mardi 29 janvier 2013

Սամվել Կարապետյան - Հուշեր. Բանանց

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Արցախի Բանանց գյուղում տարիներ առաջ մի հետաքրքիր մարդու հետ ծանոթության մասին: Պատմությունն առավել հետաքրքրական է դառնում Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման համատեքստում:

lundi 21 janvier 2013

Հայրենաճանաչ չլինելու հետևանքները. - Ս. Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ ժողովրդի կողմից հայրենաճանաչ չլինելու հարցին, որը բացմաթիվ այլ խնդիրներ մայրն է: «Մեր կեցվածքը հեռու է տան տիրոջ կեցվածքից: Մենք կարծես վարձով ենք ապրում մեր հայրենիքում»,- ասել է նա՝ քննադատության ենթարկելով մեր կրթական համակարգը, որը բավարար հայրենաճանաչություն չի փոխանցում:
Կարապետյանը հայտնել է նաև, որ դեմ է սփյուռքում գործող կիրակնօրյա դպրոցներին: «Երեխան, որը տեսնում է, որ բոլորը խաղ են անում, իսկ ինքը, քանի որ հայ է, կիրակի օրն էլ դպրոց պիտի գնա, ազգային խնդիրներից շատ հեռու այդ տարիքում մտածում է, թե ինչ անբախտ է ինքը: «Երանի հայ չլինեի, ես էլ խաղ կանեի»,- մտածում է նա: Կիրակնօրյա դպրոցը ավեր է գործում երեխաների հոգիներում և հայատյացություն սերմանում: Այս խնդիրներին պետք է հոգեբանորեն մոտենալ: Կիրակնօրյա դպրոցը ունքը դզելու տեղը աչքն էլ է հանում»,- ասել է Սամվել Կարապետյանը:

dimanche 13 janvier 2013

Սամվել Կարապետյան - Հուշեր. ամենահիշարժան Նոր տարին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է ծխելու մասին մտքերով:
«Մենք շատ ենք ծխում, որովհետև մեր պարտքերի տերը չենք»,- ասել է Սամվել Կարապետյանը՝ հիմնավորելով իր տեսակետը:

mercredi 9 janvier 2013

Օտար, թե՞ արդեն «հարազատ». - Ս. Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է ծխելու մասին մտքերով:
«Մենք շատ ենք ծխում, որովհետև մեր պարտքերի տերը չենք»,- ասել է Սամվել Կարապետյանը՝ հիմնավորելով իր տեսակետը: