lundi 17 décembre 2012

Սամվել Կարապետյանը ծխելու մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է ծխելու մասին մտքերով:
«Մենք շատ ենք ծխում, որովհետև մեր պարտքերի տերը չենք»,- ասել է Սամվել Կարապետյանը՝ հիմնավորելով իր տեսակետը:

mardi 11 décembre 2012

Սամվել Կարապետյան - Ինչո՞ւ Սպիտակի երկրաշարժն այդքան կյանք խլեց

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայերի կողմից իրենց հայրենիքի կանոնները չհարգելու խնդրին:
«Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով «ստուգատեսի» է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները՝ մտնում ես գերեզման: Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս երկրաշարժների տեսքով: Օրինակ, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, թե որքան անհարգալից ենք մենք մեր հայրենիքի բնական օրենքների նկատմամբ, դրա համար էլ խստագույնս պատժվեցինք: Երկրաշարժից հետո բոլոր նախախորհրդային, ինչպես նաև «ստալինյան» և «խրուսչովյան» շինությունները ճաքեր ունեին, բայց կյանքեր էին փրկել, իսկ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց, կարծես չէր էլ կառուցվել: Սա ցույց է տալիս, որ ազգը այլասերվեց այն աստիճան, որ իր իսկ համար կառուցեց այնպիսի տուն, որը չի դիմանա իր հայրենի բնության «ստուգայցներին»,- ասել է Կարապետյանը՝ օրինակ բերելով վերջերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր ուժգնությամբ չէր զիջում Սպիտակի երկրաշարժին, սակայն ընդամենը 100 մարդու կյանք էր խլել: «Ամոթ է ուղղակի, որ քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները. Վանում 4 հարկից բարձր որևէ շենք չես գտնի»:
Հուշարձանագետն առաջարկել է նաև Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով: «Դա իր վաստակն էր: Իր պաշտոնավարման ընթացքում կառուցվեցին այն շենքերը, որոնք գերեզման դրեցին հազարավոր հայ կյանքեր: Սրանով ես չեմ ուզում ասել, որ հիմա կառուցվում են այնպիսի շենքեր, որ վաղը կրկին բազմաթիվ հայ կյանքեր գերեզման չեն դնելու: Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ բնությունը հերթական ստուգատեսի չի գալու»,- ասում է Սամվել Կարապետյանը:

vendredi 7 décembre 2012

Invitation: Conférence "La situation actuelle des arménien en Syrie - mer. 12 déc. 19:30 - 20:30 (tseghakron.martiros@blogger.com)

Conférence "La situation actuelle des arménien en Syrie"

L'ASSEMBLÉE DES ARMÉNIENS
D'ARMÉNIE OCCIDENTALE

 Vous invite à participer à une Conférence-débat :

1.

2.

3.

"La situation actuelle des arméniens en Syrie"
Avec la participation de
Monsieur Arménag Abrahamian, ancien combattant engagé en Artsakh ,, président du Conseil National Arménien et des représentants de la communauté arménienne de Syrie.


Date
mer. 12 déc. 19:30 Marseille
Lieu
Centre culturel Surb Sahak Mesrop de la Cathédrale Arménienne 339, avenue du Prado - 13008 Marseille (plan)
























  












lundi 3 décembre 2012

Սամվել Կարապետյան - Հանրային խորհրդում քննարկման մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային Խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին: Հուշարձանագետը անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:
«Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի և հնարավորություն չտա իբրև ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը»,- ասել է Սամվել Կարապետյանը: