lundi 21 janvier 2013

Հայրենաճանաչ չլինելու հետևանքները. - Ս. Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ ժողովրդի կողմից հայրենաճանաչ չլինելու հարցին, որը բացմաթիվ այլ խնդիրներ մայրն է: «Մեր կեցվածքը հեռու է տան տիրոջ կեցվածքից: Մենք կարծես վարձով ենք ապրում մեր հայրենիքում»,- ասել է նա՝ քննադատության ենթարկելով մեր կրթական համակարգը, որը բավարար հայրենաճանաչություն չի փոխանցում:
Կարապետյանը հայտնել է նաև, որ դեմ է սփյուռքում գործող կիրակնօրյա դպրոցներին: «Երեխան, որը տեսնում է, որ բոլորը խաղ են անում, իսկ ինքը, քանի որ հայ է, կիրակի օրն էլ դպրոց պիտի գնա, ազգային խնդիրներից շատ հեռու այդ տարիքում մտածում է, թե ինչ անբախտ է ինքը: «Երանի հայ չլինեի, ես էլ խաղ կանեի»,- մտածում է նա: Կիրակնօրյա դպրոցը ավեր է գործում երեխաների հոգիներում և հայատյացություն սերմանում: Այս խնդիրներին պետք է հոգեբանորեն մոտենալ: Կիրակնօրյա դպրոցը ունքը դզելու տեղը աչքն էլ է հանում»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Aucun commentaire: