայացվեցին հայ հեղինակների ստեղծագործություններ` "Կռունկ'', "Անտուն","Սարեն ելավ երկու ծուխ", "Շողեր ջան", "Օրոր", "Բարի արագիլ", "Իմ անուշ տավիղ" և "Կաքավիկ" երգերը, իսկ օտար հեղինակներից` Չայկովսկու, Մուսորսկու, Շալյապինի, Մասենետի, Գունոդի, Ռոսինիի, Կամպանայի ստեղծագործություններից հատվածներ:


vendredi 8 avril 2011

"ՀԱՅՐԻԿ"

Ամենօրյա ունայնությունից կտրվեք և վայլեք, Աղասի Այվազյանի սցենարով 1972 թվականին, ռեժիսորը Հենրիկ Մարլյանի նկարահանած, "Հայրիկ" ֆիլմը: Խորհրդային ժամանակաշրջանի հայկական բեմի աստղաբույրի ներկայացուցիչներ` Մհեր Մկրտչյանը, Ա. Շերենցը, Վ. Վարդերեսյանը և այլք, իրենց անկեղծ մարմնավորումով` պատմում են մեր բոլորիս պապերի նման մի հայ մարդու կյանքի երջանիկ մայրամուտի մասին: Իր ցեղասպանված նախնիների, կամ իր ասած ''ավազակ'' (ֆիդայի) պապերի արժանի ժառանգն է նա` ֆիլմի մեծ պապը, որ հիմա իր գերդաստանով կերտում է Հայաստան աշխարհի նոր արշալույսը:

lundi 4 avril 2011

ԻՆՉՈ՞Ւ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՍՈՒԼԻՍ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ



«Հայելի» ակումբի հյուրերն ապրիլի 4-ին կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ու Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության և համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն էին: Ասուլիսի թեման՝ «Առաջին եռամսյակում արձանագրված գնաճ»:

Անժելա Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Գուրգեն Մարտիրոսյանն ու Հարություն Մեսրոբյանը: Պրն Մարտիրոսյանը կներկայացնի վերջին եռամսյակում արձանագրված գնաճը, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, մենք հետո պրն Մեսրոբյանին կխնդրենք ներկայացնել տարածաշրջանում, հարևան երկրներում տեղի ունեցած գնաճը, խնդրեմ:

Գ. Մարտիրոսյան.-Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ամիս ԱՎԾ-ի կողմի հաշվարկվում են ՀՀ-ում սպառողական ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունները և սպառողական գների ինդեքսը, և այդ ցուցանիշը յուրաքանչյուր ամսվա վերջին տեղակայվում է ԱՎԾ-ի կայքէջում: Իհարկե, արդեն արձագանքները կան, որոշակի հրապարակումներ կան: Ես ներկայացնեմ վերջին երեք ամիսների գնաճը և ցուցանիշներ. 2011 թ.մարտին փետրվարի նկատմամբ հանրապետությունում արձանագրվել է 0.8 տասնորդական տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 0.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ կես տոկոսով, և ծառայությունների սակագնային աճը կազմել է 0.9 տոկոս: 2011թ. մարտը 2010 թ. մարտի համեմատ՝ գնաճը հանրապետությունում կազմել է 11.5 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 17.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 7.8 տոկոս, ծառայությունների սակագներն աճել են 8.6 տոկոսով: Մեկ ցուցանիշ ևս՝ 2011 թ. մարտին 10 թ. դեկտեմբերի նկատմամբ, այսինքն՝ երեք ամսվա ընդհանուր գնաճը, հանրապետությունում կազմել է 5.2 տոկոս: Պարենային ապրանքները նշված ժամանակահատվածում աճել են 8.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0.9 տոկոսով, իսկ ծառայություններն ու սակագները՝ 2.5 տոկոսով: Հանրապետությունում վերջին մեկ ամսում դիտարկվող 11 բնակավայրերում գնաճը տարաբնույթ է եղել, մասնավորապես այն կազմել է 0.2 տոկոսից մինչև 2.7 տոկոս: Ամենացածր գնաճն արձանագրվել է վերջին մեկ ամսում Գյումրի քաղաքում, և ամենաբարձր գնաճը՝ Եղեգնաձոր քաղաքում: Երևանում գնաճը կազմել է կես տոկոս: Մեկ հանգամանքի մասին ևս ես կուզենայի նշել, որ, ըստ մեր ծրագրավորված աշխատանքի, առնվազն հինգ տարին մեկ մենք իրականացնում ենք սպառողական ինդեքսի հաշվարկման համար ապրանքների և ծառայությունների կազմի և կառուցվածքի վերանայում և բազիսային տարվա փոփոխություն: Մասնավորապես վերջին փոփոխությունը կատարվել էր 2005 թ., և 2005 թ.-ն ընդունված էր որպես բազիսային տարի՝ ներառյալ 2010 թ.-ը՝ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար: Եվ, հաշվի առնելով ՀՀ-ում իրականացվող գնային տնտեսությունների կենսամակադակի ամբողջացված հետազոտության տվյալները, դրանք ներառում են 2009 թ. հոկտեմբերից 2011 թ. սեպտեմբեր ամիսները՝ 12-ամսյա պարբերականությամբ, ժամանակահատվածը ներկայացված ցուցանիշի հիման վրա վերահաշվարկվել է գների ինդեքսների հաշվարկման համար՝ ապրանքների, ծառայությունների տեսակարար կշիռն ընդհանուր կազմում, ընդհանուր զամբյուղում, այն է՝ եթե տնային տնտեսությունների միջինացված ծախսումն ընդունում ենք որպես 100 կամ մեկ, ապա մնացած ապրանք/ծառայությունների տեսակարար կշիռը դրանց մեջ տոկոսային հարաբերությամբ փոփոխական է, և ընդհանուր գումարը կազմում է 100 տոկոսը: Դա նրա համար է, որպեսզի յուրաքանչյուր ապրանքի և ծառայության անհատական գների ինդեքսները հաշվարկելուց, գնային փոփոխությունները հաշվարկելուց հետո մենք կարողանանք միջին կշռված ինդեքս հաշվենք ընդհանուր բնակավայրի կամ ընդհանուր հանրապետության համար: Ոչ միայն ընդհանուր զամբյուղի ապրանքներ և ծառայություն տեսակարար կշիռն է կազմում կառուցվածքը, այնպես էլ դիտա?կվող բնակավայրերի տեսակարար կշիռներն են վերահաշվարկվում, մասնավորապես՝ դրա հիմքում մենք ընդունում ենք մշտական բնակչության թվաքանակը յուրաքանչյուր մարզի, տարածքի կամ բնակավայրի, ապրանքաշրջանառության և ծառայությունների ծավալների տարածաշրջանային ցուցանիշները, և դրանցով յուրաքանչյուր բնակավայրն էլի ունենում է իր տեսակարար կշիռը՝ ընդհանուր հանրապետական միջին ցուցանիշների հաշվարկման համար: Իհարկե, քանի որ փոխվելու է կառուցվածքը, մենք, բնական է, պետք է վերահաշվարկեինք 2011 թ. հունվար-փետրվարի գնաճի ցուցանիշները: Նախկինում հունվարի համար 2005 թ. բազիսային կշռվածությամբ արտադրվել է 2.8 տոկոս գնաճ, իսկ վերահաշվարկած զամբյուղում այն 3.4 տոկոս է, և փետրվարի համար 1.9 տոկոսի փոխարեն վերահաշվարկած գնաճը կազմել է 0.9 տոկոս, մարտն արդեն նոր կշռվածությամբ է հաշվարկվել և կազմում է 0.8 տոկոս, և ընդհանուր գնաճը 3 ամսում կազմել է 5.2 տոկոս:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Կներեք, մի ճշտում՝ դա Ձեր պատասխա՞նն է այն մեղադրանքին, որ 5.5 պետք է լիներ, հիմա 5.2 է:

Գ. Մարտիրոսյան.-Չգիտեմ՝ ինչ մեցղադրանքի մասին է խոսքը:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Այսինքն՝ առաջին երկու ամսվա համար 4.7 էր՝ Ձեր տվյալներով, հիմա, երբ գումարում ենք 0.8 տոկոս, դառնում է 5.5, բայց Դուք տալիս եք 5.2:

Գ. Մարտիրոսյան.-Այո-այո… Եվ սա ոչ թե միտումնավորություն է, ինչպես Դուք եք ասում, այլ ուղղակի ծրագրավորված… Ըստ միջազգային 6 խոշոր կազմակերպությունների կողմից հրատարակված՝ սպառողական գների ինդեքսի հաշվարկման ձեռնարկի՝ 535 էջանոց հաստափոր գրքի և Աշխատանքի վիճակագիրների միջազգային կոնֆերանսի 2003 թ. բանաձևի՝ պետք է յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայվի սպառողական գների ինդեքսի հաշվարկման զամբյուղը, կազմը և կառուցվածքը: Ես նշեցի՝ նախկինը 2005-ն էր, հիմա վերահաշվարկել ենք 2010 թ. բազիսային կշռվածությունն իրականացնելու հաշվարկը: Տարեկան ցուցանիշների փոփոխությունը մոտավորապես մեկ տոկոսի սահմաններում է, հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նախկին բազիսային կշռվածութմամբ հաշվարկված 10.6-ի փոխարեն նոր կշռվածությամբ հաշվարկված սպառողական գների ինդեքսը կազմում է 110.3 տոկոս, ևփետրվարի համար 12.4-ի փոխարեն կազմել է 11.4 տոկոս, կուտակային ցուցանիշը հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ 11.5-ի փոխարեն 10.8 տոկոս է:

Հ. Մեսրոբյան.-Նախ՝ ես կաշխատեմ բոլոր թվերը չկրկնել, որոնք ասվեցին, կփորձեմ ուրիշ տեսանկյունից նայել այս խնդրին: Վարչապետի կողմից ենթադրվում է, որ 6 տոկոս է լինելու տարեկան սղաճը՝ այս տարվա: Եվրոպական զարգացման բանկի կողմից իրենք կրկնում են բյուջեում գրված թիվը՝ չորս տոկոս, գումարած-հանած մեկուկես տոկոս, և Միջազգային արժութային հիմնադրամն ասում է 4.6 տոկոս: Եթե դուք նայեք այդ սպասումները, ապա դրանք բավականին համընկնում են անցյալ տարվա սպասումներին, ընդ որում՝ ինչպես և անցյալ տարի, հիմա էլ է ասվում, որ մինչև կես տարի կլինի բարձրացում՝ գնաճ, իսկ հետո կլինի նվազում, և կլինեն մոտավորապես այս թվերը, որ ես ասացի, այսինքն՝ տարվա երկրորդ կեսին սպասվում է դեֆլյացիա: Շատ հետաքրքիր է… Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, ապա եթե մենք տարեկան կտրվածքով նայենք այս ներկայացված թվերը, ապա հանգիստ տեսնում ենք, որ տարեկան կտրվածքով այս երեք ամսվա սղաճն անցնում է 10 տոկոսից, այսինքն՝ անգամ ավելի մեծ է մեր սղաճը, քան անցյալ տարի, երբ տարեկան սղաճն արձանագրվեց 9.4 տոկոս: Մի երկու խոսք տարածաշրջանի մասին. ասեմ, որ եթե վերցնենք ԱՊՀ երկրները, ամենաբվարձր սղաճն ունենում են Հայաստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, ընդ որում՝ հունվարին Հայաստանն առաջին տեղն էր զբաղեցրել ԱՊՀ երկրներում իր սղաճով, 2.7 ուներ Ղրղզստանը, 2.6՝ Ռուսաստանը: Ամենացածր սղաճն ունենում են ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը, ընդ որում՝ հունվարին Ադրբեջանն ամենացածր սղաճն ուներ ամբողջ ԱՊՀ-ում՝ 0.8 տոկոս: բայց ավելի հետաքրքիր է, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում մեր վարչության կողմից: Դա հետևյալն է՝ 2005 թ. վերցվել է 470 ապրանք, որի հիման վրա սկսվել է հաշվարկվել սղաճը, և հինգ տարին մեկ պետք է փոխել, ի միջի այլոց՝ այդ սխեման ընդունված է միջազգային հանրության կողմից: Ի՞նչն է հետաքրքիր՝ սղաճի ցուցակի հաշվարկման մեջ, օրինակ, կան կոմպակտ դիսկեր, տեսաձայնագրիչներ և այլն: Այսինքն՝ գիտե՞ք ինչ է ստացվում, կախված այն բանից, թե դուք ինչ ապրանքներ եք նայում, և այդ ապրանքներին ինչ տեսակարար կշիռ եք տալիս, դուք կարող եք, օրինակ, ապացուցել, որ Հայաստանում սղաճը 0.1 տոկոս է տարեկան, կարող եք ուրիշ ապրանքներ վերցնել և ուրիշ տեսակարար կշիռ, կարող է ցույց տաք, որ 99 տոկոս է:

Անժելա Թովմասյան.-Կա՞ նման բան, պրն Մարտիրոսյան:

Հ. Մեսրոբյան.-Իհարկե, ասեմ Ձեզ, Անժելա ջան, 470 ապրանքից ամեն մեկն ունի տեսակարար կշիռ գործակից: Կախված նրանից, թե դուք ինչ ապրանքներ եք դնում, ինչ գործակիցներ եք դնում, դուք կարող եք ստանալ բազմաթիվ տարբեր թվեր: Սա մաթեմատիկա է, ընդ որում՝ մաթեմատիկան, ասեմ ձեզ, ոչ քաղաքականացված գիտություն է, և անկախ նրանից՝ դուք որ դաշտում եք, 2 գումարած 3՝ 5 է, դրա համար այս թվերի վրա չարժե կասկածել, բայց այստեղ ուրիշ հարց կա՝ անապահով խավերը, որպես կանոն, ծախսում են երկու ուղղությամբ՝ զուտ սննդամթերքի, ընդ որում՝ շատ նեղ շրջանակներում, որոնց գները շատ ավելի արագ են բարձրանում, և կոմունալ ծառայությունների: Մնացած բաների վրա անապահով խավը շատ քիչ է ծախսում: Բերեմ մեկ թիվ՝ աղքատության շեմը Հայաստանում 2008 թ. կազմել էր 23 տոկոս, ես ասում եմ Համաշխարհային բանկի տվյալները, 2010 թ՝ 34.1: Սա նշանակում է, որ մոտավորապես 1.1 մլն մարդ Հայաստանում, որպես կանոն օգտվում է սննդամթերքից և կոմունալից, իսկ այնտեղ նույն հիմնարկության կողմից անցյալ տարվա գնաճը կազմել է 18.8 տոկոս, եթե նեղացնենք այս ապրանքատեսակները: Իրականության մեջ 9.4 տոկոսը, որ եղել է անցյալ տարի, և այս թվերը, որ ներկայացվեցին այս տարի, դա 470… Հիմա մի քիչ փոխել են, ավելացրել են,,, Այդ 1.1 մլն մարդիկ դրանց տասը տոկոսն են օգտագործում, ոից գնաճը շատ ավելի մեծ է, գոնե իրենց տվյալներով երկու անգամ մեծ է: Ես ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, այսինքն՝ մեթոդաբանության և անապահով խավի, որը 23 տոկոսից դարձել է 34.1: Սա՛ է կարևոր, իսկ եթե մարդն ունի տարեկան եկամուտ՝ միլիոն դրամներ, այդ 9.4 սղաճն իրեն կարող է վերաբերել:

Գ. Մարտիրոսյան.-Նախ՝ ես ասացի՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտության հիման վրա են կազմվում դիտարկվող ապրանքների ինչպես կազմը, այնպես էլ կառուցվածքը և դրանց տեսակարար կշիռը զամբյուղում: 470 ապրանք/ծառայությունների ընտրանքը պատահական չէ, դա մեր առօրյա յուրաքանչյուր հետազոտող տնային տնտեսություններից… Ընդ որում ասեմ՝ յուրաքանչյուր ամիս դա ռոտացիոն ձևով փոփոխվում է, այս մի ամիսը, ենթադրենք, իմ ընտանիքն է, պատահական ընտրանքով վաղը-մյուս օրը՝ ձեզանից որևէ մեկի ընտանիքը կարող է հետազոտության մեջ լինել: Ըստ հետազոտության տվյալների՝ տնային տնտեսությունների կողմից ամենօրյա նշումների՝ իրականացված սպառման համար կատարված ծախսումների վերաբերյալ տվյալների հիման վրա ձևավորվում է այդ զամբյուղը, այսինքն՝ ինչպիսի ապրանք և ծառայություն են նրանք գնել, ինչքան են գնել և ինչքան են ծախսել: Ինչ վերաբերում է 2005 թ. զամբյուղում ներառած որոշ ապրանք-ծառայությունների, որոնք նշվեցին, իհարկե, դրանք նունյպես վերանայվել են, մասնավորապես՝ 470 քանակությունն ընդհանուր մնացել է նույնը, պահպանվել է, սակայն յուրաքանչյուր ապրանք/ծառայության ներսում առանձին ապրանք ծառայության ներկայացուցիչներ են դիտարկվում. մասնավորապես՝ եթե բարձր տեսակի հաց, ապա դուք գիտեք, որ դրանք տարաբնույթ են, և տեսականին շատ է, յուրաքանչյուր տեսակի հացը ներկայացուցիչ է հանղես գալիս, և այդպիսով 470-ը, նախկինում՝ 619-ը ապրանք/ծառայությունների ներկայացուցիչների փոխարեն ներկայումս դիտարկվում է արդեն 901-ը: Եվ բնական է, որ յուրաքանչյուր երկիր իր ֆինանսական ներուժի հնարավորությամբ ընտրում է այն քանակությունը, որն ի վիճակի է այս աշխատանքն իրականացնելու: Եվ անհնարին է համեմատել ինչ-որ տեղ Հայաստանը և զարգացած շատ երկրներ,երկրներ կան, որ 25000 և ավել թվաանակով ապրանք/ծառայությունների ներկայացուցիչներ են դիտարկվում,սակայն դա էլի իր օպտիմալ միջակայքն ունի, որ միևնույն է, դա տեղավորվում է 100 տոկոս սահմաններում: Սովորաբար միջազգային փորձն ի՞նչ է ասում. շատ հատուկ տեսակարար կշիռ ունեցող ապրանքները նպատակահարմար չէ վերցնել հաշվարկման մեջ, որովհետև եթե ենթադրենք՝ 0.01 և այլ տեսակարար կշիռ ունեցող ապրանք է կամ ծառայություն, դրա ազդեցությունն ընդհանուր գնաճի վրա աննշան է:

Հ. Մեսրոբյան.-Ես ուղղակի մի ճշտում եմ ուզում ասել՝ խոսքը հետևյալձևով է դրված՝ անապահով խավի, 1.1 մլն-ի ապրանքացուցակը եթե նայեք ևդրագնաճը կազմեք, ապա հավաստիացնում եմ ձեզ, 25 տոկոսից ավել կլինի 2010 թ.-ը: Սա նշանակում է, որ անապահով խավն ամենախոցելին է գնաճի մասով, ինչքան էլ դուք փոխեք ապրանքները, այդ խավը վետչինա չի գնի և այլն, պա՞րզ է: Դրա համար վերցրեք նայեք՝ կարտոֆիլն ինչքան է թանկացել, շաքարավազը, հացը և այլն: Դուք 25-ից ցածր չեք իջնի, անհնարին է,ինչ գործակիցներ էլ վերցնեք: Երբ Դուք ասում եք՝ տնային տնտեսություն, կներեք, դա լղոզված հասկացողություն է: կա տնային տնտեսություն, որն ապրում է 3 հարկանի շենքում, կա տնային տնտեսություն, որը ստանում է թոշակ, հետևաբար տնային տնտեսություն անդեմ հասկացողությունն իմաստ չունեցող է, խոսքը 1.1 մլն մարդկանց մասին է, որոնց համար գնաճը շատ մեծ է, դրա՛ հարցը պետք է նայել և առանձին այդ երկրորդը գնաճը հաշվարկել՝ անապահով խավերի ապրանքացանկը և դրա գնաճը: Իսկ ընդհանուր տնային տնտեսություն, նորից եմ կրկնում, օրինակ, նախորդ ցուցակում կային ջահեր. Սա անապահով խավի հետ ի՞նչ կապ ունի, հո չե՞ն գնում ամենա նգամ առնում: Ուզու՞մ եք՝ էլի ասեմ՝ սալիկ և այլն…

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Ըստ Ձեզ՝ ինչքա՞ն պետք է լինի գնաճը 1.1 մլն անապահով խավի համար:

Հ. Մեսրոբյան.-Դա շատ հեշտ է, բոլորս կարող ենք հաշվել. վերցրեք մոտ 40 ապրանք, այդ թվում՝ և կոմունալը՝ էլեկտրաէներգիան և այլն: Վերցրեք նաև սննդամթերքի զամբյուղը: Դուք հանգիստ կարող եք հացը, կարտոֆիլը… Այս երեք ամսում ստացվում է 20 տոկոսից ավել տարեկան կտրվածքում,եթե նայենք երեք մասվա տարեկան կտրվածքը: Անցյալ տարի, երբ հաշվեցի մոտ 37-40 ապրանքների համար, 25 տոկոսով էին բարձրացել, ընդ որում՝ հիմնականում գյուղմթերքը, եթե հիշում եք, այնտեղ ապրանքներ կան, որոնք երկու-երեք անգամ են, ինչ գործակիցով էլ հաշվեք, այդ թիվը բարձրանում է: Եվ նման գնաճ, որը ներկայացվում է, շատ լավ է պատմության համար, որ 100 տարուց հետո նայեն, իսկ ապրելու համար՝ անապահով խավերի գնաճը…

Սամվել Ավագյան, «News.am».-Պարենային ապրանքների կշիռն ինչպե՞ս է փոխվել, քանի՞ տոկոս էր առաջ, քանի՞ տոկոս է հիմա:

Գ. Մարտիրոսյան.-Ըստ 2010 թ. բազիսային տարվա կշռվածության՝ պարենային ապրանքների տեսակարար կշիռն ընդհանուր կազմում և կառուցվածքում կազմել է 8.47 տոկոս, ալկոհոլային խմիչքը և ծխախոտը, որ սովորաբար գումարում ենք պարենային ապրանքներին, 5.04 տոկոս,. երկուսի ընդհանուր գումարը՝ 53.51 տոկոս: Ոչ պարենային ապրանքներինը 15.68 տոկոս, և ծառայություններինը՝ 30.81 տոկոս, ընդ որում՝ ասեմ փոփոխությունը, որ պարենային ապրանքների նախորդ զամբյուղը 2008 թ. համեմատությամբ աճել է 0.47 տոկոսային կետով, ալկոհոլային խմիչքը և ծխախոտը պակասել են 0.87 տոկոսային կետով, ոչ պարենային ապրանքներինը պակասել է կես տոկոսային կետով և ծառայությունների մասնաբաժինն ավելացել է 0.9 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է այն բանին, թե որ խավի համար ենք սպառողական գների ինդեքսը հաշվարկում, նայենք՝ ինչպիսի խնդիր է պետությունը դնում իր առջև: Եթե խնդիր է դնում, որ յուրաքանչյուր խմբի համար՝ ըստ աղքատության մակարդակի, առանձին գնաճ պետք է հաշվարկի, դա լրիվ ուրիշ բան է: Երբ խնդիրը դրվու է, որ ընդամենը պետք է հաշվարկել հանրապետությունում գնաճը, դա նշանակում է, որ մեկ միջինացված տնային տնտեսության ծախսումների ցուցանիշի հիման վրա ձևավորված…

Հ. Մեսրոբյան.-Հազար ներողություն…

Գ. Մարտիրոսյան.-Մեր խնդիրն առայժմ գնաճը հանրապետությունում հաշվարկելն է, այդ իսկ պատճառով առանձին խավերի վերաբերյալ… Իհարկե, բնական է, յուրաքանչյուր խմբի համար եթե հաշվարկենք, յուրաքանչյուրը կունենա իր առանձին զամբյուղը, կազմն ու կառուցվածքը, որտեղ, ենթադրենք, մեկի մոտ կարտոֆիլի տեսակարար կշիռը հնարավոր է՝ բարձր լինի, մեկի մոտ՝ ցածր:

Սամվել Ավագյան, «News.am».-Կարո՞ղ եք հստակ ասել՝ ինչի՞ հաշվին է մեկ տոկոսը նվազել:

Հ. Մեսրոբյան.-Ես ներողություն եմ խնդրում, բայց մի հարց եմ ուզում տալ՝ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, և կարևորագույն նպատակն աղքատության դեմ պայքարելն է, հետևաբար երբ ես բարձրացնում եմ 1.1 մլն մարդու հարցը, Դուք ասում եք՝ պետությունը, նայած ինչ խնդիր է դրած… Սահմանադրությունում արդեն գրված է, հետևապես դուք պարտավոր եք հաշվել նաև անապահով խավի համար, այլ ոչ թե՝ ինչ հրահանգ եք ստանում:

Սամվել Ավագյան, «News.am».-Դուք ասացիք՝ տարեկան կտրվածքով գնաճն իջել է: Ինչի՞ հաշվին է իջել:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Եվ պարենային զամբյու՞ղն ինչ փոփոխություններ է կրել:

Գ. Մարտիրոսյան.-Նախ՝ մինչև դրան անդրադառնալը ես ասեմ հետևյալը, որ երբ կառուցվածքը փոփոխվել է, որոշակի ապրանքներ և ծառայություններ էական փոփոխություններ են կրել՝ չնայած ընդհանուր մակարդակն առավելագույնս 0.9 տոկոսյաին կետի փոփոխություն է, սակայն որոշ ապրանք/ծառայությունների ներսում էական տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, գիտեք, մասսայական գազաֆիկացման և գազի թանկացման հետ կապված զամբյուղում դրա տեսակարար կշիռը մոտ 3.4 անգամ ավելացել է նախկին զամբյուղի հետ համեմատած: բենզինի, դիզվառելիքի տեսակարար կշիռը մի փոքր նվազել է 0.15 տոկոսյաին կետով, դրա փոխարեն ավելացել է բնական ավտոմեքենայի՝ բնական գազով լիցքավորման տեսակարար կշիռը: Որոշակի իմաստով պակասել է բուժծառայությունների տեսակարար կշիռը, ավելացել դեղորայքի տեսակարար կշիռը, չորս տոկոսային կետի սահմաններում պակասել է հացամթերքի տեսակարար կշիռը, ավելացել է միրգ-բանջարեղենի տեսակարար կշիռը և այսպես շարունակ: Դրա արդյունքում որոշակի գնային էֆեկտ է առաջացել նվազման իմաստով:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Եթե կարելի է, նշեք, խնդրեմ, նվազագույն զամբյուղի պարենային գների փոփոխությունը:

Գ. Մարտիրոսյան.-Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկ առաջին եռամսյակի համար դեռևս, բնական է, արված չէ, դա կհրապարակվի ապրիլի վերջին, իսկ չորրորդ եռամսյակի հրատարակված ցուցանիշը երևի թե գիտեք, ըստ 1.55 գործակցի դա կազմել է 45737 դրամ, իսկ 1.77 գործակցով՝ 52229 դրամ:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Դուք ասում եք, որ գնաճը նվազում է…

Գ. Մարտիրոսյան.-Ես չասացի՝ նվազում է, երեք ամսում գնաճը կազմել է 5.2 տոկոս, իսկ եթե հաշվի առնենք, որ չորրորդ եռամսյակի ընթացքում ևս գնաճ է արձանագրվել, ապա առաջին եռամսյակում, բնական է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը որոշակի փոփոխված կլինի:

Ռուբեն Մելոյան, «Ազատություն».-Այսինքն՝ 17.1 տոկոս պարենային ապրանքների գնաճ է եղել Հայաստանում:

Գ. Մարտիրոսյան.-Դա բնական է այնքանով, որքանով, ենթադրենք, նվազագույն սպառողական զամբյուղի կազմում և կառուցվածքում կան պարենային ապրանքներ:

«Մեդիամաքս».-Կառավարությունը որոշել է միջոցներ ձեռնարկել, եթե առաջին անհրաժեշտության ապրանքների գները 30 տոկոս տատանում տան, արդեն գրանցվե՞լ են այդպիսի դեպքեր: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, պրն Մեսրոբյան:

Գ. Մարտիրոսյան.-Մենք ուղղակի փաստագրում ենք գները յուրաքանչյուր ամիս երեք անգամ դիտարկվող 12 բնակավայրերում, յուրաքանչյուր բնակավայրում՝ 9-12 առաջին ծառայության կետ: այնքանով, որքանով որևէ մի ապրանքի կամ ծառայության գների փոփոխությունը կլինի այդ մակարդակում կամ ավելի բարձր, մենք այդքանով կարձանագրենք:

«Մեդիամաքս».-Արձանագրե՞լ եք արդեն:

Գ. Մարտիրոսյան.-Առայժմ չկան տվյալներ՝ ինչպիսի գնաճներ կան, որովհետև ամսի 7-ին նոր հրապարակելու ենք դա:

Հ. Մեսրոբյան.-Քանի որ կան մենաշնորհ տնտեսվարող սուբյեկտներ, ցանկացած ուժային գործոն միշտ կբերի հակաուժային գործելակերպի: Ամենածանրը, բայց ամենաարդյունավետն ուղղակի բառի բուն իմաստով ջարդելն է մենաշնորհությունը, ոչ թե ոչնչացնել, սպանել, դատել, ջարդել ինքը տնտեսվարումը, այդ ժամանակ դուք կունենաք որոշակի առաջընթաց: Բերեմ օրինակ նույն բջջային հեռախոսները, ինտերներտը. տեսաք, չէ՞, ինչ արեց մրցակցությունը: Մարդկությունն ավելի ցիվիլ ձևեր է կիրառել, բայց, այնուամենայնիվ, սա արդեն փրփուներից բռնվելն է…

«Կենտրոն».-Այս եռամսյակի ամենաթանկացող ախրանքների եռյակը ո՞րն է, և, այնուամենայնիվ, տարվա ընթացքում թանկացումների՞ սպասենք, թե՞ էժանացումների:

Գ. Մարտիրոսյան.-Վերջից սկսեմ՝ ԱՎԾ-ը կանխատեսումներով չի զբաղվում, միայն փաստագրում ենք, կգա ժամանակը, մենք կփաստագրենք, կներկայացնենք հանրությանը: Ինչ վերաբերում է ամենամեծ գնաճ ունեցող ապրանքային խմբերին, դրանք հետևյալն են՝ մեկ ամսվա կտրվածքով մարտին՝ փետրվարի համեմատ, 61 պարենային ապրանքախմբերից տասում արձանագրվել է գնաճ 0.1-3.3 տոկոս, երեքում արձանագրվել է նվազում՝ 0.1-2.2:

Անժելա Թովմասյան.-Ո՞ր ապրանքներն են դրանք:

Գ. Մարտիրոսյան.-Նվազումը վերջին ամսում մսամթերքի գծով 0.1 տոկոս է, ձվի գծով՝ 0.4 տոկոս և մրգի գծով…

Հ. Մեսրոբյան.-Խոսքը հավի՞ ձվի մասին է:

Գ. Մարտիրոսյան.-Հավի ձվի մասին է, սա՝ մեկամսյա կտրվածքով, վերջին ամսվա մասին է… Եվ միրգը՝ 2.2 տոկոսով:

«Կենտրոն».-Կներեք, Ձեզ ընդհատըեմ, մենք հասկանանք՝ դրանք էժանացե՞լ են, թե՞ թանկացել:

Գ. Մարտիրոսյան.-Ես ասացի էժանացել են, խանգարում եք, դրա համար չի լսվում: Մարտին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գների նվազում 0.7 տոկոս, ձվի գծով՝ 5.7 տոկոս… Մի շարք ապրանքների գծով եղել է գնաճ, մասնավորապես՝ երեք մասում ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի, կարտոֆիլի գծով՝ 34.7 տոկոս, մրգի գծով՝ 24.6 տոկոս, շաքարավազի գծով 6.8 տոկոս, սւորճ-թեյ-կակաո՝ 5.4 տոկոս, հացամթերք՝ 4.8 տոկոս:

Անժելա Թովմասյան.-Իսկ կաթնամթե՞րքը:

Գ. Մարտիրոսյան.-Կաթնամթերքի գնաճը երեք ամսում կազմել է 1.1 տոկոս:

Հ. Մեսրոբյան.-Ես պատասխանեմ Ձեր հարցին՝ երկրորդ մասը շատ լավն էր, որ ասում եք՝ սպասվում է գների իջեցում, ես մի քանի բան ասեմ, Դուք որոշեք: Դժբախտաբար, Եվրոպայում մարտին զգացվել է գնաճի արագացում, դա նշանակում, է որ շուտով մենք կսկսենք բացատրել մեր գնաճը Եվրոպայով, դրան գումարած՝ վառելիքը սկսեց նորից թանկանալ, նույնպես մենք կարող ենք բացատրել մեր գնաճն այդ գործոնով, ես էլ չեմ ասում մնացած ֆոնդային ապրանքները, որոնք թանկանում են:

Անուշ Դաշտենց, «Report.am».-700 մլն ձու՝ 2010 թ. վերաբերյալ ԱՎԾ հաշվարկները, որի հիման վրա «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան տուգանվեց շուկայում գերիշխող դիրքերը չարաշահելու համար, նրանք համարում են թվանկարչություն՝ նշելով, որ քանի որ ամռանը դեմպինգ էր, գյուղացիական տնտեսություններն իրենց հավերը մորթեցին, և այդքան հավ չկարկ որ այդքան ձու ածեր:

Գ. Մարտիրոսյան.-Դուք կասկածու՞մ եք 700 մլն ձվի քանակությանը:

Անուշ Դաշտենց, «Report.am».-Այո, իրենք, համենայն դեպս, մի քանի անգամ հայտարարել են, որ դա բառի բուն իմաստով նկարչություն է:

Գ. Մարտիրոսյան.-Դուք հաշվե՞լ եք:

Անուշ Դաշտենց, «Report.am».-Ոչ:

Գ. Մարտիրոսյան.-Իսկ փորձ արե՞լ եք հաշվել՝ մեկ բնակչի հաշվով ինչքան ձու է անում դա: Դա ասված է տարվա կտրվածքով, եթե հաշվեք... Դիտարկում են օրվա համար 25 ձու, բայց իրականում դա տարվա համար է, դրա համար էլ այդպիսի թյուրիմացություն է առաջացել: իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես գնաճին, ապա, այո, նախորդ տարվա կեսերին սկսվեց կտրուկ, նկատելի գնանկում՝ ընդհուպ մինչև 19.20 դրամ, դուք գօտեք, ձու կար, ամենափոքրը չհաշվենք, որովհետև դա ստանդարտներից դուրս է, մենք դիտարկում ենք սովորաբար առաջին կարգի ձվերը: Հետագայում միանգամից գնաճ, առավելապես դեկտեմբերի 20-ին քաղաքի սուպերմարկետներում դեռևս 40 դրամով ձու էին վաճառում, բայց դրանից մի քանի օր անց կտրուկ թռիչք ունեցան գները, ընդ որում՝ որոշ բնակավայրերում արձանագրվեց մինչև 120 դրամ: Այնուհետև, բնական է, հունվարին որոշակի գնանկում արձանագրվեց, և ներկայացրածիս որ մի փոքր քմծիծաղով վերաբերվեցիք, դա ընդամենը 0.6 տոկոսյաին կետ է, դա գնի իմաստով ընդամենը մի քանի դրամ է, երեք տոկոսինն ամեն շաբաթ և ամեն օր է արձանագրվում ձվի մասին:

Իննա Վերլինսկայա, «Новости-Армения».-Տարվա արդյունքներով սղաճն ինչպիսի՞ն կլինի:

Հ. Մեսրոբյան.-Երկու պբյեկտիվ գործոն կա, ու երկու սուբյեկտիվ: Օբյեկտիվ գործոնը՝ հիմա բոլորս պետք է հուսով սպասենք, թե ինչ ամառ է լինելու, ինչ եղանակներ են լինելու, որովհետև մեր գնաճը, պարզվում է, վերևից է գալիս: Երկրորդն այն միտումն է, որ գնում է ամբողջ աշխարհում, դա այն է, որ գներն էներգակիրների վրա՝ մեկ, և սննդամթերքի վրա՝ երկու, աճում են, քանի որ Հայաստանը ներկրող երկիր է, և մոտավորապես համարյա թե 1:4 արտահանում-ներմուծում, սա նշանակում է՝ դրսի ցանկացած փոփոխություն մեզ մոտ շատ ուժեղ կազդի, ընդ որում՝ մեզ մոտ ճիշտ է ազդում այն հետաքրքիր իմաստով, ուր եթե մեկ միավոր բարձրանա, մեզ մոտ էլ մեկ միավոր կբարձրանա, եթե ոչ ավել, եթե այնտեղ իջնի, մեզ մոտ չի իջնի, դրա համար այդ ֆոնը կպահպանվի: Եվ երրորդն այն մենաշնորհությունն է, որ կա: Տեսեք, ձվերի օրինակն էինք քննարկում՝ 20 դրամ է իջնում, 120 է բարձրանում, 6 անգամ: Այստեղ խոսում ենք 0.3 տոկոսների մասին՝ ավել, թե պակաս, իսկ այստեղ քանի՛ տոկոս, ես չգիտեմ. 6 անգամ: Հետևապես այդ երեք գործոններն ընդհանրապես հույս չեն տալիս, որ մեզ մոտ գնաճը լինելու է կառավարելի: Երեք գործոն ասացինք, երեքն էլ՝ մեր իշխանություններից կախված: